Մամուլի տեսություն 06․04․2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119050-Մամուլի_տեսություն_06_04_2020
Ըստ ԱՄՆ պետական պաշտոնյաների ներկայացրած տվյալների՝ կորոնավիրուսի բռնկումից հետո, այդ երկրում զենքի վաճառքն այս ամսվա ընթացքում ռեկորդ է սահմանել, ամենաբարձր ցուցանիշը գրանցելով ԱՄՆ պատմության մեջ։
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Ապրիլ 06, 2020 13:34 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06․04․2020

Ըստ ԱՄՆ պետական պաշտոնյաների ներկայացրած տվյալների՝ կորոնավիրուսի բռնկումից հետո, այդ երկրում զենքի վաճառքն այս ամսվա ընթացքում ռեկորդ է սահմանել, ամենաբարձր ցուցանիշը գրանցելով ԱՄՆ պատմության մեջ։

«Քեյհան» օրաթերթ

Տեղի է ունեցել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մոտոցիկլետավորների հավաքականի կենսաբանական զորավարժությունը

Իրանում կորոնավիրուսի տարածումից անմիջապես հետո,  Թեհրանի  «Մոհամմադ Ռասուլ-Ալլահի անվան Կորպուսի  մոտոցիկլետավորների հավաքականը, մարզիկների Բասիջի Կենտրոնի համագործակցությամբ, համավարակի դեմ պայքարի շրջանակում ախտահանել է Թեհրանի թաղամասերը։

Մինչ այժմ քսան անգամ տեղի է ունեցել  կենսաբանական զորավարժություն և այն կշարունակվի մինչև կորոնավիրուսի հաղթահարումը։

 

 

«Ջավան» օրաթերթ

Կորոնավիրուսի հետևանքով, ԱՄՆ-ն գողանում է իր դաշնակիցների պաշտպանիչ դիմակներն ու այլ բժշկական պարագաները

Ըստ ԱՄՆ պետական պաշտոնյաների ներկայացրած տվյալների՝  կորոնավիրուսի բռնկումից հետո, այդ երկրում զենքի վաճառքն այս ամսվա ընթացքում ռեկորդ է սահմանել, ամենաբարձր ցուցանիշը գրանցելով ԱՄՆ պատմության մեջ։

Կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին ԱՄՆ-ում զենքի մեծ քանակությամբ վաճառքը և այդ երկրում սահմանված ռեկորդն այն դեպքում կըմբռնենք երբ իմանանք, որ ԱՄՆ կառավարությունն իր բժշկական պարագաներն ապահովելու համար, գողանում է իր արևմտյան դաշնակիցներ Գերմանիայի ու Ֆրանսիայի կողմից գնված դիմակներն ու այլ բժշկական պարագաները։ Բեռլինի ներքին գործերի սենատոր՝ Անդրեաս Գիսելը Վաշինգտոնի այդ քայլը որակել է որպես «ժամանակակից ծովահենություն»։ Ռոյթերս լրատվական գործակալությունն ԱՄՆ-ի այդ վերաբերմունքը որակել է «վայրի արևմուտքի մարտավարություն»։

 

«Մարդոմսալարի»օրաթերթ

Իսրայելում կորոնավիրուսը գլխացավանք է դարձել խախամների համար

Բռնագրաված տարածքներում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է։ Մի կողմից Թել Ավիվում  ներիշխանական  կռիվ է, մյուս կողմից ծայրահեղական հրեաները հայտնվել են մահվան թիրախում։ Սիոնիստական ռեժիմի 12-րդ հեռուստաալիքն անդրադարձել է այդ ռեժիմի պատերազմի ու առողջապահության նախարարությունների՝ հետկուլիսային վեճերին, կապված այն խնդրի հետ, թե ով է ստանձելու կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարման ու դրա վերահսկման պատասխանատվությունը։

Կրոնական քաղաքներում ու թաղամասերում կորոնավիրուսով վարակվածների թիվը 8 անգամ գերազանցում է մյուս վայրերում գրանցված դեպքերի թվին։ Իսրայելում կորոնավիրոսով վարակվածների թիվը հասնում է 7589-ի,որոնց մեծ մասը ծայրահեղական հրեաներ են։ Ուշագրավ հանգամանքն այն է,որ կորոնավիրուսի հետևանքով 54 մահացածներից 24-ը հրեա խախամներ են եղել։

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Բաղդադի համար Պոմպեոյի պլանները մտահոգություն են առաջացրել

Իրաքյան լրատվական կայքերից մեկը գրել է․- «ԱՄՆ-ի ամբողջ ուզածն այն է, որ Իրաքում ստեղծի հակաիրանական կառավարություն։ Չնայած իրաքյան քաղաքական խմբերը խիստ դեմ են նոր կառավարության ձևավորման պատասխանատվությունը Ադնան Ալ-Զարֆիին հանձնարարվելուն, սակայն Բաղդադում ԱՄՆ դեսպան Մեթյու Թուլերը,մի նամակով իր աջակցությունն է հայտնել այդ որոշման նկատմամբ և միջամտելով այդ երկրի ներքին գործերին, սպառնացել է Իրաքին»։

 

Tert.am

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին՝ նախատեսվածի համաձայն. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին, ինչպես և նախատեսված էր: Այս մասին գրում է TACC գործակալությունը:

«Ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին: Փոստային ծառայության միջոցով քվեարկություն չի լինելու: Քվեարկողները պետք է գան ընտրատարածք և ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ: Եթե որևէ մեկն այդպես անել չի ցանկանում, նշանակում է պատրաստվում է խաբեության»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:

Հավելենք, որ ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավը գրեթե դադարեցվել է կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված: Գարնանը մի շարք նահանգներում անցկացվելու էին առաջնային ընտրությունները, որոնք հետաձգվել են և կկայանան ամռանը:

 

Panorama.am

Իտալիայում 104-ամյա կինը հաղթահարել է COVID-19-ը

Իտալիայում 104-ամյա Ադա Զանուսոն հաղթահարել է նոր կորոնավիրուսը։ Այսպիսով, նա դարձել է աշխարհում ամենատարեց մարդը, որը կարողացել է վերականգնվել COVID-19 վարակից։ Այս մասին գրում է Gazeta-ն։

Զանուսոն նույնպես գոյատևել է 1918-1920-ականներին աշխարհում բռնկված իսպանական գրիպը, որը խլեց մոտ 50 մլն մարդու կյանք:

Նշենք, որ վերջին 2 օրերին Իտալիայում կորոնավիրուսից մահվան ու վարակման թվերի նվազում է նկատվում։ Նախօրեին գրանցվել է մարտի 19-ից ի վեր ամենաքիչ թվով մահերը։

 

Tert.am

Իրաքում կրակ են բացել ամերիկյան նավթային ընկերության օբյեկտների ուղղությամբ. Baghdad Today

Իրաքում կրակ են բացել ամերիկյան Halliburton ընկերության նավթային հանքավայրի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով իրաքյան Baghdad Today պորտալին:

«Հարձակում է կատարվել 5 հրթիռներով, Բասրա նահանգի արևմտյան Զուբեյր գյուղում: Հրթիռներից մեկն ընկել է 20-րդ նավթային հանքահորի մոտ, որը խոշորագույն արտադրողն է այստեղ»,-հստակեցվում է հոդվածում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանրապետության անվտանգության ուժերը հայտնաբերել են սարքը, որից կրակ է բացվել, կատարվում է հետաքննություն:

Հայտնի է, որ հարձակման ժամանակ ամերիկյան ընկերության շտաբ-բնակարանում օդային տագնապի ազդանշաններ են լսվել:

Տուժածների և վնասների մասին տեղեկություն չի հաղորդվում:

 

Aysor.am

Չինաստանում գրանցվել է 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

 

ՉԺՀ-ի Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանի Ուռումչի քաղաքային շրջանից 143 կիլոմետր արևելք ընկած շրջանում գրանցվել է 6,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցում։

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, hաշվի առնելով ցնցումների ինտենսիվությունը՝ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվում է «ավերիչ»:

 

 

Armenpress.am

COVID-19.Իտալիայում մահացածների թիվն անցել է 15 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 274 հազար 853-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվը գրեթե 70 հազար է: Ապաքինվել է ավելի քան 264 հազար մարդ:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 336 հազար 830 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 9 հազար 600-ը: Անցնելով Իտալիային՝ վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Իսպանիայում, հաստատված դեպքերի թիվը կազմում է 131 հազար 646: Իսպանիայում մահերի ընդհանուր թիվը կազմում է 12 հազար 641:

Իտալիան վարակվածների թվով արդեն երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 128 հազար 948 է: Վարակից մահացել է 15 հազար 887 մարդ: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Գերմանիան չորրորդ տեղում է. եվրոպական այդ երկրում 100 հազար 123 հաստատված դեպքեր կան: Մահերի թիվը կազմում է 1 584: Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 92 հազար 839 է: Մահացության ցուցանիշը 8 հազար 078 է:

Ֆրանսիային հաջորդում է Չինաստանը՝ 81 հազար 708 ընդհանուր և ընդամենը 39 նոր դեպքերով։ Վարակի ծագման այս երկրում մահացել է 3 հազար 331 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 58 հազար 226 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 603: Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 47 հազար 806 է, Թուրքիայում՝ 27 հազար 069 է, Շվեյցարիայում՝ 21 հազար 100։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 174 դեպք կա, Ռուսաստանում` 5 հազար 389: ՌԴ-ում մահացել է 45 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 204-ի։