Մամուլի տեսություն 13.03.2020
Որոշ հաղորդումների համաձայն, Դոնալդ Թրամփը կարող է վարակված լինել կորոնավիրուսով:
Համշահրի օրաթերթ
Թրամփը կարող է վարակված լինել կորոնավիրուսով
Վերջերս, ԱՄՆ նախագահը հանդիպել էր իր բրազիլացի գործընկերող հետ, որի մոտ, հանդիպումից մի քանի օր անց, հայտնաբերվել է կորոնավիրուս:
Այսօր ԶԼՄ-ները հայտարարել են, որ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնորուի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:
Նա նախագահ Թրամփի հետ հանդիպել էր նախորդ շաբաթ օրը:
Էթեմադ օրաթերթ
ԱՄՆ-ը Եմենի համար նոր սցանար է մշակում
Երեքշաբթի օրվանից սկսած, ԱՄՆ-ը արգելել է Եմենի արևելյան մերձափնյա շրջաններում ձկնորսություն իրականացնելը:
ԱՄՆ-ը զինված ուժերն այդ տարածքներում ձկնորսություն իրականացնողներին զգուշացրել են, որ Վաշինգտոնը ԱՄԷ-ի հետ զորավարժություն է անկացնում, որի շրջանակներում, ամերիկյան ռազմական նավերը մոտենալու են նշված շրջաններին:
Հատկանշկան է, որ մի քանի օր առաջ, Եմենի ջրերում, Շաբվեյի ափերին և Սուռու կզղու մերձակայքում տեղակայվել են ամերիկյան չորս ռազմանավեր: Այս տարածքները Արաբական ծովի, Հնդկական օվկիանոսի և Ադեն ծոցի ռազմավարական շրջաններն են:
Ջամե Ջամ օրաթերթ
Հայտնի հոլիվուդյան դերասանի ու նրա կնոջ մոտ հատնաբերվել է կորոնավիրուս
Ավստրալիայում գտնվելու ընթացքում, հոլիվուդյան հայտնի դերսան Թոմ Հենքսի ու նրա կնոջ՝ Ռիտա Ուիլսոնի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:
Հենքսը կնոջ հետ ժամանել էր Ավստրալիա՝ մասնակցելու ավստրալացի կինոռեժիսոր Բազ Լուրմանի՝ Էլվիս Փրեսլիի մասին պատմող նոր ֆիլմի նկարահանումներին: Դերասանը հանդես է գալիս երգչի մենեջերի` Թոմ Փարքերի դերում։
Հենքսը վիրուսով վարակվելու մասին հայտնել է իր ինստագրամյան էջում:
Իրան օրաթերթ
Կասպից ծովու ափամերձ շրջաններում ցանվել են ռազմավարական նշանակության մշակաբույսեր
Իրանի հյուսիսում, Կասպից ծովի ափամերձ 78 ՀԱ տարածքներում ցանվել են մի քանի տեսակ ռազմավարական նշանակության մշակաբույսեր:
Սարիից 25 կմ հեռավորության վրա, Գահրեբարան ծովափն է: Այստեղ Իրանի գյուղատնտեսական համալսարանի հետազոտողները երկու տարի առաջ արել են ավազե դաշտերը մշակելուն ուղղված առաջին քայլերը: Այդ շրջանակում, 78 ՀԱ տարածքում տնկվել են այնպիսի մշակաբույսեր, ինչպես՝ ցորեն, գարի, բրինձ և այլն:
Ծրագրի գործադիր տնօրեն և Սարիի գյուղատնտեսական գիտությունների և բնական պաշարների համալսարանի փորձագետ Բաիդինեժադի խոսքերով. «Այս տարածքը համալսարանին տրամադրվել է Բնական ռեսուրսների նախարարության կողմից: Այն նախկինում պատված էր բլուրներով, ավատուզներով ու մշակված չէր»:
armenpress.am
Հունաստանի առաջին կին նախագահը երդմնատվությունից հետո ստանձնեց պաշտոնը
Հունաստանի նոր նախագահ Եկատերինա Սակելարոպուլուն երդում Է տվել եւ ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը: Արարողությունը տեղի Է ունեցել մարտի 13-ին երկրի խորհրդարանի հատուկ նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: Սակելարոպուլուն առաջին կինն Է դարձել հունական պետության նախագահի պաշտոնում:Ավանդույթի համաձայն, պետության ղեկավարի երդումն ընդունել Է Աթենքի եւ Համայն Հունաստանի արքեպիսկոպոս Իերոնիմը՝ Սինոդի անդամների ներկայությամբ: Երդմնատվությունից հետո նոր նախագահը, խորհրդարանի նախագահը, վարչապետը եւ արքեպիսկոպոսը արձանագրություն են ստորագրել պետության նոր ղեկավարի պաշտոնակալության մասին: Հունաստանի նախագահի լիազորությունները սահմանափակված են հիմնականում ներկայացուցչական գործառույթներով, նա օժտված չԷ գործադիր իշխանությամբ: Հիմնական իշխանությունը պատկանում Է վարչապետին: Նախագահը երկիրը ներկայացնում Է միջազգային ասպարեզում, ստորագրում Է պայմանագրերը, նշանակում վարչապետին, ընդունում դիվանագիտական ներկայացուցիչներին:
armenpress.am
ՅՈՒՆԵՍԿՕ-ն համախմբում է կրթության ոլորտի պատասխանատուներին` կորոնավիրուսի բռնկմանը դիմակայելու համար
Դպրոցների և համալսարանների փակման կտրուկ աճով պայմանավորված` կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է գլոբալ տեսակոնֆերանս բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուների համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Համաժողովին մասնակցել են 73 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում` կրթության ոլորտը համակարգող 24 նախարար և 15 փոխնախարար: Հայաստանը ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարի տեղակալը քննարկմանը մասնակցել է տեսակապի միջոցով:
Տեսակոնֆերանսի նպատակը արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ակտիվացումը և ամբողջ աշխարհում ուսումնական գործընթացի խանգարումները նվազագույնի հասցնելու ռազմավարությունների մշակման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն է:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրապարակած տվյալների` ներկայիս ճգնաժամը վերաբերում է շուրջ 363 միլիոն սովորողի ամբողջ աշխարհում, այդ թվում՝ 57.8 միլիոն համալսարանականների, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների և դպրոցների միլիոնավոր աշակերտների:
Ասիայի, Եվրոպայի, Միջին Արևելքի և Հյուսիսային Ամերիկայի 15 երկրներում դպրոցները փակելու համապետական որոշում է կայացվել, իսկ 14 երկրներում իրականացրել են տեղայնացված փակումներ` ըստ տարածքների:
panarmenian.net
Վրացական բանկերը 3 ամսով հետաձգում են վարկերի մարումը
Վրաստանի խոշորագույն բանկերը՝ Bank of Georgia-ն (Սաքարթվելոս բանկը) և TBC-ն՝ ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, օգտատերերին եռամսյա արտոնություն են տվել՝ հետաձգելով վարկերի մարումը:
Մասնավորապես, «Սաքարթվելոս բանկը» հայտարարություն է տարածել, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հավաքատեղիում մարդկանց քանակի նվազեցման նպատակով եռամսյա արտոնություն է տալիս ֆիզիկական անձանց, տեղեկացնում է Aliq.ge-ն:
Մարտի 13-ից 3 ամսվա ընթացքում օգտատերերը, ովքեր պետք է վճարեին վարկը, հնարավորություն կունենան մինչև մայիս ներառյալ հետաձգել ամենամսյա վճարը:
Վարկերի վճարումը 3 ամսով հետաձգել է նաև TBC բանկը, որն առաջարկում է եռամսյա արտոնյալ ժամկետ՝ բոլոր ֆիզիկական անձանց, միկրո, փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև զբոսաշրջության, սննդի և արդյունաբերության այլ ոլորտների վարկառուներին:
panarmenian.net
Իտալիայից ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու համար միջոցներ են ձեռնարկվում
ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում Իտալիայում գտնվող իր քաղաքացիների Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Իտալիայում ՀՀ դեսպանությունը` նշելով, որ դա պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետևանքով այդ երկրում ստեղծված իրավիճակով:
«Խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում դեսպանությանը տրամադրել Ձեր՝ ՀՀ քաղաքացու անձնագրի, մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության պատճենները, կոնտակտային տվյալները (Իտալիայում գտնվելու նպատակ, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե և Իտալիայում կեցության հասցե)՝ այս օրերին դեսպանության հետ մշտական կապը պահպանելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Իտալիայում կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն է. երկրում հաստատված դեպքերից 6.2%-ը մահով են ավարտվում: Բժիշկներն անհանգստանում են նաև, որ վարակի ծանր դեպքերի պարագայում՝ հիվանդանոցային մահճակալների պակասը կարող է ավելացնել մահացության ցուցանիշը:
Մարտի 11-ի տվյալներով՝ Իտալիայում գրանցվել է վիրուսով վարակման մոտ 10,149 դեպք, երկրում մահացել է 631 մարդ: Իտալիան շարունակում է Չինաստանից հետո ամենաշատ վարակակիրներ և մահվան դեպքեր ունեցող երկիրը մնալ: Չինատանում վարակից մահացել է 3000-ից ավելի մարդ, վարակակիրները թիվն անցնում է 80,000-ը: