Մամուլի տեսություն 03.03.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117772-Մամուլի_տեսություն_03.03.2020
Սիրիայի հյուսի-արևմուտքում ահաբեկիչներին զենք ու ռազմական տեխնիկա տրամադրելուց բացի, Թուրքիան փորձում է երկնքում նույնպես ապահովել նրանց անվտանգությունը:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Մարտ 03, 2020 13:15 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03.03.2020

Սիրիայի հյուսի-արևմուտքում ահաբեկիչներին զենք ու ռազմական տեխնիկա տրամադրելուց բացի, Թուրքիան փորձում է երկնքում նույնպես ապահովել նրանց անվտանգությունը:

Մարդոմսալարի օարթերթ

Մուսավի. Մենք հույս չենք դնում ամերիկացիների օգնության վրա

Իրանի ԱԳՆ խոնակն անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում իրանցիներին օգնելու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանն ասել է. «Մենք թերահավատորեն ենք վերաբերվում ամերիկացիների մտադրություններին և հույս չենք դնում այդ օգնության վրա: Մենք պատրաստ չենք նաև օգնության վերաբերյալ հայտարարություններ լսել»:

Երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել է. «Չինաստանում կորոնավիրուսի տարածումից հետո, աշխարհի բոլոր երկրները պատրաստվել են դրա դեմ պայքարի համար: Ստեղծվել է արտակարգ  իրավիճակ և ինչպես ցանկացած այլ նման վիճակում, հարկավոր է, որ աշխարհի բոլոր երկրները համագործակցեն իրար հետ՝ այս համաճարակի դեմ պայքարում: Եվ որևէ երկիր չպետք է կարծի, թե մեկուսանալով, կարող է պաշտպանվել այս վիրուսից»:

 

Քեյհան օարթերթ

Հնդկաստանում բռնություն է գործադրվում մուսուլմանների նկատմամբ

ԱՄՆ-ի նախագահի այցը Հանդաստան, թեժացրել է այդ երկրում առկա կրոնական տարաձայնությունների մոխրացած կրակը:

ԱՄՆ-ի նախագահի այցին զուգահեռ, Հնդկաստանում տեղի էր ունեցել բողոքի ցույց, նրա այցի և այդ երկրում վերջես ընդունված քաղաքացիության նոր օրենքի դեմ:

Ցույցի մասնակցիների դեմ ծայրահեղական հինդուների դեմ հարձակման ընթացքում, մեծ թվով մուսուլմաններ զոհվել կամ վիրավորվել են: Հինդութավա անունով հայտնի ծայրահեղ հինդուները, որ վայելում են կառավարութան անթաքույց աջակցությունը, վերջին օրերին սարսափելի բռնություններ են կիրառել մուսուլմանների նկատմամբ:

 

Խորասան օաթերթ

Կորոնավիորւսի առկայությամբ հանդերձ, Թեհրանի բորսան ռեկորդ է սահմանել

Թեհրանի ֆոնդային բորսան, ներքին ու համաշխարհային մտահոգությունների ֆոնին, գրանցել է 18 հազար միավոր աճ: Անցած շաբաթվա առաջին երկու օրերին, բորսան մեծ թռիչք է գրանցել և կապիտալի շուկայում  գնողունակության աճը փարատել է առկա բոլոր մտահոգությունները:

 

Ջավան օարթերթ

Ռուսաստան. Մենք չենք կարող երաշխավորել Սիրիայի երկնքում թուրքական իքնաթիռների անվտանգությունը

Սիրիայի հյուսիս-արևմուիտքում ահաբեկիչներին զենք ու ռազմական տեխնիկա արամադրելուց բացի, Թուրքիան փորձում է երկնքում նույնպես ապահովել նրանց անվտանգությունը:

Անկարայի պաշտոնյաները վերջին շաբաթվա ընթացքում փորձում էին Ռուսաստանին համոզել դադարեցնել Իդլիբի ազատագրմանն ուղղված գործողությունները, սակայն Մոսկվան հստակ ներկայացրել է այդ կապակցությամբ իր դիրքորոշումը, նշելով, որ Սիրիայում Թուքրիայի գործողություններնն ապակառուցողական են:

 

Էբթեքար օրաթրթ

Խաղաղության համաձայնագիր, թե՞ սպառնալիք ուղղված Աֆղանստանի դեմ

Արդյոք թալիբների հետ համաձայնագիրը կնքելիս ԱՄՆ-ը վաճառքի՞ է դրել Աֆղանստանի իշխանական համակարգը: Այս հարցն այսօր հուզում է  Աֆղանաստանի ժողովրդին ու քաղաքական վերնախավին:

Փետրվարի 29-ին, կատարի Դոյայում, ԱՄՆ-ի ու Թալիբան խմբավորման  միջև կնքվեց խաղաղության համաձայնագիր: Սակայն այն Աֆղնաստանի ժողովրդի ու կառավարության մոտ ապագայի հետ կապված մտահոգություններ է առաջացրել: Աղֆանստանի քաղաքացիների ու քաղաքական փորձագետների կարծիքով, այս համաձայնագիրը նման է գործարքի, որից շահելուեն միայն այն ստորագրող կողմերը: Չի ուշանա այն ժամանակը, երբ Թրամփի կառավարութունը կմեղադրվի այդ երկրի ժամանակակից քաղաքական պատմության մեջ ամենավատ պայմանագիրը կնքելու մեջ:

 

armenpress.am

 Պուտինը եւ Մերկելը քննարկել են Իդլիբի իրադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց Է անցկացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում կողմերը հույս են հայտնել, որ մարտի 5-ին Մոսկվայում ռուս-թուրքական բարձր մակարդակի հանդիպումն արդյունավետ կլինի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:Նշվում Է, որ հեռախոսազրույցը կայացել Է գերմանական կողմի նախաձեռնությամբ:«Առարկայորեն քննարկվել են սիրիական կարգավորման հարցերը՝ նկատի առնելով ապաԷսկալացիայի Իդլիբի գոտում իրադրության ներկայիս սրումը: Այդ համատեքստում կողմերը հույս են հայտնել, որ մարտի 5-ին Մոսկվայում կայանալիք ռուս-թուրքական բարձր մակարդակի հանդիպումն արդյունավետ կլինի»,-ասված Է հաղորդագրության մեջ:

 

armenpress.am

Ֆրանսիացիներն առաջին անհրաժեշտության իրերի պաշար են տեսնում COVID-19-ի տարածման պատճառով

Ֆրանսիայի բնակիչներն ակտիվորեն մակարոնեղենի եւ առաջին անհրաժեշտության իրերի պաշար են տեսնում այն երկյուղների պատճառով, թե կարող Է այդ մթերքների պակաս առաջանալ կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին մարտի 3-ին հայտնել Է BFM-TV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Հեռուստաալիքի տվյալներով՝ վերջին մի քանի օրում Ֆրանսիայում 60 տոկոսով աճել են մակարոնի, 25 տոկոսով՝ ալյուրի, 20 տոկոսով՝ բրնձի վաճառքները: Բացի դրանից, ֆրանսիացիները գնում են նաեւ զուգարանի թուղթ եւ մանկական պամպերսներ:Մինչդեռ մատակարարները հավաստիացնում են, որ կորոնավիրուսի պատճառով խանութներին սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության իրերի մատակարարման ոչ մի կարգի խնդիրներ չեն առաջանա:Վերջին տվյալներով՝ աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել Է 90,8 հազարը: Ֆրանսիայում հայտնաբերվել Է գրեթե 200 ախտահարված: Կորոնավիրուսի տարածման թեման շատ ակտիվորեն Է լուսաբանվում Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցներում: Մարտի 3-ին ավելի վաղ BFM-TV-ն հայտնել Է, որ Ֆրանսիայում 2020 թվականի չորրորդ շաբաթվանից կտրուկ աճել են Ալբեր Կամյուի «Ժանտախտ» վեպի վաճառքները, ինչն ըստ ժամանակի համընկել Է COVID-19-ի տարածման հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը

 

armenpress.am

Իդլիբում սիրիական ինքնաթիռը խոցվել Է թուրքական օդուժի «օդ-օդ» դասի հրթիռով. աղբյուր

Սիրիական ռազմական ինքնաթիռը մարտի 3-ին խոցվել Է թուրքական ռազմաօդային ուժերի «օդ-օդ» դասի հրթիռով եւ ընկել Իդլիբի նահանգի Մաարեթ-Նուուման քաղաքի շրջանում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է սիրիական զինվորական մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Տեղական ժամանակով ժամը 11:03-ին (Երեւանի ժամանակով 13:03-ին) մեր ռազմական ինքնաթիռը, որն Իդլիբի նահանգի հարավում առաջադրանք Էր կատարում ահաբեկչական խմբավորումների դեմ, ենթարկվել Է հրթիռահարվածի, որն արձակվել Է թուրքական ռեժիմի ուժերի ինքնաթիռից, ինչը նրա կործանման Է հանգեցրել Մաարեթ-Նուումանից հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում»,-հայտարարել Է աղբյուրը:Անձնակազմի ճակատագրի մասին տվյալներ առայժմ չկան: Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել Էր, որ թուրք զինվորականները սիրիական Իդլիբի երկնքում խոցել են Սիրիայի ռազմաօդային ուժերի L-39 ինքնաթիռը:

 

.panarmenian.net

ԵՄ զբոսաշրջությունը հունվարին 1 մլրդ եվրո է կորցրել կորոնավիրուսի պատճառով

  Եվրամիության երկրների զբոսաշրջային ոլորտը հունվարին աշխարհում COVID-2019 կորոնավիրուսի տարածման պատճառով 1 մլրդ եվրո է կորցրել, հայտարարել է ներքին շուկայի գծով եվրահանձնակատար Թյերի Բրետոնը:

«Հունվարից եվրոպական զբոսաշրջային հատվածում 2 մլն զբոսաշրջիկով պակաս է եղել, իսկ նշանակում է, որ կորուստը կազմում է 1 մլրդ եվրո մեկ ամսում»,- ասել է նա, գրում է «Իզվեստինա»:

Բրետոնն ընդգծել է, որ դա կապված է նաև Եվրոպայում չինացի զբոսաշրջիկների բացակայության հետ, արդեն մոտ 2 ամիս: Բացի այդ, ըստ եվրահանձնակատարի՝ Իտալիայի իշխանությունները, որտեղ կորոնավիրուսի բռնկումն ամենամեծն է Եվրոպայում, արդեն մոտ 3 մլրդ եվրո են հատկացրել համաճարակից տուժած հյուսիսային շրջաններին:

Ըստ SCMP տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 90,800 է:Հիվանդության դեպքերի առավելագույն քանակը գրանցվել է Չինաստանում, որին հաջորդում են Հարավային Կորեան (4335), Իտալիան (2036) և Իրանը (1501): Ընդհանուր առմամբ, ինչպես հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, կորոնավիրուսը տարածվել է 64 երկրում:

 

.panarmenian.net

Էրդողան. Թուրքիան չի թիրախավորի ՌԴ և Իրանի դիրքերը Սիրիայում

  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում ուղղակիորեն չեն թիրախավորի ոչ Ռուսաստանի, ոչ Իրանի դիրքերը:

«Մենք ոչնչացնում ենք միայն ռեժիմի տարրերը»,- ասել է Էրդողանն Անկարայում, գրում է ՏԱՍՍ-ը:

Թուրքիայի նախագահը նշել է, որ «այլ երկրներից հարգանք է ակնկալում Անկարայի դիրքորոշման հանդեպ», իսկ մասնակցությունը Սիրիայում ընթացող մարտական գործողություններին «ոչ թե ղեկավարության անձնական ընտրությունն է, այլ ամբողջ ժողովրդի կամքը»:

«Ես կրկին դիմում եմ ՌԴ-ին և Իրանին: Թուրքիան խնդիրներ չունի այդ երկրների հետ Սիրիայում: Մենք չենք հավակնում Սիրիայի տարածքին, ոչ էլ ոզում ենք այնտեղ դիրքավորվել»,-հավելել է Էրդողանը:

Անդրադառնալով փետրվարի 27-ին Իդլիբում Թուրքիայի ԶՈւ մեկնարկած «Գարնանային վահան» ռազմական գործողությանը՝ Էրդողանն ասել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակն էլ ավելի մեծ կորուստներ կկրի:

«Մենք գործողությունը սկսեցինք, երբ Իդլիբում 34 թուրք զինծառայող զոհվեց: Մենք անպատասխան չենք թողնի այնտեղ թափված մեր նահատակների արյան և ոչ մի կաթիլը: Մենք արդեն մեծ հարված ենք հասցրել ռեժիմին և այդ կորուստները նրա համար միայն սկիզբն են»,- ասել է Էրդողանը:

Ավելի վաղ ՌԴ-ն հայտարարեց, որ ռուսական զորքերը չեն կարող երաշխավորել Թուրքիայի ինքնաթիռների թռիչքների անվտանգությունը Սիրիայի երկնքում: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, իր հերթին, ասաց, որ փետրվարի 27-ից հետո թուրքական զորքն արդեն ոչնչացրել է Ասադի ուժերին պատկանող 1 անօդաչու թռչող սարք, 8 ուղղաթիռ, 103 տանկ, 72 հաուբից, 3 ՀՕՊ համակարգ: Պնդում է արվում, որ Սիրիայի կառավարական բանակն արդեն 2212 զոհ ունի: