Մամուլի տեսություն 07.05.2020
Համաշխարհային տնտեսական հետազոտությունների ինստիտուտները կանխատեսել են, որ կորոնավիրուսի ճգնաժամից հետո, Եվրոպայի ու ԱՄՆ-ի տնտեսությունների վերականգման համար կպահանջվի երեք, իսկ Չինաստանի տնտեսության համար՝ մեկ տարի:
Քեյհան օրաթերթ
Շպիգել. Կորոնավիրուսը կարող է հանգեցնել ԵՄ փլուզմանը
Վերջին տվյալներով, աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով վարակվել է 1 միլիոն 272 հազար 115 մարդ, իսկ մահվան դեպքերը հասել են 69 հազար 374-ի:
Եվրոպայում, հատկապես Իտալիայում, Իսպանիայում ու Ֆրանսիայում, իրավիճակը ճգնաժամային է:
Գերմանիայի նախկին ԱԳ նախարարներ Յոշկա Ֆիշերը և Սիգմար Գեբրիելը Der Spiegel թերթում տպագրված համատեղ հոդվածում գրել են, որ կորոնավիրուսը սպառնում է ԵՄ գոյությանը և աջ ծայրահեղականներն այդ հանգամանքն օգտագործելու են իրենց շահերն ու նպատակներն առաջ տանելու համար:
Նախկին նախարարները Գերմանիայի կառավարությանը հորդորել են, ընդունել նախագիծ՝ Իտալիային և Իսպանիային կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու վերաբերյալ:
Գերմանիայի նախկին արտգործնախարարները նշել են, որ Եվրոպային անհրաժեշտ է ունենալ ճգնաժամի ժամանակ փոխօգնություն և հետճգնաժամային ժամանակաշրջանում վերականգնման ծրագիր:
Գերմանիայի երկու նախկին պաշտոնյաները հայտարարել են, որ կորոնավիրուսը կարող է խորացնել Եվրամիության բացերը և սպառնալ կառույցի գոյությանը:
Ջավան օրաթերթ
Արևմտյան երկրների տնտեսություններից 3 տարի կպահանջվի վերականգնվելու համար
Աշխարհն այժմ պայքարում է կորոնավիրուսի պանդեմիայի դեմ և հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել, թե ինչ կլինի առաջիկայում:
Աշխարհում ավելի քան 3 միլիարդ մարդ, այս պահին գնվում է կարանտինի մեջ: Եվ այս ընթացքում գրանցված տնտեսական կորուստները վկայում են, թե որքան մեծ է պանդեմիայի բացասական ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա:
Կորոնավիրուսի դեմ պայքարող երկրնբերի շարքում, ամերիկացիները, որոնք իրենց մշտապես առանձնացրել են աշխարհից, և համարել, որ իրենց լիբեալ և նեոլիբերալ գաղափարաներն անթերի են, այսօր հայտնվել են մի ջրհորում, որից դուրս գալու հետո, մեծ հետընթաց են արաձանագրելու: ԱՄՆ-նի ու Եվրոպայի ապագան, առաջիկա երեք տարիների համար, մշուշուտ է:
Կանխատեսումների համաձայն, կորոնավիրուսի պանդեմիայից հետո, Եվրոպայի ու ԱՄՆ-ի տնտեսություններից 3 տարի կպահանջվի վերականգնվելու համար: Հատկանշական է, որ նույն կանխատեսումների համաձայն, Չիանստանի տնտեսությանը, վերականգնվելու համար, կպահանջվի մեկ տարի:
Շահրվանդ օրաթերթ
Մեկ միլիարդ եվրո՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Իրանի առաջնորդը ստորագրել է երկրի զարգացման ազգային հիմնադրամից կորոնավիրուսի դեմ պայքարին մեկ միլիոդ եվրո ուղղելու հրամանը: Եվ հիմա իշխանություններ ունեն ավելի մեծ բյուջե՝ կորոնավիրուի դեմ արդյունավետ պայքարելու համար:
Իարնի նախագահ Հասան Ռոհանին, շնոհակալություն է հայտնել առաջնորդին՝ վերոնշյալ հրամանագիրը ստորագրելու համար: Նախագահը կարգադրություններ է արել գումարը համապաըասխան ծրագրերի համար ծախսելու վերաբերյալ:
armenpress.am
ԱՄՆ-ին կորոնավիրուսի հետ կապված ծանր շաբաթ է սպասում
ԱՄՆ-ն մուտք է գործել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի ծանր շրջան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, այս համատեքստում դաշնային վերահսկիչ մարմինը տեղեկացնում է, որ հիվանդանոցներն ամբողջ ուժով փորձում են պահպանել, ինչպես նաև ընդլայնել իրենց հնարավորությունները վարակված քաղաքացիներին բուժելու, խնամելու գործում: ԱՄՆ-ում մահացության թիվն անցել է 10 հազարը և արագ տեմպերով մոտենում է Իսպանիային ու Իտալիային, որտեղ մահերը, համապատասխանաբար, 16 հազարից ու 12 հազարից ավելի են:
«Սա լինելու է դիմելիության, հոսպիտալացման, ինտենսիվ թերապիայի և, ցավոք սրտի, մահացության ցուցանիշի պիկ շաբաթ»,-նշել է կորոնավիրուսի հարցով Սպիտակ տան աշխատանքային խմբի անդամ, բժիշկ Բրեթ Ժիրուան: Նա իր մտահոգությունն է հայտնել Նյու Յորքի, Նյու Ջերսիի և Կոնեկտիկուտի, ինչպես նաև Դետրոյթի իրավիճակի առնչությամբ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը ճեպազրույցի ժամանակ նշել էր, որ կորոնավիրուսի մահացության ցուցանիշն այս շաբաթ կավելանա:
«Ամենայն հավանականությամբ, սա կլինի ամենածանր շաբաթը: Ցավոք, կլինեն մեծ թվով մահեր: Ես կարծում եմ, որ նման բան մենք դեռ չենք տեսել»,-ասել է նախագահը:
armenpress.am
Դանիայի իշխանությունները նախատեսում են աստիճանաբար մեղմել սահմանափակումները. Deutsche Welle
Դանիայի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի տարածումը կանխելու համար երկրում մտցված սահմանափակումներն աստիճանական մեղմելու մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն: Նախատեսվում էմանկապարտեզների և տարրական դպրոցների բացում ապրիլի 15-ից: Մյուս դասարանների աշակերտները դպրոց կսկսեն գնալ մայիսի 10-ից:
Ժամանցի վայրեը, ռեստորանները, վարսավիրանոցները, մերսման սրահները, առևտրի կենտրոններն առայժմ կմնան փակ: Առայժմ շարունակում է ուժի մեջ մնալ 10 հոգուց ավելի հավաքվելու արգելքը:
Դանիայում ընդհանուր վարակվածության ցուցանիշը 4 հազար 681 է, մահացությունը՝ 187:
armenpress.am
Առաջին անգամ Չինաստանում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել. Deutsche Welle
Վարակի բռնկումից ի վեր առաջին անգամ Չինաստանում կորոնավիրուսի մահվան դեպք չի գրանցվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահ չի արձանագրվել:
2019 թվականի դեկտեմբերից մինչ այժմ կորոնավիրուսի հետևանքով Չինաստանում գրանցվել է 3 հազար 331 դեպք: Վարակված դեպքերի ընդհանուր թիվը 81 հազար 740 է, որից 77 հազար 167-ն ապաքինվել է: Վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակվածության 32 նոր դեպք: Պատկան մարմինները նշում են, որ դրանք բերովի դեպքեր են:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։
panarmenian.net
Facebook-ն օգտատերերի տեղակայման տվյալները կհավաքի և կփոխանցի հետազոտողներին
Facebook սոցցանցն օգտատերերի տեղակայման տվյալները կհավաքի և կփոխանցի հետազոտողներին՝ Covid-19-ի դեմ պայքարելու նպատակով։ Ընկերությունում պնդում են, որ բոլոր տվյալներն անանուն են լինելու, գրում է Tjournal-ը։
Facebook-ը հայտարարել է, որ նոր գործիքներ կներմուծի, որոնք կնպաստեն կորոնավիրուսի դեմ պայքարին։ Օգտատերերի տեղակայման մասին տվյալները թույլ կտան․
• Հաշվարկել հավանականությունը, ըստ որի մարդիկ նույն թաղամսում շփում կունենան միմյանց հետ
• Տեղեկանալ շրջաններում կամ թաղամասերում շարժման միտումների մասին՝ որտեղ են առավել հաճախ լինում մարդիկ և ուր են գնում
• Կազմել շրջանների միջև սոցիալական կապի գործակից և կանխատեսել վիրուսի տարածման հավանականությունը։
Ընկերությունը պնդում է, որ չի հետևելու կոնկրետ մարդկանց տեղաշարժին, իսկ փոխանցված ամբողջ տեղեկատվությունը գաղտնի է լինելու։
Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1,3 մլն մարդ, ապաքինվել է ավելի քան 278,000 հիվանդ, մահացել՝ 74,693-ը։
panarmenian.net
Աշխարհի ամենամեծ գոթական տաճարը կվերածվի հոսպիտալի
Աշխարհի ամենամեծ գոթական տաճարը՝ Նյու Յորքի Հովհաննես Աստվածաբանի մայր տաճարը, կվերածվի հոսպիտալի։
Եկեղեցու հայրապետը հայտնել է, որ շենքում մինչև 200 պացիենտի համար մահճակալներ կտեղադրվեն, ինչպես նաև 9 բուժվրան կբացվի 180 մետրանոց հատվածում։ Հիվանդներին կսկսեն այստեղ տեղավորել արդեն շաբաթվա վերջում, տեղեկացնում է The New York Times-ը։
«Հին դարերում տաճարը միշտ էլ օգտագործվել է այդ նպատակով։ Այնպես որ այս փորձը նոր չէ մեզ համար»,- ասել է եկեղեցականը։
Նյու Յորքում, ըստ վերջին տվյալների, կորոնավիրուսով վարկված ավելի քան 130,000 մարդ կա, մահացել է 4700-ը։
panarmenian.net
ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 20-ով. 25 մարդ դուրս է գրվել
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ապրիլի 7-ի դրությամբ ավելացել է 20-ով, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվը 853 է։
Վարչապետը նշել է նաև, որ 25 մարդ ապաքինված դուրս է գրվել՝ հավելելով, որ առաջին անգամ ավելի շատ մարդ է ապաքինվել, քան վարակվել։
Ընդհանուր առմամբ` ապաքինվել է 87 մարդ։
Մահվան ելքով դեպքերը 8-ն են։
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: