Մամուլի տեսություն 05-04-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119008-Մամուլի_տեսություն_05_04_2020
Foreign Policy պարբերականն գրել է, որ Իրանի Ղոդս ուժերի հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո Սիրիայում Իրանի ակտիվությունն աճել է:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Ապրիլ 05, 2020 14:19 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 05-04-2020

Foreign Policy պարբերականն գրել է, որ Իրանի Ղոդս ուժերի հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո Սիրիայում Իրանի ակտիվությունն աճել է:

Մարդոմսալարի օրաթերթ

Համաշխարհային հանրության մահը և կարանտինը

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ աշխարհում ավելի քան 1 միլիոն 98 հազար  մարդ վարակվել է կորոնավիրուսով,  առնվազն 59 հազար 131 մարդ մահացել է: Կորոնավիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է  2019թ դեկտեմբերին՝ Չինաստանում: Ներկայումս այն տարածվել է աշխարհի 205 երկրներում: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածներից 790 հազար 224 հիվանդների վիճակը մեղմ է, և միայն 39 հազար 391-ի, կամ հիվանդների 5 տոկոսի վիճակն է ծայրահեղ ծանր: Մինչ այժմ 90 երկիր կարանտինացվել է, իսկ վերջին երկիրը, որը ուրբաթ օրվանից  կարանտին է նհայտարարել, Թաիլանդն է: 

 

Քեյհան օրաթերթ

Foreign  Policy պարբերականը գրել է, որ Ղասեմ Սուլեյմանիի սպանություից հետո Իրանն ակտիվացել է Սիրիայում

Foreign  Policy պարբերականը, «Գեներալ Սուլեյմանիից հետո, Սիրիայում Իրանի համար խնդիրներ չեն առաջացել» խորագրող զեկույցում գրել է, որ գեներալի սպանվելուց հետո, Իրանը հաջողությամբ շարունակում է իր տարածաշրջանային ռազմական ակտիվությունը:

Պարբերականը  գրել է, որ գեներալ Սուլեյմանիի սպանությունից հետո տարբեր կարծիքներ են շրջանառվում այն մասին, որ Իրանը փոփոխում է իր քաղաքականությունը տարածաշրջանում, հատկապես՝ Սիրիայում: Բացի այդ, ԱՄՆ պաշտոնյաներն ու վերլուծաբանները ենթադրում, էին, որ կորոնավիրուսի գլոբալ տարածումով, Իրանի կառավարությունը  կհայտնվի բար դիրավիճակում և կփոխի իր արտաքին քաղաքականությունը: Սակայն նույնիսկ կորոնավիրուսը չփոխեց Իրանի տարածաշրջանային քաղաքանությունը:

 

Ջավան օրաթերթ

Նոամ Չամսկի. Կորոնավիրուսը ցույց  տվեց գլոբալ համակարգերի թերությունները

Այսօր աշխարհում կորոնավիրուսի տարածման  հետևանքով ստեղծված առոջապահական ճգնաժամը շատ լուրջ և վտանգավոր է և կարող է ապագայում ավելի լուրջ հետևանքներ ունենալ: Սակայն այս ճգնաժամը ժամանակավոր է և, ի վերջո, կկարգավորվի:  Այնուամենայնիվ, մենք կանգնած ենք երկու շատ ավելի վտանգավոր և լուրջ  ճգնաժամերի առջև, որոնք կարող են միանգամից ոչնչացնել մարդկության գոյությունը:  Այդ ճգնաժամերն են միջուկային պատերազմն ու գլոբալ տաքացումը:

 

aravot.am

Կառավարությունում քննարկում է ծավալվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանը միտված քայլերի համատեքստում

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ ներդրումային քաղաքականության խթանման ուղղությամբ անելիքների շուրջ: Քննարկումը ծավալվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանը միտված քայլերի համատեքստում:

«Կառավարությունը նախատեսում է իր գործիքակազմով խթանել ինչպես նոր ներդրումների ներգրավումը, այնպես էլ առկա ներդրումային ծրագրերի ընդլայնումը և դրանով իսկ ապահովել տնտեսության զարգացումը», – ամփոփելով քննարկումը՝ նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ գույքագրել պետական այն ակտիվները, որտեղ կառավարման արդյունավետության բարձրացման խնդիր կա, նշել ոլորտները, որտեղ ներդրումների ներգրավման հեռանկարներ կան, և սեղմ ժամկետում ներկայացնել կոնկրետ պիլոտային ծրագրի տարբերակներ՝ հնարավոր արդյունքների և ռիսկերի գնահատմամբ:

 

armedia.am

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ էստոնական հետախուզության հրապարակած տեղեկությունները

 

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայկական «Նովոյե Վրեմյա» թերթին տված հարցազրույցում քննադատել է էստոնական հետախուզության հրապարակած տեղեկությունները Մոսկվայի և Երևանի հարաբերությունների վերաբերյալ։

Մեկնաբանելով էստոնական հետախուզության հրապարակված փաստաթղթերից մեկում առկա տեղեկություններն այն մասին, որ Մոսկվան «դժվարությամբ է հանդուրժում Հայաստանի ներկայիս ղեկավարությանը»՝ Ռուդենկոն առաջարկել է այդ հարցով դիմել Տալլին։

«Հավանաբար, «էստոնացի գործընկերները» ինչ-որ բան ավել գիտեն, քան որևէ մեկը։ Այնպես որ, թողնենք դա իրենց խղճին»,- ասել է նա։

«Կարող եմ հավաստիացնել, և վերջին տարվա վիճակագրությունը դա հաստատում է, որ համագործակցության դինամիկան, երկկողմ շփումների ինտենսիվությունը ոչ միայն չի պակասում, այլև զգալիորեն մեծացել է»,- ասել է փոխնախարարը։

 

ermenihaber.am

Պարզվել է, թե ինչպես է համավարակը տարածվել Թուրքիայում

Չնայած կորոնավիրուսի տարածումը և ներթափանցումը Թուրքիա կանխարգելելու համար իրականացվող միջոցառումներին, այնուամենայնիվ համավարակը սփռվել է ողջ երկրով մեկ։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, թե որտեղից է վարակը ներթափանցել Թուրքիա և ինչպես է տարածվել երկրում։   

Նշվում է, որ մահաբեր վարակի տարածման մեջ իրենց մեղքի բաժինն ունեն այն քաղաքացիները, որոնք վարակված լինելով հանդերձ, անպատասխանատու վարք են դրսևորել և չեն հետևել զգուշացումներին։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարակը Թուրքիայի խոշարագույն քաղաքներից Ստամբուլ և Իզմիր է անցել Եվրոպայից։

Մասնավորապես Թուրքիայի 5 նահանգներում, այդ թվում՝ Անկարայում և Քոջաելիում վարակը տարածվել է Եվրոպայից Ստամբուլ վերադարձած քաղաքացիներից։ Իսկ Թուրքիայի զբոսաշրջային քաղաքներից Անթալիայում վարակն անցել է Իզմիրից և Եվրոպայից, որից հետո էլ տարածվել է հարակից շրջաններում։

 

aysor.am

Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է բացել պատերզմական իրավիճակի համար նախատեսված պահուստը՝ 1 տրիլիոն դոլարի չափով

COVID-19 համաճարակը շատ ավելի մեծ ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա, քան 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամը, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան: Նա հավելել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը պատրաստ է բացել «ռազմական մեկ տրիլիոն դոլարը», որը ԱՄՀ հատուկ պահուստն է՝ նախատեսված ռազմական ժամանակում օգտագործելու համար:

Գեորգիևան, ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված մամուլի ասուլիսում, COVID-19 համաճարակն անվանել է աննախադեպ ճգնաժամ։«Այս ճգնաժամը նմանակներ չունի: Պատմության մեջ երբևէ մենք չենք նկատել համաշխարհային տնտեսության կանգ», - ընդգծել է ԱՄՀ ղեկավարը: «Մենք մտել ենք ռեցեսիոն շրջան», - ասել է Գեորգիևան:Ինչպես մահացու հիվանդությունը ազդում է թուլացած մարդկանց վրա, այնպես էլ տնտեսական ճգնաժամը ազդում է թուլացած տնտեսությունների վրա, ասել է Քրիստալինա Գեորգիևան:

 

aysor.am

Մոսկվայում մեկ օրում կորոնավիրուսի 434 նոր դեպք է արձանագրվել

Անցած մեկ օրում Մոսկվայում հայտնաբերել են ևս 434 քաղաքացու, որոնք վարակված են կորոնավիրուսով:

«2020 թվականի ապրիլի 4. Մոսկվայում արձանագրվել է հիվանդության 3357 դեպք», - ասվում է քաղաքապետրանաի տարածած հաղորդագրության մեջ: 

Մինչ այդ ՌԴ մայրաքաղաքում արձանագրվել էր կորոնավիրուսի 2923 դեպք:Ապաքինվել է 168 մարդ, մահացել՝ 24-ը: