Մամուլի տեսություն 27-2-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117568-Մամուլի_տեսություն_27_2_2020
Իրանցիները միահամուռ ջանքերով պայքարում են կորոնավիրուսի դեմ, իսկ ԱՄՆ կառավարությունը ուրախություն է հայտնում Իրանում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Փետրվար 27, 2020 12:59 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 27-2-2020

Իրանցիները միահամուռ ջանքերով պայքարում են կորոնավիրուսի դեմ, իսկ ԱՄՆ կառավարությունը ուրախություն է հայտնում Իրանում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ:

 Մարդոմսալարի օրաթերթ

Ծայրահեղական հնդիկները հարձակվել են Հնդկաստանի մուսուլմանների վրա

ԱՄՆ նախագահի Հնդկաստան ժամանելուց հետո, Հնդկաստանում բողոքի ցույցեր են անցկացվել: Ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների արդյունքում, զոհվել է հինգ մարդ: 

Associated Press- ի հաղորդման համաձայն, Դոնալդ Թրամփի Հնդկաստան կատարած այցի պատճառով մեկնարկած  բողոքի ցույցեր ճնշելու նպատակով, իշխանությունները Նոր Դելիի քաղաքի մի քանի թաղամասերում ռազմական դրություն են հայտարարել:

 

 Քեյհան օրաթերթ

Երբ ստախոսը մտահոգված է գաղտնիության կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Իրանն ամենայն հավանականությամբ, թաքցրել է կորոնավիրուսի   զոհերի իրական թիվը:

Հատկանշական է, որ ի տարբերություն շատ այլ երկրների, Իրանի համապատասխան կառույցներն ամեն օր հայտարարում են այս վիրուսի վերաբերյալ վերջին տվյալները: 

Իսկ ԱՄՆ կառավարությունը գաղտնի է պահել վերջին մեկ տարվա ընթացքում այդ երկրում երկրում սեզոնային գրիպի բռնկման հետևանքով  մահացության վերաբերյալ վիճակագրությունը: Տվյալների համաձայն, վերջին մեկ տարվա ընթացքում, ԱՄՆ-ում գրիպով վարակվել է  29 միլիոն մարդ, որոնցից 16000-ը մահացել են:

 

Ջավան Օրաթերթ

Ամերիկացիներն ուրախացել են Իրանում կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ

ԱՄՆ առևտրի նախարար Վիլբուր Ռոսը հայտարարել է, որ Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը կարող է դրականա զդել ԱՄՆ տնտեսության համար:

Իսկ  Մայք Դոբովիտսը ուրախություն է հայտնել Իրանում կորնավիրուսի բռնկման կապակցությամբ:

Ավելի վաղ, ԱՄՆ  պետքարտուղարն առանց անդրադառնալու կորոնավիրուսի տարածման ու դրա դեմ պայքարի հարցում  Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների դերակատարությանը, հայտարարել էր որ Թեհրանը գաղտնի է պահում վիրուսի զոհերի իրական թիվը: Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ի պատասխան այս հայտարարության ասել է․-«Ցավալի ու անմարդկային է ուրախանալ կորոնավիրուսի տարածման ու ժողովրդի տառապանքի համար»:

 

Աֆթաբե Յազդ օրաթերթ 

Նավթի և գազի արդյունաբերության զարգացումը Իրանում

Իրանի նավթի նախարարությունը աջակցում է գիտելիքահեն ընկերությունների գործունեությանը: Նախարարությունն այս տարի աջակցել է սկսնակ և գիտելիքահենք ընկերություններին: Կառավարությունը նաև ծրագրում է Ռեյ շրջանում հիմնել քաղաք, որտեղ կտեղակայվեն գիտելիքահենք ընկերություններ և սկսնակ ձեռնարկություններ:

 

armedia.am

 

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորհել է Ս. Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման գործընթացը:

Հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և խաղաղապահ ուժերի ներուժի բարձրացմանը, կազմակերպության զինված ուժերի ներկայացուցիչների համակարգի կատարելագործմանը, համատեղ իրականացվող մարտական պատրաստության միջոցառումներին, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների  իրականացմանն  առնչվող հարցերին:

 

aysor.am

Վիեննայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Վիեննայում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման առաջին հաստատված դեպքը, հայտնել է «Kronen Zeitung» հրատարակությունը:

Հաղորդվում է, որ 72-ամյա տղամարդը կարանտինի է ենթարկվել Ավստրիայի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում: Երեքշաբթի Ավստրիայում նոր կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերը գրանցվել են Տիրոլի դաշնային երկրամասում՝ Իտալիայի երկու քաղաքացիների մոտ: Զույգը ժամանել էր Իտալիայի Լոմբարդիայի մարզից:

Ներկայում նրանք կարանտինի մեջ են, վարակվածների վիճակը գնահատվում է որպես կայուն:

ermenihaber.am

«Ղարաբաղը որքան Ադրբեջանի, նույնքան էլ Թուրքիայի խնդիրն է». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է արցախյան հակամարտությանը, խոսել Խոջալուի դեպքերի մասին:

«Լեռնային Ղարաբացի հարցը որքան Ադրբեջանի, նույնքան էլ Թուրքիայի խնդիրն է»,- hայտարարել է Էրդողան: Ըստ նրա՝ Թուրքիան ցանկանում է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի Ադրբեջանի հողային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման շրջանակներում:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան հակամարտության կարգավորման հարցում շարունակելու է իր աջակցությունը ցուցաբերել Ադրբեջանին: Թուրքիայի նախագահի բնորոշմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության հարցում «անկեղծ չէ, քանի որ մոտ 25 տարի է շարունակվում է ձգձման քաղաքականությունը»: Ըստ Էրդողանի՝ հարկավոր է հասկանալ, թե ինչու բանակցություններն արդյունք չեն տալիս:

Թուրքիայի նախագահը նաև խոսել է նաև Խոջալուի դեպքերի մասին, որի ընթացքում կրկնել է այդ հարցի վերաբերյալ ադրբեջանական թեզերը:

 

ermenihaber.am

ԱՄՆ-ն Թուրքիայի ու ևս 12 երկրի դեմ պատժամիջոցներ է սահմանել

Ամերիկայի Միացյալ Նահանգները 13 երկրի, այդ թվում Թուրքիայի, Ռուսաստանի ու Չինաստանի մի շարք քաղաքացիների ու այդ պետություններում գրանցված որոշ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել:

Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ նշելով, որ պատժամիջոցները սահմանվում են Իրանի հրթիռային ծրագրին աջակցություն ցուցաբերելու համար:

ԱՄՆ-ի  բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ այդ մարդիկ ու ընկերությունները, հակառակվելով Միջուկային զենքի տարածումը կանխելու պայմանագրի պահանջներին, անմիջական աջակցություն են ցուցաբերել Իրանի հրթիռային ծրագրին:

Պոմպեոն նշել է, որ կարգելվի առևտուրը պատժամիջոցների տակ ընկած ընկերությունների և անհատների հետ: «Պատժվածների» համար կարգելվի նաև մուտքը ԱՄՆ: