Մամուլի տեսություն 09․03․2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i118005-Մամուլի_տեսություն_09_03_2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բարձր է գնահատել կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանի կարողությունը և մահացու վիրուսին դիմակայելու հարցում իրանցիների վճռականությունը:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Մարտ 09, 2020 13:59 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09․03․2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բարձր է գնահատել կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանի կարողությունը և մահացու վիրուսին դիմակայելու հարցում իրանցիների վճռականությունը:

«Քեյհան» օրաթերթ 

ԱՀԿ ներկայացուցիչը բարձր է գնահատել կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանի կարողությունն ու սարքավորումները

Արդեն 20 օր է, որ Իրանն իր ողջ ուժով պայքարում  է կորոնավիրուսի դեմ։ Այս ժամանակահատվածում առողջապահության համակարգի,   բուժաշխատողների, ժողովրդի ու տարբեր կառույցների տքնաջան աշխատանքի շնորհիվ, Իրանը դարձել է ամենահաջողակ երկրներից մեկը՝ կորոնավիրուսով վարակվածների ապաքինման առումով։

Հատկանշական է, որ մի շարք թշնամի լրատվամիջոցներ, Իրանի ներսում և սոցիալական ցանցերում, փորձում են կորոնավիրուսի դեմ պայքարում անկարող ներկայացնել Իրանին և ամեն ինչ անում են որպեսզի մարդկանց մոտ կասկածներ առաջացնեն այդ կապակցությամբ։

Կորոնավիրուսն արդեն տարածվել է աշխարհի ավելի քան 100 երկրում, այդ թվում եվրոպական երկրներում ու Միացյալ Նահանգներում։ Շատ երկրների  գործունեության համեմատությամբ, կարելի է  անվարան խոսել այս ոլորտում Իրանի արդյունավետ աշխատանքի մասին։ Ինչպես Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչն է ասել․ «Իրանում կորոնավիրուսի տարածումը կանխելու, վարակվածներին   բուժելու և ախտորոշման ոլորտում զգալի առաջընթաց է գրանցվել»:

 

«Խորասան» օրաթերթ 

2017 թվականին Մուհամեդ բին Սալմանի հրամանով «Ritz Carlton» շքեղ հյուրանոցում, կալանավորվեցին մեծ թվով Սաուդյան Արաբիայի  թագավորական ընտանիքի անդամներ: Այս դեպքից հետո, երկրում մեծ սկանդալ բարձրացավ։ Դեպքից երեք տարի անց, սկսվել է արքայական ընտանիքի բարձրաստիճան անդամների ձերբակալության երկրորդ ալիքը։ Երկու ամերիկյան պարբերականներ՝ Wall Street Journal-ը և  New York Times-ը հաղորդել են, որ ձերբակալվածներից երկուսը Սաուդյան Արաբիայի ամենաազդեցիկ դեմքերից են։ Ամերիկյան պարբերականների տվյալներով՝ ձերբակալվածների թվում են թագավորի կրտսեր եղբայրը՝ Ահմեդ բին Աբդուլ Ազիզը և թագավորի զարմիկը՝ նախկին գահաժառանգ Մուհամեդ բին  Նաիֆը։ Երկուսն էլ տարբեր ժամանակներում զբաղեցրել են Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը։ «New York Times»-ը պնդում  է, որ նրանց հետ միասին ձերբակալվել է նաև արքայազն Նավաֆ բին Նաիֆը։

Արաբիայի հարցերով փորձագետ Ֆուադ Իբրահիմն ասում է․ «Մենք մի քանի վարկած ունենք․ Առաջին՝  հեղաշրջում, որ ձախողել է։ Երկրորդ՝ Սալմանի մահը կամ նրա՝ մահվան եզրին գտնվելը։ Երրորդ՝  երկրում տիրող ճակատագրական իրավիճակը, որը պահանջում է, որ ազդեցիկ գործիչները բացակայեն այս փուլում: Չորրորդը՝ Սալմանի անկայուն ու լարված ժամանաշրջանն է »:

 

«Արման-ե մելլի» օրաթերթ

Ռուսաստանը հարված է հասցրել  ՕՊԵԿ-ին

ՕՊԵԿ-ը, Ռուսաստանը և  ՕՊԵԿ պլյուսի  անդամ երկրները (դրա մեջ մտնում են ՕՊԵԿ-ի ոչ անդամ  մի քանի նավթարդյունահանող երկրներ, այդ թվում Ռուսաստանը),  թիկունքում են թողնում  նավթի արդյունահանման կրճատման մասին համաձայնության չորրորդ տարվա վերջին օրերը։ Այդ համաձայնությունը կայացել էր նավթի գնի ամրապնդման նպատակով, բայց միաժամանակ Ռուսաստանը կարող էր դրա միջոցով հասնել ԱՄՆ-ին դիմակայելու իր որոշ քաղաքական նպատակներին։ Այդ խումբը դեկտեմբերին համաձայնել էր օրական մեկ միլիոն 700 հազար բարելով կրճատել նավթի արդյունահանումը, որի գործադրման ժամկետը կավարտվի  այս ամսվա վերջին։ Այնուամենայնիվ, համաձայնության վերջին օրերին  անդամ երկրներն ու նրանց դաշնակիցները դեմ հանդես գալով նավթի արդյունահանման լրացուցիչ կրճատմանը,  չերկարաձգեցին օրական մեկ միլիոն 700 հազար բարելով նավթի կրճատման մասին համաձայնագիրը։ ՕՊԵԿ-ին չանդամակցող՝ ամենախոշոր նավթ արդյունահանող երկիր համարվող Ռուսաստանն իր համաձայնությունը չի տվել նավթի արդյունահանման կրճատմանը։ Առաջիկա ամսվա սկզբից ՕՊԵԿ-ի և ՕՊԵԿ պլյուսի անդամ երկրները կարող են ազատորեն և ելնելով իրենց քաղաքականություններից , նավթ արդյունահանել ու շուկա հանել։ Շուկա, որը հայտնվել է նավթի գնի կտրուկ անկման առջև։ 

 

Armenppress.am

ՌԴ-ի եւ Թուրքիայի զինվորականներն Անկարայում բանակցություններ կվարեն Իդլիբի շուրջ

Մարտի 10-ին Անկարայում Ռուսաստանի զինվորական պատվիրակության մասնակցությամբ բանակցություններ կսկսվեն Սիրիայի Իդլիբի ապաԷսկալացիայի գոտու իրադրության շուրջ: Այդ մասին ասված Է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության՝ մարտի 9-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրոս»-ը։

«(Իդլիբի վերաբերյալ) մոսկովյան հուշագրին համապատասխան, մարտի 10-ին Անկարայում բանակցություններ կսկսվեն Ռուսաստանի զինվորական պատվիրակության մասնակցությամբ»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Սպասվում Է, որ կողմերը կքննարկեն Սիրիայում M-4 ավտոմայրուղում համատեղ պարեկման մանրամասները, որի սկիզբը նախատեսված Է մարտի 15-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Tert.am

Brent նավթի գինը շուկայում նվազել է 30%-ով. միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են շուկայում «սկսված պատերազմին»

Միջազգային լրատվամիջոցներն արձագանքել են նավթի շուկայում գների կտրուկ անկմանն ու մտահոգություն հայտնել հավանական տնտեսական հետևանքների առնչությամբ:Երկուշաբթի ՕՊԵԿ-ի գործարքի չեղարկման ֆոնին Brent նավթի գինն ընկել է 1/3-րդով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 31,43 դոլար ցուցանիշի, ինչից հետո միջազգային արժութային շուկայում դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ աճել է. համաշխարհային բորսաները բացվել են մեծ անկումով:

Բրիտանական Times-ը գրում է, որ Սաուդյան Արաբիան նավթային ոլորտում «պատերազմ է սկսել ընդդեմ Ռուսաստանի»: Վերլուծականներից մեկը ստեղծված իրավիճակը «նավթային շուկայում պատերազմ հայտարարելու համարժեքն» է անվանել:

Financial Times-ն իր հերթին նախազգուշացնում է, որ նավթային պատերազմը վտանգ է ներկայացնում նաև ԱՄՆ-ում «աղբային պարտատոմսերի» շուկայի համար:Խոսելով նավթի գների կտրուկ նվազման հետևանքների մասին՝ փորձագետներից մեկն ասել է, որ երկուշաբթի շուկայում արյուն կթափվի:Մինչդեռ Rapidan Energy Group-ի աշխատակիցներից մեկը նախազգուշացրել է, որ սա ընդամենը նավթի գների կտրուկ անկման սկիզբն է միայն:

Wall Street Journal-ը նկատում է, որ վերջին անգամ նավթի գներն այսպես կտրուկ նվազել էին 2016թ.: Ամերիկյան հանդեսի փոխանցմամբ՝ տվյալ իրավիճակը ստեղծվել է Saudi Aramco ընկերության՝ նավթի գները նվազեցնելու վերաբերյալ հայտարարության ֆոնին:Աղբյուրը նկատում է, որ սա ոչ միայն կվատացնի Սաուդյան Արաբիայի և Մոսկվայի հարաբերությունները: Wall Street Journal-ը, վկայակոչելով ՕՊԵԿ-ում և Սաուդյան Արաբիայում իր աղբյուրներին, գրում է, որ իրականացվում է ագրեսիվ արշավ, որի նպատակն է նավթի շուկայում Ռուսաստանի մասնաբաժնի զավթումը: Հաղորդվում է նաև, որ Սաուդյան Արաբիան հաջորդ ամսվանից պատրաստվում է նավթի արդյունահանման ծավալներն ավելացնել օրական մինչև տասը միլիոն բարել ցուցանիշի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ 12 մլն բարելի:

New York Times պարբերականը նշում է, որ  նավթի գինը նվազել է ավելի քան 20%-ով և չի բացառում, որ Սաուդյան Արաբիան ու Ռուսաստանը կարող են փոխզիջման գալ. բայց եթե գնանկումը նոր տեմպերով շարունակվի,  ոչինչ չի կարող կանխել նավթի գների՝ ցածրագույն ցուցանիշներին հասնելուն:Պարբերականն ընդգծում է, որ նավթի նման գնանկումը համաշխարհային մասշտաբի վնաս կհասցնի, սակայն առավելապես կտուժեն Վենեսուելան և Իրանը, որոնց նավթային տնտեսությունները գտնվում են ամերիկյան պատժամիջոցների ճնշման տակ:

Washington Post-ն էլ գրում է, որ նավթային նոր պատերազմը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակով: Աղյուրը պնդում է, որ նավթի արդյունահանման ծավալների վերաբերյալ գործարքը դեռևս կարող է կնքվել. ՕՊԵԿ-ը մարտի վերջին խորհրդատվական մակարդակով ժողով է ծրագրել:Աղբյուրը եզրափակում է Exxon ընկերության նախկին փորձագետ Ալի Հեդերիի այն գրառմամբ, որ 20 դոլար արժեքով նավթը միանգամայն իրատեսական է 2020թ. համար: Նա ընդգծել է, որ նավթային շուկայի գնանկումն ահռելի աշխարհաքաղաքական հետևանքներ կունենա: 

Armenppress.am

Կորոնավիրուսն ընդլայնել է իր աշխարհագրությունը: Չինաստանում համաճարակի անկում Է դիտվում

Աշխարհում նոր կորոնավիրուսի տարածումը մարտի 9-ի դրությամբ սկսել Է դանդաղել, անցած մեկ օրում նոր վարակ Է հայտնաբերվել միայն Ալբանիայում եւ Բանգլադեշում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալներով՝ մինչեւ մարտի 9-ն ընդամենն աշխարհում արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման 106 հազար 893 դեպք: Մահացածների թիվը հասել Է 3639-ի՝ 516-ը՝ ՉԺՀ-ի սահմաններից դուրս: Թեեւ Չինաստանից դուրս իրադրությունը մնում Է բարդ. վիրուսի տարածման աշխարհագրությունն ընդլայնվում Է նաեւ այն երկրների ներսում, որտեղ վարակն արդեն հայտնաբերվել Է. բուն Ժողովրդական Հանրապետությունում համաճարակն սկսում Է նվազել. մեկ օրում ՉԺՀ-ի իշխանությունները հայտնաբերել են սոսկ 40 վարակվածների, 1535 մարդ ապաքինվել Է եւ 22-ը՝ մահացել:

Այսպիսով, Չինաստանի վիճակագրության համաձայն՝ վարակման դեպքերի թիվը մնում Է 80,7 հազարի մակարդակում՝3119 մահացածներով եւ 58,6 հազար ապաքինվածներով հանդերձ: Աշխարհում կորոնավիրուսի առավել սաստիկ տարածաշրջանային բռնկումները, եթե չհաշվենք ՉԺՀ-ն, առաջվա պես դիտվում են Իտալիայում, Հարավային Կորեայում եւ Իրանում, որտեղ վարակվածների թիվը կազմում Է 6 – 7 հազար: Սրընթաց կերպով դրանց են մոտենում Ֆրանսիան 1126 եւ Գերմանիան՝ 902 վարակվածներով: Ըստ որում Իտալիան Չինաստանից հետո երկրորդ տեղն Է զբաղեցնում մահացածների քանակով. այստեղ կորնավիրուսի հարուցած հիվանդությունը կամ դրա հետեւանքները խլել են 366 մարդու կյանք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: