Մամուլի տեսություն 25.20.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117477-Մամուլի_տեսություն_25.20.2020
Իրանական թերթերի գլխագրերի մեծ մասն այսօր վերաբերվում էին կորոնավիրուսի տարածմանը
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Փետրվար 25, 2020 13:10 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25.20.2020

Իրանական թերթերի գլխագրերի մեծ մասն այսօր վերաբերվում էին կորոնավիրուսի տարածմանը

Մարդոմսալարի օրաթերթ

Իրանում կձևավորվի կոնաավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբ

Իրանի կառավարության խոսնակը հայտարարել; է, որ երկրի մի շարք քաղաքներում կորոնավիորւսի տարածումն ուսումնասիրելու և դրա դեմ պայքարի ռազմավարություն մշակելու նպատակով, երկրում կձևավորվի կորոնավիորուսի դեմ պայքարի ազգային շտաբ:

Ալի Ռաբիին հայտարարել է. «Իրանում կորոնավիորւսը գտնվում է վերահսկողության  տակ: Այն այսօր տարածված է աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում նաև Իտալիայում ու Հարավաին Կորեայում»:

Նա հավելել է. «Այսօր մենք գտնվում ենք մի իրավիճակում, որ պետք է միավորվենք ու պայքարենք այս վիրուսի դեմ: Մենք պետք է վստահենք մեր երկրի բժիշկներին ու խուսափենք այս հարցը քաղաքականացնելուց»:

 

Քեյհան օրաթերթ

Նյու Յորքում անօթևանության ճգնաժամի պատճառով, մետրոյի երկու կայարաններ փակվել են

Անօթևանույան խնդիրրն այսօր ճգնաժամի է վերածվել ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում: Աշխարհի աենահարուստ երկիրը, որ իրեն համարում է նաև աշխարհի ամենազարգացածը, այսօր պայքարում է անօթևանուցթյան ու աղքատության դեմ:

Հաղորդումների համաձայն, այս երկրում տուն ձեռք բերելն այնքան դժվար է, որ անգամ եթե  քաղաքացին 5 տեղ աշխատի, չի կարողանա տուն գնել:

 

Ջավան օրաթերթ

Հաարեց. Ի՞նչ պետք է անենք Հեզբոլլահի 150 հազար հրթռիների հետ

Սիոնիստական ռեժիմի բանակը հայտարարել է, որ իսլամական Դիմադրության խմբարումների դիրքերը պատասխան հրթիռային հարձակման են նենթարկվել:

Ավելի վաղ, որոշ աղբյուրներ հայտարարել էին, որ բռնագրավված տարածքների ուղղությամբ արձակվել է ավելի քան 20 հրթիռ: Իսլամական Դիմադրության խմբերը հայտարարել են, որ հարձակումն իրականացվել է ի պատասխան Գազայի սահմանին իսրայելցիների կողմից այդ խմի անդամներից մեկի սպանության:

 

Էբթեքար օրաթերթ

Մեկ Աֆղանստան, երկու նախագահ

Աֆանստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքերի հայտարարվելուց հետո, Աշրաֆ Ղանիի և Աբդուլլահ Աբդուլլահի միջև ձևավորվել է քաղաքկան կոնֆլիկտի նոր տեսակ: Երկու քաղաքական գործիչները միաժամանակ հայտարարել են, որ իրականացնելու են նախագահի երդմնակալության արարողությունը:

Աֆղանստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հինգ ամիս անց, ընտրական հանձնաժողովը հայտարարել է, ընտրություններում հաղթել է Աշրաֆ Ղանին:

Սակայն  Աբդուլլահ Աբդուլլահը, ով վերջին վեց տարիներին զբաղեցրել է ազգային միասնության կառավարության ղեկավարի տեղակալի պաշտոնը, մերժել է ընտրությունների արդյունքները և հայտարարել, որ այս անգամ չի ընդունելու Ղանիի հաղթանակը:

 

armenpress.am

Ժնևում կայացել է Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

 Ժնևում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին հանդիպելու և որոշ հարցեր քննարկելու հնարավորության համար:

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները Ժնևում մասնակցում են ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին:

 

armenpress.am

Ավստրիայում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքը

 Նոր կորոնավիրուսով վարակման երկու հաստատված դեպք Է առաջին անգամ գրանցվել Ավստրիայի արեւմուտքի Տիրոլ դաշնային երկրամասում: Այդ մասին փետրվարի 25-ին հայտնել Է Ավստրիայի մամուլի գործակալությունը՝ վկայակոչելով Տիրոլի նահանգապետ Գյունտեր Պլատերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դա դարձել Է Ավստրիայի տարածքում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Երկու վարակվածներն իրենք են դիմել բուժհաստատություն՝ բարձր ջերմությամբ: Նրանց վիճակը գնահատվում Է որպես կայուն: Վարակվածներից մեկը, նախնական տվյալներով, ժամանել Է Իտալիայի Լոմբարդիա հյուսիսային տարածաշրջանից, որտեղ նույնպես վարակման դեպքեր են գրանցվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

ԱԳ նախարարը վերահաստատել է Սիրիայում մարդասիրական առաքելությունը շարունակելու ՀՀ պատրաստակամությունը

  ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով  Ժնևում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը  փետրվարի 25-ին հանդիպեց ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Ֆիլիպո Գրանդիին ծավալած գործունեության համար և նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում  գերագույն հանձնակատարի դերը փախստականների ու ներքին տեղահանվածների կարիքների ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը վերահաստատեց Հայաստանի լիակատար աջակցությունը  և հանձնառությունը Փախստականների համաշխարհային պայմանագրին: Երկուստեք ընդգծվեց այս նոր ձևաչափի կարևոր նշանակությունը փախստականների խնդիրների ուղենշման և դրանց լուծմանն ուղղված համագործակցության խթանման գործում: 

Անդրադարձ կատարելով Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին և Սիրիայի հումանիտար իրավիճակին՝ ԱԳ նախարարը նշեց, որ պայմանավորված մերձավորարևելյան տարածաշրջանում ունեցած պատմական ներկայությամբ և ներգրավվածությամբ՝  Հայաստանը մշտապես ուշադրությամբ է հետևում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Արտգործնախարարը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացումը՝ աջակցելու Սիրիայի բարեկամ ժողովրդին իր առջև ծառացած մարտահրավերների և մտահոգությունների հասցեագրման գործում: 

Նախարար Մնացականյանն իր զրուցակցին ներկայացրեց սիրիահայերի կարիքներին արձագանքելու և Հայաստանում կեցության բարելավման ուղղությամբ ՀՀ կողմից ձեռնարկվող շարունակական քայլերը:

 

panarmenian.net

Իրաքի Քիրքուք նահանգում 4 մարդու մոտ կորոնավիրուս են գտել

 Իրաքի Քիրքուք նահանգում 4 մարդու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այդ երկրի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ նրանք նույն ընտանիքի 4 անդամ են, ովքեր վերադարձել են հարևան Իրանից, փոխանցում է Rudaw.net-ը:

Վիրուսի առաջին դեպքն Իրաքում հաստատվել է փետրվարի 24-ին, երբ իրանցի մեկ ուսանողի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել:

Իրաքը և Քրդստանը փակել են իրենց սահմանն Իրանի հետ և դադարեցրել ավիահաղորդկացությունը: Իրանի հետ ցամաքային հաղորդակցությունը դադարեցրել, իսկ օդայինը սահմանափակել է նաև Հայաստանը: Պաշտոնական վերջին տվյալով՝ Իրանում վարակի 95 դեպք կա, 15 մարդ է մահացել:

 

panarmenian.net

Աշխարհի ամենահարուստ մարդիկ կորոնավիրուսի պատճառով 1 օրում $139 մլրդ են կորցրել

 Աշխարհի ամենահարուստ մարդիկ փետրվարի 24-ին $139 մլրդ են կորցրել ֆոնդային բորսայում՝ մտավախության պատճառով, թե կորոնավիրուսը կհարվածի համաշխարհային տնտեսությանը, փոխանցում է Bloomberg-ը:

LVMH ընկերության գլխավոր տնօրեն Բերնար Արնոն և Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, օրինակ, զրկվել են ավելի քան $4.8 մլրդ-ից (յուրաքանչյուրը):

Zara ընկերության սեփականատեր Ամանսիո Օտրեգան կորցրել է $4 մլրդ, իսկ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ $3.48 մլրդ: Առաջին տասնյակը զբաղեցնող մյուս միլիարդատերերի եկամուտները նվազել են մոտ $2.3 մլրդ-ով:

Ամերիկյան ֆոնդային ինդեքսներն ընկել են մոտ 3%-ով: Ներդրողները մտահոգված են կորոնավիրուսի տարածմամբ, քանի որ վարակով հիվանդացության դեպքերն ու կարանտինը ռիսկային են ինչպես Չինաստանի, այնպես էլ համաշխարհային տնտեսության համար:

Չինաստանից սկսած, կորոնավիրուսը տարածվել է աշխարհի մի շարք երկրներում: Վերջին տվյալներով՝ Չինաստանում մոտ 77,000 մարդ է վարակվել, մահացության թիվը հատել է 2600-ը: ԱՀԿ-ն կոչ է արել պատրաստվել կորոնավիրուսի «պոտենցիալ պանդեմիայի»՝ հիվանդության համաշխարհային տարածման: