Մամուլի տեսություն 11.02.2020
Պենտագոնը կրկին ավելացրել է Այն ալ Ասադի վիրավորների թիվը :
Համշահրի օրաթերթ
Վիճակագրությունն աճում է. Այն ալ Ասադի վիրավորների թիվն այս անգամ 109 է հայտարարվել
Պենտագոնը հանդես է եկել նոր հայտարարությամբ, նշելով, որ Այն ալ Ասադում վիրավորված զինծառայողների թիվը կազմել է109 հոգի:
Հատկանշական է, որ հարձակումից հետո ունեցած ելությում, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դրա հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն գրանցվել: Սակայն ավելի ուշ, սկսեցին հրապարակվել վիրավորների վերաբերյալ նոր լուրեր: Ամերիկացիները բացասաբար արձագանքեցին վիրավորների վերաբերյալ Պենտագոնի կցկտուր տեղեկություններին: Սկզբում պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ վիրավորների թիվը կազմել է 11 հոգի, այնուհետև այն հասավ 46-ի: Իսկ հիմա Պենտագոնը հայտարարում է, որ վիրավորվել է 109 զինծառայող: ԱՄՆ-ը դեռևս չի հայտարարել, թե ինչ է նշանակում «ուղեղի վնասվածքը» և ինչն է պատճառը, որ հարձակման ընթացքում բոլոր զինածառայողների մոտ գրանցվել է միայն այս տեսակի վիրավորում:
Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ներում սկսեցին շրջանառվել լուրեր այն մասին, որ ամերիկյան բժշկական ինքնաթիռները հարձակումից անմիջապես հետո, սկսել են տարբեր երկրներում տեղակայված ամերիկյան ռազմակայաններից թռիչքներ իրականացնել դեպի Իրաք: Պետագոնը նաև չի հայտարարել, թե կոնկրետ որտեղ են բուժում ստանում վիրավորները:
Ջամե Ջամ օրաթերթ
Համաշխարհային նախազգուշացում. Կորոնավիրուսը փոխանցվում է նաև իրերի միջոցով
Չինաստանում և երկու այլ երկրներում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 1018 դեպք: Տվյալները շարունակում են մնալ մտահոգիչ:
Կիրակի օրը Հոնկոնգի կառավարության պաշտոնյաները հայտարարել են, որ ևս 10 քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով և գտնվում է ինտենսիվ խնամքի տակ: Նրանցից 9-ը նույն ընտանիքի անդամներ են: Ընտանիքի անդամները կերել են ընդհանուր ափսեից: նրանց սնունդը հիմնականում կազմել է բանջարեղեն, միս և ծովամթերք:
Այս դեպքը ևս մեկ անգամ հաստատում է այն ենթադրությունը, որ վիրուսը փոխանցվում է նաև իրերի միջոցով:
Էթեմադ օրաթերթ
Կառուցվել է վերամշակված պլաստիկից առաջին մզկիթն աշխարհում
Ինդոնեզիայի Թանգրանգ քաղաքում կառուցվել է մզկիթ՝ թափոններից:
Ինդոնեզիայի լրատվական ծառայությունը, տեղադրելով մզկիթի պատկերները, գրել է. «Ինդոնեզական ընկերությանը հաջողվել է կառուցել մզկիթ՝ պլաստիկե սալիկների միջոցով: Ներկայումս հավատացյալները կարող են աղոթել մզկիթի աղոթատեղիում»:
Մզկիթը կառուցվել 134 քմ տարածքի վրա՝ պլաստմասե թափոններից:
Իրանի օրաթերթ
Իրանի տնտեսական աճը կազմել է 9 տոկոս և տնտեսությունը դուրս է եկել անկումային ընթացքից
Իրանի Տտնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Ֆարհադ Դեժափասանդը հայտարարել է, որ իրանական ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում, երկրում գրանցվել է կանխիկ գումարի 27 տոկոս աճ: Նրա խոսքերով. «Ոչ նավթային ոլորտում տնտեսությունը դուրս է եկել անկումային ընթացքից և ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում, գրանցվել է 9 տոկոս տնեստական աճ»:
armenpress.am
ՆԱՏՕ-ն Դամասկոսից պահանջել Է դադարեցնել գործողությունն Իդլիբում
ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված Է Իդլիբում սիրիական բանակի հարձակման առնչությամբ եւ կոչ Է անում Դամասկոսին դադարեցնել գործողությունը: Այդ մասին փետրվարի 11-ին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիսում, որը տեղի Է ունեցել դաշինքի պաշտանության նախարարների՝ փետրվարի 12-13-ին կայանալիք հանդիպման նախաշեմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք տեսնում ենք, որ մարտական գործողություններն ընթանում են առանց խտրության, մենք խորապես անհանգստացած ենք եւ դատապարտում ենք դա: Ուստի մենք կոչ ենք անում (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադի ռեժիմին եւ Ռուսաստանին, որը աջակցություն Է ցուցաբերում Ասադին, դադարեցնել հարձակումը»,-ասել Է նա: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ սպասվում Է, որ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն Սիրիայի իրադրությունը: «Ասադի ռեժիմը պետք Է դադարեցնի այդ սարսափազդու հարձակումներն Իդլիբի խաղաղ բնակչության վրա»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
2019-ին ածխաթթվական գազի արտանետումներն առաջին անգամ չեն գերազանցել նախորդ ցուցանիշները
2019 թվականին մոլորակում ածխածնի երկօքսիդի (CO2) արտանետումներն անցած տասնամյակում առաջին անգամ չեն գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը՝ 33 միլիարդ տոննա, չնայած համաշխարհային տնտեսության գրեթե 3 տոկոս աճին: Փետրվարի 11-ին այդ մասին հայտնել Է բրիտանական Financial Times թերթը՝ վկայակոչելով Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:ԷՄԳ-ի տվյալների համաձայն՝ ածխաթթվական գազի արտանետումները կրճատվել են զարգացած տնտեսությամբ պետությունների, ներառյալ Եվրամիության եւ ԱՄՆ-ի Էներգետիկական հատվածում 15 – 25 տոկոսով ածխի օգտագործման նվազման հաշվին: Իսկ առաջավոր երկրներում նման արտանետումների ընդհանուր ծավալը նվազել Է մինչեւ այն մակարդակ, «որ կար1980-ական թվականների վերջին»:CO2-ի արտանետումների անկմանը, Էներգետիկայի միջազգային գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլի խոսքով, նպաստել են քամու եւ արեւի Էներգիայի օգտագործման կայուն աճը, ածխից վճռական անցումը բնական գազին եւ միջուկային Էներգիայի լայն օգտագործումը: «Անցումն Էկոլոգիապես ավելի մաքուր աղբյուրների սկսում Է արագանալ,- ասել Է Բիրոլը:- Դա հույս Է ներշնչում, որ մենք մոտեցել ենք արտանետումների բարձրակետին, եւ այժմ դրանք կսկսեն նվազել»:Նոր տվյալներն, ըստ հրատարակության գնահատման, փոքր-ինչ անսպասելի են դարձել փորձագետների համար, որոնք ենթադրում Էին, թե աշխարհում ածխածնի երկօքսիդի արտանետումների ավելացման միտումը կշարունակվի՝ հաշվի առնելով դրանց աճը 2017 եւ 2018 թվականներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
ՀՀ ժողովուրդը պետք է դնի նաև հեղափոխության վերջակետը. Ալեն Սիմոնյանը` հանրաքվեի մասին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ժողովուրդը հանրաքվեով կկասեցնի իր ձեռքից հեղափոխությունը խլելու փորձերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիմոնյանն այս մասին խոսեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Նա նշեց` հիմա ունենք մի իրավիճակ, որ, ինչպես հայտնում է Հրայր Թովմասյանը, ինքը ստեղծել է իր խրամատը, որտեղ հավաքվել են մի շարք նախկին իշխանականներ:
«Մենք ՀՀ ժողովրդին ասում ենք` հարգելի ժողովուրդ, մենք ձեր ընտրյալներն ենք, դուք եք մեզ ընտրել և իրավունքը ծնողը, օրենքը ծնողը դուք եք: Ասում ենք` հավաքվել են, փորձում են հեղափոխությունը քո ձեռքից խլել: Մենք ասում ենք՝ ընդամենը 5 րոպեի ընթացքում մենք վերջ կդնենք այն «խրամատ»-ին և այնտեղ հավաքված այն մարդկանց, ովքեր փորձում են խլել հեղափոխությունը»,-ասաց Սիմոնյանը:
Նա շեշտեց` հեղափոխությունն իր կամ որևէ մեկի անձնականը չէ: «Հեղափոխությունը ՀՀ ժողովրդինն է: Եվ ՀՀ ժողովուրդը պետք է գնա այդ հեղափոխության նաև վերջակետը դնի»,-ասաց նա:
Պատգամավորը բացառում է, որ չլինի «ոչ»-ի ճամբար, վստահ է, որ կլինեն քաղաքական ուժեր, որոնք «ոչ»-ի ճամբար կձևավորվեն, եթե չլինեն, օրենքը դրա լուծումը կտա:
Հարցին, թե որքանով է տրամաբանական հանրաքվեի համար գումար ծախսելը, մարդկանց նորից ընտրատեղամաս տանելը, Սիմոնյանը պատասխանեց. «Նպատակահարմար է, իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, թե ՀՀ-ն ինչ վնաս կկրեր ու կրելու է նման ձևով գործող ՍԴ-ի պարագայում: Մենք համարում ենք, որ ՀՀ սահմանադրական դատարանի հարցը, որն իր հետ հարակից շատ ու շատ հարցեր ունի, միայն ՍԴ-ի հարց չէ, դա հրաժեշտ է «խրամատ»-ին, որտեղ հավաքված են «մահացած քաղաքական գործիչները»:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահի և ևս 6 անդամի պաշտոնավարումը: «Իմ քայլը» սակայն առաջին ընթերցմամբ քննարկմանը իր ներկայացրած նախագծին դեմ քվեարկեց` առաջարկելով այս հարցով անցկացնել հանրաքվե: Հանրաքվե անցկացնելու որոշումն ԱԺ նիստում ընդունվել էր «Իմ քայլը» խմբակցության անդամների կողմ ձայներով:
panarmenian.net
Թուրքիան սիրիական ուղղաթիռ է խոցել՝ ի պատասխան Իդլիբում իր զինծառայողների մահվան
Թուրքական զորքերը, ի պատասխան սիրիական Իդլիբում մի քանի զինծառայողի մահվան, գնդակոծել են Սիրիայի կառավարական զորքերի օբյեկտներն ու ուղղաթիռ խոցել: Այդ մասին հայտարարել է թուրքական Anadolu-ն՝ երկրի պաշտպանության նախարարությանը հղումով:
Փետրվարի 10-ին Անկարան հայտնել էր Իդլիբում դիտակետի խոցման արդյունքում 5 զինվորականի մահվան մասին:
Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ կրակ է բացվել 115 թիրախի ուղղությամբ, որի արդյունքում «չեզոքացվել է» սիրիացի 101 զինվորական: Բացի այդ, Անկարան պնդում է, որ թուրք զինվորականները սիրիական 3 տանկ են խոցել, գրում է ՌԲԿ-ն:
Ավելի վաղ Անկարան արդեն հայտնել էր Իդլիբում մի քանի զինվորականի և քաղաքացիական անձի մահվան մասին: Թուրքիան կատարվածի համար մեղադրել էր կառավարական զորքերին: Իսկ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Անկարան տեղեկություններ չէր տրամադրել իր զինվորականների երթուղու մասին, որի պատճառով էլ վերջիններս հայտնվել են հարվածի տակ:
panarmenian.net
Չինաստանն ավելի քան $10 մլրդ կհատկացնի նոր կորոնավիրուսի դեմ պայքարին
Չինաստանի իշխանությունները 71,85 մլրդ յուան (ավելի քան $10,2 մլրդ) կհատկացնեն 2019-nCoV նոր կորոնավիրուսի դեմ պայքարին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին չինական ֆինանսների նախարարությանը հղումով:
Փետրվարի 8-ի դրությամբ Չինաստանն այդ նպատակի համար արդեն 31,55 մլրդ յուան՝ ավելի քան $4,5 մլրդ է ծախսել: Ըստ ֆինանսների նախարար Լյու Կունի` իշխանությունների ջանքներն ուղղված են կարիքավորներին ֆինանսապես աջակցելուն, գրում է «Կոմերսանտը»:
Նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքերը գրանցվել են չինական Ուհանում 2019-ի վերջում: ԱՀԿ-ն վիրուսի տարածումն արտակարգ իրավիճակ է ճանաչել: Հիվանդության դեպքեր գրանցվել են 26 երկրում: Վերջին տվյալներով, վարակվածների քանակը գերազանցել է 40,000-ը, մահացել է 908 մարդ: