Մամուլի տեսություն 22.02.2020
Այսօրվա օրաօթերթերի մեծ մասի առաջին էջերը անդրադարձել էին ուրբաթ օրը կայացած Իրանի խոհրդարանական ընտրություններին ժողովրդի շքեղ մասնակցությանը:
«Մարդոմսալարի»
Ըտրությունները ժողովրդավարության խորհրդանիշն են
Անդրադառնալով ընտրություններին ժողովրդի մասնակցության մասին ԻԻՀ-ի հիմնադիր առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմեյնու հայտարարությանը, կրոնական ու էթնիկ փոքրամասնությունների հարցերով Իրանի նախագահի խորհրդատուն ասել է.«Ընտրությունները ժողովրդավարության խորհրդանիշն են: Հանրապետություն նշանակում է ժողովրդի կամքն ու ընտրությունը և ընտրությունները նույպես իրականում համակարգի հանրապետական լինելու խորհրդանիշն են: Որքան ակտիվ քաղաքացիները մասնակցեն ընտրություններին, այնքան երկրի համակարգն ավելի ամուր կլինի»:
Ալի Յունեսին հավելել է.«Իսլամական հանրապետության բոլոր պաշտոնյաներն ուղղակի կամ անուղղակիորեն ընտրվում են ժողովրդի քվեներով ու նույնիսկ նշանակումներն են կապված ժողովրդի քվեների հետ:
«Քեյհան»
Հալեպը վերակենդանացել է
Սիրիայի տնտեսական մայրաքաղաքւ համարվող Հալեպի ժողովուրդը, քաղաքը սալաֆիական ու թաքֆիրական ահաբեկիչներից մաքրագործվելուց հետո վերականգնել է իր կյանքի սովորական ռիթմը և քաղաքի պատմական շուկայում ժողովրդի ներկայությունը ապագա լավ օրեր է ավետում: Հալեպի շրջակայքում զինված խմբերի սպառնալիքները լիովին չեզոքացվել են: Անցած շաբաթ, հավաքվելով քաղաքի հրապարակում, Հալեպի բնակիչները տոնեցին ահաբեկչական խմբերի դեմ դիմադրության ճակատի հաղթանակը: Քաղաքը շուր 8 տարի գտնվում էր ահաբեկիչների վերահսկողության տակ:
«Ջավան»
Իրանի ժողովուրդը վերակառուցում է իր տունը
Արտերկրում գտնվող պարսկալեզու ԶԼՄ-ները, որոնք սնվում են տարածաշրջանի հետամնաց երկրների նավթային դոլարներով, անցնող մեկ ամսվա ընթացքում փորձեցին իրանցիներին համոզել հրաժարվել մասնակցել խորհրդարանի 11-րդ գումարման ընտրություններին: Սակայն Իրանի հեղափախական ժողովուրդն ընտրություններին իր գիտակից ներկայությամբ, «Ոչ» ասաց թշնամուն: Իրանցիները ցույց տվեցին, որ անվտանգությունն ու ժողովրդի ներկայությունը քաղաքկան ասպարեզում, փոխկապակցված են և իրենք պատրաստ չեն իրենց ճակատագիրը կապել թունավոր միջավայրի հետ:
Երեկ, մասնակցելով ընտրություններին և իրանցիները միայն ժողովրդավարական մի գործընթացի մասնակիցը չեղան: Նրանց քվեները պատճառ կդառնան, որ խորհրդարանումփ ոփոխություններ իրականացվեն հոգուտ արդյունավետության ու տնտեսական դժվարությունների լուծման:
«Աֆթաբե Յազդ»
Պետք է պատրաստվել Չինաստանի հետ պատերազմի համար
Պենտագոնի ավագ պաշտոնատարներից մեկն ասել է, որ ԱՄՆ-ն պետք է ձեռք բերել ամենաարդիական սպառազինություն և պատրաստվի Չինաստանի հետ պատերազմի համար: ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Չինաստանի South China Morning օրաթերթը գրել է, որ Չինաստանի հարցերով ԱՄՆ-ի ՊՆ-ի տեղակալ Չադ Էսբրիգիան ընդգծել է Պեկինի հետ առճակատվելու համար ԱՄՆ-ի պատրաստվածության անհրաժեշտությունը: Նա շատ հավանական է համարել Չինաստանի հետ ռազմական առճակատումը և նշել է, որ հենց դրա համար էլ պետք է լինել հեռատես:
armenpress.am
Առանց Արցախի հետ բանակցությունների ԼՂ հարցի կարգավորում հնարավոր չէ. ՀՀ վարչապետ
Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է, և առանց Արցախի Հանրապետության հետ բանակցությունների` հնարավոր չէ Ղարաբաղի հարցի կարգավորում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում տեղի է ունեցած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին:
«Այս առումով, շատ կարևոր եմ համարում այն, որ ըստ էության, մեր համատեղ աշխատանքի ընթացքում ձևավորվում է, եթե չասենք ձևավորվել է, Ղարաբաղի հարցի բանակցային նոր բովանդակություն և կարծում եմ, որ այդ բովանդակությունը առաջինը` ավելի համապարփակ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերը և երկրորդը` այդ բովանդակությունը կառուցողական է` հարցի կարգավորման հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից: Եվ այս առումով, ես նույնպես կարևորում եմ այն դիսկուրսը և քննարկումը, որ տեղի ունեցավ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, որտեղ այդ նույն բովանդակությունը միս ու արյուն ստացավ, հստակ ձևակերպվեց և այն մենք պայմանականորեն անվանեցինք մյունխենյան սկզբունքներ»,-նշեց վարչապետը:
Արցախի և Հայաստանի Հանրապետության համագործակցության անկյունաքարային թեմաներից մեկն, ըստ նրա, անվտանգությունն է, որովհետև Արցախը և Հայաստանն անվտանգության ընդհանուր տարածք են, անվտանգային ընդհանուր միջավայր են և այստեղ օրակարգը որևէ ձևով չի կարող տարանջատված և տարբերակված լինել: Այդ առումով շատ է կարևորվում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Զինված ուժերի մարտունակությունը և Զինված ուժերում հաստատված բարոյահոգեբանական մթնոլորտը:
«Ընդհանուր առմամբ, կարող եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին շրջանում, մասնավորապես 2019 թվականին, հսկայական միջոցներ է ձեռնարկել և հսկայական միջոցներ հատկացրել բանակում էական ու շոշափելի փոփոխություններ իրականացնելու համար` սկսած սպառազինությունների ձեռքբերումից, վերջացրած սպայական, շարքային կազմերի սոցիալական երաշխիքներից, այնպես էլ դրամական բավարարումների չափից: Եվ այս ամենի արդյունքում բնականաբար բոլորիս ակնկալիքն այն է, որ բանակում նաև կարգապահությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը և հարաբերությունները բերվեն բոլորովին նոր մակարդակի վրա և ես համարում եմ, որ այդ խնդիրն իրապես լուծելի է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում բանակը բացարձակ և անառարկելի հեղինակություն է: Այսինքն, ըստ նրա, բանակի հետ կապված ոչ Հայաստանի Հանրապետությունում, ոչ Արցախում չի կարող լինել որևէ քննարկում և որևէ թեմա, որովհետև Հայաստանում և Արցախում, ընդհանրապես հայ ժողովրդի համար բանակը բացարձակ, անքննելի արժեք է:
«Ցավոք սրտի, մենք ունենք այսպիսի մի երևույթ, որ բանակում ծառայության հեղինակությունն այնուամենայնիվ որոշակիորեն զիջում է բանակի հեղինակությանը և մեր գործնական խնդիրն է բանակում ծառայության հեղինակությունը հավասարեցնել բանակի հեղինակությանը և այսօր մենք, իհարկե, կքննարկենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք: Անվտանգային միջավայրի առումով կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք ևս մի այսպիսի իրողություն: Իհարկե, Զինված ուժերը մեր անվտանգության ամենաառաջնային երաշխիքը և երաշխավորն են, բայց ուզում եմ ասել, որ այդ առաքելության իրականացման մեջ բանակին երբեք միայնակ պետք չէ թողնել և պետք է բանակի գործառույթային ծանրաբեռնվածությունը որոշակիորեն թեթևացնել: Կարծում եմ, որ մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ նաև ժողովրդավարությունն այն կարևոր երաշխիքներից է, որը պետք է ամրացնի ու ամրապնդի Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունը»,-ասաց վարչապետ Փաշինյանը:
news.am
Շոյգուն Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է իրավիճակը Իդլիբում
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շաբաթ օրը Թուրքիայի իր գործընկեր Հուլուսի Ակարի հետ հեռախոսազրույցում քննարկել է իդլիբյան ապառազմականացման գոտում իրավիճակի կայունացումը։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գերատեսչության տվյալներով՝ նախարարների զրույցը կայացել է ցերեկը, կողմերը կարծիքներ են փոխանակել Սիրիայում իրավիճակի մասին։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են իդլիբյան ապառազմականացման գոտում իրավիճակի կայունացմանը վերաբերող հարցեր»,- ասել են պաշտպանության նախարարությունում։
news.am
Թրամփը Մոդիի հետ հանդիպմանը կբարձրացնի Հնդկաստանում կրոնական ազատությունների հարցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ Հնդկաստան այցի ընթացքում վարչապետ Նարենդրա Մոդիի հետ կքննարկի երկրում կրոնական ազատությունների խնդիրը, հայտնում է Reuters- ը` վկայակոչելով վարչակազմի աղբյուրը:
Հնդկաստանի կառավարությունն այժմ խիստ քննադատության է բախվել մահմեդական երկրներում ճնշվող ոչ մահմեդականների համար երկքաղաքացիության մասին օրենքի պատճառով: Երկրի մահմեդական բնակչությունն այս օրենքը խտրականության դրսեւորում է համարել:
Թրամփը, որը Հնդկաստան կժամանի երկուշաբթի օրը, կքննարկի ժողովրդավարության ավանդույթները եւ կրոնական ազատությունները, որոնք ընդհանուր են երկու երկրների համար, նշել է աղբյուրը:
«Նա կբարձրացնի այս խնդիրները, հատկապես` կրոնական ազատությունների հարցը, որոնք չափազանց կարեւոր են այս վարչակազմի համար»,- ասել է աղբյուրը:
Ընդ որում, Մոդիի կառավարությունն ինքն է հերքում է երկրի մահմեդական բնակչության մեղադրանքները խտրականության մեջ:
7or.am
Ադրբեջանը և Թուրքիան պայմանագիր կստորագրեն ռազմական ոլորտում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ադրբեջան այցի ընթացքում մի շարք փաստաթղթերի ստորագրում է նախատեսված: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը, հայտնում է minval.az-ը:
Նա նշել է, որ «պայմանավորվածություն է ձեռք բերվել մի քանի փաստաթղթերի շուրջ, որոնք կստորագրվեն»:
«Դրանցից ես կցանկանայի առանձնացնել տնտեսական եւ ռազմական ոլորտներին վերաբերող փաստաթղթերը»,-ասել է Օզորալը:
panarmenian.net
Իդլիբի հարցով Պուտին-Էրդողան հեռախոսազրույցն ապարդյուն էր
ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը, որը կայացել է փետրվարի 21-ին, ավարտվել է առանց կոնկրետ արդյունքների։
Նախագահները քննարկել են իրավիճակը սիրիական Իդլիբում և, ըստ Կրեմլի, միայն պայմանավորվել են հետագայում ևս շարունակել շփումները, գրում է Deutsche Welle-ն։
Թուրքիայի նախագահը կրկին հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերը պետք է հետ քաշվեն Իդլիբում տեղակայված թուրքական դիտակետերից։ Էրդողանը սպառնացել է, որ թուրքական բանակն ինքը կվռնդի սիրիացի զինվորականներին, եթե Դամասկոսը մինչև փետրվարի վերջ հետ չքաշի զորքերը։
Երկու երկրի նախագահների հետ հեռախոսազրույց են ունեցել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել Իդլիբում իրավիճակի սրացմանը։
ՌԴ-ն և Թուրքիան սիրիական հակամարտության հակադիր կողմերին են սատարում։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակը ՌԴ ավիացիայի աջակցությամբ լայնածավալ գործողություն է վարում Իդլիբում։ Դա Սիրիայի վերջին շրջանն է, որը վերահսկվում է ջիհադականների և հակակառավարական ուժերի կողմից։ Ըստ ՄԱԿ գնահատականների, մոտ 900,000 մարդ է լքել տները Սիրիայի այդ շրջանում 2019-ի դեկտեմբերից ի վեր։