Մամուլի տեսություն 28.02.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117602-Մամուլի_տեսություն_28.02.2020
Կորոնավիրուսը բացասաբար է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա, քանի որ այն արագորեն տարածվում է ամբողջ աշխարհում:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Փետրվար 28, 2020 09:25 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 28.02.2020

Կորոնավիրուսը բացասաբար է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա, քանի որ այն արագորեն տարածվում է ամբողջ աշխարհում:

Համշահրի թերթ

Բորսաները անկում են գրանցում կորոնավիրուսի տարածման պատճառով ֆոնին

Կորոնավիրուսի հետևանքների վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին, վերլուծաբանները նախազգուշացնում են, որ աշխարհում այս վիրուսի տարածման վնասը կարող է իր մասշտաբներով ահսնել  2008թ .համաշխարհային ճգնաժամին:

Երկրները մեծացնում են վիրուս դեմ պայքարին ուղղված ջանքերը, արգելելով ճանապարհորդությունը, փակելով դպրոցները, հետաձգելով խոշոր սպորտային իրադարձությունները և գործարար համաժողովները: Սակայն այդ ամենին զուգահեռ, հինգշաբթի օրը, համաշխարհային ֆինանսական շուկաներն  անկում են գրանցել:

Այս անկումը հետևում է թողել Եվրագոտու պարտքերի ճգնաժամը և  2011թ Հունաստանի  ճգնաժամը

 

Ջամե Ջամ օարթերթ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը դատապարտել է գեներալ Սուլեյմանիի սպանությունը

Դատապարտելով ԱՄՆ-ի կողմից ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Սուլեյմանիի սպանությունը, Միշել Բաչելետը հայտարարել է. «Մարդու իրավունքների քաղաքականցումը դառը իրականություն է»:

Բաչելետն այս մասին հայտարարել է Իրանի Դատական ​​համակարգի ղեկավարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի հետ հանդիպման ժամանակ:

Անդրադառնալով իրանցիների նկատմամբ ԱՄՆ-ի թշնամանքին, նա նշել է. «ԱՄՆ-ին դուր չի գալիս Իրանի ժողովրդի զարգացումը, ինչը պատճառ դարձավ, որ իսլամական հեղափոխությունից հետո,  Վաշինգտոնը կանխի իրանցիների հասանելիությունը ժամանակակից տեխնոլոգիաներին, փորձելով այդպիսով կանխել երկրի առաջընթացը»:

Նա հավելել է. «Իրանցիների ինքնավստահությունը նրանց թույլ է տվել առաջ գնալ, հենվելով իրենց ներքին կարողությունների վրա և հակառակ ամերիկացիների խոչընդոտների»:

 

Էթեմադ օարթերթ

Առաջիկա ամիսներին տիեզերք կուղարկվի Նահիդ -2 արբանյակը, իսկ Սաման արբանյակը պատրաստվում է ուղեծրում փորձարկում անցնելուն

Իրանի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի ղեկավարը հայտարարել է. «Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի նշած 6 արրբանյակներից երեքը, որոնք նախագծվել ու շահագործման են հանձնվել մեր կենտրոնում,  սպասում են  տեիզերք ուղարկվելուն: Իսկ Նահիդ 1 արբանյկակը հանձնվել է Տիեզերական գործակալությանը»:

Նա հավելել է. «Մենք սպասում ենք արբանյակի համար նախատեսված տեսանկարահանող գործիքներին, որպեսզի Փարս1 արբանյակը նույնպես փորձարկումից հետո, հանձնվի Տիեզերական գործակալությանը»:

«Նահիդ 2 արբանյակը հեղահաղորդակցական արբանյակ է, որի կառուցումն ավարտվել է և այն ներկայումա գտնվում է որակական փորձարկման փուլում». ասել է նա:

 

Իրան օրաթերթ

Չինաստանի խորհրդարանն արգելել է վայրի կենդանիների որսը և դրանց մսի  կիրառումը սննդի մեջ

Չիանստանի խորհրդարանի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել վայրի կենդանիների որսը և դրանց միսը սննդի մեջ արգելելու վերաբերյալ օրինագծին: Որոշ տվյալների համաձայն  աշխարհում արագ տարածվող կորոնավիրուսը մարդուն փոխանցվել է չղջիկի մսից:

 

armenpress.am

Սինգապուրի ղեկավարներն իրենց աշխատավարձը պարգեւում են կորոնավիրուսի դեմ պայքարողներին

 Սինգապուրի նախագահը, վարչապետը, կառավարության անդամները, ինչպես նաեւ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները չեն ստանա մեկ ամսվա աշխատավարձը, գոյացած միջոցները կօգտագործվեն հիվանդանոցների, տարբեր գերատեսչությունների այն աշխատակիցներին պարգեւավճարներ տալու համար, որոնք զբաղվում են կորոնավիրուսի դեմ անմիջական պայքարով: Այդ մասին փետրվարի 28-ին խորհրդարանում հայտարարել Է փոխվարչապետ, ֆինանսների նախարար Հեն Սվի Կիտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բոլոր նրանք, ովքեր գտնվում են վիրուսին դիմակայելու առաջնագծում, պարգեւատրվելու են»,-ասել Է նա:-«Խոսքը վերաբերում Է այն բուժաշխատողներին, որոնք ծառայում են պետական տարբեր գերատեսչություններում եւ որոնք այս օրերին պայքարում են կորոնավիրուսի դեմ»,-ընդգծել Է Հենը: «Հնարավոր Է՝ մենք չենք կարող նրանց հատուցել պատշաճ չափով, բայց կջանանք մեր զորակցությունը հայտել այս ձեւով»,-նշել Է փոխվարչապետը:

Ֆինանսների նախարարն ասել Է, որ ամսական աշխատավարձը չի ստանա Սինգապուրի ամբողջ բարձրագույն ղեկավարությունը, բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները կզրկվեն առանձին ֆինանսական փոխհատուցումներից: Սինգապուրի վարչապետն ամենաբարձր վճարվող քաղաքական գործիչն Է աշխարհում, նրա ամսական աշխատավարձը կազմում Է շուրջ 125 հազար դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

ՆԱՏՕ-ն արտահերթ կոնսուլտացիաներ կանցկացնի Թուրքիայի պահանջով

 ՆԱՏՕ-ն փետրվարի 28-ին Թուրքիայի պահանջով արտահերթ կոնսուլտացիաներ կանցկացնի Իդլիբի շուրջ տեղեկատվության փոխանակման համար: Այդ մասին ասված Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հայտարարության մեջ, որը տարածել Է դաշինքի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հյուսիսատլանտյան խորհուրդը Թուրքիայի պահանջով դաշինքի 29 երկրների դեսպանների մակարդակով ուրբաթ օրը կանցկացնի հանդիպում՝ կոնսուլտացիաներ անցկացնելու Սիրիայի իրադրության շուրջ Վաշինգտոնի պայմանագրի չորրորդ հոդվածին համապատասխան»,-ասել Է նա:

Չորրորդ հոդվածը նախատեսում Է դաշինքի մասնակից յուրաքանչյուր երկրի իրավունքը ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ կոնսուլտացիաներ անցկացնելու այն դեպքում, եթե նա գտնում Է, որ իր անվտանգությունն սպառնալիքի տակ Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Սիրիայում գնդակոծման տակ հայտնված թուրք զինվորները եղել են ահաբեկիչների թվում. ՌԴ ՊՆ

 Սիրիայի Իդլիբի նահանգում կառավարական ուժերի գնդակոծման տակ հայտնված թուրք զինվորները չպետք Է այնտեղ գտնվեին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գերատեսչության տվյալներով՝ փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչակա խմբավորման զինյալները սիրիական բանակի դիրքերի վրա հարձակման փորձ են ձեռնարկել Բեհուն բնակավայրի շրջանում: Սիրիական զորքերը պատասխան հարված են հասցրել, որին ենթարկվել են նաեւ «ահաբեկչական կազմավորումների մարտական շարքերում գտնվող» թուրք զինծառայողները: Մինչդեռ, թուրքական կողմի տվյալների համաձայն, այդ շրջանում թուրքական բանակի ոչ մի ստորաբաժանում չկար եւ չպետք Է լիներ, ընդգծել են պաշտպանության նախարարությունում:

Տուժած թուրք զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց հետո ռուսական կողմը միջոցներ Է ձեռնարկել կրակը դադարեցնելու համար եւ ապահովել Է զոհվածների ու վիրավորվածների տարհանումը Թուրքիայի տարածք: «Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան Բեհուն բնակավայրի շրջանում չի կիրառվել»,- հավելել են ռազմական գերատեսչությունում:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է BBC-ն, Սիրիայի Իդլիբի նահանգում ավիահարվածի հետեւանքով առնվազն 33 թուրք զինծառայող Է զոհվել: Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթին Ալթունը հայտնել Է, որ ի պատասխան Իդլիբում հասցված հարվածի, թուրքական զորքերը, ինչպես օդուժն, այնպես Էլ ցամաքային ուժերը, կրակ են բացել սիրիական ռեժիմի «բոլոր հայտնի» թիրախների վրա: Իդլիբում տեղի ունեցած իրադարձություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցկացրել Է անվտանգության հարցերին նվիրված արտակարգ խորհրդակցություն:

 

panarmenian.net

Reuters. Թուրքիան չի կանգնեցնի Եվրոպա գնացող սիրիացի փախստականներին

 Թուրքիան Իդլիբում իր զինվորների զոհվելուց հետո որոշել է այլևս չկանգնեցնել դեպի Եվրոպա գնացող սիրիացի փախստականներին, փոխանցում է Reuters-ը` թուրք պաշտոնյային հղումով:

Նշվում է, որ որոշումը կայացվել է փետրվարի 27-ի արտակարգ հավաքից հետ, որը ղեկավարել է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը: Ըստ աղբյուրի՝ հավաքը կայացել է սիրիական Իդլիբում ավիահարվածների արդյունքում 33 թուրք զինվորի մահից հետո:

Չնայած կանխատեսվում է Սիրիայից փախստականների նոր հոսք, սակայն թուրքական ոստիկանությունը հրահանգ է ստացել չկանգնեցնել նրանց՝ դեպի Եվրոպա ծովային և ցամաքային սահմանները հատելու գործընթացը:

Սիրիացի փախստականներ այս պահին կան աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ հարևան Լիբանանում, Թուրքիայում, Հորդանանում: Միայն Թուրքիայում նրանց թիվը 3,6 մլն է:

Եվրամիության անդամ երկրների ղեկավարները 2016-ին Թուրքիայի հետ համաձայնեցրել էին միգրացիոն պայքարի դեմ համատեղ պլանը: Ըստ դրա՝ Անկարան ֆինանսական օգնություն է ստանում երկրում փախստականներին պահելու համար: Թուրքիայի նախագահ Էրդողանը մի քանի անգամ սպառնացել էր ԵՄ-ին բացել դռները դեպի Եվրոպա գնալ ցանկացող փախստականների առաջ:

 

panarmenian.net

Պուտինը պատմել է, որ իրեն առաջարկել են նմանակ ունենալ

  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չունի նմանակ: Նա ասել է, որ նման գաղափար առաջացել էր 2000-ականների սկզբին, «ահաբեկչության դեմ պայքարի ամենածանր շրջանում», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Մասնավորապես, առաջարկվել էր, որ նմանակը փոխարինի Պուտինին միջոցառումների ժամանակ, այն վայրերում, որտեղ նախագահի համար գտնվելն անվտանգ չէր:

Պուտինին նախկինում էլ են բազմիցս նման հարց ուղղել:

2001-ին ՌԴ ղեկավարի նմանակի առկայության մասին հարց էր տվել Կոստրոմայի շրջանի մի բնակչուհի: Նա նշել էր, որ նա մշտապես շփվում է քաղաքացիների, այլ պետությունների ղեկավարների հետ, «ամեն օր թռիչքներ է ունենում: Կինը հարցրել էր. « Գուցե նմանակ ունե՞ք: Ե՞րբ եք հանգստանում»: Պուտինը պատասխանել էր, որ նման բան չկա: Նմանատիպ հարց էին ուղղել Պուտինին նաև 2009-ին՝ Սոչիում, երբ Մեդվեդևի հետ նա դուրս էր եկել զբոսանքի առափնյա ճեմուղում: