Մամուլի տեսություն 10.03.2020
Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև նավթային պատերազմի արդյունքում, նավթի գները անկում են ապրել, ինչը համարվում է ամենախոշոր անկումը Պարսից ծոցի պատերազմից հետո:
Մարդոմսալարի օրաթերթ
Նավթի գների ամենախոշոր անկումը՝ Պարսից ծոցի պատերազմից հետո
Ուրբաթ օրը, ՕՊԵԿ-ի անդամ և ոչ անդամ երկրների Վիեննայում կայացած նիստից հետո, որևէ մեկը չէր կարծում, թե նավթի գները երկու օր անց այսքան կնվազեն:
Այն բանից հետո, երբ ՕՊԵԿ-ն ու Ռուսաստանը համաձայնության չեկան նավթի արտադրության ծավալների կրճատման շուրջ, Սաուդյան Արաբիան նվազեցրեց իր նավթի գինը, ավարտին հասցնելով նավթի շուկայի անկման գործընթացը: Հատկանշական է, որ նավթ արտահանող երկրները, բյուջեի դեֆիցիտի դեմ պայքարելու համար, ունեն նավթի բարձր գնի կարիք: ՕՊԵԿ+-ի փլուզումից և Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև սկսված նավթային պատերազմի արդյունքում, նավթի շուկայում 30 տոկոս անկում է գրանցվել:
Քեյհան օրաթերթ
ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանումը շարունաում է իր գործունեությունը Ղանիի հրամանատարությամբ
Իսրայելական Յեդիոթ Ահարոնոթ օրաթերի լրագրողներից Ռուն Բենիշայը գրել է, որ Իսրայելի կանխատեսումների համաձայն, գեներալ Սուլեյմանիի սպանությունից հետո, Իրանը կդադարեցնի Սիրիայում իր ակտիվությունը: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանումը շարունակում է իր ակտիվ գործունեությունն ինչպես գեներալի կենդանության օրոք:
Բենիշայը հավելում է. «Սիրիայի հետ Իրանի համագործակցությունը ոչնչացրեց բոլոր այն ենթադրությունները, որ առկա էին Իսրայելում՝ գեներալ Սուլեյմանիի սպանությունից հետո»:
Խորասան օրաթերթ
Սև երկուշաբթի՝ համաշխարհային բորսայում
Երեկ համաշխարհային բորսայում գրանցվել է հերթական սև երկուշաբթին: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տաածման և նավթի գների կտրուկ անկման հետևանքով, երեկ, Եվրոպայում ու ԱՄՆ-ում գրանցվել է ֆոնդային բորսաների կտրուկ անկում: Ուոլ Ոթրիթի ակտիվները նվազել են 7 տոկոսով: Ամենամեծ անկումը սակայն գրանցվել է Նազդաքում՝ 8 տոկոս: Եվրոպայում նույնպես ֆոնդային ինդեքսների մեծ մասը գրանցել է 7 տոկոս անկում:
Իրան օրաթերթ
Իրանում մոտ 70 հազար բանտարկյալների ժամանակավորապես կտրամադրվի արձակուրդ
Իրանի դատական համակարգի ղեկավարի հրամանով, մոտ 70 հազար բանտարկյալների կտրվի ժամանակավոր արձակուրդ՝ բանտերում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Այս մասին որոշումը կայացվել է երեկ՝ Իրանի բանտերի գերագույն դատական խորհրդի նիստում:
armenpress.am
Մադրիդի տարածաշրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 350-ով
Իսպանիայի Մադրիդի ինքնավար մարզում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է գրեթե 350-ով եւ հասել 782-ի: Այդ մասին ասված Է տարածաշրջանի կառավարությանը կից առողջապահության դեպարտամենտի՝ մարտի 10-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մադրիդի ինքնավար մարզն արձանագրում Է կորոնավիրուսի 782 դրական (թեստ)»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Մարտի 9-ին ինքնավարության իշխանությունները տեղեկացրել Էին 436 ախտահարվածի եւ 16 մահացածի մասին: Ավելի վաղ հայտարարվել Է կորոնավիրուսի տարածման պատճառով տարածաշրջանում բոլոր ուսումնական հաստատությունների փակման մասին: Բացի դրանից, Մադրիդի իշխանությունները հավաստիացրել են, որ հասարակական տրանսպորտում ամենօրյա ախտահանում կկատարվի: Ընդամենն Իսպանիայում հայտնաբերվել Է շուրջ 1,4 հազար հիվանդացած, 35 մարդ մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Ադրբեջանի խորհրդարանն առաջին անգամ կին Է գլխավորել
Ադրբեջանի վեցերորդ գումարման Միլի մեջլիսը (խորհրդարան) մարտի 10-ին կայացած իր առաջին նիստում խորհրդարանի նախագահ Է ընտրել Սահիբա Ալի ղըզը Գաֆարովային: Նրա թեկնածությունն առաջադրել Էր «Ենի Ազերբայջան» կառավարող կուսակցությունը, որի ներկայացուցիչները օրենսդիր մարմնի՝ փետրվարի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով 70 մանդատ են շահել 125-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: Գաֆարովայի օգտին քվեարկել Է 116 պատգամավոր: Նշվում Է, որ անկախության տարիների ընթացքում առաջին անգամ երկրի խորհրդարանը կին Է գլխավորում:
armenpress.am
Չեխիայում արգելել են 100-ից ավելի մարդկանց մասնակցությամբ ակցիաները եւ փակել են դպրոցները
Կորոնավիրուսի հարուցած հիվանդությունների տարածման կապակցությամբ Չեխիայի կառավարությունը որոշում Է ընդունել մարտի 10-ից արգելել 100-ից ավելի մարդկանց մասնակցությամբ բոլոր հասարակական միջոցառումները, ինչպես նաեւ փակել տարրական ու միջնակարգ դպրոցներն ու բուհերը: Այդ մասին մարտի 10-ին անվտանգության խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը:
«Ուշադրության առնելով Եվրոպայում կորոնավիրուսի հետ կապված իրադրության զարգացումը՝ մենք որոշում ենք ընդունել նոր արտակարգ միջոցառումների մասին: Մարտի 10-ին ժամը 18:00-ից (Երեւանի ժամանակով 21:00-ից) արգելված են բոլոր կինո-, թատերական, երաժշտական, մարզական միջոցառումները, կրոնական արարողությունները եւ 100-ից ավելի մարդկանց մասնակցությամբ այլ միջոցառումներ»,-ասել Է Բաբիշը:
Բացի այդ, վարչապետը հայտարարել Է, որ արգելվում Է տարրական ու միջնակարգ դպրոցների, տեխնիկական ուսումնարանների եւ բուհերի սովորողների հաճախումն իրենց ուսումնական հաստատություններ, նշելով, որ այդ որոշումը մանկապարտեզներին չի վերաբերում:
Վարչապետի խոսքով՝ կառավարության այս որոշումը, որն առայժմ անորոշ ժամանակով Է ընդունվել, չի վերաբերում դատարանների, պետական հիմնարկությունների եւ խորհրդարանի աշխատանքին: Մարտի 10-ին ավելի վաղ հանրապետության առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը հայտնել Է, որ Չեխիայում ներկա դրությամբ գրանցվել Է COVID-19 վիրուսով 40 հիվանդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panarmenian.net
Պուտին. ՌԴ-ն ցանկացած ագրեսորի կպատասխանի ինչպես ԽՍՀՄ-ը՝ հիտլերյան Գերմանիային
Ռուսաստանը պատրաստ է ցանկացած ագրեսորի պատասխանել այնպես, ինչպես ԽՍՀՄ-ը՝ հիտլերյան Գերմանիային, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Խորհրդային Միությունը ենթարկվեց նացիստական Գերմանիայի սարսափելի, ահավոր, աններելի հարձակման՝ մենք 27 մլն մարդ կորցրինք: Աշխարհում չկա մեկ այլ երկիր, որն այդպիսի կորուստ է կրել»,- ասել է նա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Պուտինը հավելել է. «Եվ եթե որևէ մեկը կհանդգնի նման մի բանի, կարող ենք և կրկնել»:
«Կարող ենք կրկնել» արտահայտությունը հայտնի է դարձել 1945-ից հետո, երբ ԽՍՀՄ զինվորներից մեկը նման գրություն է թողել Ռայխստագի սյունին: Այն բազմիցս լուսանկարվել է և տեսանկարահանվել: Ենթադրվում է, որ կավիճով արված գրությունը չի պահպանվել: Հեղինակն անհայտ է:
panarmenian.net
ԶԼՄ. OPEK+ գործարքից դուրս գալու նախաձեռնողը Սաուդյան Արաբիան էր
Նավթի արդյունահանման շուրջ OPEK+ գործարքից դուրս գալու նախաձեռնողը Սաուդյան Արաբիան էր, ոչ թե Ռուսաստանը, տեղեկացնում է «Վեդոմոստին»:
«Մենք դուրս չենք եկել գործարքից: Մենք այն շարունակելու կողմնակից էինք: Սաուդիտներն են նման որոշում կայացրել»,- ասել է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան:
Կրեմլին մոտ անձը հայտարարել է, որ հենց սկզբից պարզ էր, որ ՕՊԵԿ-ի հետ գործարքը միշտ չի գործելու, ուստի հարցը միայն ժամկետներին էր վերաբերում:
Գործարքի խզմանը հավանություն է տվել Իգոր Սեչինի գլխավորած «Ռոսնեֆտը»: Ընկերությունում կարծում են, որ ՌԴ համար OPEK+-ը զուրկ է իմաստից: Ըստ ընկերության մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևի, համաձայնագիրը եթե ազդի էլ նավթի գների վրա, ապա միայն որպես հոգեբանական գործոն առաջին փուլում: Ըստ նրա, ՕՊԵԿ երկրներն ու նրանց գործընկերները, կրճատելով արդյունահանումը, զիջում էին շուկաներն ԱՄՆ-ին:
ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը մարտի 6-ին հայտարարել էր, որ ՕՊԵԿ անդամների նավթի նախարարներն ու OPEK+ երկրները չեն կարողացել համաձայնության գալ նավթի արդյունահանման կրճատման հարցում 2015-ից ի վեր առաջին անգամ: Նա հավելել էր, որ պայմանավորվածությունը 2020-ի ապրիլի 1-ից այլևս չի գործի: Սաուդյան Արաբիան առաջարկում էր օրական ևս 1,5 մլն բարելով կրճատել արդյունահանումը: ՌԴ-ն համաձայնություն չտվեց:
ՌԴ և ՕՊԵԿ գործարքի խզման հետևանքով նավթի գները 30%-ով նվազել էին՝ սա ամենամեծ անկումն է վերջին մոտ 30 տարում: Մարտի 9-ի առավոտյան Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել էին $45-ից մինչև $31,02՝ 1 բարելի համար: Նման գին վերջին անգամ եղել է 1991-ին՝ Պարսից ծոցում ծավալված պատերազմի ժամանակ:
panarmenian.net
Վրաստանը կտարհանի իր քաղաքացիներին Իտալիայից
Վրացական Georgian Airways ավիաընկերությունը Վրաստանի 200 քաղաքացու կտարհանի Հռոմից՝ նրանք մնացել են Իտալիայում կորոնավիրուսի տարածման պատճառով երկու երկրի միջև ավիահաղորդակցության դադարեցման հետևանքով, հայտարարել է ավիաընկերության ղեկավար Ռոման Բոկերիան:
Նա հայտնել է, որ մարտի 10-ին երկու չվերթ կիրականացվի, տեղեկացնում է «Sputnik Գրուզիան»:
Boing-737 և Embraer-195 ինքնաթիռներն արդեն մեկնել են Հռոմ, և Թբիլիսի կվերադառնան մարտի 10-ի երեկոյան: Բոլոր ժամանողները կենթարկվեն կարանտինի:
Մարտի 10-ի տվյալներով Վրաստանում կորոնավիրուսով հիվանդության 15 դեպք է գրանցվել: Վրաստանի առողջապահության ոլորտի պատասխանատուները չեն բացառում, որ վարակվածների թիվը կարող է աճել: