Մամուլի տեսություն 10.02.2020
Իրանում տեղի է ունեցել Զոհեյր կոմպոզիտային շարժիչով «Ռաադ 500» հրթիռի և հրթիռային շարժիչների ու արբանյակակիրների նոր սերնդի շնորհանադեսը:
«Քեյհան» օրաթերթ
Աֆղան զինվորն 8 ամերիկացի ահաբեկիչ զինվորականի է սպանել
Շաբաթ օրը Աֆանստանի բանակի մի զինծառայող Նանգարհար նահանգում կրակ է բացել մի խումբ ամերիկացի ահաբեկիչ զինվորականների վրա, սպանելով նրանցից ութին: Վաշինգտոնի իշխանություններն սկզբում ամերիկացի սպանված զինվորականների թիվը երկու, իսկ մյուս աղբյուրները 8 հոգի հայտարարեցին: «Նյու յորք թայմս» պարբերականը քննադատել է ԱՄՆ իշխանություններին՝ ճշմարությունները թաքցնելու համար: Ամերիկացիները ոչինչ չեն ասել աֆղան զինվորի հարձակման դրդապատճառի կամ նրա ռազմական պատկանելիության մասին: Թալիբանը ևս լռություն է պահպանել այդ հարձակման կապակցությամբ:
«Խորասան» օրաթերթ
Իրանում տեղի է ունեցել «Ռաադ 500» հրթիռի շնորհանդեսը
Երեկ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեի ներկայությամբ, տեղի է ունեցել Զոհեյր կոմպոզիտային շարժիչով «Ռաադ 500» հրթիռի և որպես հրթիռային շարժիչների ու արբանյակակիրների նոր սերունդ՝ Սալման տիեզերական կոմպոզիտային շարժիչի հոսքագծի շնորհանադեսը:
Տեղի է ունեցել նաև ոչ-մետաղական ու կոմպոզիտային մարմիններ ունեցող շարժիչների նոր սերնդի շնորհանդեսը:
Միջոցառման ժամանակ, ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարը տեղեկացրել է մթնոլորտից դուրս տիեզերանավերում,արբանյակակիրներում և հակահրթիռային հրթիռներում պինդ վառելիքով հրթիռների վերահսկման հնարավորություն ստեղծվելու մասին:
Ածխածնային մանրաթելերի մարմինների տեխնելոգիայի օգտագործումը հնարավորություն է ստեղծում դիմանալ 100 բար ճնշմանը և 3 հազար աստիճան ցրտին և կրել շատ թեթև հրթիռների:
«Ռաադ 500»-ը նոր սերնդի հրթիռ է, որի թռիչքի հեռահարությունը 200 կիլոմետրով գերազանցում է «Ֆաթեհ» հրթիռին:
---
«Իրան» օրաթերթ
Փետրվարի 11-ի քայլերթին մասնակցության կոչ
Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձին նվիրված շքեղ քայլերթը տեղի կունենա իրանական բահման ամսի 22-ին (փետրվարի 11-ին): Այս փառահեղ միջոցառումը, որ համընկնում է ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար լեգենդար-գեներալ Ղասեմ Սուլեյմանիի և նրա զինակիցների նահատակության քառասնօրյակի հետ, ևս մեկ հնարավորություն է՝ ԱՄՆ-ի պետական ահաբեկչությունը դատապարտելու, Իրանի ժողովրդի և իսլամական հանրապետության համակարգի դեմ սիոնիզմի ու իմպերիալիզմի թշնամական քաղաքականություններին դիմակայելու և «դարի գործարք» նախագիծը դատապարտելու վերաբերյալ ազատատենչ ու արդարատենչ ժողովրդի դիրքորոշումը հայտնելու համար: Այս առիթով, հեղափոխական կառույցները, կուսակցություններն ու քաղաքական խմբակցություններն անցած օրը առանձին հաղորդագրություններ հրապարակելով Իրանի ժողովրդին կոչ են արել ակտիվ ու համընդհանուր մասնակցություն բերել բահմանի 22-ին (փետրվարի 11-ին) կայանալիք քայլերթին:
---
«Մարդոմսալարի» օրաթերթ
Հաքերները կիբեր-հարձակում են իրականացրել Իրանի հաղորդակցության ոլորտի ենթակառուցվածքների դեմ
Վարձված հաքերներն այս շաբաթ կիբեր հարձակում են իրականացրել Իրանի հաղորդակցության ոլորտի ենթակառուցվածքների դեմ: Ոլորտի մասնագերտները հայտարարել են, որ հարձակումն Իրանի պատմության մեջ ամենախոշորն է եղել:
---
Armenpress.am
ԵԱՀԿ-ի դիտորդները բազմաթիվ խախտումներ են արձանագրել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում
Ադրբեջանի խորհրդարանի՝ փետրվարի 9-ին կայացած արտահերթ ընտրություններում չի եղել իսկական մրցակցություն, չնայած մեծ թվով թեկնածուների առկայությանը: Այս հայտարարությամբ փետրվարի 10-ին հանդես են եկել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Դեմոկրատական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյից դիտորդական առաքելության ներկայացուցիչները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:«Չնայած մեծ թվով թեկնածուներին, օրենսդրության սահմանափակումները խոչընդոտում Էին իսկական մրցակցությանը»,-ասված Է առաքելության հայտարարության մեջ:Դիտորդները հայտարարել են, որ բազմաթիվ խախտումներ են ի հայտ բերել ընտրություններում, ինչն ստիպում Է կասկածել դրանց թափանցիկությանը: Բացի այդ, նրանց խոսքով, առանձին դեպքերում ճնշում Է գործադրվել ընտրողների վրա:Դիտորդների առաքելության ներկայացուցիչները նաեւ նշում են, որ կայացած ընտրություններում տարբեր մակարդակների ընտրական հանձնաժողովների աշխատանքը թափանցիկ Էր դիտորդների համար, սակայն չկարողացավ ապահովել ազատ դեմոկրատական ընտրությունների անցկացումը:«Ձայների հաշվման ընթացակարգը հիասթափեցրեց մեզ»,-ասված Է առաքելության հայտարարության մեջ:Փետրվարի 9-ին կայացած արտահերթ ընտրություններում Ադրբեջանի միապալատ խորհրդարանի 125 տեղին հավակնում Էր 1314 թեկնածու: Ընտրություններում հավատարմագրված Էր 59 միջազգային կազմակերպություններ ներկայացնող 883 դիտորդ:Ընտրությունների նախնական տվյալների համաձայն, «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունը, որը գլխավորում Է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը, առավել մեծ թվով մանդատներ Է ստանում օրենսդիր մարմնում: Այդ տվյալների համաձայն, կուսակցությունը կարող Է ստանալ մինչեւ 71 մանդատ:
----
168.am
ԱՄՆ-ն սկսել է զորքերի դուրսբերումն Իրաքի տարածքից
ԱՄՆ-ն ձեռնամուխ է եղել Իրաքից իր զինվորական ստորաբաժանումների դուրսբերմանը: Այդ մասին փետրվարի 10-ին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի խորհրդարանի պաշտպանության ու անվտանության կոմիտեի անդամ Ալի ալ-Ղանիմիին: Ստացված տվյալների համաձայն, ամերիկյան ուժերն սկսել են իրենց զորքերի դուրսբերումը 15 ռազմակայանից, որոնք գտնվում են Իրաքի տարածքում։
Ինչպես ճշտել է ալ-Ղանիմին, «Միացյալ Նահանգներն սկսել է հեռանալ Իրաքից, իսկ ամերիկյան զորքերը սկսել են դե-ֆակտո դուրս բերվել 15 ռազմակայանից», որոնք տեղակայված են երկրի տարածքում: Պատգամավորը նաեւ նշել է, որ «ամերիկացիները սահմանափակել են իրենց ներկայությունը երկու խոշոր բազաներով»: Նա ճշտել է, որ խոսքը վերաբերում է երկրի հյուսիսի Էրբիլ քաղաքի մերձակայքում գտնվող ռազմակայանին, ինչպես նաեւ Այն ալ-Ասադ ավիաբազային, որը տեղակայված է Անբարի նահանգում՝ Բաղդադից 180 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում:Ալ-Ղանիմիի խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում է ամրանալ այդ երկու բազաներում, սակայն «երկրի խորհրդարանը եւ Իրաքի ժողովուրդը պնդում են, որ ամերիկյան զորքերը դուրս բերվեն բոլոր բազաներից»:
Իրաքի 15 ռազմական օբյեկտներից ԱՄՆ-ի ուժերի դուրսբերման վերաբերյալ ամերիկյան կողմի պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
----
1in.am
Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն համագործակցությունը ռազմական ոլորտում
Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը մտադիր են շարունակել համագործակցությունը ռազմական ոլորտում և համատեղ զորավարժությունների անցկացումը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
«Որոշվել է, որ այդ համագործակցությունը շարունակվելու է: Դա կարևոր իրադարձություն էր: Երեք երկրների կամքն ու վճռականությունն այն է, որ ապագայում շարունակվի այդ համագործակցությունը»,- ասել է դեսպանը: