Մամուլի տեսություն 21.20.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117312-Մամուլի_տեսություն_21.20.2020
Իրանի առաջնորդը ժողովրդին կոչ է արել մասնակցել ընտրություններին
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Փետրվար 21, 2020 11:56 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21.20.2020

Իրանի առաջնորդը ժողովրդին կոչ է արել մասնակցել ընտրություններին

Համշահրի օրաթերթ

Իրանի առաջնորդ. Բոլոր նրանք, ում համար կարևոր է  ազգային շահը, պետք է մասնակցեն ընտրություններին:

Նշելով, որ ընտրություններին մասնակցելը կրոնական պարտք է, Իրանի առաջնորդը հավելել է. «Բոլոր նրանք, ում համար կարևոր է  ազգային շահը, պետք է մասնակցեն ընտրություններին»:

Խամանեին նշել է, որ ընտրութունները ազգային տոն է և շնորհավորել է երկրի ողջ ժողովրին այդ տոնի կապակցությամբ:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Պենտագոնը տեղյակ չէ Սիրիա ուղարկված 715 միլիոն դոլար արժողությամբ զենքի ճակատարգրից

Պենտագոնի վերահսկողության բաժնի նոր զեկույցում նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից Սիրիա ուղարկված 715 միլիոն դոլարիզ ենքի ճակատարիգը պարզ չէ:

Զեկույցում նշվում է, որ ամերիկացի ռազմական պաշտոնյաներին չի հաջողվել պարզել այս զենքի ճակատագիրը: Բացի այդ, զեկույցում ասված է, որ զենքը նախատեսված է եղել ԻԼԻՊ-ի դեմ պայքարի համար: Գրասենյակը նախազգուշացրել է, որ մեծ քանակությամբ այլ զենք ու զինամթերք գողացվել կամ անհետ կորել է:

 

Էթեմադ օրաթերթ

Ճարպակալումը ավելի շատ սպառնում է աղքատ երկրներին

Համաշխարհային բանկը հայտարարել է, որ աղքատ երկրների բնակիչներին ճարպակալումն ավելի շատ է սպառնում, քան ապահովված երկրների քաղաքացիներին: Հայտարարության մեջ ասված է. «Գիրությունը, որը մի շարք այլ հիվանդությունների պատճառ է հանդիսանում, անմիջական ազդեցություն է ունենում աշխատողների աշխատունակության վրա: Արդյուքնում, նրանք, ովքեր բնակվում են աղքատ երկրներում, ավելի շատ են տուժում ճարպակալումից, քան բարձր եկամուտ ունեցող երկրների քաղաքացիները»:

 

Իրան օրաթերթ

Իռլանիդայի վարչապետը հրաժարական է տվել

Իռլանիդայի վարչապետը հրաժարական է ներկայացրել, քանի որ նրա ղեկավարած կուսակցությանը չի հաջողվել ընտրություններում  ստանալ ձայների մեծամասնությունը:

Հինգշաբթի օրը, Լեո Վարադկարը իր հրաժարականի  դիմումը ներկայացրել է նախագահ Մայքլ Հիգինսին:

Հատկանշական է, որ այս ամսվա սկզբին Իռլանդիայում կայացած խորհրդարանական ընտրություններում, որևէ կուսակցության չի հաջողվել ստանալ ձայների մեծամասնությունը:

 

Համշահրի օրաթերթ

Բացայատվել է Թրամի միջամտությունը դատական գործերին. 2 հազար դատավորներ պահանջում են գլխավոր դատախազի հրաժարականը

Այն բանից հեո, երբ 2 հազար դատավորներ հանդես եկան գլխավոր դատախազի հրաժարականի պահանջով, ԱՄՆ-ի ավելի քան 1100 փաստաբաններ ու իրավապաշտպաններ, պահանջել են արտահերթ նիստ անցկացնել՝ քննարկելու մի շարք կարևոր դատական գործերին Դոնալդ Թրամփի միջամտությունը:

Ավելի քան 1100 փաստաբաններից բաղկացած Դաշնային դատավորների ֆեդերացիայի նախագահը հայտարարել է, որ ֆեդերացիան չի կարող սպասել մինչև առաջիկա գարուն՝ իր նիստը անցկացնելու համար:

Նա նշել է. «Մենք անհանգստանալու բավականաչափ պատճառ ունենք  և դրանք բոլորը պետք է քննարկենք արտահերթ նիստում»:

 

armenpress.am

Թուրքիայի առնվազն հինգ քաղաքացի Է զոհվել Հանաուում կատարված հարձակման հետեւանքով

Թուրքիայի առնվազն հինգ քաղաքացի Է զոհվել Գերմանիայի Հանաու քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Այդ մասին փետրվարի 20-ին հայտնել Է ԳԴՀ-ում Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդինը NTV հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հանաուում զինված հարձակման ընթացքում զոհվել Է Թուրքիայի հինգ քաղաքացի»,-ասել Է դիվանագետը: Լույս փետրվարի 20-ի գիշերը Գերմանիայի 43-ամյա բնակիչ Տոբիաս Ռ.-ն կրակ Է բացել նարգիլեի երկու բարերում, որի հետեւանքով զոհվել Է ինը մարդ: Առավոտյան ոստիկանությունը Կեսելշտադտի բնակարանում գտել Է եւս երկու մարդու մարմին՝ հրաձիգի եւ նրա մոր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

 

Ռուսաստանը հայտնել Է Իդլիբում թուրքական բազմակիլոմետրանոց ռազմական շարասյուների մասին

 Թուրքիան վերջին շաբաթներին Սիրայում Իդլիբի ապաԷսկալացիայի գոտի Է փոխադրել մեծ քանակությամբ մարտական տեխնիկա եւ ռազմամթերք, հայտնել են ռուս զինվորականները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Իդլիբի նահանգի հյուսիսում բոլոր հիմնական ճանապարհները վերջին մի քանի շաբաթը գործում են սովորական ռեժիմով: Դա Էլ Թուրքիային թույլ Է տվել իր տարածքից արագորեն ապաԷսկալացիայի գոտի տեղափոխել մարտական տեխնիկայի եւ ռազմամթերքով բեռնատար տրանսպորտի բազմակիլոմետրանոց շարասյուներ, փետրվարի 21-ին ասել Է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի պետ Օլեգ Ժուռավլյովը:Վերջին ժամանակներս Մոսկվայի եւ Անկարայի միջեւ տարաձայնություններ են ի հայտ եկել Իդլիբի ապաԷսկալացիայի գոտու շուրջը, որտեղ իրադրությունն զգալիորեն սրվել Է: Թուրքիան սիրիական զորքերին եւ նրանց դաշնակիցներին մեղադրում Է Իդլիբում խաղաղ օբյեկտների եւ թուրք զինվորականների դիրքերի վրա գրոհների մեջ եւ Դամասկոսից պահանջում Է ուժերը դուրս բերել ապաԷսկալացիայի գոտուց:Ռուս զինվորականները հայտարարել են, որ Սիրիայի բանակը պատասխանել Է զինյալների գրոհներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress.am

Օրվա ընթացքում Ուհանում ապաքինվածների թիվն առաջին անգամ գերազանցել Է վարակվածների թիվը. «Սինհուա»

 Չինաստանի Ուհան քաղաքում նոր կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինվածների թիվն օրվա ընթացքում առաջին անգամ գերազանցել Է այն վարակվածների թիվը, որոնք ընդունվել են բուժհաստատություններ: Այդ մասին փետրվարի 21-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի առողջապահության գործերի պետական կոմիտեի ներկայացուցիչ Մի Ֆենին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Նա նաեւ նշել Է, որ Չինաստանում առաջին անգամ համաճարակի սկսվելուց ի վեր օրվա ընթացքում գրանցվել Է ապաքինվածների ռեկորդային ցուցանիշ: Այսպես, փետրվարի 20-ին ամբողջ երկրի հիվանդանոցներից դուրս Է գրվել ավելի քան 2 հազար մարդ:Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել Է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել Է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: ՉԺՀ-ի սահմաններւց դուրս վարակման դեպքեր են հայտնաբերվել 25 երկրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

 Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ռազմական ոստիկանությանը խիստ ցուցումներ է տվել՝ շեշտելով կարգապահության ամրապնդման հարցի կարևորությունը և պահանջելով կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը:

Այդ մասին նախարարն ասել է խորհրդակցության ժամանակ, որտեղ քննարկվել են զինծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, ներկայիս օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող հարցեր:

Տոնոյանը նաև մի քանի կադրային որոշում է կայացրել՝ պաշտոններից ազատելով մի քանի բաժնի պետերի:

Նախարարը ռազմական ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանին հանձնարարել է ժամանակավոր կատարել ՌՈ պետի պաշտոնական պարտականությունները:

Զինված ուժերում 2020-ին գրանցված մահվան դեպքերը լայն քննարկման առիթ են դարձել: ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հայտարարել էր հնարավոր պաշտոնանկությունների մասին: Ավելի ուշ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանն ու Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին աշխատանքից:

 

panarmenian.net

Թրամփն Ասանժին ներում է առաջարկել՝ ՌԴ հարցով գործարքի դիմաց

  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է առաջարկել WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժին՝ պայմանով, որ նա հայտարարի, թե Ռուսաստանը մասնակից չէ Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելուն:

Այս մասին գրել են բրիտանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ասանժի փաստաբան Ջենիֆեր Ռոբինսոնի ելույթին, փոխանցում է Deutsche Welle-ը:

2016-ին հաքերները կոտրել էին Դեմոկրատական կուսակցության սերվերները: WikiLeaks-ը հրապարակել էր 20,000 էլեկտրանոյաին նամակ, որոնք գրվել կամ ուղարկվել են պաշտոնյաների կողմից: ԱՄՆ հատուկ ծառայությունները կարծում են, որ հարձակումն իրականացրել են ռուս հաքերները:

Ռոբինսոնի խոսքով՝ առաջարկը ներկայացվել է 2017-ի օգոստոսին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Դանա Ռորաբախերի կողմից: Քաղաքական գործիչը հայտնել է, որ գործում է նախագահի հրահանգով և առաջարկել ներում կամ «այլ ելք»:

Նախկին կոնգրեսմենը ժխտել է իրեն վերագրված միջնորդի դերը՝ նշելով, որ ոչ Թրամփը, ոչ էլ նրա հետ փոխկապակցված որևէ մեկը չեն փորձել կապվել իր հետ: Նա նշել է, որ Ասանժին հանդիպել է իր նախաձեռնությամբ և հաղորդել նրան, որ կարող է նախագահ Թրամփին խնդրել ներել իրեն, եթե փոխարենը նա ասի, թե կոնկրետ ով է իրեն փոխանցել հանրապետականների էլեկտրոնային նամակագրությունը: Իր հերթին Սպիտակ տունը Թրամփի կողմից Ասանժին ներում շնորհելու մասին լուրն անվանել է «լիակատար հորինվածք և կատարյալ սուտ»՝ նշելով, որ նախագահն ու նախկին կոնգրեսականը երբեք չեն զրուցել այդ թեմայով:

2012-ին Ասանժը ապաստան էր գտել Էկվադորի դեսպանատանը Լոնդոնում՝ խուսափելով Շվեդիայի կողմից ձերբակալությունից իրեն ներկայացված բռնաբարության մեղադրանքի պատճառով: WikiLeaks-ի հիմնադիրը կարծում էր, որ Շվեդիան իրեն ԱՄՆ կարտահանձնի, որտեղ իրեն կդատապարտեն Իրաքում և Աֆղանստանում այդ երկրի գործողությունների վերաբերյալ հարյուր հազարավոր գաղտնի ռազմական փաստաթղթերի հրապարակման համար: Ավելի ուշ Շվեդական իրավապահները դադարեցրին Ասանժի գործով հետաքննությունը: Բրիտանիայի ոստիկանությունը 2019-ին Էկվադորի դեսպանատանը ձերբակալեց Ասանժին: Լոնդոնի դատարանը մայիսին նրան դատապարտեց 50 շաբաթվա ազատազրկման: