Մամուլի տեսություն 26.02.2020
Այս օրերին Իրանի առողջապահության ոլորտը շարունակում է պայքարել երկրում տարածված կորոնավիրուսի դեմ:
Քեյհան օրաթերթ
Իրանցի բժիշկները՝ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում
Կորոնավիրուսը հասել է նաև Իրան ու շարունակում է տարածվել երկրում: Հասարակության շրջանում անհանգստություն ու մտահոգություն կա վիրուսի տարածման կապակցությամբ: Վիճակագրության համաձայն, մինչ այս պահն Իրանում գրանցվել է վիրուսով վարակվելու 95 և դրանից մահանալու 15 դեպք: Բացի այդ, հաղորդումների համաձան, քաղաքացիները բողոքում են բժշկական դիմակների ու ախտահանող նյութերի պակասից:
Այս պայմաններում, հնարավոր է, որ մարդիկ նման բաների մասին մտածեն, սակայն միևնույն ժամանակ, նրանց կողքին կան նվիրված բուժաշխատողներ, ում առաջնահերթությունը մարդկային կյանքն է ու վիրուսով վարակվածներին բուժելը:
Կորոնավիրոսի դեմ պայքարի առաջանագծում այսօր Իրանի առողջապահության ոլորտն է և բժշկական համայնքը: Մարդիկ բողոքում են, որ կորոնավիորւսի հետևանքով փակվել են դպրոցները, թուլացել է բիզնեսը, սակայն միևնույն ժամանակ, այդ ամենի կողքին ավելացել է բուժաշխատողների աշխատանքը, որոնք աշխատում են առանց հանգստի և երբեմն անգամ չեն կարողանում աշխատանքից տուն վերադառնալ:
Ջավան օրաթերթ
Իրանում կառուցվում է 2.5 միլիոն բարել նավթի կարողությամբ վերամշակման գործարան
Նավթաքիմիայկան ապրանքների վերամշակման ոլորտը վերջին տասնամյակների ընթացքում դարձել է աշխարհում ամենաեկամտաբեր ներդուրամային ոլորտը, որն Իրանի դեմ պատժամիջոցներից հետո, ներառվել է նաև այս երկրի կառավարության օրակարգում: Ծրագրի կողմնակիցները նշում են, որ հում նավթամթերքը վաճառելն ավելի հեշտ է և բացի ավելացված արժեքի ու աշխատատեղերի ապահովումից, այն նաև շատ եկամտաբեր է::
Որոշ շրջանակներ, սակայն պնդում են, որ դա կատճառ կդառնա, որ Իրանը դուրս գա նավթի համաշխարհային շուկայից, ինչը սակայն հնարավոր չէ, հաշի առնելով երկրի նավթի արտահանման ծավալների կտրուկ անկումը:
Էբթեքար օրաթերթ
Փարավոնը մահացավ
Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխությունից 9 տարի անց, մահացել է այդ երկրի նախկին նախագահ 91-ամյա Հուսնի Մուբարաքը:
Մուբարաքն իշխանությունից հեռացավ 2011թ տեղի ունեցած հեղափոխության հետևանքով: Նա մահացել է երկար տևած հիվանդությունից հետո:
Քեյհան օարթերթ
ԱՄՆ-ի բորսային հակառակ, Իրանի բորսան աճ է արձանագրել
ԱՄՆ-ի ֆոնդային բորսայում գրանցված կտրուկ անկմանը զուգահեռ, Իրանի ֆոնդային բորսան գրանցել է 14 000 միավոր աճ:
Երեքշաբթի օրվա ավարտին, Իրանի ֆոնդային բորսայում իրականացվող գործարքների աճը կզմել է կազմել է 14.777 միավոր, հասնելով 518 հազար 513-ի: Կապիտաի շուկայի ցուցանիշներում նույնպես երեկ աճ է արձանագրվել:
armenpress.am
Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ Է բռնկել նավթավերամշակման գործարանում
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Քարսոն քաղաքում խոշոր հրդեհ Է բռնկել Marathon Petroleum վառելիքային ընկերության նավթավերամշակման գործարանում: Այդ մասին պաշտոնական Twitter-ում հայտնել են նահանգի հրշեջ ծառայությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրշեջ ծառայությունների տվյալներով՝ բռնկմանը նախորդել Է պայթյուն:՛ Ներկայում հրշեջ ծառայություններին հաջողվել Է հսկողության տակ վերցնել կրակը: Ինչպես հայտնել Է Los Angeles Daily News թերթը, միջադեպը տեղի Է ունեցել փետրվարի 25-ին տեղական ժամանակով 22:50-ին (Երեւանի ժամանակով փետրվարի 26-ի առավոտյան 10:50-ին): Նախնական տվյալներով՝ հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: Ինչպես նշված Է ընկերության կայքում, Marathon Petroleum-ն ունի նավթի վերամշակման՝ երկրում խոշորագույն համակարգը՝ օրական ավելի քան 3 միլիոն բարել արտադրողականությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Հռոմի պապը զորակցել Է կորոնավիրուսով հիվանդներին ու բժիշկներին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը զորակցություն Է հայտնել կորոնավիրուսով վարակվածներին եւ բժիշկներին, որոնք զբաղվում են նրանց բուժմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել կորոնավիրուսով վարակված պացիենտներին եւ առողջապահության աշխատողներին, որոնք նրանց բուժում են, ինչպես նաեւ քաղաքացիական իշխանություններին եւ բոլոր նրանց, ովքեր զբաղվում են պացիենտներին օգնելով եւ աշխատում են կանգնեցնել վարակի տարածումը»,- փետրվարի 26-ին հայտարարել Է նա Սուրբ Պետրոսի հրապարակում համընդհանուր ունկնդրության ավարտից հետո: Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 25-ի երեկոյան գերազանցել Է 320-ը: Գրանցվել Է մահվան տասնմեկ դեպք, դրանք բոլորը տեղի են ունեցել Իտալիայի հյուսիսի Լոմբարդիայի եւ Վենետոյի մարզերում: Բոլոր մահացածները ծերեր են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Հարավային Կորեայում օրենք են ընդունել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի վերաբերյալ
Հարավային Կորեայի Ազգային ժողովը (խորհրդարան) օրենք Է ընդունել, որի համաձայն կառավարությունը կկարողանա նոր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներն ուժեղացնել երկրում համաճարակաբանական իրադրության վատանալու դեպքում: Այդ մասին փետրվարի 26-ին հայտնել Է YTN հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Այժմ դիմակների եւ ախտահանող միջոցների դեֆիցիտի առաջացման դեպքում կառավարությունը կարող Է արգելք դնել այդ ապրանքների արտահանման վրա, ինչպես նաեւ կասեցնել անհանգիստ համաճարակաբանական իրադրությամբ երկրներից օտարերկրյա քաղաքացիների մուտքը Կորեայի Հանրապետության տարածք:Բացի այդ, օրենքը հիմք Է դրել վարակի ախտանիշներով այն անձանց նկատմամբ պատժի խստացման համար, որոնք հրաժարվում են կարանտինի ենթարկվելուց: Նաեւ այն նախատեսում Է քաղաքացիների հարկադրական հետազոտություն՝ բժշկական զննությունից նրանց հրաժարվելու դեպքում:Կորեայի Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների կազմակերպության վերջին տվյալների համաձայն, Հարավային Կորեայում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման 115 նոր դեպք: Եվս մեկ մարդ մահացել Է: Այդպիսով՝ երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 1261-ի, մահացել Է 12 մարդ: Դեպքերի մեծամասնությունը գրանցվել Է Տեգու քաղաքում եւ հարեւան Քյոնսան-Պուկտո նահանգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Ալիև. Բաքուն և Անկարան սպառազինության համատեղ արտադրությունն են քննարկում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն և Անկարան սպառազինության համատեղ արտադրության հարցեր են քննարկում: Նա հավելել է, որ այդ երկու երկիրը 2020-ին կավելացնեն համատեղ զորավարժությունների քանակը:
Ալիևը շեշտել է, որ Ադրբեջան-Թուրքիա Համագործակցության խորհրդի 8-րդ նիստում իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է սպառազինության համատեղ արտադրության հարցը, տեղեկացնում է Interfax.az-ը:
Էրդողանը մեկօրյա այցով Բաքվում էր՝ մասնակցելու թուրք-ադրբեջանական ռազմավարական գործակցության բարձր մակարդակով խորհրդի 8-րդ նիստին:
«2019-ին Ադրբեջանն ու Թուրքիայի 13 համատեղ զորավարժություն են անցկացրել, 2020-ին դրանց քանակն ավելի շատ կլինի: Մենք նաև կշարունակենք արդիական զենք գնել Թուրքիայից»,- ասել է Ալիևը Բաքվում նիստի ավարտին:
Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Բաքուն կշարունակի գործակցությունն Անկարայի հետ պաշտպանության և անվտանգության հարցերում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իր հերթին, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նաև Թուրքիայի խնդիրն է:
panarmenian.net
Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել ազատ արձակել Քավալային և Դեմիրթաշին
Եվրախորհրդարանի (ԵԽ) արտաքին կապերի հանձնաժողովը կոչ է արել թուրքական իշխանություններին ազատ արձակել ընդդիմադիր գործիչներ Օսման Քավալային և Սելահաթթին Դեմիրթաշին։ Նշվել է նաև, որ Թուրքիայում օրենքի գերակայության առջև ծառացած խոչընդոտները պետք է հաղթահարվեն։
2020-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովն իր առաջին այցն է կատարել Թուրքիա, գրում է Ermenihaber-ը:
Պատվիրակության անդամները շեշտել են, որ այդ երկիրը պարտավոր է իրականացնել Մարդու իրավուքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումները և այդ համատեքստում ազատ արձակել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշին և գործարար Օսման Քավալային, ինչպես նաև անընդունելի համարել ազատ արձակման որոշումից հետո Քավալային կրկին կալանավորելու որոշումը։
Անկարայում հանձնաժողովի պատվիրակությունը հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի, Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամների, արդարադատության նախարարության ներկայացուցիչների, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի, պաշտոնանկ արված Մարդինի նախկին քաղաքապետ Ահմեթ Թուրքի և լրագրողների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել է Թուրքիայի արդարադատության ոլորտում իրավիճակը։ Եվրոպացի խորհրդարանականները նշել են, որ Թուրքիայից առաջին սպասելիքը դատական համակարգի անկախությունն է։
Հայտնի թուրք իրավապաշտպան, հասարակական գործիչ Օսման Քավալան, որն ավելի վաղ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանի կողմից արդարացվել էր Գեզիի ցույցերի գործով, կրկին ձերբակալվել է:
Քավալան հիմնադրել և երկար տարիներ ղեկավարել է Anadolu Kültür հիմնադրամը՝ տարիներով նաև հայկական մշակույթը ներկայացնող միջոցառումներ կազմակերպելով։ Քավալան ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը և խստիվ դատապարտել այն
: