Մամուլի տեսություն 04.04.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i118974-Մամուլի_տեսություն_04.04.2020
Ապրիլի 4-ին, նոռուզյան տոներից հետո, Իրանի մամուլը վերսկսում է իր աշխատանքը: Սակայն կորոնավիրուսի հետ կապված կարանտինի պատճառով, մամուլն առայժմ կաշխատի միայն օօնլայն տաբերակով: Այսօր իրանաան մամուլի գլխագրերը վերաբերում էին կորոնավիրուսի դեմ պայքարում բժիշկների ու բուժանձնակազմերի անձնազոհությունը և ժողովրդի ու պատասխանատուների կողմից գործադրվող ջնաքերն:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Ապրիլ 04, 2020 14:27 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 04.04.2020

Ապրիլի 4-ին, նոռուզյան տոներից հետո, Իրանի մամուլը վերսկսում է իր աշխատանքը: Սակայն կորոնավիրուսի հետ կապված կարանտինի պատճառով, մամուլն առայժմ կաշխատի միայն օօնլայն տաբերակով: Այսօր իրանաան մամուլի գլխագրերը վերաբերում էին կորոնավիրուսի դեմ պայքարում բժիշկների ու բուժանձնակազմերի անձնազոհությունը և ժողովրդի ու պատասխանատուների կողմից գործադրվող ջնաքերն:

«Քեյհան»

Արևմտյան երկրները դիմակ են գողանում

Ֆրանսիական ԶԼՄ-ները հաղորդել են, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած դիմակի դեֆիցիտի պատճառով կառավարությունը հրահանգել է բռնագրավել  երկրում առկա բոլոր դիմակները, նույնիսկ այն դիմակները որ գնվել են մեկ այլ երկրի կողմից: Հրամանից հետո, Ֆրանսիայից ավելի վատ վիճակում գտնվող Իսպանիայի ու Իտալիայի համար առաքվող դիմակները բռնագրավվել են: Հաղորդման համաձայն, Ֆրանսիայի կառավարությունը բռնագրավել է Իտալիային ու Իսպանիային նվիրված 4 մլն. դիմակները, երբ բեռնվածքը անցնում էր Լիոն Քաղաքից:

 

«Շահրվանդ»

Իրանի կառավարությունը կաջակցի կորոնավիրուսից վնասված գործարարներին

Իրանի կառավարության 7 անդամների ու Կենտրոնական բանկի գլխավոր տնօրենի հետ հեռախոսային զրույցների ընթացքում  նախագահը մի շարք հրահանգներ է տվել տարբեր խնդիրների, հատկապես՝ կորոնավիրուսի  ու սոցիալական հեռավորության պահպանման նախագծի ճշգրիտ գործադրման վերաբերյալ:

Ուրբաթ օրը, Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության ու ներքին գործերի նախարարներ Սաիդ Նամաքիի ու Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլիի հետ հեռախոսազրույցի ընթացքում, նախագահ Ռոհանին հրահանգել է հնարավորինս արագ զեկույցներր պատրաստել սոցիալական հեռավորության պահպանման նախագծի արդյունավետության վերաբերյալ, որպեսզի կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում այն օգտագործվի պանդեմիայի դեմ պայքարի կառավարման վերաբերյալ ցանկացած որոշում կայացնելու համար: Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի գալիք նիստը կանցկացվի կիրակի օրը:

 

«Խորասան»

Արտադրական թռիչքը իրանցների կյանքում զգալի փոփոխություն կառաջացնի

Իրանական 1399թ. տարեմուտի ուղերձի ընթացքում, ԻԻՀ  առաջնորդն այս տարին անվանակոչել է «արտադրական թռիչքի» տարի և անդրադառնալով նախորդ տարվա ընթացքում արտադրության տեմպերի աճին և նշելով, որ այդ աճն անցած տարի ժողովրդի համար շոշափելի արդյուքն չունեցավ, խոսքն ուղղելով պատասխանատուներին շեշտել է.«Այնպես վարվեք, որ արտադրական թռիչքի շնոհիվ, ժողովրդի կյանքում լուրջ  փոփոխություններ առաջանան»:

 

armenpress.am

Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 770-ի

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 34 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հայաստանում ապրիլի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 770 է, արձանագրվել է մահվան 7 դեպք: Թեստերից 3 հազար 477-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 720 պացիենտ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։

 

armenpress.am

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից ավելի քան 500-ը բուժման կարիք չունի

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից ավելի քան 500-ը ըստ էության որևէ բուժում չի ստանում, որովհետև չունի նույնիսկ ջերմություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կապիտալ ծրագրերի իրականացման ընթացին վերաբերող խորհրդակցությանն իր խոսքում:

«Այս պահի դրությամբ մեր երկրում կա 770 դրական ախտորոշված դեպք, ունենք, ցավոք սրտի, 7 մահ, 43 մարդ առողջացել է: Եվ այս  պահի դրությամբ 720 մարդ գտնվում է բուժման պրոցեսի մեջ՝ իհարկե այնքանով, որքանով այդ բուժումը  կարելի է համարել այդպիսին, քանի որ մեծամասնությունը՝  ավելի քան 500 մարդ, ըստ էության որևէ բուժում չի ստանում, որովհետև նույնիսկ ջերմություն չունի: Բայց, այնուամենայնիվ, նրանք վարակակիրներ են եւ նրանց պետք է պահել նման պայմաններում, որպեսզի վարակի տարածումը կանխարգելվի»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց՝ ցավոք կորոնավիրուսի համավարակը տարածվում է ամբողջ աշխարհում: Այս պահի դրությամբ աշխարհում  կա 1 մլն 119 հազար հաստատված դեպք, արձանագրվել է 59 հազար 245 մահ, 229 հազար 338 մարդ առողջացել է:

Հայաստանում ապրիլի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 770 է, արձանագրվել է մահվան 7 դեպք: Թեստերից 3 հազար 477-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 720 պացիենտ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։

 

news.am

Թուրքիայում մինչեւ 20 տարեկան բնակիչներին արգելվել է տնից դուրս գալ. Anadolu

Թուրքական իշխանությունները խստացրել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցները: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ուղերձում հայտարարել է նոր սահմանափակումների մասին, փոխանցում է Anadolu-ն:

 

Այդպես, Թուրքիայի 30 խոշոր քաղաքներում եւ Զոնգուլդակ նահանգում տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը 15 օրով կդադարեցվի, իսկ անհրաժեշտության դեպքում այս ժամկետը կարող է երկարաձգվել, ասել է Էրդողանը: Բացի այդ, այժմ Թուրքիայում մինչեւ 20 տարեկան բնակիչներին արգելվում է տնից դուրս գալ, իսկ հասարակական վայրեր այցելելիս քաղաքացիները պետք է բժշկական դիմակներ ունենան:

Ընդ որում, Էրդողանը նշել է, որ հիվանդությանը նապապատրաստվելու եւ նյութական հագեցվածության մասով Թուրքիան առաջ է անցնում զարգացած շատ երկրներից: Մասնավորապես, երկիրն ինքն է արտադրում անհրաժեշտ քանակությամբ դիմակներ, թեստավորման համար հավաքածուներ, ինչպես նաեւ բավարար քանակությամբ բժիշկներ ունի:

 

panorama.am

Արցախում այս շաբաթ հակառակորդն ավելի շատ է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

Մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 1300 կրակոց:

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Նախորդ շբաթվա համեմատ կրակոցների թիվն ավելացել է։ Համեմատության համար նշենք, որ մարտի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 1200 կրակոց:

 

tert.am

Ապրիլի 4-ը Ականային վտանգի իրազեկման և ականազերծման գործունեության աջակցության միջազգային օրն է

Ապրիլի 4-ը 2005 թվականից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ հռչակվել է Ականային վտանգի իրազեկման և ականազերծման գործունեության աջակցության միջազգային օր: Այս մասին հայտնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Ամեն 30 րոպեի ընթացքում ականից տուժում է մեկ մարդ, ամեն տարի զոհվում է՝ 10000, վիրավորվում՝ 20000 մարդ: ՀՀ-ում կա ականների վտանգ ներկայացնող 4 մարզ՝ Տավուշ, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Սյունիք: Այս տարածքներում բնակվում է մոտ 35000 մարդ և նրանց կյանքն ամեն րոպե վտանգված է:

Այսօր Հայաստանում ունենք ականների պայթյունից տուժած ավելի քան 700 քաղաքացի: 2011 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրվեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի լիազորված պետական մարմինը Պաշտպանության նախարարությունն է: Այդ օրվանից Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը Հայաստանում ցուցաբերում է ականազերծում, ականների վտանգի մասին իրազեկում և ականից տուժածներին աջակցություն:

Այս ամբողջ ընթացքում Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրն ամբողջապես ականազերծվել է՝ 58.238 քմ տարածք, որից 16.180 քմ-ն միայն 2019 թ.-ին, և վերջնականապես կիրարկման է հանձնվել:  Իսկ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում իրականացվել է 111.267 քմ տարածքի ականազերծում, որից 40.400քմ՝ 2019թ.-ին: 2020 թվականին Կոռնիձորում աշխատանքները կվերսկսվեն: 2019 թվականի փետրվար 8-ից Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը մարդասիրական առաքելությամբ է հանդես գալիս նաև Սիրիայի արաբական հանրապետությունում, ականազերծում է տարածքներ և բուժօգություն է ցուցաբերում բազմաթիվ տուժածների:

Այս ընթացքում հայ սակրավորները ամբողջովին ականազերծել և Հալեպի նահանգային իշխանություններին կիրարկման են հանձնել 2 տարածք՝ 91000 քմ: Այս պահին աշխատանքները շարունակվում են: Ընդհանուր առմամբ մինչև այսօր ականազերծվել է 147.697 քմ տարածք և հայտնաբերվել է մոտ 300-ից ավելի ական ու պայթուցիկ նյութ:

Իսկ մեր վիրաբույժներից, թերապևտներից, գինեկոլոգներից, մանկաբույժներից, ատամնաբույժներից, նյարդաբաններից կազմված բժիշկների խումբն իր օգնությունն է ցուցաբերել ընդհանուր առմամբ 11.891 հիվանդի: Միարժամանակ, Հալեպի բուժհաստատություններին պարբերաբար փոխանցվում են բժշկական պարագաներ և մեծ քանակությամբ դեղորայք: «Մենք ձեզ հետ ենք», «Մի բուռ ժպիտ»խորագրերով կազմակերպված մարդասիրական ակցիանների շնորհիվ հավաքված նվերները հանձնվել են Հալեպի հայ համանքի տեղի մանկատանը, Հայ ծերանոցին, ինչպես նաև՝ տեղի սիրիացի մանուկներին:

Ուշադրություն՝ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը մշտապես հորդորում է չհանել և չտեղաշարժել ականների մասին նախազգուշացնող նշանները, քանի որ դրանք ունեն կենսական նշանակություն: