Մամուլի տեսութուն 04.03.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117818-Մամուլի_տեսութուն_04.03.2020
ՄԱԳԱՏԷ-ն իր վերջն զեկույցում հայտարարել է, թե Իրանի կողմից հարստացված ուրանի պաշարները հինգ անգամ գերազանցում են միջուկային գործարքով սահմանված չափին:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Մարտ 04, 2020 14:06 Asia/Tehran
  • Մամուլի տեսութուն 04.03.2020

ՄԱԳԱՏԷ-ն իր վերջն զեկույցում հայտարարել է, թե Իրանի կողմից հարստացված ուրանի պաշարները հինգ անգամ գերազանցում են միջուկային գործարքով սահմանված չափին:

Մարդոմսալարի օրաթերթ

Իրանի կողմից հարստացված ուրանի պաշարները հինգ անգամ գերազանցում են միջուկային գործարքով սահմանված չափին:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) նախօրեին  իր վերջին զեկույցում նշել է, որ Իրանի հարստացված պաշարները հինգ անգամ գերազանցում են միջուկային գործարքի սահմանած չափը: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը նաև նշել է, որ Իրանը գործակալության տեսուչներին թույլ չի տվել մուտք գործել միջուկային օբյեկտներ:

Ռոյտերսի հաղորդման համաձայն,  ՄԱԳԱՏԷ-ն երկուշաբթի օրը հայտարարել է, որ Իրանը տեսուչներին թույլ չի տվել մուտք գործել երկու միջուկային կայաններ և չի պատասխանել իր գործունեության վերաբերյալ նախորդ հարցերին:

Զեկույցում, որը հայտնվել է նաև Ռոյտերսի տրամադրության  տակ, ասվում է, թե Իրանը հայտարարել է, որ իր միջուկային գործունեության վերաբերյալ հնչեցված մեղադրանքն անհիմն են, հետևաբար դրանց պատասխանելու անհրաժեշտություն չկա:

 

 Քեյհան օրաթերթը

ՄԱԿ. Թուրքիան պատասխանատվություն է կրում Սիրիայում ռազմական հանցագործությունների համար

ՄԱԿ-ում Սիրիայի հարերով հանձնաժողովի անդամ Հանի Մաջալին հայտարարել է, որ Թուրքիան պետք է պատասխանատվություն ստանձնի այն խմբավորումների հանցագործությունների համար, որոնց զենք ու զինամթերք է տրամադրել և վարժանքներ փոխանցել:

Նա հավելել է. «Հետաքննող հատուկ հանձնաժողովմ իր այս կարծիքի համար ունի արդարացված պատճառ: Որես օրինակ, այն, որ Սիրիայի ազգային բանակ հռչակված ընդդիմադիր խմբերը պատերազմական հանցագործություններ են կատարել Սիրիայում»:

 

Խորասան օրաթերթ

Առողջապահական ցուցումների խախտումը մեղք է

Ծառատունկի օրվա առիթով, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը երկու պտղատու ծառ տնկելուց հետո, անդրադարձել է երկրում կորոնավիրուսի տարածմանը:

Նա ասել է․-«Հարկ եմ համարում մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին, որոնք իրենց նվիրական աշխատանքով պայքարում են Աստծո ճանապարհին»։

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն աղոթքել է առ Աստված՝ կորոնավիրուսով հիվանդների շուտափույթ ապաքինման և մահացածների հոգու խաղաղության  համար,  համբերություն ու մխիթարություն մաղթելով նրանց հարազատներին։

Նա ասել է․ «Պետք է  ուշադիր հետևել այս հիվանդության կանխման վերաբերյալ պատասխանատուների խորհուրդներին, քանզի Աստծո առաջ մենք պարտավոր ենք պատասխատվություն կրել մեր և ուրիշների առողջության համար: Այն, ինչ նպաստի այս հիվանդության դեմ պայքարին, լավ է, իսկ այն, ինչը խանգարի՝ մեղք»։

 

Արմանե Մելլի օրաթերթ

Իրանում կորոնավիրուսի տարածման պատճառով, ավելի քան 54 հազար բանտարկյալի տրամադրվել է ժամանակավոր ազատություն

Իրանի դատական համակարգի խոսնակն անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը  և այդ կապակցությամբ դատական համակարգի քայլերին, հայտարարել է, որ դատական գործընթացները որոշ դեպքերում կիրականացվեն առանց դատապարտյալի ներկայության:

Նա հավելել է. «Վերջին շաբաթվա ընթացքում մենք այս ուղղությամբ դրական զարգացման ականատես ենք եղել»:

 

armenpress.am

Իտալիան կորոնավիրուսի պատճառով փակում Է բոլոր դպրոցներն ու համալսարանները

Իտալիայի կառավարությունը նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ կարգադրել Է մինչեւ մարտի կեսերը փակել բոլոր դպրոցներն ու համալսարանները: Այդ մասին մարտի 4-ին հայտնել Է ANSA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ այդ որոշումն ուժի մեջ Է մտնում հինգշաբթի օրվանից՝ մարտի 5-ից: Վերջին տվյալների համաձայն, Իտալիայում կորոնավիրուսի զոհ Է դարձել 79 մարդ, վարակվածների թիվը հասել Է 2263-ի, ապաքինվել Է 160 մարդ: Վարակման դեպքեր են գրանցվել երկրի գրեթե բոլոր տարածաշրջաններում, Էպիկենտրոններն են՝ Լոմբարդիան եւ Վենետոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու համար

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելու համար: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասաց Օհանջանյանը:

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՔԾ-ում քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ էր ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով: 

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես` առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,600,000,000 ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:

Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունից 2010 թվականի դեկտեմբերի 16-ին կազմվել է ՀՀ կառավարության որոշման նախագծի առաքման վերաբերյալ գաղտնի գրություն, որը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ նույն օրն ուղարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմ:

Որոշման նախագիծը գաղտնի ընթացակարգով քննարկվել է ՀՀ կառավարության նիստում և 16.12.2010թ.-ին ընդունված որոշման հիման վրա կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող, պարտադիր գնահատման ենթակա՝ 4,646,400,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով ողջ գույքը, առանց պատշաճ գնահատման միջոցով շուկայական արժեքի սահմանման, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանն է իրացվել իրական արժեքից 1,046,400,000 ՀՀ դրամ պակաս գումարով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում հանցանքի կատարմանը ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

 

panarmenian.net

Աշխարհում կես միլիոնից ավելի մարդ գերհարուստ է

 2019-ի տվյալներով՝ աշխարհում 513,244 գերհարուստ մարդ կա: Ըստ The Wealth Report 2020 զեկույցի, որը հրապարակել է միջազգային խորհրդատվական Knight Frank ընկերությունը, այդպիսիք են համարվում $30 մլն-ից ավելի գումար ունեցողները: 2019-ին այդպիսի անձանց թիվն աշխարհում ավելացել է 31,000-ով՝ գերազանցելով կես միլիոնը:

Գերհարուստների գրեթե կեսն ապրում է ԱՄՆ-ում՝ 240,575 մարդ: Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 61,587, երրորդ՝ Գերմանիան, 23,078 ցուցանիշով, գրում է Forbes-ը:

Հյուսիսային Ամերիկայում մեկ տարում աճը կազմել է 3911, իսկ Եվրոպայում, որտեղ 110,846 գերհարուստ կա, աճը եղել է 4682:

ՌԴ-ն նրանց քանակով 9-րդն է աշխարհում՝ 8924 մարդ:

Ըստ զեկույցի արդյունքների՝ ամենից արագ մարդիկ հարստանում են Ասիայում: Գերհարուստների առավելագույն աճ գրանցած 20 երկրի ցանկում 6-ն այդ տարածաշրջանից են: Ընդհանուր առմամբ՝ 2019-ին Ասիայում գերհարուստ մարդկանց թիվն աճել է 11,788-ով:

Ըստ Knight Frank-ի կանխատեսման՝ առաջիկա 5 տարում աշխարհում գերհարուստ մարդկանց թիվը կաճի 27%-ով և 2024-ին կհասնի գրեթե 650,000-ի: