Մամուլի տեսություն 2020-2-16
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117113-Մամուլի_տեսություն_2020_2_16
Պատժամիջոցների և արևմտյան ճնշումների դեմ Իրանի ժողովրդի դիմացկունությունը զարմացրել է միջազգային դիտորդներին:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Փետրվար 16, 2020 13:55 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 2020-2-16

Պատժամիջոցների և արևմտյան ճնշումների դեմ Իրանի ժողովրդի դիմացկունությունը զարմացրել է միջազգային դիտորդներին:

Քեյհան օրաթերթ

Կործանվել է Սաուդյան Արաբիայի 24 միլիոն դոլար արժողությամբ կործանիչը

Եմենի մարտիկներից պարտություն կրելով Սաուդյան Արաբիան ևս մեկ անգամ վրեժ է լուծել Եմենի անմեղ քաղաքացիներից: 

Շաբաթ առավոտյան, եմենական աղբյուրները հաղորդել են, որ  բանակի և ժողովրդական կոմիտեների ՀՕՊ պաշտպանությունն Ալջավաֆ նահանգում խոցել է սաուդյան ագրեսոր կոալիցիային պատկանող Տորնադո կործանիչ:

 

Աֆթաբ Յազդ օրաթերթ

Թրաֆիքինգը մեծացնում է կրոնավիրուսի երկիր ներթափանցելու ռիսկը 

Չինաստանի առողջապահության նախարարության տվյալներով ՝ կրոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1523-ի հոգու: Սա մտահոգություն է առաջացնում հիվանդության վերաբերյալ: 

ԱՀԿ-ի  մի պաշտոնյա նախազգուշացրել է, որ աշխարհի բնակչության երկու երրորդը կարող է վարակվել կորոնավիրուսով և Չինաստանի կողմից ձեռնարկված միջոցները, ներառյալ՝ կարանտինը, կարող են միայն դանդաղեցնել վիրուսի տարածումը: 

»Վիրուսը կանցնի Չինաստան սահմաններից և կտարածվի ամբողջ աշխարհում: Եթե  նույիսկ կա միջոց վիրուսի փոխանցումը 50 տոկոս ով նվազեցնելու համար դեռ հնարավոր է կորոնաավիրուսով վարակվեն աշխարհի բնակչության մեկ երրորդը». ասել է նա:

 

Քեյհան օրաթերթ

Պատժամիջոցների և արևմտյան ճնշումների դեմ Իրանի ժողովրդի դիմացկունությունը  զարմացրել է միջազգային դիտորդներին

Շաբաթ օրն իսլամի մարգարեի ընտանիքի անդամների (Ահլե բեյթ) մի խումբ գովերգուների հետ հանդիպման ժամանակ, մեծարգո առաջնորդ  Այաթոլլահ Խամենեին նշել.«Գովերգուների կարևոր պարտականություններից մեկն  իսլամական կենսակերպի տարածումն ու խորացումն է: Թշնամու մշակութային գրոհին դիմագրավելու միակ ելքը  իսլամական ճիշտ կենսակերպի  տարածումն է»:

 

Քեյհան օրաթերթ

Samsung- ը և LG- մ կազմակերպված  հարվածում են իրանցի արտադրողներին

Այս տարի լուրեր տարածվեցին, որ կենցաղային տեխնիկա արտադրող կորեկան մի շարք ընկերություններ հեռանում են Իրանից: Ավելի ուշ, այդ ընկերությունների պաշտոնյաները հերքեցին տարածված լուրերը:   

Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարության մետաղական և կենցաղային տեխնիկայի բաժնի տնօրենը հայտարարեց, որ Samsung և LG ընկերությունները շարունակում են ակտիվորեն գործել իրանական շուկայում: Սակայն վերջերս կրկին լուրեր են տարածվել Իրանի շուկայից  այդ ընկերությունների դուրս գալու մասին:

Կենցաղային տեխնիկայի արտադրողների ասոցիացիայի խոսնակ Համիդ Ռեզա Ղազնավին այս կապակցույամբ ասել է, որ կորեական ընկերույթունները, հետևելով ԱՄՆ-ի քաղաքկանությանը, արդեն երկու տարի բոյկլոտել են Իրանի շուկան: Այս ընթացքում կորեական ընկերությունները չե լիցենզավորել Samsung և LG ընկերությունների հումքը և պահեստամասերը:

 

armedia.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկման ժամանակ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հնչեցրած թեզերին՝ դրանք անվանելով «Մյունխենյան սկզբունքներ»։

«1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:

Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:

Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:

Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:

Հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ Հայաստանն, ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաեւ Ադրբեջանը:

ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է», - որպես «Մյունխենյան սկզբունքներ» առանձնացրել է Փաշինյանը:

aravot.am

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարներն անդրադարձել են հայ-կիպրական օրակարգի մի շարք հարցերի

 

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։ Զրուցակիցներն անդրադարձան հայ-կիպրական օրակարգի մի շարք հարցերի՝ գոհունակությամբ ընդգծելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա խարսխված միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը: Նախարարներ Մնացականյանն ու Խրիստոդուլիդեսը հանգամանալից քննարկեցին 2019 թ․ հիմնված Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ մեխանիզմի զարգացման հեռանկարները ու 2020 թ․ ապրիլին Երևանում նախատեսվող առաջին գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների մանրամասները։ Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության հարցերին՝ այդ առնչությամբ կարևորելով ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության իրավական նոր հիմք հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

ermenihaber.am

Էրդողանի խորհրդական. «Հայկական հարցն այն թեման է, որի վրա Թուրքիան պիտի աշխատի տարին 365 օր»

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական, հայկական հարցի «մասնագետ» պրոֆեսոր Սեյիթ Սերթչելիքը Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզերը ներկայացնող հերթական դասախոսությամբ է հանդես եկել:

Սերրթչելիքն այս անգամ որպես բանախոս հանդես է եկել Ստամբուլի Գազիօսմանփաշա շրջանի քաղաքապետարանում անցկացված «Հայկական հարցի հետին պլանը և իրողություններ» խորագրով միջոցառման ժամանակ:

Ժխտողականության պետական թեզերի համակարգողներից մեկը հանդիսացող պրոֆեսորը ևս մեկ անգամ ներկայացրել է հարցի վերաբերյալ թուրքական թեզերը՝ նշելով, որ հայերի տեղահանությունն արվել է այն պատճառով, որ նրանք պատերազմի ժամանակ համագործակցել են ռուսների հետ և ամեն ինչ արել Օսմանյան կայսրության դեմ:

Սերթչելիքը նշել է, որ Հայկական հարցը այն թեման է, որի վրա թուրքական կողմը պիտի աշխատի տարին 365 օր, այլ ոչ թե սահմանափակվի միայն ապրիլի 24-ով:  Նրա խոսքով՝ թուրքական կողմը բացի պատմագիտության ոլորտից պետք է նաև այս թեմայով ֆիլմեր ու վավերագրական նյութեր պատրաստի, ինչի համար դեռևս բավարար ֆինանսավորում չունեն:

Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը նույնպես խոսել էր ժխտողականության աշխատանքները ակտիվացնելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ նախատեսում են ընդլայնել աշխատանքները՝ դրանք համալրելով նոր գործիքակազմով: