Մամուլի տեսություն 19.02.2020
Իրանի խորհրդարանական ընտրություններին մնացել է 48 ժամից ավելի քիչ ժամանակ և իրանական բոլոր թերթեը առաջին էջերն այսօր նվիրված են ընտրություններին մասնակցելու՝ ժողովրդին ուղղված կոչերին:
Քեյհան օրաթերթ
Բաշար Ասադ. Մենք պայքարելու ենք մինչև թշամու վերջին հենակետի գրավումը
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այս երկրի բանակին ու ժողովրդին շնորհավորելով Հալեպ քաղաքի ու դրա մերձակա բնակավայրերի ազատագրման կապակցությամբ, հայտարարել է. «Ես վստահ եմ, որ պողպատե կամքի շնորհիվ, Հալեպը վեր կհառնի մոխիրներից ու կվերագտնի Սիրիայի տնտեսության մեջ իր բնականոն դիրքը»:
Խորասան օարթերթ
Ուժեղ Իրան՝ հոզոր խորհրդարանով
Երեքշաբթի առավոտյան, Ւրանի առաջնորդը հանդիպել է Արևելյան Ատրպատական նահանգի հազարավոր բնակիչների հետ: Հանդիպման ժամանակ, առաջնորդը կարևորել է խորհրդարանական ընտրություններին ժողովրդի մասնակցությունն այն բնութագրելով որպես կրոնական, ազգային, հեղափոխական և քաղաքացիական պարտք:
Անդրադառնալով ընտրություններին լայնածավալ մասնակցություն ունենալու և ճիշտ ընտրություն կատարելու կարևորությանն Այաթոլլահ Խամենեին ասել է. «Ընտրությունները հանրային պայքար են և աստվածային բարիք ու փորձություն: Մարդկանց մասնակցությունն ընտրություններին, կամրապնդի իսլամական համակարգի հիմքերը և կնպաստի երկրի հզորացմանն ու անվտանգության ամրապնդմանը»:
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Սաուդյան Արաբիան Ջեյշ ալ Զալմի ահաբեկիչներին առնվազն երեք օդանավ զենք է տրամադրել
ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրամանատարն անդրադառնալով ահաբեկիչներին Սաուդյան Արաբիայի ցուցաբերած ակաջակցությանը, հայտարարել է. «Տարածաշրջանի երկրներից մեկն Իրանի հարավ-արևելքում գործող ահաբեկիչներին ազնվազն երեք օդանավ զենք ու զինամթերք է տրամադրել»:
Հա հավելել է. «Ջեյշ ալ Զալմի, Փեժաքի, Քումլեյի և այլ խմբերի ահաբեկիչներն ունեն արդիական զինամթերք, ինչը վկայում է, որ նրանք վայելում են տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի լիակատար աջակցությունը»:
Իրան օրաթերթ
Իրանի կառավարությունը կարևորում է կոոպերատիվներիր զարգացումը
Իրանի առաջին փոխնախագահը, երկրի 31 նահանգներում 322 կոոպերատիվային նախագծերի շնորհանդեսի արարողության ժամանակ ունեցած ելությում ասել է. «Կոոպերատիվների զարգացումը կնպաստի երկրի ու իսլամական հեղափոխության նպատակների իրագործմանը»:
Էսհաղ Ջահանգիրին հավելել է. «Դիմադրողական տնտեսության քաղաքականությունը միավորեց երկրի տնտեսագետներին և քաղաքական գործիչներն, չնայած տարբեր տեսակետներին»:
armenpress.am
Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի ախտորոշման եւ բուժման նոր ստանդարտ են հաստատել
ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն փետրվարի 19-ին հաստատել Է նոր կորոնավիրուսի ախտորոշման եւ բուժման նոր համազգային ստանդարտը: Փետրվարի 19-ին այդ մասին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Հեռուստատեսության տվյալներով՝ նոր կանոնների համաձայն՝ երկրի բոլոր տարածաշրջաները, ներառյալ Հուբեյի կենտրոնական նահանգը, որտեղ թոքաբորբի ամենաընդգրկուն բռնկումն Է դիտարկվում, ախտորոշման գործընթացում պարտավոր են հաշվի առնել մարդու արյան մեջ նուկլեինային թթվի անալիզի կամ հաջորդակարգման (գենային տեղեկատվության ստացման) արդյունքները: Բացի դրանից, ծանր ձեւով հիվանդացածներին բուժելիս հանձնարարվում Է լրացուցիչ կիրառել առողջացած հիվանդների արյան պլազմայի փոխներարկման մեթոդը, որոնք ավելի վաղ ախտահարվել են նոր տիպի կորոնավիրուսով:Իշխանությունները կարգադրել են, որ արդեն դուրս գրված հիվադներին խորհուրդ Է տրվում երկու շաբաթվա ընթացքում զննում անցնել բժշկի մոտ՝ իմունիտետի թուլացման ֆոնին վերականգնման նպատակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Վրաստանի Ազգային անվտանգության խորհուրդը կգլխավորի Վախթանգ Գոմելաուրին
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին ղեկավարելու Է երկրի Ազգային անվտանգության խորհուրդը: Այդ մասին վարչապետ Գեորգի Գախարիան փետրվարի 19-ին հայտարարել Է կառավարության նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դուք գիտեք, որ Անվտանգության խորհուրդը շատ կարեւոր մարմին Է, հատկապես այսօր, այն պետք Է աշխատի ու գործի արդյունավետորեն: Ելնելով ստեղծված իրադրությունից՝ մենք ձեզ ներկայացնում ենք Անվտանգության խորհրդի նոր քարտուղարին: Նա ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին Է: Ես շնորհավորում եմ պարոն Վախթանգին այդ կարեւոր ու պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, իհարկե, համատեղությամբ: Դա նշանակում Է, որ նրա գործառույթները կուժեղացվեն ու կրկնապատկվեն»,-հայտարարել Է Գախարիան: Մինչեւ վերջին ժամանակներս Անվտանգության խորհուրդը գլխավորում Էր Լեւան Իզորիան: Նա նշանակվել Է Գերմանիայում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, հաղորդել Է Sputnik-ը:
armenpress.am
Չավուշօղլուն հնարավոր Է համարել Պուտինի եւ Էրդողանի մոտալուտ հանդիպումը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն չի բացառել մոտ օրերս Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման անցկացման հնարավորությունը, որի ընթացքում ղեկավարները կքննարկեն Իդլիբում ստեղծված իրադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նրանք (ՌԴ-ի եւ Թուրքիայի պատվիրակությունները Մոսկվայի բանակցություններում) կարծիքներ են փոխանակել կրակի փոխադարձ դադարեցման ռեժիմի սահմանման, Սոչիի հուշագրի պայմանների կատարմանը, ինչպես նաեւ համատեղ պարեկությանը վերադառնալու շուրջ:
Եթե Մոսկվայի բանակցություններում արդյունքներ չլինեն, ապա մոտ օրերս կարող են բանակցություններ անցկացվել նախագահների մակարդակով»,-փետրվարի 18-ին TPT հեռուստաալիքը մեջբերում Է Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքը: Թուրքական պատվիրակությունը, որը գլխավորում Է փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը, փետրվարի 17-ից գտնվում Է Մոսկվայում եւ ռուս գործընկերների հետ քննարկում Է սիրիական Իդլիբի իրադրությունը: Փետրվարի 18-ին թուրք եւ ռուս պաշտոնատար անձինք անցկացրել են բանակցությունների երկրորդ փուլը, որը, Անադոլու գործակալության տվյալներով, արդեն ավարտվել Է:
Փետրվարի 8-ին եւ 10-ին Անկարայում բանակցությունների երկու փուլ Է կայացել ՌԴ-ի եւ Թուրքիայի պաշտոնատար անձանց միջեւ: Ռուսական կողմը կոնսուլտացիաներ Է անցկացրել Օնալի գլխավորած թուրքական պատվիրակության հետ, ինչպես նաեւ զրույց՝ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հետ: Գլխավորապես քննարկվել Է իրադրությունն ապաԷսկալացիայի իդլիբյան գոտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
50,000 գիրք՝ դպրոցական գրադարաններին
19 փետրվարի 2020 - 12:25 AMT
PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարարությունը Գիրք նվիրելու օրվա շրջանակում հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների գրադարաններին 50,000 գիրք կնվիրի՝ նոր հրատարակված։
Բաշխման գործընթացը մարզերում նախատեսվում է կազմակերպել մարզպետարանների միջոցով։
Գիրք նվիրելու օրվա աթռիվ նախարարության ենթակայությամբ գործող 12 գրադարանում՝ Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական և մարզային, տարատեակ ծրագրեր և միջոցառումներ են սպասվում:
Կանցկացվեն գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ, ցուցահանդես-տոնավաճառներ, գրքի նվիրատվության ակցիաներ, վիկտորինաներ, խաղ-մրցույթներ, հեքիաթապատումներ, ինտերակտիվ ընթերցումներ, քննարկումներ հեղինակների հետ, կինո և մուլտֆիլմերի դիտումներ, գրական և երաժշտական հոբելյարներին նվիրված քննարկում-տեսությունների և ունկնդրումների շարքեր:
Փետրվարի 19-ին՝ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը ՀԳԱ-ի և «ԻԲԲԻ Արմենիայի» համագործակցությամբ՝ փետրվարի 19-21-ը կանցկացնի արդեն ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառը:
panarmenian.net
Հնդկաստանը բողոքի նոտա է հղել Թուրքիային՝ Էրդողանի հայտարարության պատճառով
- Հնդկաստանը բողոքի նոտա է հղել Թուրքիային նախագահ Ռեջեփ Թայիփ Էդրողանի հայտարարության պատճառով, հայտնում է Ermenihaber-ը:
Վերջինս դատապարտել էր Հնդկաստանի իշխանությունների կողմից Քաշմիրում բնակվող մուսուլմանների դեմ գործողությունները և հավելել, որ Թուրքիան Քաշմիրի ժողովրդի կողքին է:
Պակիստան այցի ընթացքում Քաշմիրի հարցի մասին Էրդողանի մեկնաբանությունից հետո Հնդկաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Շաքիր Օզքան Թորունլարը կանչվել է Հնդկաստանի արտգործնախարարություն, որտեղ նրան հանձնվել է նոտան:
ԱԳ նախարարության մամուլի խոսնակը հայտարարել է, որ Քաշմիրի հարցում Թուրքիայի միջամտությունն այլ բան չէ, քան այլ երկրների ներքին գործերին խառնվելու թուրքական մոդելին բնորոշ օրինակ:
Հնդկաստանի ղեկավարությունն անընդունելի է համարել դա և նշել, որ հայտարարությունն ուժեղ կազդի երկկողմ հարաբերությունների վրա:
Այդ երկրի իշխանությունները նշել են, որ վարչապետ Նարենդա Մոդին մտադիր է նաև սահմանափակել Թուրքիայից ներմուծվող ապրանքները:
Հնդկաստանի և Պակիստանի միջև Քաշմիրի համար հակամարտությունը սկսվել է, երբ 1947-ին Մեծ Բրիտանիան անկախություն էր շնորհել իր նախկին գաղութին, որը կրոնական պատկանելությամբ բաժանվել էր հինդուիստական Հնդկաստանի և մուսուլմանական Պակիստանի։ 1947-ից ի վեր Հնդկաստանը և Պակիստանը 3 անգամ պատերազմել են Քաշմիրի համար: Վիճահարույց այդ երկրամասում ամեն տարի ռազմական բախումներ են լինում: Քաշմիրը 1947-ին հնդկա-պակիստանյան պատերազմի ժամանակ հռչակել էր իր անկախությունը՝ որպես Ազատ Քաշմիրի խորհրդարանական հանրապետություն: Հնդկաստանը ճանաչել էր Քաշմիրի Հանրապետության անկախությունը: