Մամուլի տեսություն 29.02.2020
Աշխարհում կորոնավիրուսի թոհուբոհում Իդլիբում Թուրքիայի ու Սիրիայի միջև տեղի է ունեցել զինյալ բախում, ինչի հետևանքով կան մտահոգիչ կորուստներ:
«Մարդոմսալարի»
Իդլիբում Անկարայի ու Դամասկոսի արյունալի բռնությունը
Աշխարհի բոլոր երկրները առճակատվում են կորոնավիրուսի հետ, սակայն Թուրքիան ու Սիրիան Իդլիբում բախվել են իրար: Վերջին շաբաթների ընթացքում Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում տեղի ունեցած ընդհարումները հինգշաբթի գիշեր Սիրիայի օդային հարձակմամբ ու դրա հետևանքով առնվազն 34 թուրք զորայինների սպանությամբ հասել են գագաթնակետի, և դա այս դեպքում, երբ համաշխարհային կազմակերպություններն ու պաշտոնատարները կոչ են անում դադարեցնել լարվածություններն ու տարածաշրջանում նվազեցնել ընդհարումները: Այս օդային հարձակումից հետո ուրբաթ առավոտյան Թուրքիայի նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն «Ֆախրեդդին Ալթոնը» ասել է, որ դիմելու են պատասխան քայլի:
Նա հավելել է.«Թույլ չենք տալու մեր զինվորների արյունը ոտնահարվի և Սիրիայի տարածքում շարունակելու ենք մեր ռազամական գործողությունները»:
«Քեյհան»
Մերկելի կառավարությունը դերակատար է եղել Գեներալ Սուլեյմանիի սպանության մեջ
Գերմանիայի պառլամենտի 8 պատգամավորներ անցյալ հինգշաբթի օրը պաշտոնապես բողոքել են այդ երկրի կանցլեր Անգելա Մերկելի ու որոշ նախարարների դեմ ԻՀՊԿ-ի Ղոդս Ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության մեջ մասնակցություն ունենալու համար:
Միջազգային ԶԼՄ-ները հաղորդել են, որ այս պատգամավորները ասել են.«ԱՄՆ-ի օդուժը ԱԹՍ-երով գեներալ Սուլեյմանիի սպանության գործողությունը իրականացնելու համար օգտագործել է Գերմանիայի տարածքում գտնվող «Ռամշտայն ավիաբազան»:
«Արմանե Մելլի»
Շվեյցարիայի ֆինանսական կանալը կակտիվանա
ԱՄՆ-ն Շվեյցարիային արտոնել է «մարդասիրական» նպատակներով մի քանի գործարքների իրականացնել Իրանի հետ: Այս արտոնության համաձայն, դեղորայքի, սննդամթերքի ու գյուղատնտեսական ապրանքների արտահանման համար այլևս արգելքներ գոյություն չեն ունենա և INSTEX ֆինանսական մեխանիզմի կարիքը չի լինի: Փետրվարի 27-ին ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտը հատուկ մարդասիրական իրերի առևտրի հետ կապված՝ Իրանի Կենտրոնական բանկի հետ ֆինանսական գործարքների թույլտվություն է տվել: ԱՄՆ-ի այս նախարարությունը, որ ինքն էր սովորաբար հայտարարում Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների մասին, այս անգամ թույլ է տվել Շվեյցարիայի ֆինանսական կանալով սննդամթերքի, դեղորայքի ու նմանատիպ այլ ապրանքների փոխանակումներ իրականացնել:
«Քեյհան»
Բժշական դիմակներ և ախտահանող հեղուկներ արտադրելու Իրանի հնարավորությունները երկրի կարիքի եռապատիկն են
Հղում անելով պաշտոնատար անձանց, Իրանի ռադիոհեռուստատեսությունը հայտարարել է.«Առողջապահական ապրանքների շուրջօրյա արտադրությունը, բժշկական սարքավորումների այդ թվում դիմակների արտահանման արգելումը, բժշկական սարքավորումների ներկրամն սակագների զրոյացումը, բժշական ու առողջապահական արտադրանքների պատվերներ գրանցելու համար ստեղծված դյուրությունները Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարության քայլերից են համարվում:
armenpress.am
Արմեն Գրիգորյանը Վրաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն չի տեսնում
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու աշխատանքների շրջանակներում Վրաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն այս պահին չի տեսնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու աշխատանքների շրջանակներում կարո՞ղ է քննարկվել Վրաստանի հետ սահմանը փակելու հարցը, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Եթե դրա անհրաժեշտությունը լինի, կքննարկվի. այս պահին դրա անհրաժեշտությունը դեռ չկա»:
Հարցին՝ ազգային անվտանգության լուրջ խնդիր չի՞ լինի, եթե փակ լինեն թե Իրանի, թե Վրաստանի հետ սահմանները, անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեց.
«Մենք դեռ այդ իրավիճակին չենք հասել։ Անվտանգության տեսանկյունից կքննարկենք, Եթե անհրաժեշտություն լինի, կփակենք, եթե չէ, չենք փակի»։
Փետրվարի 25-ին ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության որոշումը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին:
news.am
ԱՄՆ-ն եւ «Թալիբանը» խաղաղ համաձայնագիր են ստորագրել
Աֆղանստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը եւ «Թալիբան» շարժման առաջնորդի տեղակալ, Կատարի քաղաքական գրասենյակի ղեկավար մուլլա Աբդուլլահ Հանի Բարադարը խաղաղ համաձայնագիր են ստորագրել:
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Դոհայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Փաստաթղթի ստորագրումից հետո Հալիլզադը եւ Բարադարը սեղմել են միմյանց ձեռքը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն թալիբներին կոչ է արել կատարել «Ալ Քաիդայի» հետ կապերը խզելու խոստումը:
tert.am
Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է Թրամփի և Ավստրիայի կանցլերի հանդիպումը
Սպիտակ տունը կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, հայտնում է ավստրիական ORF հեռուստառադիոընկերությունը:
Ծրագրերի համաձայն` Կուրցը պլանավորում էր ԱՄՆ մեկնել երկուշաբթի, իսկ երեքշաբթի պետք է Թրամփի հետ հանդիպումը տեղի ունենար: Ինչպես նշում է ավստրիացի կանցլերը, հանդիպումն այժմ հետաձգվել է անորոշ ժամանակով:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման հետաձգման համար Ավստրիայում «այդքան էլ չեն վշտացել», քանի որ վերջին օրերին երկրում կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված ակտիվ աշխատանքներ են ընթանում:
Ավստրիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն արդեն հասել է 6-ի, որից 3-ը գրանցվել է Վիեննայում, 2-ը` Տիրոլում, մեկը` Շտիրիայում: Կուրցի կարծիքով` Ավստրիայում, ինչպես նաև Եվրոպայում ընդհանրապես, վիրուսը դեռ կշարունակվի տարածվել:
Երկրի առողջապահության նախարարը հորդորել է հիվանդության տարածմանը չնպաստելու համար բժշկի այցելելու և շտապօգնություն զանգահարելու փոխարեն կապվել այդ նպատակով ստեղծված հատուկ թեժ գծի հետ:
panarmenian.net
Էրդողանը Պուտինին խնդրել է թուրք և սիրիացի զինվորներին դեմ առ դեմ թողնել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է դադարեցնել Իդլիբում սիրիացի զինվորներին աջակցությունը:
Էրդողանի խոսքով՝ Անկարան չի հասկանում՝ ինչ մտադրություն ունի ՌԴ-ն Սիրիայում: «Կոմերսանտի» փոխանցմամաբ՝ նա նաև հայտնել է, որ իրենք բացել են դեպի Եվրամիություն սահմանը փախստականների համար:
«Ես խնդրել եմ Պուտինին, որ Ռուսաստանը թուրք զինվորներին դեմ առ դեմ թողնի ռեժիմի հետ... Մենք չենք կարողանում հասկանալ՝ որն է Ռուսաստանի մտադրությունն այնտեղ»,- հայտարարել է Էրդողանը:
Թուրքիաի նախագահը նաև նշել է, որ իր երկիրն Իդլիբում կոնֆլիկտը որպես տարածքային ընդլայնման հնարավորություն չի դիտարկում. իրենք պարզապես ցանկանում են սահմանի երկայնքով «անվտանգության գոտի» ստեղծել:
Ըստ Էրդողանի՝ Թուրքիան Սիրիա է մտել ոչ թե Ասադի, այլ սիրիացի ժողորվրդի հրավերով: Նա հայտարարել է մոտ 2100 սիրիացի զինվորի սպանության և մոտ 300 ռազմական տեխնիկայի ոչնչացման մասին, նշելով, որ իրենք կշարունակեն ոչնչացնել դրանք:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իդլիբում ռազմական գործողությունների հետևանքով 33 թուրք զինվոր է սպանվել: Դրանից հետո Թուրքիան բացել էր սահմանը սիրիացի փախստականների համար: Հաղորդվում էր, որ մոտ 500 սիրիացիներ հատել են այդ երկրի սահմանը՝ ուղղվելով դեպի Հունաստան:
panorama.am
Քաղաքական տարաձայնություններ՝ կորոնավիրուսի շուրջ
Կալիֆոռնիայում հայտնաբերված կորոնավիրուսի առաջին դեպքը, որի պատճառները դեռ հայտնի չեն, մեծացնում է ճնշումը ԱՄՆ-ի օրենսդիների վրա՝ անդրադառնալու վարակի տարածման սպառնալիքին:
Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մեկ շաբաթյա հակասական ուղերձներից հետո փոխնախագահ Մայք Փենսը ստանձնեց ԱՄՆ-ի դիրքորոշումն արտահայտելու պատասխանատվությունը:
«Մենք պատրաստվում են կառավարության ողջ ուշադրությունը սևեռել այս կողմ: Նախագահը ցանկացավ հստակեցնել խնդրի կարեւորությունը»,- ասել է փոխնախագահ Փենսը:
Սակայն անսպասելի կորոնավիրուսի դեմ պայքարը ԱՄՆ-ի Կոնգրեսից լրացուցիչ գումար կպահանջի՝ թույլ տալով դեմոկրատներին մատնանշել այն փաստը, որ նախագահ Թրամփը փորձել է կրճատել այն ծրագրերը, որոնք կարող էին այս պայմաններում անհրաժեշտ լինել:
«Ո՞վ 35 միլիոն դոլարով կրճատեց վարակիչ հիվանդությունների արագ արձագանքման հիմնադրամը. Նախագահ Թրամփը: Ո՞վ 85 միլիոնով կրճատեց նոր առաջացող վարակիչ հիվանդությունների հաշիվը. Նախագահ Թրամփը: Ո՞վ 120 միլիոնով կրճատեց հանրային առողջության պատրաստվածության և արձագանքման ծրագրերը. Նախագահ Թրամփը: Եվ ո՞վ ուղղակի առաջարկեց 16%-ով կրճատել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների բյուջեն: Այդ գործակալությունը պատասխանատու է նման վիրուսների դեմ պայքարի համար: Ո´չ թե Դեմոկրատները, ո´չ էլ մամուլը, այլ նախագահ Թրամթը դա արեց», - նշել էՍենատի դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը:
Աշնանը կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ հանրապետականները, սակայն, դեմոկրատներին մեղադրում են համաշխարհային ճգնաժամը քաղաքականացնելու մեջ:
«Կորոնավիրուսի համար միևնույն են կուսացական տարաձայնությունները կամ քաղաքական լրահոսը: Այս նոր հիվանդությունը չի պատրաստվում դադար տալ, որպեսզի ներկայացուցիչները կարողանան ձևական վեճերում ներգրավվել, ինչը մեզ արդյուքներից ավելի շատ հեռացնում է, քան մոտեցնում»,- ասաց Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ Մըքքոնելը:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ով փորձել էր հանդարտեցնել վիրուսի վախերը այցելելով իր շրջանի չինական թաղամաս, ասաց՝ օրենսդիրները պատրաստվում էին պայմանավորվել հատկացումների շուրջ:
«Մենք պետք է պատրաստ լինենք միավորել Կոնգրեսում երկու կուսակցությունների և վարչակազմի ջանքերը՝ հասնելու նպատակին: Կյանքեր են վտանգված: Սա աննուներ տալու և քաղաքականությանմբ զբաղվելու ժամանկը չէ», - պնդել է նա: