Մամուլի տեսություն 23-2-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117396-Մամուլի_տեսություն_23_2_2020
Չնայած վերջին տարիներին Թրամփի հակաիրանական գործողություններին, զարմանալի չէր, որ Իրանի խորհրդարանը վերջին ընտրություններում ընտրվել են հակաամերիկյան հայացքներով ներկայացուցիչներ:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Փետրվար 23, 2020 13:58 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 23-2-2020

Չնայած վերջին տարիներին Թրամփի հակաիրանական գործողություններին, զարմանալի չէր, որ Իրանի խորհրդարանը վերջին ընտրություններում ընտրվել են հակաամերիկյան հայացքներով ներկայացուցիչներ:

Քեյհան օրաթերթ

Իրանի խորհրդարանական ընտրություներում հաղթել են հակամերիկայն հայացքներ ունեցող պատգամավորները 

Երկրի բազմաթիվ ընտրատարածքներում խորհրդարանիի 11-րդ  շրջանի ընտրությունների նախնական արդյունքները նախօրեին պաշտոնապես հայտարարվել են կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակի կողմից:

Իրանի իսլամական խորհրադարանի 11-րդ շրջանի ընտրությունները անցկացվեցին  փետրվարի 21-ին: Ձայների հաշվարկի արդյունքների համաձայն, «Միասնության ցուցակ» -ի թեկնածուները ստացել են խորհրդարանի մեծամասնությունը:

 

Մարդոմսալարի օրաթերթ

Քաբուլում սպասվում են կոպիտ բախումներ

 

Աշրաֆ Ղանին Աֆղանստանի նախագահական ընտրությունների արդյունքների մասին հայտարարլով, ասել է. «Այսուետև մենք պետք է աշխատենք 40 տարի շարունակ տանջված այս երկրի ժողովրդի ցավն ու տառապանքը ամոքելու ուղղությամբ»:

Աֆղանստանի ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո, Աբդուլլահի գլխավորած Կայունություն կուսակությունը կասկածի տակ է դրել ընտրական հանձնաժողովների օրինականությունը և մերժել է ընտրությունների արդյունքները: Ելույթ ունենալով մամուլի ասուլիսում, Աբդուլլահը հայտարարել է, որ իրենք կազմելու են համընդհանուր կառավարություն և իրեն անվանել հաղթող: Նա ընտրական հանձնաժողովներին մեղադրել է Աշրաֆ Ղանիի թիմի  օգտին  ընտրակեղծիքներ իրականացնելու մեջ և կոչ է արել արգելել իրավախախտողների ելքը երկրից: Նա ասել է, որ քանի դեռ դատական համակարգը չի զբաղվում կեղծիքներով, նրանք իրավունք չունեն լքել երկիրը: 

 

Իրան օրաթերթ

Ռոհանի. Եվրամիության հետ բանակցելու ճանապարհը բաց է

Նիդերլանդների ԱԳՆ Ստեֆ Բլոկի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին հայտարարել է. «Մենք շահագրգռված ենք Նիդերլանդների հետ զարգացնել քաղաքական և տնտեսական հարաբերությունները: Մեր արտաքին քաղաքականությունը հիմնված է երկրների հետ կառուցողական համագործակցության վրա և մենք շահագրգռված ենք խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված միակողմանի պատժամիջոցներին Ռոհանին ասել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները ներառում են անգամ սննդի ու դեղորայքի ոլորտները: Նա հավելել է. «Աշխարհի ազատամիտ ժողովուրդներից ակնկալում եմ, որ դատապարտեն ԱՄՆ-ի անմարդկային ու անօրինական պատժամիջոցները»:

 

Աֆթաբ Յազդ օրաթերթ

Այն բանից հետո երբ  հայտարարվեց կորոնավիրուսի տարածման հետևանքով Իրանում  6 մարդ ու մահանալու մասին, հարևան որոշ երկրներ փակեցին իրենց սահմանները:

Կորոնավիրուսը կառավարությունների մակարդակով մտավախություններ  է առաջացրել: Վիրուսի աղբյուրը Չինաստանն է և ծատ երկրներ դադարեցրել են թռիչքները դեպի այս երկիր, իսկ  հարևանները փակել են համատեղ սահմանները: Մինչ այժմ կորոնավիրուսից մահացել է ավելի քան 2500 հոգի:

 

armedia.am

Էրդողանի՝ պատերազմի որոշումներով Սիրիայում աղքատ երեխաների որդիներն են մահանում. Փայլան

 

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Սիրիայում պատերազմ հրահրողներին ու պատերազմ սկսելու սպառնալիք հնչեցրած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Ինչպես հայտնում է News.am-ը՝ Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է. «Հազար սենյակ ունեցող պալատում նստածի (Էրդողան) պատերազմի որոշումներով աղքատ երեխաների որդիներն են մահանում։ Թող պատերազմ գոռացողները մեկնեն Սիրիա»։

aysor.am

Չինաստանում դիտվում է կորոնավիրուսի վարակի կայունացում, Վրաստանից հերքել են հոսպիտալացումները. ՀՀ ԱՆ

Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 22-ի ժամը 15:30 դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 76392, կասկածելի դեպքերի թիվը՝ 5365, հաստատված դեպքերից  առողջացածների թիվը՝ 20674 (13%), գրանցվել է 2348 մահ (3.1%): Այս պահի դրությամբ ծանր վիճակում են գտնվում 11477 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 21-ի դրությամբ արձանագրվել է 76769  լաբորատոր հաստատված դեպք, որից Չինաստանում՝ 75569, 2239-ը՝ մահվան ելքով: Չինաստանից դուրս աշխարի 26 երկրում արձանագրվել է 1200  դեպք, որից 8-ը մահվան ելքով:

Տվյալները փաստում են այն մասին, որ Չինաստանում արդեն իսկ դիտվում է նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված իրավիճակի կայունացում։

Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված դեպքերին, ապա պետք է նշել, որ փետրվարի 22-ի ժամը 16:00 դրությամբ արձագրվել է 28 դեպք, որից 5-ը՝ մահվան ելքով:

Մամուլում տեղեկություն է տարածվել, թե Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցում Իրանի քաղաքացիներ են հոսպիտալացվել՝ կորոնավիրուսի կասկածանքով։ Առողջապահության նախարարությունը կապ է հաստատել վրացի գործընկերների հետ և վերջիններիս կողմից այն հերքվել է։

 

news.am

Նիկոլ Փաշինյանը Արցախում խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ ղեկավար կազմի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 22-ին անց են կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացման, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցության հարցերին եւ սահմաններում տիրող իրավիճակին: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկուստեք կարեւորվել է բանակաշինության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության բարձր մակարդակի ապահովումը:

Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

news.am

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը հրապարակել է Իդլիբում սիրիական բանակի կողմից Թուրքիայի աջակցությամբ ահաբեկիչների գրոհի ետ մղման տեսանյութը:

«Օդային նկարահանումը վկայում է, որ սիրիական արաբական բանակը արդյունավետորեն է արձագանքում  Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկչական կազմակերպությունների հարձակմանը Իդլիբ նահանգի արեւելյան Սերաքիբ քաղաքից դեպի արեւմուտք գտնվող Ալ Նեյրաբ քաղաքի վրա` ճշգրտորեն խոցելով թիրախները, ինչը հանգեցրել է տասնյակ ահաբեկիչների եւ դրանց փոխադրամիջոցների ոչնչացմանը, այդ թվում նաեւ` զրահապատ», - նշում է գործակալությունը: