Մամուլի տեսություն 06.03.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117883-Մամուլի_տեսություն_06.03.2020
Չինաստանը մշակել է կորոնավիրուսի պատվաստանյութը և այն փորձարկել կամավորի վրա:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Մարտ 06, 2020 13:12 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06.03.2020

Չինաստանը մշակել է կորոնավիրուսի պատվաստանյութը և այն փորձարկել կամավորի վրա:

Իրան

Թեհրանի բնակչության կեսը մտահոգ չէ կորոնավիրոսով վարակվելու համար

Թեհրանի քաղաքապետի մշակութային և սոցիալական հարցերով օգնականը հայտարարել է, որ Թեհրանի մարդկանց կեսը չի մտահոգվում կորանավիրուսով վարակվելու կապակցությամբ:

Մոհամմադ Ռեզա Ջավադ  Եգանեն Թվիթերի իր  հրապարակելով Թեհրանի քաղաքապետարանի սոցիալական ուսումնասիրությունների և ISPA- ի կողմից վերջերս անցկացված հարցման արդյունքները, գրել է, որ Թեհրանի մարդկանց կեսից ավելին չի մտահոգվում կորոնավիրուսով իրենց  և իրենց ընտանիքների վարակվելու կապակցությամբ:

Նա  նշել է, որ որոշ բժշկական ապրանքներ Իրանում չկան, հավելելով. «Հարցվողների 65 տոկոսը ինֆորմացիայի կարևոր աղբյուրը է համարել Իրանի պետական հեռուստաընկերությանը, 37 տոկոսը՝ սոցցանցերը, 15 տոկոսը՝ բժիշկներին,  10 տոկոսը՝ արբանյակային ալիքները»:

 

Համշահրի օրաթերթ

83-ամյա Բեռլուսկոնիի 30 տարեկան սիրուհին

Իտալիայի նախկին վարչապետն իր կնոջ հետ 12 տարի ապրելուց հետո, ամուսնալուծվել  է խորհրդարանի 30-ամյա կին պատգամավորի հետ նոր կյանք սկսելու նպատակով:

Հատկանշական է, որ Բեռլուսկոնին մշտապես եղել է սեռական ու ֆինասնական սկանդալների կենտրոնում: 83-ամմա նախկին դիվանագետն ու միլիարդատերը, 12 տարի ապրել է Ֆրանչեսկա Պասկալիի հետ: Վերջինս Բեռլուսկոնիից փոքր էր 50 տարով և ամուսնալուծվելու մասին տեղեկացել է թերթերից:

Բեռլուսկոնին ամուսնալուծվել է երկու անգամ: Նա 20 տարի կարևոր դերակատարություն է ունեցել Իտալիայի քաղաքական կյանքում, 4 անգամ եղել է վարչապետ, ղեկավարել է Միլան ֆուտբոլային ակումբը և սկանդալներից խուսափելու պատճառով, ստացել է «անպարտելի7 մականունը:

2013թ. 17 ամյա աղջկա հետ սեռական կապ ունենալու պատճառով, Բռլուսկոնին դատապարվեց  7 տարի ազատազրկման:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Ռոնալդինյոն ձերբակալվել է կեղծ անձնագիր ունենալու մեղադրանքով

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտտբոլիստը ձերբակալվել է կեղծ անձնագրով Պարագվայ մուտք գործելու մեղադրանքով:

Արգենտինական Նասիոն թերթը հաղորդել է, որ 39-ամյա Ռոնալդինյուն և նրա եղբայրը՝ Ռոբերտոն, ձերբակալվել են ժամանցային կենտրոններից մեկում:

Հյուրանոցի նախագահական սենյակում, որտեղ գտնվում էր խաղացողը, կատարվել է խուզարկություն, որի ընթացքում ոստիկանությունը կեղծ անձնագրեր է գտել Ռոնալդինյոյի և նրա եղբոր անուններով: Այս պահին եղբայրները գտնվում են հյուրանոցում ոստիկանության հսկողության ներքո: Հինգշաբթի նրանք պետք է ներկայանան դատախազություն՝ ցուցմունքներ տալու համար:

 

Էթեմադ օարթերթ

Չիանստանում փորձարկվել է  կորոնավիրուսի պատվաստանյութը

Չիանստանում կորոնավիրուսի պատվաստանյութը ստեղծած բժիշկն այն փորձարկել է իր վրա: Զինված ուժերում ծառայող հետազոտող Չեն Ուեյն ով ավելի վաղ փորձարկումներ է իրականացրել էբոլա և Սարս վարակների վերաբերյալ, փորձարկել է կորոնավիրուսի համար նախատեսված պատվաստանյութը:

Չինաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրուցյում, նա հայտարարել է, որ այս քայլը մեծ առաջընթաց է  կորնավիրուսի դեմ պայքարում: Մի շարք փորձագետներ հայտարարել են, որ պատվաստանյութն անարդյունավետ է, իսկ մյուսները նշել են, որ սա քարոզչական քայլ է:

 

armenpress.am

Մահապարտը պայթուցիկ սարք Է գործի դրել Թունիսում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ

Մահապարտը մարտի 6-ին պայթյուն Է իրականացրել Թունիսի մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանության շենքի մոտ, տուժել Է հինգ մարդ: Ինչպես հայտնել Է Radio Mosaique-ը, տղամարդը դեսպանատանը մոտեցել Է մոտոռոլլերով եւ գործի Է դրել պայթուցիկ սարքը՝ մերձենալով ոստիկանության կարգախմբին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Շրջանում, որտեղ իրականացվել Է պայթյունը, գտնվում են մի քանի պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների շենքեր, ճշտում Է ռադիոն: Բոլոր տուժածները իրավապահ մարմինների աշխատակիցներ են: Միջադեպի այլ մանրամասներ առայժմ չեն ներկայացվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

1,4 մլն հարավկորեացիներ նախագահի հրաժարականն են պահանջել կորոնավիրուսի իրադրության պատճառով

Ավելի քան 1,4 միլիոն հարավկորեացիներ ստորագրել են հանրագիր երկրի նախագահ Մուն Չժե Ինի պաշտոնաթողության պահանջով: Մարտի 6-ին այդ մասին հաղորդել Է KBS հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Ստորագրահավաքն ավարտվել Է մարտի 5-ին, եւ նախագահի վարչակազմի կայքում այն զետեղելու պահից փաստաթղթի տակ ստորագրւթյուն Է դրել 1,469 միլիոն մարդ: Պաշտոնազրկման օգտին հանդես եկող քաղաքացիները նշում են պետության ղեկավարի ձեռնարկած միջոցների անարդյունավետությունը երկրում նոր տիպի կորոնավիրուսային վարակի բռնկմանը հակազդելու համար:Միաժամանակ Մուն Չժե Ինի պաշտպանության մյուս հանրագրի տակ մարտի 6-ի առավոտվա դրությամբ ստորագրել Է 1,25 միլիոն մարդ: Ստորագրահավաքը կավարտվի մարտի 27-ին: Պաշտպանող հանրագիրն ստորագրածները նշում են, որ նախագահը եւ կառավարությունն իրենցից կախված ամեն ինչ անում են վիրուսի դեմ պայքարելու համար:Այն դեպքում, երբ երկրի ղեկավարի վարչակազմի կայքում զետեղված ցանկակած հանրագիր հավաքում Է 200 հազարից ավելի ստորագրություն, իշխանությունները պարտավոր են արձագանեքել դրան:Հարավային Կորեայում նոր տիպի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մարտի 6-ին գերազանցել Է 6,2 հազարը:

 

armenpress.am

Հռոմի պապն արձանագրել է, որ սոցցանցերի մոլեռանդները ներքուստ դատարկ են

Արդի թվային դարաշրջանում երիտասարդությունն ավելի շատ մտահոգված Է իր կյանքի պահերի արձանագրմամբ՝ սոցցանցերում հետագա հրապարակման համար, քան այն ապրելով, ասել Է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թե՛ երիտասարդները եւ թե՛ չափահասներն իրենց կյանքը վատնում են մակերեսային բաների վրա: Նրանք կարծում են, թե ապրում են: Իրականում նրանք ներքուստ մեռած են»,- ասել Է քահանայապետն Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ իր ուղերձում, որն ամեն տարի կաթոլիկների կողմից նշվում Է Մեծ պահքի օրերին: Պապի կարծիքով՝ զվարճանքների միջոցով բավականության փնտրտուքներում, անհետացող պահերը բռնելու ձգտումներում երիտասարդները խորասուզվում են «թվային նարգիզության» մեջ: Նա արձանագրել Է, որ չափազանց շատերն են արդ կերպ ապրում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

panarmenian.net

Ավստրիայի ԱԳՆ. ԵՄ-ն թույլ չի տա Թուրքիային շանտաժի ենթարկել իրեն փախստականների հարցով

 Եվրամիությունը թույլ չի տա Թուրքիային շանտաժի ենթարկել՝ ապօրինի ներգաղթյալների հոսք կազմակերպելով: Այդ մասին հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ Զագրեբում ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա` Թուրքիայի վարքագիծը, որը ցինիկաբար ճնշում է Եվրամիությանն անպաշտպան մարդկանց օգնությամբ, անընդունելի է:

«Կարևորն այն է, որ մենք թույլ չենք տա մեզ շանտաժի ենթարկել»,- ասել է Ավստրիայի ԱԳ նախարարը:

Փետրվարի վերջին, երբ սիրիական բանակի հետ բախումներում 36 թուրք զինծառայող սպանվեց, Անկարան որոշեց չկասեցնել փախստականների հոսքը Սիրիայից, որոնք ձգտում են ԵՄ: Թուրքիայի իշխանությունները մոտ 100,000 են գնահատել սահմանը հատածների քանակը: ԵՄ-ն բանակցում է Թուրքիայի հետ և խոստնում է աջակցել փախստականների ներհոսքից տուժող Հունաստանին, Բուլղարիային և Կիպրոսին: Թուրքիայի և ԵՄ սահմանը փակ էր 2016-ից՝ Բրյուսելի և Անկարայի միջև առանց վիզաների ռեժիմի մասին պայմանավորվածության շրջանակում, որը սակայն, այդպես էլ չգործեց:

 

panarmenian.net

Ֆլորենցիան հանրության համար կբացի Միքելանջելոյի գաղտնի ապաստարանը

Ֆլորենցիայի իշխանությունները ցանկանում են հանրության համար բացել Վերածննդի մեծ քանդակագործ, նկարիչ և պոետ Միքելանջելո Բուոնարոտտիի գաղտնի ապաստարանը, որի պատերին նա գլուխգործոցներ էր ստեղծում:

Վարպետի «գաղտնի սենյակը», որի մասին քչերն են լսել, այցելուների համար կբացվի 2020-ին, գրում է Wanted in Rome-ը:

Խոսքն այն խցի մասին է, որը գտնվում է Մեդիչիների կապելլաների տակ: Դավիթի քանդակի և Սիքստինյան կապելլայի որմնանկարների հեղինակը 1530-ին 3 ամիս այդ վայրում է թաքնվել Մեդիչիներից, որոնք ուզում էին վրեժխնդիր լինել նրանից դավաճանության և ժողովրդական ապստամբության կողմն անցնելու համար, ինչի արդյունքում Մեդիչիների տոհմը վտարվեց Ֆլորենցիայից:

Գաղտնի սենյակն ընդամենը 7х2 քմ մակերես ունի՝ մեկ փոքրիկ պատուհանով: Այստեղ էր Միքելանջելոն իր մեկուսի օրերն անցկացնում՝ ածուխով նոր գործեր ստեղծելով: Առաջին անգամ սենյակը հայտնաբերվել է 20-րդ դարի 1970-ականներին ռեստավրացիոն աշխատանքների ժամանակ «Կապելլա Մեդիչի» թանգարանի տնօրեն Պաոլո դել Պոջետոյի կողմից: Այն ժամանակ մասնագետները մի քանի օր նշտարով հեռացնում էին գիպսը, որի տակ տասնյակ նկարներ գտան՝ դրանք հիշեցնում են Միքելանջելոյի գլուխգործոցները: Այդ պատկերները պաշտպանելու համար մուտքը գաղտնի սենյակ բաց էր միայն գիտնականների համար:

Իսկ այժմ Ֆլորենցիայի իշխանությունները մտադիր են բացել այն հանրության առջև: