Մամուլի տեսություն 5-3-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117851-Մամուլի_տեսություն_5_3_2020
Այս օրերին, երբ ամբողջ աշխարհը կանգնած է կորոնավիրուսի աճող վտանգի առջև, իրանցիները սկսել են մի շարժում, որը ստացել է «Ծիծաղի շարժում» անունը: Ակցիայի նպատակն է նվազեցնել հասարակության անհանգստությունը և բարձրացնել նրանց տրամադրությունն ու հույսը:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Մարտ 05, 2020 13:06 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 5-3-2020

Այս օրերին, երբ ամբողջ աշխարհը կանգնած է կորոնավիրուսի աճող վտանգի առջև, իրանցիները սկսել են մի շարժում, որը ստացել է «Ծիծաղի շարժում» անունը: Ակցիայի նպատակն է նվազեցնել հասարակության անհանգստությունը և բարձրացնել նրանց տրամադրությունն ու հույսը:

Իրան օրաթերթ

Ծիծաղը բուժում է  բոլոր ցավերը

Ծիծաղը բուժում է բոլոր ցավերը: Այս նախադասությամբ իրանցիները սկսել են մի շարժում, որը ստացել է «Ծիծաղի շարժում» անունը: Վերջին օրերին կիբեր տարածքում տարածված «Ծիծաղի շարժման» նպատակն է   նվազեցնել հասարակության անհանգստությունը և բարձրացնել նրանց տրամադրությունն ու հույսը: Ակցիայի  նպատակն է ցույց տալ, որ կյանքի դժվարությունները հարատև չեն, և ճգնաժամը շուտով կանցնի: 

 

Քեյհան օրաթերթ

Վաշինգտոն Փոստ. Իրանի հեղափոխությանը դիմակայելու մեր ջանքերն ապարդյուն են անցել

Ամերիկացի հայտնի վերլուծաբան և սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարությանը չի հաջողվել պայքարել Իրանի հեղափոխության դեմ: 

CBS ցանցին տված հարցազրույցում, Իգնատիուսը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածությունը հանգեցրել է Մերձավոր Արևելքում անկայունության: Նա ասել է, որ 1979 թ. Իրանի հեղափոխությունը անկայունություն է ստեղծել Մերձավոր Արևելքում, հավելելով. «Մենք այս տարիների ընթացքում Իրանի ռեժիմին հակազդելու արդյունավետ միջոց չենք գտել»:

 

Խոռասան օրաթերթ

Դասեր «Գերերեքշաբթի օրվա» ընտրություններից

 

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հաղթել է «Գերերեքշաբթի օրվա» կայացած ԱՄՆ-ի նախագահական նախնական ընտրություններում: ԱՄՆ շատ նահանգներում, ներառյալ՝ Սամոա կղզում կայացած նախնական ընտրություններում, դեմոկրատական թեկնածուների թվում առաջատար է Ջո Բայդենը: Նախնական ընտրություններում մի քանի նահանգներում Սանդերսի հաղթանակից հետո, նա դուրս եկավ քարոզարշավից,  ի աջակցություն Բայդենի: Սանդերսից հետո  սենատոր Էլիզաբեթ Ուորեն  և Նյու Յորքցի  միլիարդատեր Մայքլ Բլումբերգը հայտնվել են երրորդ և չորրորդ տեղում:

 

Ջավան օրաթերթ

ԱՄՆ-ը օդային հարված է հասցրել Աֆղանստանում թալիբների դիրքերին

ԱՄՆ-ն և Թալիբանը 18 ամիս բանակցեցին խաղաղության համաձայնության հասնելու համար, սակայն արդյունքում համաձայնությունը պահպանվեց միայն մի քանի օր: Չնայած երկու կողմերի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությանն ԱՄՆ-ի խախտել է համաձայնությունը: 

Աֆղանստանում տեղակայված արտասահմանյան ռազմական ուժերի խոսնակ Սանի Լեգետն ասել է, որ հարձակումն իրականացվել է 11 օրյա հրադադարից հետո, Հալմանդ նահանգի Նեհրսարաջ շրջանում:

 

armedia.am

ՀԱՊԿ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել տարվա վերջին Մոսկվայում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում այս տարվա վերջին: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

«Այժմ համաձայնեցվում է ամսաթիվը: Այս տարի ՀԱՊԿ-ում նախագահում է Ռուսաստանի Դաշնությունը, ուստի պետությունների ղեկավարների գագաթնաժողով այնտեղ կանցկացվի: Ամենայն հավանականությամբ, դեկտեմբերին Մոսկվայում»,- ասաց Գլխավոր քարտուղարը:

Այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ: Կողմերը քննարկել են ՀԱՊԿ-ի աշխատանքի տարբեր ոլորտներ, այդ թվում նաև` արտաքին քաղաքական գործունեությունը, կազմակերպությանը գործընկերոջ և դիտորդի կարգավիճակ շնորհելու բելառուսական նախաձեռնության իրականացումը:ևս մեկ հարց, որ քննարկել են Ալեքսանդր Լուկաշենկոն և Ստանիսլավ Զասը, վերաբերում է ՀԱՊԿ երկրների միջև ռազմատնտեսական համագործակցության արդյունավետության բարելավմանը: Մարտին Երևանում կանցկացվի ռազմական տեխնիկայի և սպառազինությունների ցուցահանդես, որտեղ կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչները նախատեսում են մանրամասն քննարկել այս թեման: «Մենք պետք է աշխատենք ՀԱՊԿ պետությունների հետ, որպեսզի վերացնենք այն խնդիրները, որոնք առկա են ռազմատնտեսական համագործակցության ոլորտում: Դրանք բավականին շատ են»,- նշեց կազմակերպության գլխավոր քարտուղարը:

 

aravot.am

Հայաստանն արդեն այսօր պետք է մտածի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման մասին. ՄԱԿ-ի միջազգային փորձագետ

Հայաստանն արդեն այսօր պետք է մտածի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման մասին։ «Հայաստանում ատոմային ճյուղի զարգացման հեռանկարները» թեմայով անցկացված պանելային քննարկման ընթացքում հայտարարել է էներգետիկայի հարցով ՄԱԿ-ի միջազգային փորձագետ Արա Մարջանյանը։ Նրա խոսքով, ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը զուգահեռ, անհրաժեշտ է հիմա արդեն կողմնորոշվել նոր էներգաբլոկի կառուցման հարցում։ «Հայաստանը չունի բավարար չափով բնական առաջնային էներգակիրների պաշարներ, և տնտեսությանը մրցունակ գներով էլեկտրաէներգիայով ապահովելը երկրի համար ռազմավարական կարևոր որոշում է։ Իր հերթին, հրաժարումն ատոմային էներգետիկայից, երկրի համար հղի է լուրջ էներգետիկ ու տնտեսական, ինչպես նաև էներգետիկ անվտանգության կորուստներով»,-նշել է Մարջանյանը։

 

news.am

Ինդոնեզիայի իշխանությունները ծրագրում են կորոնավիրուսով վարակվածներին տեղափոխել անմարդաբնակ կղզի

Ինդոնեզիայի իշխանությունները պլանավորում են կորոնավիրուսով հիվանդներին տեղակայել անմարդաբնակ Գալանգ կղզում, հայտնում է Jakarta Post-ը` վկայակոչելով Զինված ուժերի հրամանատար Հադի Տյաջանտոյին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ինդոնեզիայում գրանցվել է նոր կորոնավիրուսով առաջին երկու վարակների դեպքը:

Տյաջանտոն հայտարարել է, որ Գալանգ կղզում, որտեղ հիվանդանոցում կտեղակայեն կորոնավիրուսով հիվանդներին, մի քանի շենք է պահպանվել, որոնք 1979-1996 թվականներին օգտագործվել են որպես Վիետնամից փախստականների համար ճամբար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Գլխավոր հրամանատարը հավելել է, որ հիվանդանոցը կգործի նաեւ որպես կարանտինային կենտրոն:

 

armedia.am

Մխիթարյանը` եվրոպական թոփ-5 լիգաների շաբաթվա խորհրդանշական հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored հեղինակավոր պարբերականի վարկածով ընգրկվել է եվրոպական թոփ-5 լիգաների` շաբաթվա խորհրդանշական հավաքականում, հայտնում է ArmSport-ը:

Մխիթարյանն այս շաբաթ Ա Սերիայի մեկ հանդիպման է մասնակցել «Ռոմայի» կազմում` 90 րոպե անցկացնելով «Կալյարիի» հետ 26-րդ տուրի խաղում: Հայ ֆուտբոլիստն այդ խաղում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել ու ստացել բարձր` 9.5 գնահատականը:

Բացի Մխիթարյանից, շաբաթվա խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են նաև «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը, «Ուոթֆորդի» կիսապաշտպան Իսմայիլ Սարը, «Բավարիայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյուն, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն և այլք: