Մամուլի տեսություն 17.2.2020
Իրանահայ անվանի դիրիժոր, վաստակավոր երաժիշտ մաեստրո Լորիս ճգնավորյանը Թեհրանի մոտակայքում կործանված 752 չվերթի զոհվածների հիշատակին երաժշտական ստեղծագործություն է նվիրել:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Եվրոպան և ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ի հարցով տարբեր մոտեցումներ ունեն
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ժոզեֆ Բորելը Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում ունեցած ելույթում ասել է.«Եվրոպայի տեսանկյունից, միջուկային համաձայնությունը դեռ փակված չէ»: Նա խոսել է համաձայնության նկատմամբ ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների մոտեցումների տարբերության մասին:
Անդրադառնալով Վաշինգտոնի հետ Եվրոպայի որոշ տարաձայնություններին, Բորելն ասել է. «ԱՄՆ-ն ցանկանում է վերջ դնել Օբամայի ստորագրած ՀԳՀԾ-ին և առավելագույն ճնշման քաղաքականություն վարել Իրանի նկատմամբ: Ես չեմ կարծում, որ Եվրոպան պետք է հետևի այդ քաղաքկանությանը»:
Բորելը հավելել է.«ՀԳՀԾ-ն չի սահմանափակվում միայն մյուս երկրների նկատմամբ Իրանի պարտավորություններով: Համաձյանագիրը ստորագրած մյուս երկրներն էլ տնտեսական պարտավորություններ ունեն Իրանի նկատմամբ»:
«Շահրվանդ» օրաթերթ
Մաեստրո Լորիս ճգնավորյանը երաժշտական ստեղծագործություն է նվիրել 752 չվերթի զոհվերի հիշատակին
2020 թվականի հունվարի 8-ին մաեստրո Լորիս Ճգնավորյանն, ինչպես շատերը, լսեց 752 չվերթն իրականացնող ինքնաթիռի՝ Թեհրանի մոտակայքում կործանման մասին լուրը: Նույն օրը և դրան հաջորդող մյուս երկու օրերին, Ճգնավորյանը սկսեց գրել իր նոր ստեղծագործության նոտաները: Երեկ, 752 չվերթի զոհերի մահվան քառասնօրյակն էր: Այդ կապակցությամբ, իրանահայ անվանի դիրիժոր, վաստակավոր երաժիշտ մաեստրո Լորիս ճգնավորյանը, զոհերի հիշատակին նվիրված իր երաժշտական ստեղծագործությունը նվիրեց նրանց հարազատներին:
Ճգնավորյանը Շահրվանդ թերթին տված հարցազրույցում ասել է.«Ես բացառություն չեմ եղել: Ես էլ ինչպես բոլորը, մեծ ցավ ապրեցի այս դեպքի մասին լսելիս: Ինքնաթիռի կործանվելուց հետո յուրաքանչյուրն ինչ որ կերպ արտահայտեց իր զգացմունքները: Նույն օրերին ես ներշնչվեցի այս մեղեդիով և այնուհետև գրի առա իմ ստեղծագործությունը, որպեսզի աշխարհի ժողովուրդներին ցույց տամ, որ մենք խաղաղասեր ժողովուրդ ենք և այդ դեպքի պատճառով բոլորս մեծ ցավ ապրեցինք»:
Խորասան օրաթերթ
Լավրով.«Ասադն Իդլիբում անպայման կհաղթի»
Դարձյալ լուսանկարներ են հրապարակվել Թուրքիայից Սիրիա զինծառայողներ ու զինտեխնիկա ուղարկվելու վերաբերյալ: Այս անգամ դա տեղի է ունեցել դեպի Իդլիբի հյուսիսարևմտյան անցուղիներում: Հատկանշական է, որ անցած շաբաթ նույնպես ավելի քան երկու հազար թուրք զինվորներ և մի քանի հարյուր մարդատար մեքենաներ ու տանկեր ուղարկվել էին այդ նահանգ: Մյուս կողմից, Ալ-Ջազիրա հեռուստընկերության լրագրողի խոսքերով, Թուրքիայի զորուժը նոր ռազմական հենակետ է ստեղծել Հալեպի ծայրամասում գտնվող Դար Ազա քաղաքի մոտ, ինչը ցույց է տալիս, որ մոտ ապագայում Իդլիբի ճգնաժամին վերջ դնելու հույսեր չկան: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Մյունխենի անվտանգության հարցերով ամենամյա համաժողովում ասել է.«Իդլիբ նահանգում հաղթանակը հաստատ Սիրիայի նախագահ Բաշար Ասադինն է լինելու»:
Armenpress.am
ՆԱՏՕ-ն ռազմական աջակցություն չի ցուցաբերի Թուրքիային Իդլիբում նրա գործողության դեպքում. աղբյուր
ՆԱՏՕ-ն մտադիր չԷ ռազմական աջակցություն ցուցաբերել Անկարային Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողության դեպքում: Այդ մասին փետրվարի 17-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է Բրյուսելում դաշինքի երկրներից մեկի առաքելության դիվանագիտական աղբյուրը, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«ՆԱՏՕ-ի երկրները չեն պաշտպանի հինգերորդ հոդվածի ակտիվացումը փետրվարի սկզբին Իդլիբում թուրք զինվորականների զոհվելու պատճառով,-ընդգծել Է նա:- ՆԱՏՕ-ն չի քննարկում Թուրքիային ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը այդ տարածաշրջանում գործողություն սկսելու դեպքում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Tert.am
Հալեպի միջազգային օդանավակայանը վերսկսել Է աշխատանքը
Սիրիայի տրանսպորտի նախարար Ալի Համուդը փետրվարի 17-ին հայտարարել Է երկրի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի միջազգային օդանավակայանի աշխատանքի վերսկսման մասին, Դամասկոսից առաջին չվերթը պլանավորված Է չորեքշաբթի օրը՝ փետրվարի 19-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Տրանսպորտի նախարար Ալի Համուդը հայտարարել Է Հալեպի միջազգային օդանավակայանի աշխատանքի վերսկսման մասին, չորեքշաբթի պլանավորված Է առաջին չվերթը Դամասկոսից»,- հայտնել Է նախարարությունը Facebook-ում: Գերատեսչության հաղորդագրության համաձայն, առաջիկա օրերին պլանավորվում Է կանոնավոր չվերթներ իրականացնել Դամասկոս եւ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե: Օդային հանգրվանը դադարել Էր կանոնավոր մարդատար չվերթներ ընդունել 2013 թվականին նրա անմիջական մերձակայքում մարտական գործողությունների պատճառով: Հալեպի եւ Դամասկոսի միջեւ տարածությունը մոտավորապես 370 կիլոմետր Է, նախքան սիրիական ճգնաժամը ինքնաթիռներն այդ տարածությունը հաղթահարում Էին մոտավորապես 50 րոպեում: Օդանավակայանը կբացվի սիրիական բանակի գործողության շնորհիվ.այն 2013 թվականից ի վեր առաջին անգամ լիակատար հսկողություն Է հաստատել Հալեպի շրջակա բոլոր բնակավայրերի նկատմամբ՝ դրանով իսկ քաղաքը վտանգազերծելով զինյալների արդեն կանոնավոր դարձած հրետակոծումներից: Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 17-ին հայտնել Է Հալեպի նահանգում մի շարք բնակավայրերի ազատագրման մասին եւ խոստացել շարունակել բանակի հարձակումը մինչեւ Սիրիայից բոլոր ահաբեկիչների լիակատար դուրսբերումը: Սիրիայի Ikhbariya պետական հեռուստաալիքի տվյալներով՝ կիրակի օրվա ընթացքում բանակը 23 գյուղ Է ազատագրել Հալեպի նահանգում՝ դրանցից զինյալների նահանջի ֆոնին: Ազատագրված հանգուցային գյուղերի թվում են՝ Անադանը եւ Բիյանունը, որոնք գտնվում են Հալեպից հյուսիս ընկած շրջանում 214 մայրուղու վրա, որը ձգվում Է դեպի Թուրքիայի Ղազիանթեփ քաղաք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
News.am
Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահը Փաշինյան-Ալիեւ հանդիպումը նշանակալի ձեռքբերում է անվանել
Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերն անվանել է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը նշանակալի ձեռքբերում:
«Մենք գրանցել ենք փայլուն արդյունքներ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ: Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդներն առաջին անգամ հանդիպել են հանրային միջավայրում քննարկելու Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարգավորելու հետագա քայլերը»,-ասել է Իշինգերը՝ ամփոփելով համաժողովը:
Նա հավելել է, որ դա «արժանի է ծափահարությունների, քանի որ պահանջում է որոշակի խիզախություն»:
Ավելի վաղ Վոլֆգանգ Իշինգերը թվիթերյան իր միկրոբլոգում շնորհակալություն էր հայտնել Հայաստանին եւ Ադրբեջանին:
Tert.am
50 տոննա ձյուն. Ֆրանսիայում տաք եղանակի պատճառով լեռնադահուկային հանգստյան գոտի ուղղաթիռով ձյուն է բերվել
Ֆրասիական լեռնադահուկային հանգստյան գոտիներից մեկի աշխատակիցները զայրացրել են բնապահպաններին, երբ ցածր ջերմաստիճանի պատճառով բարձր սարերի ձնաշատ գագաթներից ուղղաթիռով ձյուն են տեղափոխել և լցրել հանգստյան գոտու ցածրադիր հատվածներում, հայտնում է The Guardian պարբերականը:Ուղղաթիռը երկու ժամ է ծախսել 50 տոննա ձյուն տեղափոխելու և հանգստյան գոտում սկսնակների և դահուկային դպրոցի համար նախատեսված հատվածներում ձյուն լցնելու նպատակով:Տեղական խորհրդի բաժանմունքի ղեկավար Հերվի Փունաուի խոսքով` իրենք նման քայլի են գնացել, քանի որ իրավիճակը, իրապես, բացառիկ է եղել, իսկ քայլեր չձեռնարկելու դեպքում ստիպված կլինեին փակել հանգստյան գոտու մեծ մասը: Տնօրինությունը խոստացել է այլևս երբեք նման քայլի չդիմել: