Մամուլի տեսություն 08.03.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117962-Մամուլի_տեսություն_08.03.2020
ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ Թրամփի անտարբերության ֆոնին, Պենտագոնը հայտարարել է, որ վիրուսը մտել է ԱՄՆ զինված ուժեր, և մի շարք զինծառայողներ գտնվում են կարանտինի մեջ:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Մարտ 08, 2020 14:36 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08.03.2020

ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ Թրամփի անտարբերության ֆոնին, Պենտագոնը հայտարարել է, որ վիրուսը մտել է ԱՄՆ զինված ուժեր, և մի շարք զինծառայողներ գտնվում են կարանտինի մեջ:

Իրան

Կորոնավիրուսը տարածվել է ԱՄՆ-ի զինված ուժերում

Պենտագոնը, որ աշխարհի տարբեր տարածաշրջաններում ունի հարյուր հազարավոր զինծառայողներ, կորոնավիրուսի բռնկումից երեք ամիս անց հայտարարել է, որ այն տարածվել է նաև ԱՄՆ-ի բանակում: Վարակված զինծառայողը գտնվում է Վիրջինիա նահանգում: Հատկանշական է, որ ավելի վաղ, լրատվամիջոցները հայտարարել էին, որ  Նորվեգիում տեղակայված ամերիկացի զինծառայողներից 23-ը գտնվում են կարանտինի մեջ:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Վնասազերծվել է Ջեյշ օլ Ադլ ահաբեկչական խմբավորմանը կածված ահաբեկիչների խումբ

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Սիստան և Բալուչեստան նահանգի ղեկավարը հայտարարել է, որ վնասազերծվել է Ջեյշ օլ Ադլ ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող ահաբեկչական խումբ:

 

Համշահրի օրաթերթ

Քլինթոնի դառը խոսովանությունը 25 տարի անց. Սպիտակտան սթրեսն ինձ տարավ Մոնիկայի մոտ

Բիլ Քլինթոնը, 25 տարի անց անդրադարձել է Մոնիկա Լևինսկու հետ իր արտամուսնական կապին: Նա նշել է, որ Սպիտակ տանը ներկայությունը նման է բոքսի ռինգում 30 ռաունդ կռվի:

Նա հայտարարել է, որ Լևինսկու հետ կապի պատճառը Սպիտակ տանն ունեցած սթրեսային վճակն էր: Մոնիկա Լևինսկին, ով այսօր 46 տարեկան է, Քլինթոնի հետ հարաբերությունները որակել է որպես «նախագահի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահում»: Քլինթոնի և Լևինսկու միջև տարիքային տարբերությունը կազմում է 28 տարի:

Քլինթոնը ափսսանք է հայտնել հարաբերությունների բացահայտումից հետո Կևինսկու նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի համար, ասելով. «Սարսափելի է, որ Մոնիկայի կյանքը այդ հարաբերությունների ավարտին խեղաթյուրվեց: Դա արդար չէ»:

 

Ջամե Ջամ

Իշխանության  կռիվ Սաուդյան Արաբիայում. ձերբակալվել է չորրորդ արքայազնը

Washington Post-ը հաղորդել է, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում ձերբակալված սաուդյան իշխանների թիվը հասել է չորսի: Ուրբաթ առավոտյան ձերբակալվել են Սաուդյան Արաբիայի չորս իշխաններ, ներառյալ նախկին թագաժառանգը:

Թերթը գրևել է, որ վերջին միք անի ժամերի ընթացքում ձերբակալվել են Սաուդյան թագավորի եղբայր Ահմեդ բին Աբդուլազիզի որդի Ամիր Նայեֆ բին Ահմեդը և նախկին թագաժառանգ Ամիր Մոհամմադ բեն Նայեֆի եղբայր Ամիր Նավաֆ բեն Նայեֆը:

Թերթը հավելում է. «Իշխանություններն արքայազներին առաջադրել են մեղադրանքներ, որոնց համար վերջիններս կարող են դատապարտվել մահապատժի»:

 

Էթեմադ օրաթերթ

Սովակիայի քաղաքներից մեկում գործում է Սիրո բանկ

Բանկում ներկայացված են Երկրոդ աշխարհամարտից մնացած 2900 սիրային նամակներ, ամուսնական մատանիներ, կինոթատրոնի տոմսեր:

Բանկի բովանդակությունն ապահովում են այն սիրահար զույգերը, ովքեր այցելում են բանկ:

Բակը բացվել է Սլովակիայի Բանեսկա Շտյավինցա քաղաքում: Այն հիմնադրվել է 1846թ, իսկ 1993թ ներառվել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

 

armenpress.am

 

Իսպանիայում բացահայտվել է անօրինական միգրանտների ու թմրանյութերի տեղափոխմամբ զբաղվող հանցավոր ցանց

Իսպանիայի իրավապահները հանցավոր խմբի դեմ գործողության ընթացքում ձերբակալել են գրեթե 90 մարդու, որոնք կասկածվում են միգրանտների անօրինական տեղափոխմամբ և թմրանյութերի մաքսանենգությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ օպերացիայի ընթացքում վերացվել է հանցավոր ցանց, որի գործողությունների արդյունքում անօրինական միգրանտներ ու մեծ քանակությամբ հաշիշ է բերվել երկիր արագընթաց նավերով:   

Իսպանիայի իրավապահ մարմինների տեղեկություններով միգրանտները վճարել են հինգ հազար եվրո տեղափոխման համար: Ոստիկաններին հաջողվել է պարզել 11 դեպք, երբ 200-ից ավելի մարդ է տեղափոխվել: Դրանից բացի, հանցավոր խումբը տեղ է հասցրել 10 հազար կգ հաշիշ:  

 

armenpress.am

Մալթայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցել Մալթայի Հանրապետությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով «Malta Today»-ում Մալթայի առողջապահության նախարար Քրիս Ֆերնեյի խոսքին:

Նրա խոսքով` կորոնավիրուսով վարակված անձը 12-ամյա աղջիկ է, որը մարտի 3-ին է վերադարձել Իտալիայից:

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 100 հազարը:

 

armenpress.am

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 14-ի. մեկ օրում 4 դեպք է գրանցվել

Ռուսաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվածության 14 դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ մարտի 7-ին 4 նոր դեպք է գրանցվել:

Երեք դեպք գրանցվել է Լիպեցկում, մեկ դեպք՝ Սանկտ Պետերբուրգում:  Վարակված բոլոր քաղաքացիները վերադարձել են Իտալիայից: Նրանք բոլորը հոսպիտալացվել են և գտնվում են ինֆեկցիոն բաժանմունքում:

Կորոնավիրուսով վարակված անձանց թվում կան Չինաստանի, Ռուսաստանի, Իտալիայի քաղաքացիներ:

 

panarmenian.net

Ֆրանսիայում հիվանդանոցներից մոտ 11,000 բժշկական դիմակ են գողացել

  Կորոնավիրուսի տարածման պատճառով Փարիզի և արվարձանների հիվանդանոցներից մոտ 11,000 բժշկական դիմակ են գողացել, տեղեկացնում է Sputnik Արմենիան` Le Figaro-ին հղումով։

Այդ մասին հայտարարել է Փարիզի Իլ դը Ֆրանս շրջանի առողջապահության կենտրոնը, որի ենթակայությամբ գրեթե 50 հիվանդանոց կա։

Կազմակերպությունում ասել են, որ խոսքը մի քանի միջադեպի մասին է։ Ստուգումը ցույց է տվել, որ միայն Բիշի հիվանդանոցից Փարիզի 18-րդ շրջանում անհայտները մոտ 2000 դիմակ են գողացել։

Բացի այդ, ֆրանսիական հիվանդանոցներից ավելի քան 1400 սրվակ սպիրտային հակասեպտիկ են գողացել։

Կորոնավիրուսն արդեն տարածվել է աշխարհի մոտ 80 երկրում, վիրուսով վարակվել է 102,000 մարդ, մահացել՝ մոտ 3400-ը, առողջացել՝ մոտ 57,000-ը:

Վարակակիրների մեծ մասը՝ մոտ 80,000 հոգի գտնվում են Չինաստանում, Հրվ. Կորեայում գրանցվել է վարակի մոտ 6700 դեպք, Իրանում` մոտ 4700-ի, Իտալիայում՝ մոտ 4600-ի:

 

panarmenian.net

Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարի որդին

  Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 10-ի։ COVID-2019 տիպի վիրուսով է վարակվել Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի որդին՝ Նիկոն։ Նա վարակվել է Իտալիայից եկած աշխատակցից, որը հոսպիտալացվել էր ավելի վաղ, գրում է «Sputnik Գրուզիան»։

«Մենք կորնավիրուսով 10 հիվանդ ունենք։ Վերջին հաստատված դեպքը Նիկա Գամկրելիձեն է, որը շփում է ունեցել հիվանդների խմբի հետ։ Բազմաթիվ կոնտակտներ են ստուգվել, սակայն կորոնավիրուսը միայն նրա մոտ է հայտնաբերվել»,- ասել է ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Զուգբայան։

Կորոնավիրուսն արդեն տարածվել է աշխարհի մոտ 80 երկրում, վիրուսով վարակվել է 102,000 մարդ, մահացել՝ մոտ 3400-ը, առողջացել՝ մոտ 57,000-ը:

Վարակակիրների մեծ մասը՝ մոտ 80,000 հոգի գտնվում են Չինաստանում, Հրվ. Կորեայում գրանցվել է վարակի մոտ 6700 դեպք, Իրանում` մոտ 4700-ի, Իտալիայում՝ մոտ 4600-ի: