Մամուլի տեսություն 07.03.2020
Դուբայի կառավարիչի նախկին կինը Լոնդոնի դատարանում հայտարարել է, որ Մոհամմեդ Բին Ռաշեդը մտադիր է եղել իր 11-ամյա աղջկան ամուսնացնել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանի հետ:
«Էթեմադ»
Պուտինի պատասխանը՝ իր կրկնօրինակի մասին հարցին
Ռոյտերսը հաղորդել է, որ 67-ամյա Վլադիմիր Պուտինը, որ ավելի քան 2 տասնամյակ է ինչ իշխանության ղեկին է, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, ինքն իսկապես Վլադիմիր Պուտի՞նն է,թ ե նրա կրկնօրինակը, ասել է. «Ես իսկական Վլադիմիր Պուտինն եմ»: Նա հերքել է իր կրկնօրինակի գոյության մասին շրջանառվող լուրերը:
Հատկանշական է, որ ԶԼՄ-նեում շրջանառվում են լուրեր, որ Պուտինն ունի մի քանի կրկնօրինակ:
«Իրան»
Սաուդյան Արաբիայի թագավորի առողջական վիճակը ծանր է
Անցած երկու օրերի ընթացքում սաուդցի երեք արքայազների ձերբակալության լուրերի շրջանառվելուն զուգահեռ, Մոհամմեդ Բին Սալմանի կողմից ընդդիմադիրներին ճնշելու հարցը նորից հայտնվել է թերթերի գլխագրերում: Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր գրել են, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդոլազիզի առողջական վիճակը ծանր է, իսկ մեկ այլ խումբ հայտարարել է, որ թագավորը մահացել է:
Մի խումբ աղաքական գործիչներ և պաշտոնական ԶԼՄ-ներ նունյպես անդրադարձել են Սալման Բին Աբդոլազիզի առողջական վճակին, նշելով, որ արքայազների ու ազդեցիկ պաշտոնատարների ձերբակալություններն իրականացվում են պետական դավաճանության պատճառաբանությամբ:
Ալ-Վաթան կայքի հաղորդմամբ, Սաուդյան Արաբիայի նախկին գահաժառանգ Մոհամմեդ Բին Նայեֆը թվիթերյան գրառումներից եկում նշել էր, որ պալատական բժշիկներից ստացված տվյալների համաձայն, Մալեք Սալմանի առողջական վիճակը օրըստօրե ավելի է ծանրանում:
«Համշահրի»
Դուբայի նախկին կառավրիչի կինը հայտարարել է, որ ամուսինը նպատակ ուներ իր 11-ամյա աղջկան կնության տալ սաուդցի գահաժառանգիմ
Հորդանանի արքայադուստրը և Դուբայի կառավարիչի նախկին կինը, ով ստիպված փախուստի է դիմել, Լոնդոնի դատարանում հայտարարել է, որ Մոհամմեդ Բին Ռաշեդը մտադիր է եղել իր 11-ամյա աղջկան ամուսնացնել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանի հետ:
Բլումբերգը գրել է.«Արքայադուստր Հիա Բինթ Հուսեյնը, ով Դուբայի կառավարչից փախել և ապաստան է ստացել Լոնդոնում, վերջինիս դեմ հայց է ներկայացրել Լոնդոնի դատարան: Նա դատավոր Էնդրյու Մաքֆարլինին ասել է.«Շեյխ Մոհամմեդ Բին Ռաշեդ Ալե Մաքթումը 2018թ. փորձում էր մեր 11-ամյա աղջկան՝ Ջալիլեին ամուսնացնել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանի հետ»:
Հինգշաբթի օրը դատարանը Մոհամմեդ Բին Ռաշեդ Ալե Մաքթումին մեղադրաքն է ուղղել իր նախկին կնոջն ու երկու աղջիկներին առևանգելու և նրանց տնային կալանքի տակ պահելու վերաբերյալ:
Դատարանը վկաների վկայությունները լսելուց հետո վճիռ է կայացրել Մոհամմեդ Բին Ռաշեդի նախկին կնոջ՝ արքայադուստր Հիա Բինթ Հուսեյնի օգտին և Դուբայի կառավարիչին մեղադրել է դատական իշխանության նկատմամբ անկեղծ չլինելու մեջ:
«Էթեմադ»
Իրանի զինված ուժերի հինվադանոցների մահճակալների 70 տոկոսը տրամադրվել են կորոնավիրուսով վարակված հիվանդներին
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի առողջապահության ու բուժման վարչության ղեկավարը հայտարարել է, որ Զինված ուժերին տրվա համապատասխան կարգադրությամբ, այդ ուժերի հիվանդանոցային մահճակալների 70 տոկոսը կտրամադրվեն կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբին:
armenpress.am
Կիպրոսում ստեղծվել է Արցախի հետ բարեկամական շրջանակ
Աշխատանքային այցով Կիպրոսի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը մարտի 6-ին մասնակցել է Արցախին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայ Դատի Կիպրոսի հանձնախմբի նախաձեռնությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, միջոցառմանը հայտարարվել է Կիպրոսում Արցախի հետ բարեկամական շրջանակի ստեղծման մասին, որին անդամակցում են Կիպրոսի խորհրդարանի, քաղաքային խորհուրդների անդամներ, հայտնի քաղաքական գործիչներ և գիտնականներ։
Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու հանրապետությունում առկա իրողություները։ Նա նաև նշել է տարբեր մակարդակներում արտաքին հարաբերությունների հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին՝ կարևորելով խորհրդարանական դիվանագիտության ձևաչափը միջազգային գործընթացներում Արցախի ներգրավվածության ընդլայնման գործում։
Արմինե Ալեքսանյանը ընդգծել է մի շարք երկրներում գործող Արցախի հետ բարեկամության խմբերի և շրջանակների դերը՝ Արցախի մասին իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների հաստատման համար բարենպաստ պայմանների ստեղծման գործում։ Այս համատեքստում ԱԳ փոխնախարարը հատկապես կարևորել է Կիպրոսում Արցախի հետ Բարեկամության շրջանակի ստեղծումը, որը հնարավորություն կընձեռի կենտրոնացնել ջանքերը՝ ինստիտուցիոնալ մակարդակով ամրապնդելու և զարգացնելու երկու երկրների միջև համագործակցությունը, ինչպես նաև նպաստելու Կիպրոսում Արցախի ճանաչելիության բաձրացմանը և հանրապետության շահերի առաջմղմանը։
Արմինե Ալեքսանյանը բարձր է գնահատել սփյուռքի ակտիվ ներգրավվածությունը Արցախում տարբեր զարգացման ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև գործուն աջակցությունը հանրապետության արտաքին կապերի հաստատմանն ու ընդլայնմանը։
Նույն օրը Արմինե Ալեքսանյանը Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Կասպար Կարամպետյանի և Հայ Դատի Կիպրոսի հանձնախմբի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Կիպրոսի Հայոց առաջնորդարան և հանդիպում ունեցել Կիպրոսի թեմի կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճեանի, ինչպես նաև Կիպրոսի հայկական կառույցների ներկայացուցիչների հետ։ Կողմերն ընդգծել են նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ համահայկական նշանակության հարցերի քննարկման համար։
Արմինե Ալեքսանյանն այցելել է նաև Նիկոսիայի Նարեկ հայկական վարժարան, հանդիպել վարժարանի ղեկավարության և սաների հետ։
armenpress.am
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 14-ի. մեկ օրում 4 դեպք է գրանցվել
Ռուսաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվածության 14 դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ մարտի 7-ին 4 նոր դեպք է գրանցվել:
Երեք դեպք գրանցվել է Լիպեցկում, մեկ դեպք՝ Սանկտ Պետերբուրգում: Վարակված բոլոր քաղաքացիները վերադարձել են Իտալիայից: Նրանք բոլորը հոսպիտալացվել են և գտնվում են ինֆեկցիոն բաժանմունքում:
Կորոնավիրուսով վարակված անձնանց թվում կան Չինաստանի, Ռուսաստանի, Իտալիայի քաղաքացիներ:
news.am
Էրդողանն աշխատանքային այցով Բրյուսել կուղեւորվի՝ միգրանտների հոսքով պայամանվորված ԵՄ-ի հետ կոնֆլիկտի ֆոնին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է երկուշաբթի աշխատանային այցով Բրյուսել ուղեւորվել՝ հունա-թուրքական սահմանին կուտակված միգրանտների եւ փախստականների հարցում ԵՄ-ի հետ կոնֆլիկտի ֆոնին, հայտնում է Associated Press-ը:
Էրդողանի գրասենյակի հայտարարության մեջ չի նշվում, թե Թուրքիայի նախագահն իր այցի միակ օրը կոնկրետ որտեղ է անցկացնելու, սակայն ԵՄ կենտրոնակայանը հենց Բրյուսելում է:
Էրդողանի առաջիկա այցի մասին տեղեկությունը բարձրաձայնվել է Խորվաթիայում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո, որոնք նրան քննադատել էին «միգրանտների հուսահատությունը քաղաքական նպատակներով օգտագործելու» համար:
Հիշեցնենք, որ հունա-թուրքական սահմանին լարվածությունն առաջացել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարության պատճառով, որ ինքը «դռները բացում է», քանի որ Թուրքիան այլեւս չի կարող հաղթահարել սիրիական Իդլիբից փախստականների խնդիրները:
tert.am
Ասիայից ԱՄՆ հասած գումարները նախքան ֆինանսական համակարգ վերադարձը կարանտինային գոտում կմնանն
Ասիայից ԱՄՆ տեղափոխված դոլարները մինչ ԱՄՆ ֆինանսական համակարգ վերադարձը կարանտինային գոտում կմնան: ԱՄՆ դաշնային պահուստների համակարգը նման որոշումը կայացրել է որպես կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառում, հայտնում է Reuters գործակալությունը:
Այպիսով դաշնային պահուստների համակարգում գումարի կառավարմանն օգնող բանկերը մինչ դոլարների վերամշակումը և ֆինանսկան համակարգերի միջև վերաբաշխումը, 7-10 օրով կհետաձգեն Ասիայից գումարի մատակարարումը:
ԱՄՆ-ում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից հայտարարել են, որ առարկաների հետ ուղղակի շփման արդյունքում վիրուսի փոխանցումը հնարավոր է, սակայն հիվանդությունը հիմնականում տարածվում է մարդուց-մարդուն եղանակով:
Դրա հետ կապված հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը խորհուրդ է տալիս Չինաստանից և բարձր ռիսկայնությամբ այլ երկրներից վերադարձած ԱՄՆ բնակիչներին 14 օր տանը մնալ:
Միևնույն ժամանակ ԱՀԿ-ն կորոնավիրուսի տարածման հետ կապված խորհուրդ է տալիս սպառողներին հնարավորության դեպքում օգտվել անհպում վճարումներ կատարելու եղանակից:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում գրեթե 100 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով։
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Հարավային Կալիֆոռնիայում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մարդիկ սկսել են խուճապահար առաջին անհրաժեշտության ապրանքներ գնել:
Նշվում է, որ մեծածախ խանութներում հսկայական հերթեր են գոյացել, մարդիկ էլ իրենց հերթին բողոքում են, որ խանութներում ապրանքները գրեթե ամբողջովին սպառվել են: Հաճախորդները հիմնականում զուգարանի թուղթ, ջուր և պարենային ապրանքներ են գնում:
Նշվում է, որ ԱՄՆ տարբեր նահանգներում հաստատվել է վարակման 200 դեպք, որից 11-ը` մահվան ելքով:
tert.am
Բեռլինում անհայտ անձինք բեռնատար են գողացել, որում 60,000 ռեսպիրատոր դիմակ է եղել
Բեռլինում որոշ կլինիկաներ առանց ռեսպիրատոր դիմակների (ֆիլտրող դիմակներ) և ախտահանող միջոցների են մնացել այն բանից հետո, երբ անհայտ անձինք գողացել են այդ պարագաներով լի բեռնատարը, հայտնում է en24.news կայքը:
Ըստ կայքի տեղեկությունների՝ տրանսպորտային միջոցում ավելի քան 60,000 ռեսպիրատոր է եղել:
Նշվում է, որ գողությունը էականորեն բարդացրել է կլինիկական բաժանմունքների աշխատանքը, քանի որ դիմակները նախատեսված են եղել նաև կորոնավիրուսով վարակված հիվանդների համար: Բացի նրանցից, բժշկական հաստատություններից մեկում, որտեղ պետք է պաշտպանիչ միջոցներ մատակարարավեին, նաև օնկոլոգիական հիվանդություն ունեցողներն են բուժվում:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Գերմանիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 534-ի: Դեպքերից ամենաշատը գրանցվել են Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայում (281), որին հաջորդում են Բադեն-Վյուրթեմբերգը (91) և Բավարիան (79), որտեղից սկսվել է ամբողջ Գերմանիայում վիրուսի տարածումը, այնուհետև` Ստորին Սաքսոնիան (18):
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 80 երկրում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում գրեթե 100 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 3070-ի: Հիվանդանոցներից դուրս է գրվել 55,404 մարդ: Վարակվածներից 5489-ի վիճակը շարունակում է գնահատվել ծանր: