Մամուլի տեսություն 18.20.2020
Երեք օր է մնացել Իրանի խորհրդարանակն ընտրություններին:
Ջավան օրաթերթ
Իրանը խնայել է 600 միլիոն եվրո
Անցած տարին Իրանի համար դժվար տարի էր դեղորայքի առումով, քանի որ անգամ Հարավային Կորեան մասնակցեց հակաիրանական պատժամիջոցներին և իր ամերիկյան տերերին լավություն անելու համար, դադարեց Թեհրանին դեղորայք վաճառել: Սակայն այս բոլոր սպառնալիքներն ու դժվարությունները չեզոքացվեցին այն ժամանակ, երբ Իրանի գիտնականները, հենվելով սեփական ուժի վրա, ջանք ու եռանդ չխնայեցին դեղորաք արտադրելու համար:
Արդյունքում, երկիրը խնայեց 600 միլիոադր եվրո: Բացի դրանից, Իրանի դեղորայքի բարձր որակը պատճառ դարձավ, որ դրանք պահանջարկ ունենան նաև այլ երկրներում: Իրանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ իրանական դեղորայքն արտահանվում է 50 երկիր:
Խորասան օրաթերթ
Իրանում սկսվել է խոհրդրանական ընտրությունների հետհաշվարկը
Երեք օր անց, Իրանում տեղի կունենան խորհրդարանական ընտրւթյունները: Թեկնածուներն այս ընթացքում շարունեկելու են ներկայացնել իրենց ծրագրերը:
Ընտրությունները տեղի կունենան փետրվարի 21-ին: Երկրի բոլոր քաղաքներում շարունակվում է թեժ քարոզարշավը:
Քեյհան օրաթերթ
Ահաբեկիները փախուստի են դիմում Սիրիայից
Սիրիայի Հալեպ քաղաքի բնակիչները, կիրակի երեկոյան լսելով ահաբեկիչների պարտության և քաղաքում անվտանգության հաստատման մասին լուրերը, դուրս եկան փողոցներ ու տոնեցին հաղթանակը:
Անցած օրերի ընթացքում, Սիրիայի բանակն ահաբեկիչներից ազատարգել է շուրջ 100 քաղաք, գյուղ և շրջան:
Ահաբեկիչները փոխել են Թուրքիայի հետ սահմանի մերձակա շրջաններ:
9 տարի անց, Սիրիայի բանակին հաջողվել է ազատագրել նաև Հալեպի օդանավակայանը:
Ջավան օրաթերթ
Աբդուլ Մահդիի հարգալից Ոչ-ը, ամերիկյան Պատրիոտ համակարգին
Կիրակի օրը, Իրաքի խորհրդարանի անվտանգության ու պաշտպանության կոմիտեի անդամ Քարիմ Օլեյվին հայտարարել է, որ ԱՄՆ-ը գաղտնի կերպով և առանց Իրաքի կառավարության համաձայնության, սկսել է այդ երկրի արևմտյան Այն ալ Ասադ ռազմակայանում տեղակայել Պատրիոտ համակարգեր:
Խոսելով այն մասին, որ այս համակարգը տեղափոխվել է բռնատար ինքնաթիռներով,Օլեյվին հավելել է, որ դա վտանգավոր քայլ է, որի շուրջ կառավարությունը պետք է այս կապակցությամբ հետաքննություն անցկացնի, քանի որ Վաշինգտոնը նման արտոնություն չի ունեցել:
armenpress.am
Չինաստանում հայտարարել են, որ համաճարակի առավելակետը կդիտվի փետրվարին
Նոր կորոնավիրուսի հարուցած համաճարակի առավելակետը կդիտվի փետրվարի կեսերին կամ վերջին: Այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի Թոքաբորբի տարածման դեմ պայքարի հատուկ հանձնաժողովի ղեկավար Չժուն Նանշանը՝ նշելով, որ ապրիլին երկրում համաճարակաբանական իրադրությունը կկայունանա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Առկա մաթեմատիկական մոդելի եւ կառավարության գործող միջոցների համաձայն՝ առավելակետային մեծությունը կլինի փետրվարի երկրորդ կամ երրորդ տասնօրյակում»,- փետրվարի 18-ին նրա խոսքից մեջբերում Է անում Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: «Ապրիլի կողմերը երկրում համաճարակաբանական իրադրությունը կկայունանա»,- ընդգծել Է նա Ուհանում (Հուբեյի նահանգի վարչական կենտրոն՝ հիվանդության տարածման սկզբնական օջախ) աշխատող բժիշկների հետ կայացած հեռուստակամուրջի ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
ՉԺՀ-ի ավիաընկերություններն ավելի քան 78 հազար չվերթ են չեղարկել կորոնավիրուսի բռնկման պատճառով
Չինաստանի երեք ավիափոխադրողներ հունվարի 20-ից մինչեւ փետրվարի 13-ն ընկած ժամանակաշրջանում ավելի քան 78 հազար չվերթ են չեղարկել եւ 13 մլն տոմսի վերադարձ ձեւակերպել ՉԺՀ-ում նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկման պատճառով: Այդ մասին փետրվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՉԺՀ-ի պետական ունեցվածքի հսկողության եւ կառավարման կոմիտեի փոխղեկավար Ժեն Հունբինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Չինաստանի ավիաընկերությունները տուժել են կորոնավիրուսի ֆոնին չվերթների չեղարկման եւ տոմսերի վերադարձման պատճառով: Հունվարի 20-ից մինչեւ փետրվարի 3-ը (լուսնային օրացույցով Նոր տարվա տոնակատարության կապակցությամբ ակտիվ ուղեւորությունների ժամանակաշրջան) ՉԺՀ-ի երեք ավիաընկերություններ վերադարձրել են 13 մլն տոմս եւ չեղարկել 78 հազար չվերթ»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Թուրքիայում արտոնել են եւս 98 մարդու ձերբակալումը, որոնց կասկածում են FETO-ի հետ կապերի մեջ
Թուրքիայի դատախազության մարմիններն 98 մարդու կալանավորման օրդերներ են տվել, որոնք կասկածվում են «Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպության« (FETO) հետ կապերի մեջ, որին Անկարան մեղադրում Է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Ինչպես հայտնել Է Haberturk հեռուստաալիքը, նրանցից 33-ը Թուրքիայի արդարադատության նախարարության գործող աշխատակիցներ են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Նախարարության աշխատակիցների ձերբակալման գործողությունները միաժամանակ սկսվել են երկրի 15 նահանգներում, այդ թվում՝ Անկարայում: Մինչ այժմ 50 կասկածյալ Է ձերբակալված 71-ից: Կալանագրեր են տրված ոչ միայն գերատեսչության 33 հաստիքային աշխատողների, այլեւ տեխնիկական անձնակազմի, պահակների եւ այլ անձանց համար, որոնք արդարադատության նախարարության հետ աշխատում Էին կապալային պայմանագրով:Դրան զուգահեռ ձերբակալություններ են տեղի ունեցել եւս 11 նահանգներում այն գործով, որը վարում են Ադանայի նահանգի իշխանությունները: 27 մարդ կասկածվում Է ոստիկանությունում պաշտոններ զբաղեցնելու համար քննությունների արդյունքների կեղծման մեջ: Նրանց ձերբակալել են եւ տարել հարցաքննության:2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորներ ու սպաներ պետական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Հիմնական դիմակայությունը ծավալվել Է Ստամբուլում եւ Անկարայում, զոհվել Է 250 մարդ, չհաշված պուտչիստներին, վիրավորվել Է ավելի քան 2 հազար հոգի: Հեղաշրջման նախապատրաստման մեջ Անկարան մեղադրում Է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրաpanarmenian.net հետ կապված FETO-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
ՌԴ-ում կարող են սահմանափակել էլեկտրոնային ծխախոտների և վեյփերի վաճառքը
Ռուսաստանում մտադիր են սահմանափակել էլեկտրոնային ծխախոտների և վեյփերի վաճառքը՝ մինչև դրանց իրացման կանոնակարգման մշակումը: Այդ մասին տեղեկացնում է «Վեդոմոստին»՝ ՌԴ Դաշնության խորհրդի սոցիալական քաղաքականության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վալերի Ռյազանսկուն հղումով:
Պետդումայում փետրվարի 14-ին էլեկտրոնային սիգարետների և վեյփերի վաճառքի սահմանափակման հարցերը քննարկող աշխատանքային խմբի նիստին քննարկվել է «Ծխախոտի ծխից և ծխախոտի օգտագործման հետևանքներից քաղաքացիների առողջության պահպանման մասին» օրենքը փոփոխելու հարցը:
Հիմնական նպատակն է միասնականացնել նիկոտինի պարունակությամբ ամբողջ արտադրանքի կանոնակարգումը: Ըստ սենատորի՝ անցումային շրջանը կարող է 2 տարի տևել:
Նիկոտին պարունակող ապրանքները, որոնք նախատեսված չեն ծխելու համար` դեղապաստեղներ, սնեկեր, որոնք հաճախ ներկայացվում են որպես ծխելուց հրաժարվելու միջոց, ըստ սենատորի, ընդհանրապես չպետք է վաճառվեն: Նրա խոսքով՝ եթե դրանք կապված են բուժման հետ, ապա պետք է վաճառվեն դեղատներում:
Փոփոխությունները ևս մեկ անգամ քննարկվելու են փետրվարի 19-ին, իսկ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախատեսված է մարտի 3-ին:
Ծխող ռուսաստանցիների մոտ 8 տոկոսն այդ նպատակով օգտագործում է վեյփեր, նարգիլեներ և առանց ֆիլտրի ծխախոտ:
ՀՀ-ում 2020-ի փետրվարի 13-ին ընդունված օրենքով արգելվում է հանրային վայրերում ծխելը, խստացվում են ծխախոտի իրացման պայմանները: ԱԱՏՄ կողմից վերահսկողության շրջանակում գտնվող նորմերն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։ Օրենքի որոշ դրույթներ առայժմ ուժի մեջ չեն մտնի. հանրային սննդի օբյեկտներում, օրինակ, ծխելը կարգելվի 2022-ից։
panarmenian.net
Բլումբերգը մոտ $1.5 մլն է ծախսել գովազդի վրա
Նյու Յորքի նախկին քաղաքապետ, գործարար Մայքլ Բլումբերգը, որը մասնակցելու է ԱՄՆ նախագահական ընտրություններին, ըստ Forbes-ի՝ մոտ $1-1.5 մլն է ծախսել քաղաքական գովազդի վրա։ Նա նախընտրական քարոզարշավի շրջանակում մեմերի տեսքով գովազդ է տեղադրել Instagram-ում, գրում է ՌԲԿ-ն։
Mediakix մարքեթինգային գործակալությունից հայտնել են, որ Instagram-ում 1 մլն և ավելի հետևորդ ունեցող ինֆլյուենսերներն առնվազն $10,000 են վերցնում մեկ գրառման համար։ Ըստ գործակալության՝ ավելի մեծ խաղացողների դեպքում, ինչպիսին է, օրինակ, Jerry Media-ն, պրոֆիլում գովազդի գինը սկսվում է 50,000 դոլարից։
Փորձագետները կարծում են, որ քաղաքական թեմայով գրառումները ռիսկային են ինֆլյուենսերների համար, քանի որ օգտատերերը կարող են դադարեցնել բաժանորդագրությունը մեմերով աքաունթներին, եթե վերջիններս հրապարակում են քաղաքական բովանդակություն, որին լսարանը համաձայն չի։ Ուստի, քաղաքական գործիչները կարող են ստիպված լինել ավելին վճարել բլոգերներին։
Այդպիսով, ըստ փորձագետների՝ Բլումբերգի համար հրապարական միջին գումարը, հավանաբար, կազմել է $30,000-$50,000։ Հաշվի առնելով այդ գումարը՝ գովազը 30 ինֆլյուենսերի մոտ կազմել է մոտ $1-1.5 մլն։