Մամուլի տեսություն 27-2-2020
Իրանցիները միահամուռ ջանքերով պայքարում են կորոնավիրուսի դեմ, իսկ ԱՄՆ կառավարությունը ուրախություն է հայտնում Իրանում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ:
Մարդոմսալարի օրաթերթ
Ծայրահեղական հնդիկները հարձակվել են Հնդկաստանի մուսուլմանների վրա
ԱՄՆ նախագահի Հնդկաստան ժամանելուց հետո, Հնդկաստանում բողոքի ցույցեր են անցկացվել: Ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների արդյունքում, զոհվել է հինգ մարդ:
Associated Press- ի հաղորդման համաձայն, Դոնալդ Թրամփի Հնդկաստան կատարած այցի պատճառով մեկնարկած բողոքի ցույցեր ճնշելու նպատակով, իշխանությունները Նոր Դելիի քաղաքի մի քանի թաղամասերում ռազմական դրություն են հայտարարել:
Քեյհան օրաթերթ
Երբ ստախոսը մտահոգված է գաղտնիության կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Իրանն ամենայն հավանականությամբ, թաքցրել է կորոնավիրուսի զոհերի իրական թիվը:
Հատկանշական է, որ ի տարբերություն շատ այլ երկրների, Իրանի համապատասխան կառույցներն ամեն օր հայտարարում են այս վիրուսի վերաբերյալ վերջին տվյալները:
Իսկ ԱՄՆ կառավարությունը գաղտնի է պահել վերջին մեկ տարվա ընթացքում այդ երկրում երկրում սեզոնային գրիպի բռնկման հետևանքով մահացության վերաբերյալ վիճակագրությունը: Տվյալների համաձայն, վերջին մեկ տարվա ընթացքում, ԱՄՆ-ում գրիպով վարակվել է 29 միլիոն մարդ, որոնցից 16000-ը մահացել են:
Ջավան Օրաթերթ
Ամերիկացիներն ուրախացել են Իրանում կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ
ԱՄՆ առևտրի նախարար Վիլբուր Ռոսը հայտարարել է, որ Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը կարող է դրականա զդել ԱՄՆ տնտեսության համար:
Իսկ Մայք Դոբովիտսը ուրախություն է հայտնել Իրանում կորնավիրուսի բռնկման կապակցությամբ:
Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղարն առանց անդրադառնալու կորոնավիրուսի տարածման ու դրա դեմ պայքարի հարցում Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների դերակատարությանը, հայտարարել էր որ Թեհրանը գաղտնի է պահում վիրուսի զոհերի իրական թիվը: Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ի պատասխան այս հայտարարության ասել է․-«Ցավալի ու անմարդկային է ուրախանալ կորոնավիրուսի տարածման ու ժողովրդի տառապանքի համար»:
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Նավթի և գազի արդյունաբերության զարգացումը Իրանում
Իրանի նավթի նախարարությունը աջակցում է գիտելիքահեն ընկերությունների գործունեությանը: Նախարարությունն այս տարի աջակցել է սկսնակ և գիտելիքահենք ընկերություններին: Կառավարությունը նաև ծրագրում է Ռեյ շրջանում հիմնել քաղաք, որտեղ կտեղակայվեն գիտելիքահենք ընկերություններ և սկսնակ ձեռնարկություններ:
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորհել է Ս. Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման գործընթացը:
Հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և խաղաղապահ ուժերի ներուժի բարձրացմանը, կազմակերպության զինված ուժերի ներկայացուցիչների համակարգի կատարելագործմանը, համատեղ իրականացվող մարտական պատրաստության միջոցառումներին, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների իրականացմանն առնչվող հարցերին:
Վիեննայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Վիեննայում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման առաջին հաստատված դեպքը, հայտնել է «Kronen Zeitung» հրատարակությունը:
Հաղորդվում է, որ 72-ամյա տղամարդը կարանտինի է ենթարկվել Ավստրիայի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում: Երեքշաբթի Ավստրիայում նոր կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերը գրանցվել են Տիրոլի դաշնային երկրամասում՝ Իտալիայի երկու քաղաքացիների մոտ: Զույգը ժամանել էր Իտալիայի Լոմբարդիայի մարզից:
Ներկայում նրանք կարանտինի մեջ են, վարակվածների վիճակը գնահատվում է որպես կայուն:
«Ղարաբաղը որքան Ադրբեջանի, նույնքան էլ Թուրքիայի խնդիրն է». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է արցախյան հակամարտությանը, խոսել Խոջալուի դեպքերի մասին:
«Լեռնային Ղարաբացի հարցը որքան Ադրբեջանի, նույնքան էլ Թուրքիայի խնդիրն է»,- hայտարարել է Էրդողան: Ըստ նրա՝ Թուրքիան ցանկանում է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի Ադրբեջանի հողային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման շրջանակներում:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան հակամարտության կարգավորման հարցում շարունակելու է իր աջակցությունը ցուցաբերել Ադրբեջանին: Թուրքիայի նախագահի բնորոշմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության հարցում «անկեղծ չէ, քանի որ մոտ 25 տարի է շարունակվում է ձգձման քաղաքականությունը»: Ըստ Էրդողանի՝ հարկավոր է հասկանալ, թե ինչու բանակցություններն արդյունք չեն տալիս:
Թուրքիայի նախագահը նաև խոսել է նաև Խոջալուի դեպքերի մասին, որի ընթացքում կրկնել է այդ հարցի վերաբերյալ ադրբեջանական թեզերը:
ԱՄՆ-ն Թուրքիայի ու ևս 12 երկրի դեմ պատժամիջոցներ է սահմանել
Ամերիկայի Միացյալ Նահանգները 13 երկրի, այդ թվում Թուրքիայի, Ռուսաստանի ու Չինաստանի մի շարք քաղաքացիների ու այդ պետություններում գրանցված որոշ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել:
Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ նշելով, որ պատժամիջոցները սահմանվում են Իրանի հրթիռային ծրագրին աջակցություն ցուցաբերելու համար:
ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ այդ մարդիկ ու ընկերությունները, հակառակվելով Միջուկային զենքի տարածումը կանխելու պայմանագրի պահանջներին, անմիջական աջակցություն են ցուցաբերել Իրանի հրթիռային ծրագրին:
Պոմպեոն նշել է, որ կարգելվի առևտուրը պատժամիջոցների տակ ընկած ընկերությունների և անհատների հետ: «Պատժվածների» համար կարգելվի նաև մուտքը ԱՄՆ: