Մամուլի տեսություն 1-3-2020
Իրանի առողջապահության ոլորտի աշխատակիցների ջանքեր շնորհիվ և հասարակության համագործակցությամբ, կորոնավիրուսը երկրում զսպվել է :
Ջավան օրաթերթ
Իրանում արտադրվել է կորոնավիրուսի ախտորոշման թեստ
Կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրությանն ուղղված իրանցի մասնագետների ջանքերն արդյունավորվել են և ներկայումս հետազոտություններ են սկսվել վիրուսի դեմ պատվաստանյութ մշակելու ուղղությամբ:
Իրանի բանակի ցամաքային ուժերի առողջապահության վարչության պետը հայտարարել է, որ բանակի բժշկական համալսարանը, ցամաքային զորքերի հետ համատեղ, արտադրել է կորոնավիրուսի ախտորոշման թեստ: Պաշտպանության նախարարության իրանցի հետազոտողները նաև պատրաստել են Քովիդ-19 ախտորոշիչ թեստը, որը նախատեսվում է արտադրել վերջնական հաստատումից անմիջապես հետո:
Շահրվանդ օրաթերթ
Վերջին տվյալների համաձայն, մինչ օրս աշխարհում ավելի քան 85 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, որոնցից ավելի քան 39 հազարը 778-ը բուժվել են և 2933-ը մահացել: Բոլոր մայրցամաքներում վարակվածության դեպքերի թիվը աճելուն զուգահեռ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գլոբալ նախազգուշացման մակարդակը բարձրացրել է բաձրագույն աստիճանի:
Էբթեքար օրաթերթ
ԱՄՆ-ի և Թալիբանի միջև համաձայնագիր կնքելու հետևանքները
Մեկուկես տարի տևած բանակցություններից հետո, երեկ Կատարի Դոհա քաղաքում երեկ Միացյալ Նահանգների և Թալիբանի միջև ստորագրվել է խաղաղության համաձայնագիր: Մի քանի փուլերից բաղկացած երկկողմ բանակցություններից հետո, ձեռք բերված պայմանավորվածությունը կարող է փոխել Աֆղանստանի քաղաքական և անվտանգության հավասարումները: Կատարի մայրաքաղաք Դոհայում Աֆղանստանի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ԱՄՆ-ի և Թալիբանի միջև փետրվարի 29-ին ստորագրվել է համաձայնագիր: Ըստ համաձայնագրի, Թալիբները խոստացել են խզել կապերը Ալ-Քաիդա խմբի հետ և պայքարել ԻԼԻՊ-ի դեմ: Մյուս կողմից, Միացյալ Նահանգները, խոստացել է համաձայնագիրը կյանքի կոչելուց 14 ամիս հետո իր զորքերը դուրս բերել Աֆղանստանից:
Արմանե մելի օրաթերթ
Աշխարհի բոլոր ժողովուրդներն ու կառավարությունները պետք է միասին պայքարեն կորոնավիրուսի դեմ
Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը հայտարարել է, որ այսօր կորոնավիրուսը դարձել է գլոբալ խնդիր: Նա հավելել է. «Աշխարհի բոլոր ժողովուրդներն ու կառավարությունները պետք է միասին պայքարն կորոնավիրուսի դեմ և օգնեն միմյանց՝ հնարավորինս արագ հաղթահարելու այս խնդիրը»:
Քաթարի Շեյխ Թամիմ բեն Համադ ալ-Թանի հետ հեռախոսազրույցում, Հասան Ռոհանին ընդգծել է. «Հուսով եմ, որ մենք կկարողանանք մոտ ժամանակներս երկու երկրների միջև բանակցությունները շարունակել Դոհայում»:
Հանրային առողջապահական վտանգ Հայաստանում չկա
Այն, ինչ տեղի է ունեցել, տեղավորվում է հիվանդությունների սահմաններ չունենալու սկզբունքների շրջանակներում, և որևէ երկիր ապահովագրված չէ կորոնավիրուսի տարածման հանգամանքից, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Ունենք ընդամենը մեկ բերովի դեպք, որը մեզ նոր քայլեր անելու է դրդում։ Սակայն նաև կարող եմ փաստել, որ որևէ հանրային առողջապահական վտանգ չի ներկայացնում՝ նույնիսկ ինքն իր համար։ Վարակված անձի նկատմամբ բուժական միջամտություն չի իրականացվում, նա պարզապես մեկուսացված է», - ասաց նախարարը։
Արսեն Թորոսյանը միաժամանակ տեղեկացրեց, որ Իրանից Հայաստան երկու չվերթերից առաջին ինքնաթիռում եղել է 52, երկրորդում՝ 82 ուղևոր։
Ինչ վերաբերում է Իրանից բեռնափոխադրումներին, նախարարը հավաստիացրեց, որ գործընթացն իրականացվում է պատշաճ հսկողությամբ։
Կարո Փայլան. «Պահանջում եմ անհապաղ դատապարտել ատելության խոսք պարունակող արտահայտությունները և համապատասխան զգուշացում անել Ռեջեփ Թայիփ Էրդողանին»
Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) հայ պատգամավոր Կարո Փայլանը դիմում է ներկայացրել մեջլիսի նախագահություն՝ պահանջելով զգուշացում անել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ գյավուր արտահայտության համար: Փայլանի՝ մեջլիս նախագահություն ներկայացված դիմումի մեջ ասվում է, որ իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փետրվարի 26-ի ժողովին Էրդողանը, ակնարկելով ոչ մուսուլմաններին, ռասիստական ու թշնամական ոճով արել է հետևյալ արտահայտությունը՝ «Գյավուրի թուրը գողանալով՝ կարող եք այս ժողովրդին ցավեցնել, սակայն երբեք նրա պայքարի ոգին չեք կարող կոտրել»: «Հանրապետության նախագահի ու քաղաքական կուսակցության ղեկավարի կողմից Մեջլիսում, որի անդամն եմ ես, քրիստոնյա համայնքը թիրախավորող ատելության խոսք օգտագործելն անընդունելի է»,- ասվում է հայ պատգամավորի դիմումի մեջ: Փայլանը խորհրդարանի նախագահությանը կոչ է արել կատարել իր պարտականությունները ատելության խոսքի ու խտրականություն պարունակող արտահայտությունները դատապարտելու հարցում:
Ռուսական կողմը սատարում է հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման գաղափարին
«Ռոսատոմ» պետական կորպորացիան հնարավոր է համարում եւ պատրաստ է օգնել Հայաստանին 2026 թվականից հետո ատոմակայանի շահագործման ժամկետների կրկին երկարաձգման հարցում: Այս մասին այսօր «Ատոմային արդյունաբերության զարգացման հեռանկարները Հայաստանում» պանելային քննարկման ժամանակ ասաց ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն:
«Ընդհանուր առմամբ, մենք դա հնարավոր ենք համարում` հիմնվելով Ռուսաստանի Դաշնության փորձի վրա: Մենք հայկական կողմին այս ծրագրի իրականացման տարբերակներ ենք առաջարկել: Սակայն կայանի համակարգերի մշակման եւ արդիականացման հայեցակարգին վերաբերող հարցերը պետք է որոշի հայկական կողմը: Մենք պատրաստ ենք օգնել` օգտագործելով մեր հսկայական փորձը»,- ասաց նա: Մեկնաբանելով հարցը` հնարավո՞ր է արդյոք երկարաձգել շահագործման ժամկետը մինչեւ 2036 թվականը, Սվիրիդենկոն նշեց, որ կոնկրետ ժամկետի մասին այժմ խոսել հնարավոր չէ, քանի որ այս հարցը կհստակեցվի միայն լրացուցիչ հաշվարկներից եւ վերլուծություններից, համակարգերի վիճակի ստուգումից հետո:
13 000 մարդ է հավաքվել Թուրքիա-Հունաստան ցամաքային սահմանին. ՄԱԿ
Միգրացիայի հարցերով ՄԱԿ-ի միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ նախօրեին երեկոյան նրա աշխատակիցները, որոնք աշխատում են ցամաքային սահմանի երկայքում, «դիտարկել են առնվազն 13 000 մարդու Պազարկուլե եւ Իպսալե պաշտոնական անցակետերում եւ մի քանի ոչ պաշտոնական սահմանային անցակետերում մի քանի տասնյակից մինչեւ ավելի քան 3000 մարդու», հաղորդում է AP-ը:
Շաբաթ Հունաստանի իշխանությունները կիրառել են արցունքաբեր գազ եւ շոկային նռնակներ ավելի քան 4000 հոգու կրկնակի սահմանը հատելու փորձը կանխելու համար:
Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ ուրբաթ ձերբակալել են 66 միգրանտի, որոնցից 17-ն ազատազրկվել է 3.5 տարի ժամկետով երկիր անօրինական մուտք գործելու համար: Շաբաթ Հունաստանը ձերբակալել է եւս 70 մարդու, որոնք փորձել են անօրինական եղանակով հատել ցամաքային սահմանը:
Հունաստանի հետ սահմանները փակելու շուրջ Թուրքիայի որոշումը կայացվել է սիրիական Իդլիբում ռազմական էսկալացիայի ֆոնին: