Մամուլի տեսություն 12.03.2020
Ռուսաստանում իշխող կուսակցությունը ընդունել է օրենք, որով նախագահ Պուտինի նախագահության տարիները զրոյացվում են: Այսինքն, Սահմանադրության փոփոխությունից հետո, Վլադմիր Պուտինը կարող է նախագահել մինչև 2036թ:
Խորասան օրաթերթ
Հավերժ Պուտին
Երբ 2016թ հարցազրույցներից մեկում Վլադիմիր Պուտինին հարցրին թե նա արդյոք չի պատրաստվում փոփոխություն իրականացնել Սահմանադրության մեջ և շարունակել նախագահել, նա պատասխանեց, որ դա լավ միտք չէ, վտանագվոր է երկրի համար և ինքն այդ մասին չի մտածում:
Մինչև վերջերս որևէ մեկը չգիտեր, թե ինչ է իրականում մտածում Պուտինն այս կապակցւթյամբ: Սակայն երեկ Պետդուման ընդունեց օրինագիծ, որը Վլադիմիր Պուտինին հնարավորություն է տալիս 2024 թվականին կրկին առաջադրվել նախագահի թեկնածու:
67-ամյա Պուտինի նախագահության հերթական ժամկետն ավարտվում է 4 տարի անց՝ 2024-ին, բայց այսօր ընդունված սահմանադրական փոփոխության նախագիծը նրա հետագա նախագահության համար «կանաչ լույս» է վառում:
Մարդոմսալարի օարթերթ
Մուսավի. Բոլորը պետք է լուրջ վերաբերվեն կորոնավիրուսի համաճարակին
Չորեքշաբթի օրը, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել է. «Մարդկության պատմությունը և Իրանի պատմությունը ցույց է տվել, որ սպառնալիքները չի կարելի թերագնահատել, քանի որ դրանք կարող են բերել ձախողման: Մենք ուժեղ ազգ ենք և բոլոր խնդիրներին հումորով ենք մոտենում, սակայն սպառնալիքները չի կարելի թերագնահատել»:
«Մենք բոլորս, բոլոր երկրները, մի նավի մեջ ենք: Եվ որևէ մեկն իրավուքն չունի վնասել այդ նավին: Բոլորը պետք է լուրջ վերաբերվեն կորոնավիրուսի համաճարակին և համագործակցեն դրա դեմ պայքարելու ուղղությամբ». ասել է նա:
Քեյհան օրաթերթ
Աֆղանստան. ուժի համար պայքարը մտահոգում է հասարակությանը
Աֆղանստանում բոլոր ուժերը փորձում են չեզոքացնել իրար և ոչ մեկը մյոսին չի վստահում: Աֆղանստանի ներկա իրավիճակը տարբեր գործոնների արդյունքն է: Երկրում ստեղծվել է քաղաքական ճգնաժամ, որը դժվար է լուծել: Միաժամանակ Աշրաֆ Ղանիի և Աբդուլլահ Աբդուլլահի երդմնակալության արարողությունները:
Աշրաֆ Ղանին իրեն ընտրությունների հաղթող է համարում, իսկ Աբդուլլահը հայտարարել է, որ ինքը մաքուր ձայներով է ընտրվել: Նա պնդում է, որ եթե նահանջի, այդպիսով կվնասի Աֆղնաստանի ժողովրդավարությանը:
Խորասան օրաթերթ
Կորոնավիորւսի դեմ պայքարում կարելի է որպես հակաբակտերիալ միջոց օգտվել նաև սպիտակեցնող հեղուկից
Այս հեղուկներում առկա է 5 տոկոս նատրիումի հիպոքլորիդ, որը ջրի հետ խառնելով, կարելի է օգտագործել որպես հակաբակտերիալ միջոց:
Սակայն սպիտակեցնող հեղուկի մեջ կա քլոր գազ, որը կարող է վտանգավոր լինել: Ակն ջրի հետ խառնելիս, պետք է զգույշ լինել և կիրառել պաշտպանիչ դիմակ:
armenpress.am
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կդադարեցվեն 2 շաբաթով
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության խաղերը կդադարեցվեն 2 շաբաթով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Լա Լիգայի պաշտոնական կայքը: Որոշման պատճառն աշխարհում մեծ տարածում ստացած կորոնավիրուսն է: Կդադարեցվեն Իսպանիայի առաջին և երկրորդ լիգաների հանդիպումները:
Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է120 հազարի սահմանը: Վիրուսից մահացել է ավելի քան 4 հազար մարդ:
armenpress.am
Բելառուսը պատրաստ է Հայաստանին տրամադրել տնկիներ՝ 10 մլն ծառ տնկելու ծրագիրն իրականացնելու համար
Հայաստանում 10 մլն ծառ տնկելու ծրագրի համար Բելառուսի կառավարությունը այդ քանակությամբ տնկի տրամադրելու պատրաստակամություն է հայտնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան:
«Շուտով հանդիպելու եմ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ, և, կարծում եմ, կքննարկենք այդ հարցը: 2019 թվականին 50 հազար ծառ ենք տնկել Հայաստանում և ստեղծել ենք հայ-բելառուսական Բարեկամության անտառ: Մենք պատրաստ ենք այդ քանակության ծառ ուղարկել Հայաստան»,- նշեց Բելառուսի անտառային տնտեսության նախարարը և հավելեց, որ Բարեկամության անտառի պաշտոնական բացումը տեղի կունենա մարտի 13-ին։
Դրոժժան հույս հայտնեց, որ մոտակա ժամանակում իրենք այդ հարցի շուրջ դրական արդյունքներ կունենան: Նա կարևորեց այն փաստը, որ Հայաստանը լուրջ ուշադրություն է դարձնում երկրում անտառվերականգնման հարցին:
«Բելառուսի Հանրապետությունում անտառները կազմում են մոտ 40 տոկոսը, իսկ Հայաստանում՝ 11: Գովելի է այն հանգամանքը, որ ձեր երկիրն իր առջև խնդիր է դրել՝ մինչև 2050 թվականն ամենաքիչը կրկնապատկել այդ թիվը: Մեր ուժերի ներածին չափով այդ հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին, քանի որ մենք այդ ոլորտում մեծ փորձ ունենք», ասաց Դրոժժան:
2020 թվականին 10 մլն ծառ տնկելու ծրագրի նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են: «Հայանտառի» կողմից անտառային հողերում առանձնացվել է 6 հազար հա տարածք: Հայաստանը պարտավորություն է ստանձնել մինչև 2050 թվականը անտառածածկը կրկնապատկել, ինչը ենթադրում է 265 հազար հա լրացուցիչ անտառի տնկում:
armenpress.am
Կրեմլում նշել են 2024 թվականի ընտրություններին Պուտինի մասնակցության պայմանները
Վլադիմիր Պուտինի մասնակցությունը նախագահի ընտրություններին, որոնք նշանակված են 2024 թվականին, կախված կլինի մի քանի գործոններից: Այդ մասին ասել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: Մասնավորապես համաշխարհային տնտեսության վիճակից, կորոնավիրուսի հետեւանքներից եւ տարածաշրջանային հակամարտություններից, ճշտել Է նա: «Աշխարհում տիրող իրադրությունը լավ հայտնի Է, այն շատ ու շատ անհանգիստ Է, եթե չասենք չափազանց մրրկային»,- արձանագրել Է Կրեմլի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ «նման ոչ դյուրին տարիներին որոշ երկրներ որոշումներ են ընդունել գործող նախագահի համար այնուհետեւ Էլ իր ճանապարհին մնալու հնարավորության մասին»: «Այս ոչ դյուրին տարիներին վիթխարի նշանակություն ունի իշխանության կայունությունը, իշխանության հաստատունությունը, իշխանության հետեւողականությունը»,- ընդգծել Է Պեսկովը: «Ըստ երեւույթին դրանով Էլ ղեկավարվել Է Տերեշկովան, դա եղել Է նրա փաստարկումը, որին համաձայնել Է նախագահ Պուտինը»:
panarmenian.net
Վրաստանի խորհրդարանն ու կառավարությունն արտակարգ ռեժիմով կաշխատեն
Վրաստանի խորհրդարանում արտակարգ ռեժիմ է սահմանվել կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով: Օրենսդիր մարմնի խոսնակ Արչիլ Թալակվաձեն հատուկ հրամանագիր է ստորագրել:
Խորհրդարանի այն պատգամավորներին և աշխատակիցներին, որոնք վերջին 7 օրում եղել են կորոնավիրուսի տարածման պատճառով ԱՀԿ կողմից բարձր ռիսկային գոտի ճանաչված երկրներում, Վրաստան ժամանելու օրվանից հաշված 2 շաբաթ չպետք է այցելեն խորհրդարան: Դա վերաբերում է նաև նրանց հետ շփում ունեցած անձանց, գրում է «Sputnik Գրուզիան»:
Խորհրդարանում նաև չեղարկվել են կողմնակի անձանց մասնակցությամբ բոլոր զանգվածային միջոցառումները:
Կառավարությունը, իր հերթին, հայտարարել է, որ բոլոր նրանք, ում ներկայությունը պարտադիր չէ աշխատավայրում, պետք է, հնարավորության դեպքում, տնից աշխատեն:
Մարտի 12-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել 24 մարդ, այդ թվում 12 տարեկան երեխա: Կարանտինում 295 մարդ կա, իսկ հիվանդանոցներում՝ 49: Երկրում հետաձգվել է գարնանային զորակոչը: Մինչև ապրիլի 1-ը փակ են դպրոցները, մանկապարտեզները, թատրոններն ու թանգարանները:
panarmenian.net
Մերկել. Գերմանիայի բնակչության 70%-ը կարող է վարակվել կորոնավիրուսով
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգուշացրել է, որ երկրի բնակչության 70%-ը կարող է վարակվել կորոնավիրուսով, իսկ դա 58 մլն մարդ է:
Այդ կանխատեսումը Մերկելն արել է առողջապահության նախարար Յենս Շպանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է BBC-ն:
«Կորոնավիրուսի դեմ դեղ դեռևս չկա, պայքարի հիմնական մեթոդները կապված են տարածումը կանխելու հետ: Պետք է ժամանակ շահել»,- ասել է նա:
Մարտի 11-ին Գերմանիայում կորոնավիրուսից մահվան 3-րդ դեպքն է գրանցվել: Մինչ այդ վիրուսի զոհ էին դարձել 78-ամյա մի տղամարդ և 89-ամյա մի կին՝ Էսսեն քաղաքում: Ընդհանուր առմամբ, Գերմանիայում 1296 վարակված կա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարելի է որպես պանդեմիա բնութագրել։