Մամուլի տեսություն 5-3-2020
Այս օրերին, երբ ամբողջ աշխարհը կանգնած է կորոնավիրուսի աճող վտանգի առջև, իրանցիները սկսել են մի շարժում, որը ստացել է «Ծիծաղի շարժում» անունը: Ակցիայի նպատակն է նվազեցնել հասարակության անհանգստությունը և բարձրացնել նրանց տրամադրությունն ու հույսը:
Իրան օրաթերթ
Ծիծաղը բուժում է բոլոր ցավերը
Ծիծաղը բուժում է բոլոր ցավերը: Այս նախադասությամբ իրանցիները սկսել են մի շարժում, որը ստացել է «Ծիծաղի շարժում» անունը: Վերջին օրերին կիբեր տարածքում տարածված «Ծիծաղի շարժման» նպատակն է նվազեցնել հասարակության անհանգստությունը և բարձրացնել նրանց տրամադրությունն ու հույսը: Ակցիայի նպատակն է ցույց տալ, որ կյանքի դժվարությունները հարատև չեն, և ճգնաժամը շուտով կանցնի:
Քեյհան օրաթերթ
Վաշինգտոն Փոստ. Իրանի հեղափոխությանը դիմակայելու մեր ջանքերն ապարդյուն են անցել
Ամերիկացի հայտնի վերլուծաբան և սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարությանը չի հաջողվել պայքարել Իրանի հեղափոխության դեմ:
CBS ցանցին տված հարցազրույցում, Իգնատիուսը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածությունը հանգեցրել է Մերձավոր Արևելքում անկայունության: Նա ասել է, որ 1979 թ. Իրանի հեղափոխությունը անկայունություն է ստեղծել Մերձավոր Արևելքում, հավելելով. «Մենք այս տարիների ընթացքում Իրանի ռեժիմին հակազդելու արդյունավետ միջոց չենք գտել»:
Խոռասան օրաթերթ
Դասեր «Գերերեքշաբթի օրվա» ընտրություններից
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հաղթել է «Գերերեքշաբթի օրվա» կայացած ԱՄՆ-ի նախագահական նախնական ընտրություններում: ԱՄՆ շատ նահանգներում, ներառյալ՝ Սամոա կղզում կայացած նախնական ընտրություններում, դեմոկրատական թեկնածուների թվում առաջատար է Ջո Բայդենը: Նախնական ընտրություններում մի քանի նահանգներում Սանդերսի հաղթանակից հետո, նա դուրս եկավ քարոզարշավից, ի աջակցություն Բայդենի: Սանդերսից հետո սենատոր Էլիզաբեթ Ուորեն և Նյու Յորքցի միլիարդատեր Մայքլ Բլումբերգը հայտնվել են երրորդ և չորրորդ տեղում:
Ջավան օրաթերթ
ԱՄՆ-ը օդային հարված է հասցրել Աֆղանստանում թալիբների դիրքերին
ԱՄՆ-ն և Թալիբանը 18 ամիս բանակցեցին խաղաղության համաձայնության հասնելու համար, սակայն արդյունքում համաձայնությունը պահպանվեց միայն մի քանի օր: Չնայած երկու կողմերի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությանն ԱՄՆ-ի խախտել է համաձայնությունը:
Աֆղանստանում տեղակայված արտասահմանյան ռազմական ուժերի խոսնակ Սանի Լեգետն ասել է, որ հարձակումն իրականացվել է 11 օրյա հրադադարից հետո, Հալմանդ նահանգի Նեհրսարաջ շրջանում:
ՀԱՊԿ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել տարվա վերջին Մոսկվայում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում այս տարվա վերջին: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:
«Այժմ համաձայնեցվում է ամսաթիվը: Այս տարի ՀԱՊԿ-ում նախագահում է Ռուսաստանի Դաշնությունը, ուստի պետությունների ղեկավարների գագաթնաժողով այնտեղ կանցկացվի: Ամենայն հավանականությամբ, դեկտեմբերին Մոսկվայում»,- ասաց Գլխավոր քարտուղարը:
Այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ: Կողմերը քննարկել են ՀԱՊԿ-ի աշխատանքի տարբեր ոլորտներ, այդ թվում նաև` արտաքին քաղաքական գործունեությունը, կազմակերպությանը գործընկերոջ և դիտորդի կարգավիճակ շնորհելու բելառուսական նախաձեռնության իրականացումը:ևս մեկ հարց, որ քննարկել են Ալեքսանդր Լուկաշենկոն և Ստանիսլավ Զասը, վերաբերում է ՀԱՊԿ երկրների միջև ռազմատնտեսական համագործակցության արդյունավետության բարելավմանը: Մարտին Երևանում կանցկացվի ռազմական տեխնիկայի և սպառազինությունների ցուցահանդես, որտեղ կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչները նախատեսում են մանրամասն քննարկել այս թեման: «Մենք պետք է աշխատենք ՀԱՊԿ պետությունների հետ, որպեսզի վերացնենք այն խնդիրները, որոնք առկա են ռազմատնտեսական համագործակցության ոլորտում: Դրանք բավականին շատ են»,- նշեց կազմակերպության գլխավոր քարտուղարը:
Հայաստանն արդեն այսօր պետք է մտածի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման մասին. ՄԱԿ-ի միջազգային փորձագետ
Հայաստանն արդեն այսօր պետք է մտածի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման մասին։ «Հայաստանում ատոմային ճյուղի զարգացման հեռանկարները» թեմայով անցկացված պանելային քննարկման ընթացքում հայտարարել է էներգետիկայի հարցով ՄԱԿ-ի միջազգային փորձագետ Արա Մարջանյանը։ Նրա խոսքով, ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը զուգահեռ, անհրաժեշտ է հիմա արդեն կողմնորոշվել նոր էներգաբլոկի կառուցման հարցում։ «Հայաստանը չունի բավարար չափով բնական առաջնային էներգակիրների պաշարներ, և տնտեսությանը մրցունակ գներով էլեկտրաէներգիայով ապահովելը երկրի համար ռազմավարական կարևոր որոշում է։ Իր հերթին, հրաժարումն ատոմային էներգետիկայից, երկրի համար հղի է լուրջ էներգետիկ ու տնտեսական, ինչպես նաև էներգետիկ անվտանգության կորուստներով»,-նշել է Մարջանյանը։
Ինդոնեզիայի իշխանությունները ծրագրում են կորոնավիրուսով վարակվածներին տեղափոխել անմարդաբնակ կղզի
Ինդոնեզիայի իշխանությունները պլանավորում են կորոնավիրուսով հիվանդներին տեղակայել անմարդաբնակ Գալանգ կղզում, հայտնում է Jakarta Post-ը` վկայակոչելով Զինված ուժերի հրամանատար Հադի Տյաջանտոյին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ինդոնեզիայում գրանցվել է նոր կորոնավիրուսով առաջին երկու վարակների դեպքը:
Տյաջանտոն հայտարարել է, որ Գալանգ կղզում, որտեղ հիվանդանոցում կտեղակայեն կորոնավիրուսով հիվանդներին, մի քանի շենք է պահպանվել, որոնք 1979-1996 թվականներին օգտագործվել են որպես Վիետնամից փախստականների համար ճամբար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Գլխավոր հրամանատարը հավելել է, որ հիվանդանոցը կգործի նաեւ որպես կարանտինային կենտրոն:
Մխիթարյանը` եվրոպական թոփ-5 լիգաների շաբաթվա խորհրդանշական հավաքականում
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored հեղինակավոր պարբերականի վարկածով ընգրկվել է եվրոպական թոփ-5 լիգաների` շաբաթվա խորհրդանշական հավաքականում, հայտնում է ArmSport-ը:
Մխիթարյանն այս շաբաթ Ա Սերիայի մեկ հանդիպման է մասնակցել «Ռոմայի» կազմում` 90 րոպե անցկացնելով «Կալյարիի» հետ 26-րդ տուրի խաղում: Հայ ֆուտբոլիստն այդ խաղում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել ու ստացել բարձր` 9.5 գնահատականը:
Բացի Մխիթարյանից, շաբաթվա խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են նաև «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը, «Ուոթֆորդի» կիսապաշտպան Իսմայիլ Սարը, «Բավարիայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյուն, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն և այլք: