Մամուլի տեսություն 12.02.2020
Այսօր Իրանի թերթերի մեծ մասն անդրադարձել էին երեկ տեղի ունեցած քայլերթին: Չնայած ձյունառատ եղանակին, Իրանի միլիոնավոր քաղաքացիներ, փետրվարի 11-ին մասնակցեցին իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարելիցին նվիրված քայլերթին:
Քեյհան օրաթերթ
Հպարտ և միասնական՝ Հեղափոխության երկրորդ քայլի առաջին գարնանն ընդառաջ
Չնայած ձյունառատ եղանակին, Իրանի միլիոնավոր քաղաքացիներ, փետրվարի 11-ին մասնակցեցին իսլամական հեղափոխության հաղթանակի 41-դր տարելիցին նվիրված քայլերթին:
Այս քայլերթն իրականացվեց հեղափոխության երկորրդ քայլի առաջին գարնանն ընդառաջ:
«Հեղափոխության երկրորդ քայլը» բանաձևում, ԻԻՀ առաջնորդն ասել է. «Իրանի ժողովրդի հեղափոխութունն ուժեղ էր, սակայն մեղմ ու բարությամբ լի: Այն չպարտվեց թշնամիների սադրանքներին:Անգամ ԱՄՆ-ի ու Սադդամի դեմ պայքարում, հեղափոխությունը չեղավ առաջին գնդակը կրակողը և մշտապես եղավ թշնամու հարձակումներից պաշտպանվողը և ամուր հենված մնաց իր դիրքերի վրա»:
Իրան օրաթերթ
Իրանի գազի արդյունահանումը հասնել է օրական մեկ միլիարդ խորանարդ մետրի
Աշխարհի գազի երրորդ արտադրողը համարվող Իրանը, կոտրել է օրական մեկ միլիարդ խմ գազի արդյունահանման ռեկորդը:
Իրանի նախագահը հայտարարել է. «Հեղափոխության հաղթանակի օրերին, գազի արդյունահանման ծավալը կազմում էր օրական 110 խմ: 11-րդ կառավարության աշխատանքի մեկնարկին զուգահեռ, այդ թիվը գերազանցեց 625 խորանարդ մետրը»:
Իսկ ի՞նչ տեղի ունեցավ և ինչպե՞ս Իրանը կարողացավ բարձրացնել արդունահանման ծավալները: Պատասխանը կարելի է գտնել Հարավային Փարս գազադաշտում: Այս գազադաշտը Իրանը շահագործում էր Կատարի հետ միասին: Երկար տարիներ, Կատարը, որպես Իրանի մրցակից, գազ էր արդյունահանում այս գազադաշտից և այդ երկրի արդյունահնման ծավալները մի քանի անգամ բարձր էին Իրանի արդյունահանման ծավալներից:
Սակայն վերջին վեց տարիների ընթացքում, իրավիճակը փոխվել է և Իրանն այսօր այդ գազադաշտից արդյունահանում է ավելի մեծ ծավալով գազ, քան Կատարը:
Արմանե մելլի օրաերթ
Հանրաքվեն Իրանի համակարգի և ժողովրդի վստահության հիմքն էր
Թեհրանի Ազատության հրապարակում իսլամական հեղափոխության 41-րդ տարեդարձի առիթով ունեցած ելույթում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է. «41 տարի առաջ հաղթանակած հեղափոխությունը ցույց տվեց, թե ինչպես է աստվածային ուժը դրսևորովում մի ժողովրդի կամքով»:
Նա հավելել է. «Հակառակ այն հայտարարություններին, թե կրոնի ժամանակներն անցել են, և չնայած այն ժամանակ աշխարհը բաժանված էէր արևելյան ու արևմտյան բռևեռների, Իրանի ժողովուրդը, սեփական կամքով պայքարեց շահի ռեժիմի դեմ և առանց որևէ գերտերության աջակցության, հաղթանակած դուրս եկավ այդ պայքարից»:
Էբթեքար օրաթերթ
2020թ Օսկարի մրցանակակիրը «Մակաբույծներ» ֆիլմն էր
Ամիսներ շարունակ, աշխարհը սպասում էր Օսկար 2020 մրցանակաբաշխությանը: Ի վերջո, երկուշաբթի երեկոյան, տեղի ունեցավ համաշխարհային կինոմաատոգրաֆիայի գլխավոր իրադարձությունը և գլխավոր մրցանակը ստացավ «Մակաբույծներ» ֆիլմը:
Օսկարն այս տարի տեղի ունեցավ առանց հաղորդավարի, սակայն զերծ չմնաց քաղաքկանությունից:
Բրեդ Թիփը քննադատեց Թրամփի իմպիչմենտի ձախողված գործընթացը, վավերագրական ֆիլմերի ռեժիսորը խոսեց Կառլ Մարքսից, իսկ Խոակին ֆենիքսը՝ կենդանիների իրավունքներից: .
armenpress.am
Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Իդլիբի իրադրությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Է սիրիական ճգնաժամի կարգավորումը Իդլիբի ապաԷսկալացման գոտում իրադրության սրվելու համատեքստում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշվում Է, որ խոսակցությունը կայացել Է թուրքական կողմի նախաձեռնությամբ:
«Շարունակվել Է սիրիական ճգնաժամի կարգավորման տարբեր ասպեկտների քննարկումը, նախեւառաջ ապաԷսկալացման Իդլիբի գոտում իրադրության սրվելու համատեքստում: Նշվել Է առկա ռուս—թուրքական պայմանավորվածությունների ամբողջական իրագործման կարեւորությունը, ներառյալ Սոչիի 2018 թվականի սեպտեմբերի 17-ի հուշագիրը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում Է, որ այդ նպատակով պայմանավորվածություն Է ձեռք բերվել համապատասխան գերատեսչությունների գծով լրացուցիչ շփումների անցկացման շուրջ: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել Է, որ կոչ Է արել Պուտինին՝ ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, որպեսզի սիրիական բանակը դադարեցնի հարձակումը Իդլիբի նահանգում եւ մինչեւ փետրվարի վերջը հետ քաշվի թուրքական հսկիչ կետերից՝ հակառակ դեպքում սպառնալով ռազմական հարվածով:
armenpress.am
Թուրքիան լրացուցիչ զինվորական ստորաբաժանումներ Է ուղարկել Սիրիա. Sky News Arabia
Փետրվարի 12-ին Թուրքիան լրացուցիչ զինվորական ստորաբաժանումներ Է ուղարկել Սիրիա: Այդ մասին հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա տվյալներով՝ թուրքական նոր համալրումը լուսաբացին հատել Է սիրիական սահմանը եւ առաջ շարժվել Հալեպի նահանգի արեւմտյան շրջանների ուղղությամբ: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, թուրք զինվորականներն ստեղծում են հսկողության նոր կետ, որը կտեղավորվի Աթարիբ եւ Էլ-Ջինա բնակավայրերի միջեւ ձգվող ճանապարհին: Փետրվարի 8-ին Անադոլու գործակալությունը հայտնել Էր, որ Թուրքիայի կողմից դեպի սիրիական սահման Է ուղարկվել 300 բեռնատարներից ու զրահամեքենաներից բաղկացած շարասյուն: Նրա տեղեկությունների համաձայն, թուրքական ուժերի փոխադրում Է իրականացվում վերջին մի քանի օրվա ընթացքում: Փետրվարի 11-ին Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել Է, որ թուրքական կողմը խախտում Է արաբական հանրապետության ինքնիշխանությունը՝ «լրացուցիչ ուժեր տեղաբաշխելով Իդլիբի ու Հալեպի նահանգներում, ինչպես նաեւ հարվածներ հասցնելով սիրիական տարածքներին, որտեղ կան խաղաղ բնակիչներ, եւ մի շարք ռազմական օբյեկտների»:
Դամասկոսում պնդում են, որ Անկարայի գործողություններն ուղղված են «ելուզակային կազմավորումներին փրկելուն», որոնք պարտություն են կրում սիրիական բանակի հարձակման հետեւանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Ուհան-400». Ամերիկացի գրողը 1981-ին «կանխատեսել էր» չինական քաղաքում վիրուսի առաջացումը
Ամերիկացի ֆանտաստ գրող Դին Կունցը, որը մի շարք բեսթսելերների հեղինակ է միստիկայի և սարսափի թեմաներով, դեռևս 1981-ին կանխատեսել էր նոր վտանգավոր վիրուսի առաջացումը Չինաստանում: Գրողը նշել է նույնիսկ քաղաքը՝ նրա «Մթության աչքերը» (The Eyes of Darkness) գրքում վիրուսն առաջանում է Ուհանում, ինչպես դա եղավ կորոնավիրուս COVID-19-ի դեպքում: Առաջինն այդ մասին փետրվարի 11-ին գրել է Zerohedge պորտալը:
«Հասկանալու համար այս ամենը, հարկավոր է 12 ամսով հետ գնալ: Հենց այն ժամանակ չինացի գիտնական Լի Չենը գաղտնի արտագաղթեց ԱՄՆ և նյութեր բերեց իր հետ նոր չինական մանրէաբանական զենքի մասին: Նոր վիրուսը նրանք անվանել էին «Ուհան-400» (Wuhan-400)՝ այն քաղաքի անունով, որի հարևանությամբ է գաղտնի լաբորատորիան, որտեղ ստեղծվել է վիրուսը: Այն իր արդյունավետությամբ հարյուրավոր անգամ գերազանցում էր բոլոր մյուս միկրոօրգանիզմներին, մշակված մոլորակի ցանկացած այլ գիտահետազոտական կենտրոնում»,- ասվում է վեպում:
Մի քիչ էլ գրքի վիրուսի մասին. «Ուհան-400»-ն իդեալական զենք է: Այն ներգործում է միայն մարդկանց վրա, չի փոխանցվում այլ կենդանի էակների միջոցով: Ինչպես և սիֆիլիսի հարուցիչ սպիրոխետան, «Ուհան-400»-ը 1 րոպեից ավելի կենսունակ չէ մարդկային օրգանիզմից դուրս: Դա նշանակում է, որ այն չի կարող հավերժ վարակել օբյեկտներ կամ տարածքներ, ինչպես սիբիրյան խոցը և այլ վտնգավոր հիվանդություններ: Իսկ կրողի մահից հետո «Ուհան-400»-ը բնական ճանապարհով մահանում է մի փոքր ավելի ուշ, երբ մարդկային մարմնի ջերմաստիճանը նվազում է Ֆարենհեյթի սանդղակով 86 աստիճանից: Հասկանո՞ւմ եք, ինչ առավելություններ այն ունի»:
Եվ էլի մանրամասներ. «...Ուզո՞ւմ եք ասել, որ որևէ տարածքում մարդկանց ոչնչացնելու նպատակով «Ուհան-400»-ի կիրառումից հետո չինացիները ստիպված չե՞ն լինելու ախտահանել տարածքը գրավելուց առաջ:
-Ճիշտ այդպես,- գլխով արեց Դոմբին:
-Եվ դրանով «Ուհան-400»-ի առավելությունները չեն սահմանափակվում: Կրողը վարակիչ է դառնում վիրուսի հետ շփումից արդեն 4 ժամ անց: Դա շատ կարճ ինկուբացիոն շրջան է: Վարակված մարդը 24 ժամից ավելի չի ապրում: Մեծ մասը մահանում է 12 ժամից: Այդ վիրուսն Աֆրիկայում տարածված Էբոլայի տենդից սարսափելի է: Այն 100 տոկոսանոց մահացություն է ապահովում: Ողջ մնացածներ դեռ չեն եղել: Չինացիներն այն ստուգել են քաղբանտարկյալների վրա: Դրանք չկարողացան հակաթույն կամ հակաբիոտիկ գտնել, որը կազդեր արդյունավետ: Վիրուսը թափանցում է ուղեղի ցողունային բջիջներ և սկսում տոքսին գեներացնել, որը քայքայում է ուղեղի հյուսվածքն այնպես, ինչպես թթուն՝ թանզիֆը: Այն ոչնչացնում է ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է օրգանիզմի հիմնական ֆունկցիաների համար: Դադարում է բաբախել սիրտը, բոլոր օրգաններն այլևս չեն գործում, մարդը կորցնում է շնչելու ունակությունը»:
Փետրվարի 12-ի դրությամբ՝ Չինաստանում COVID-19-ը կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1113-ի: Տարբեր նահանգներում թոքաբորբով է վարակվել 44,653 մարդ, 38,800 հիվանդ կա, 8200-ի վիճակը ծանր է: Հիվանդանոցներից դուրս է գրվել 4700 մարդ: Չինաստանից բացի, կորոնավիրուսով վարակի դեպքեր են գրանցվել ևս 25 երկրում:
panarmenian.net
Բաղդադում 100 տարում 2-րդ անգամ ձյուն է տեղացել
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում վերջին 100 տարում 2-րդ անգամ ձյուն է տեղացել, հայտնել են մերձավորարևելյան ԶԼՄ-ները: Վերջին 100 տարում այդ քաղաքում ձյուն էր եկել միայն 2008-ին, գրում է Interfax-ը:
Իրաքի հյուսիսում ձյուն սովորաբար տեղում է, հատկապես լեռնային շրջաններում, բայց Բաղդադում դա շատ հազվադեպ երևույթ է:
Քաղաքի բնակիչներն ակտիվորեն լուսանկարել են ձյունն ու տարածել ֆոտոները սոցցանցերում: Լուսանկարներում երևում է, որ մեքենաների, արմավենիների, ճանապարհների վրա ձյան բարակ շերտ կա: