Մամուլի տեսություն 15.02.2020
Իրանում ըտրապայքարի մեկնարկով կամաց-կամաց թեժանում է ընտրությունների թոնիրը և ընտրացուցակները մեկ մյուսի հետևից տպագրվում են:
«Մարդոմսալարի»
58 միլիոն իրանցի իրավունք ունի քվեարկել
Իրանում խորհրդարանի ընտրությունների թոնիրը կամաց-կամաց թեժանում է և ընտրացուցակները մեկը մյուսին հաջորդելով տպագրվում են: Առաջիկա ընտրությունների ընթացքում 57,928,159 իրանցի իրավունք ունի քվեարկել:
Ընտրությունների անցկացման նախօրյակին կազմակերպված նահանգապետերի համաժողովում Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին լրագրողներին տված զրույցում ասել է.«Անվտանգության առումով ընտրական միջավայրը լավ է և նախապատրաստական ու աջակցման քայլերի առումով նույնպես բոլոր հնարավորությունները պատրաստ են և ընտրություններն իրականացնողները ստացել են անհրաժեշտ ուսուցումները»:
«Քեյհան»
Իրանի մեծարգո առաջնորդը ինչո՞ւ է շեշտը դնում «Իրանի հզորացման» վրա
Տարբեր ոլորտներում հզորացման անհրաժեշտությունը բազմիցս արծարծվել է մտավորականների կողմից: Քանի որ ուժի առանցքայնությամբ միջազգային համակարգը ոչ մի արժեք չի ներկայացրել բարոյականության համար և պտտվում է միայն ուժի առանցքի շուրջ: Այս խնդրի պատճառով Իրանի մեծարգո առաջնորդը տարբեր առիթներով կարևորել է երկրի հզորացման ու Իրանի ուժի ամրապնդման անհրաժեշտությունը: Սակայն միջազգային համակարգում, որ չունի կենտրոնական ուժ ու մարդկային օրինաչափություններ ինչո՞ւ պետք է հզոր լինել:
Միջազգային հարաբերությունների վրա իշխող տրամաբանությունը ձևավորվել է «ուժի» և «հզորության» վրա: Այս հիմունքներով հզոր երկրները կարողանում են միջազգային համակարգում տնօրինել իրենց ճակատագիրը:
«Խորասան»
Թեհրանում ներկայացվող ցուցակների մրցակցությունը
Թեհրանում նախընտրական քարոզչությունների պաշտոնական ժամանակի մեկնարկով նաև ներկայացվել են երկրի երկու հիմնական հոսանքների ցուցակները, որպեսզի ցուցակների մրցակցությունը մայրաքաղաքում ու նաև երկրի այլ շրջաններում աստիճանաբար թեժանա: Չնայած որ ռեֆորմիստական հոսքի ցուցակի վերջնական հայտարարումը մի քիչ հետաձգվել է, սակայն մինչ այժմ պարզվել է, որ թե ֆունդամենտալիստները և թե ռեֆորմիստականները ընտրապայքային սկզբում երկու ցուցակով են պայքարի մեջ մտել:
«Էբթեքար»
Դեղին վիշապի դեմ Վաշինգտոնին ուղղված մարտահրավերները
Չինաստանի գաղութացման բարձրակետի վրա և այն դեպքում, որ այս երկիրը առճակատվում էր օկուպացման, ներքին պատերազմի ու տնտեսական դժվարությունների հետ գերմանացի դիվանագետին վերագրված մի նախադասություն կա, որ ասում է.«Թույլ մի տվեք, որ այս քնած վիշապը արթնանա, քանի որ հակառակ դեպքում ամեն ինչ կլանելու է»:
Տասնամյակներ են անցնում այն ժամանակներից և Չինաստանն իր տնտեսական ակնառու աճից բացի վերածվել է ռազմական, տեղեկատվական ու արդյունաբերական ուժի: Մի ուժ, որ ոչ միայն հետկոմունիստական կանոնավորությանն է մարտահրավեր նետել, այլա արևմտյան երկրներին այդ թվում ԱՄՆ-ի դրա կառվարման համար դժվարթյունների առաջ է կանգնեցրել: Չինաստանի տնտեսական ու ռազմական ուժի ընդլայնման մասին կատարված հաշվարկը ցույց է տալիս, որ նրանք 5 տոկոս տարբերությամբ ԱՄՆ-ից հետո աշխարհի երկրորդ տնտեսությունն են համարվում և եթե նրանց տնտեսական աճի ընթացքը մինչև 2030թ. այսպես շարունակվի Չինաստանը ԱՄՆ-ից առաջ կանցնի:
armenpress.am
Թուրքիան ռազմական տեխնիկա է փոխանցում ահաբեկչական խմբավորման զինյալներին. Աղբյուր
Սիրիայում թուրքական զինված ուժերի ռազմական տեխնիկայի զգալի մասը փոխանցվում է Ռուսաստանում արգելված «Ջաբհատ ան-Նուսրա» խմբավորման զինյալներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ռամադիվանագիտական աղբյուրին:
Հաղորդվում է, որ այժմ Իդլիբի էսկալացիոն գոտում կա ավելի քան 70 տանկ, շուրջ 200 զրահատեխնիկա և 80 դաշտային հրետանային զենք:
«ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրի հաղորդմամբ՝ միևնույն ժամանակ, թուրքական զինված ուժերի ռազմական տեխնիկայի զգալի մասը թուրք-սիրիական հատվածը հատելուց անմիջապես հետո փոխանցվում է «Ջաբհատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներին:
armenpress.am
Եվրոպայում արձանագրվել է նոր կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
Եվրոպայում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը. չինացի զբոսաշրջիկը մահացել է Ֆրանսիայում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Ֆրանսիայի առողջապահության նախարարը:
Նրա տեղեկություններով, 80-ամյա ՉԺՀ քաղաքացին կորոնավիրուսի ախտանիշներով հոսպիտալացվել էր հունվարի վերջին:
Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել էր 2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանի Ուհան քաղաքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հիվանդությունը համարել է միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ:
ՉԺՀ-ի տարածքից դուրս վարակի դեպքեր նկատվել են 25 երկրում, ներառյալ Ռուսաստանում: Վերջին տվյալներով, Չինաստանում վիրուսի զոհ է դարձել 1523 մարդ, առողջացել են ավելի քան 8 հազարը, վարակվել է ավելի քան 66.4 հազար մարդ:
armenpress.am
ՀՀ-ն աշխատում է Իրաքում դիվանագիտական ներկայացուցչության ընդլայնման ուղղությամբ
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ իր իրաքցի գործընկերոջ՝ Մուհամմադ Ալի Ալ-Հաքիմի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Զոհրաբ Մնացականյանը և Մուհամմադ Ալի Ալ-Հաքիմը գոհունակությամբ ընդգծեցին, որ պատմական բարեկամության ամուր կապերի վրա հիմնված հայ-իրաքյան հարաբերություններն աչքի են ընկնում ծավալվող դինամիկայով: Այդ համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ընդլայնման ուղղությամբ, որն իր նպաստը կբերի երկկողմ օրակարգի առավել հարստացմանը:
Զրուցակիցները կարևորեցին բազմաոլորտ համագործակցության առավել խթանումը՝ այդ թվում առևտրատնտեսական և գործարար կապերի ամրապնդման միջոցով: Այս առնչությամբ փոխադարձաբար արժևորվեց հայ համայնքի ունեցած առանձնահատուկ դերակատարությունն Իրաքի հասարակական-քաղաքական կյանքում և երկու երկրների միջև բարեկամության ամրապնդման գործում:
Հայաստանի և Իրաքի ԱԳՆ ղեկավարները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ։ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները և կարևորում է լարված իրադրությունների լիցքաթափումը։
news.am
Մակրոնը Եվրոպային Ռուսաստանի հետ երկխոսության կոչ է արել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովում հայտարարել է, որ վերջին տարիներին Ռուսաստանին դիմադրության եվրոպական քաղաքականությունը պարտվել է, եւ ոչ մեկը Մոսկվայի հետ ուղիղ առճակատում չի ցանկանում, այսպիսով՝ հակասությունների կարգավորման միակ տարբերակը երկխոսությունն է, հայտնում է Reuters-ը:
«Ես լսում եմ մեր բոլոր գործընկերների դիմադրության մասին: Ես չեմ զարմանում, բայց գիտեմ, որ դիմադրությունն ու թուլությունը քաղաքականություն չեն, դա ամբողջությամբ ոչ արդյունավետ համակարգ է»,- հայտարարել է Մակրոնը:
«Կա երկրորդ ելք, որը պահանջկոտությունն է եւ ռազմավարական երկխոսության վերսկսումը, որովհետեւ մենք այսօր ավելի ու ավելի քիչ ենք խոսում, հակամարտությունները բազմապատկվում են, եւ մենք ի վիճակի չենք դրանք լուծել»,- շեշտել է Ֆրանսիայի նախագահը:
news.am
Թուրքիան եւ Ռուսաստանը Իդլիբի շուրջ բանակցությունները կշարունակեն Մոսկվայում
Թուրքական պատվիրակությունը նախատեսում է Մոսկվա այցելել փետրվարի 17-ին՝ շարունակելու համար սիրիական Իդլիբում կարգավորման շուրջ բանակցությունները, շաբաթ լրագրողներին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր մենք բանակցություններ կվարենք ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Թուրքական պատվիրակությունը երկուշաբթի կուղեւորվի Ռուսաստան: Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ (Իդլիբի) խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով: Եթե դիվանագիտական ճանապարհով չստացվի, ապա կկատարվեն անհրաժեշտ քայլեր»,- Մյունխենի համաժողովի շրջանակում հայտարարել է Չավուշօղլուն: Թուրք նախարարի խոսքը մեջբերել է NTV հեռուստաալիքը:
Ռուսաստանյան միջգերատեսչական զինվորական պատվիրակությունն անցյալ շաբաթ Թուրքիայում էր: Պատվիրակության կազմում էին նախագահի՝ սիրիական կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը եւ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ: Թուրքական կողմին ղեկավարում էին ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալը եւ նախագահի՝ քաղաքական հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան չի կարողացել կատարել սիրիական Իդլիբի շուրջ խնդրի լուծման մի քանի առանցքային պարտավորություններ: Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն իր հերթին հանդես էր եկել հայտարարությամբ, որ իր երկիրը Իդլիբի հարցով ստանձնած պարտավորությունները կատարել է:
tert.am
Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսից բուժել են 2 ամսական երեխայի
Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսից բուժել են երկու ամսական երեխայի, որը համարվում էր ամենափոքրիկ հիվանդը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով չինական լրատվամիջոցներին:
«Փետրվարի 15-ին Գույչժոու նահանգի հոսպիտալից նոր տեսակի կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված թոքաբորբից բուժված 4 հիվանդ է դուրս գրվել, որոնց թվում է եղել նաև 67 օրական երեխա»,- ասվում է հայտարարության մեջ:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:
Վերջին տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 66 000-ը, որից 1523-ը` մահվան ելքով: Վիրուսը տարածվել է Չինաստանի սահմաններից դուրս: Ավելի քան 500 մարդ է վարակվել մի շարք երկրներում` Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Ուկրաինայում:
7or.am
Գերմանական թերթի թղթակիցը Թուրքիայում կարող է դատապարտվել մինչև 15 տարվա ազատազրկման
Գերմանական «Die Welt» թերթի Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելի դեմ ընթացող դատավարության շրջանակներում դատախազը վերջինիս համար 4-ից 15 տարվա ազատազրկում է պահանջել։ Յուջելը մեղադրվում է «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու» և «հանրության շրջանում թշնամանք և ատելություն» տարածելու մեջ։
Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանում կայացած դատական նիստին մասնակցել է Դենիզ Յուջելի փաստաբանը։ Մեղադրող կողմի՝ ազատազրկման պահանջով միջնորդության համաձայն՝ Յուջելը 2016թ․ հունիսի 19-ի իր հրապարակման մեջ պաշտպանել և աջակցել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) գաղափարախոսությանը։
Դատական նիստը հետաձգվել է, որպեսզի մեղադրյալի պաշտպանը հնարավորություն ունենա պատասխան նախապատրաստել մեղադրողի միջնորդությանը։
Հիշեցնենք, որ Դենիզ Յուջելը ձերբակալվել էր 2017թ․ փետրվարին: Շուրջ մեկ տարի կալանքի տակ մնացած լրագրողի վերաբերյալ կազմված մեղադրական եզրակացությամբ մեղադրյալի համար 4-18 տարվա ազատազրկում էր պահանջվել։ Յուջելը 2018թ․ փետրվարի 16-ին նախնական կալանքից ազատվել էր մինչև դատական վճռի կայացումը։
Աղբյուրը՝ ermenihaber.am