Մամուլի տեսություն 08.05.2020
120 նոր ձեռքբերում. Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության գործունեության զարգացման նոր փուլի սկիզբ
Մարդոմսալարի օրաթերթ
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն անդադառնալով ոլորտում արձանագրված 122 նոր ձեռքբերումներին, ասել է. «Այս ձեռքբերումներն ատոմային էներգիայի կազմակերպության զարգացման նոր փուլի սկիզբն են»:
Ապրիլի 8-ին, Իրանում նշվող միջուկային էներգիայի օրվա կապակցությամբ հղած ուղերձում, անդրադառնալով կորոնավիրուսի դեմ առողջապահության ոլորտի մասնագետների պայքարին, Ալի Աքբար Սալեհին նշել է. «Հպարտությամբ պետք է նշեմ, որ վերոնշյալ ձեռքբերումնեն Իրրանի միջուկային ոլորտի մասնագեների ջանքերի արդյունքն են և դանք դնելու են Իրանի միջուկային գործունեության զարգացման նոր փուլի սկիզբը»:
Քեյհան օրաթերթ
Կորոնավիրուսի ճգնաժամն ԱՄՆ-ում. Նյու Յորքի այգիները վերածվում են զանգվածային գերեզմանների
New York Times օրաթերթը գրել է, որ կորոնավիրուսի հետևանքով գրանցված մեծ թվով մահերի հետևանքով, հնարավոր է, որ քաղաքային այգիներում փորվեն ժամանակավոր գերեզմաններ:
Նյու Յորքի քաղաքային խորհրդի առողջապահական հանձնաժողովի նախագահը երկուշաբթի օրը հայտարարել է. որ եթե մահացածների թիվն ավելանա և գործող գերեզմանատների տարողությունը չբավարարի, հնարավոր է, որ մահացածներին թաղեն քաղաքային այգիներում:
Ջավան օրաթերթ
Խաբեություն փախուստի միջոցով
Իրաքի խորհդրարանում ամերիկյան ուժերի ամբողջապան դուրսբերման մասին օրինագծի հասատումից երեք ամիս անց, Վաշինգտոնի պաշտոնյաները որոշակի քայլերի են դիմում, որպեսզի օրինագիծը մոռացության տրվի և նրանք կարողանան շարունակել վերահսկել Իրաքում տեղի ունեցող իրադարձությունները:
Որպեսզի իրաքցիներին համոզի, որ իր զորուժը դուրս է բերում այդ երկրից, ԱՄՆ-ը Իրաքի որոշ շրջաններից տեղափոխել է իր զինծառայողներին, իսկ իր ռազմակայաններից մեկը հանձնել Բաղդադի կառավարությանը:
Այսպիսով, ԱՄՆ-ը փորձում է իր ուժերը կենտրոնացնել Իրաքի մի կետում, նվազեցնելով դրանց խոցելիությունը ընդդիմադիր խմբերի հարձակումներից, որպեսզի հարձակման ենթարկվելու դեպքում, զորուժը կարողանա պաշտպանվել:
Այս շրջանակում, Patriot ՀՕՊ համակարգը տեղափոխվել է Այն ալ Ասադ ռազմակայան, որտեղ իրականացվում են նաև նոր զենքերի փորձարկումները:
Քեյհան օրաթերթ
«Արտադրական թռիչքի տարի» կոչի շրջանակում, Իրանի էկոնոմիկայի նախարարոյթունը ներկայացրել է 5 ծրագիր:
Իրանի տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Ֆարհադ Դեժփասանդը հայտարարել է, որ «արտադրական թռիքի տարի» կոչի շրջանակում, նախարարությունը կառավարող կազմակերպություններին, բանկերին և ապահովագրական ընկերություններին ներկայացրել է 5 ծրագիր:
Ծրագրերն ընդգրկում են հինգ ոլորտ՝ արտադրության ֆինանսավորում և ներդրումների ամրապնդում, արտաքին առևտրի զարգացում, բիզնես միջավայրի բարելավում, ֆինանսական կարգապահություն և պետական ակտիվներ:
armenpress.am
Իսպանիան հույս է հայտնել ապրիլի 26-ից հետզհետե վերադառնալ բնականոն կյանքի. ՌԻԱ Նովոստի
Իսպանիայի իշխանությունները հույս են հայտնել, որ ապրիլի 26-ից հետո երկիրը կարող է հետզհետե վերադառնալ բնականոն կյանքի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Իսպանիայի ֆինանսների նախարար Մարիա Խեսուս Մոնտերոն:
«Ապրիլի 26-ից քաղաքացիները հնարավորություն կունենա սկսել վերադառնալ բնականոն կյանքի»,- հավաստիացրել է նախարարը: Երկրի խորհրդարանն ապրիլի 9-ին պետք է կրկին երկարաձգի արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել էր մարտի 14-ին: Այս անգամ նախատեսվում է երկարաձգել մինչև ապրիլի 26-ը:
Ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը չէր բացառել, որ ապրիլի 26-ից հետո ևս արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի, սակայն նշել էր, որ բնակիչների ու իրավաբանական անձանց տնտեական գործունեության որոշ սահամանփակումներ հետզհետե կմեղմվեն:
Վարչապետը նշել էր, որ ապրիլի 26-ից քաղաքացիները կարող են վերադառնալ փողոցներ, հրապարակներ, թեպետ դեռ կլինեն կոնկրետ ցուցումներ:
Իսպանիայում կորոնավիրուսով վարակված դեպքերի թիվը 146 հազար 690 է, մահացությունը՝ 14 հազար 555 է:
armenpress.am
Ուկրաինայում կարանտինի ընթացքում նվազել են գողության դեպքերը. ՌԻԱ Նովոստի
Ուկրաինայում կարանտինի շրջանում միջինը 35 տոկոսով նվազել են գողության և կողոպուտի դեպքերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ նախորդ տարի մարտի 11-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում երկրում գրանցվել է 26 հազար գողություն: Ընթացիկ տարում այդ ցուցանիշը կազմել է 17 հազար, այսինքն՝ 34.9 տոկոսով պակաս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր կողոպուտի 815, այս տարի նույն ժամանակահատվածում՝ 543 դեպք: Գրանցվել է 33.4 տոկոսով նվազում:
Ուկրաինայում մարտի 12-ին, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, մտցվել էր համընդհանուր կարանտին: Իշխանությունները չեն բացառում կարանտինի ժամկետի երկարաձգումը: Ապրիլի 6-ից կարանտինի պայմաններն ավելի են խստացել, և այժմ երկրում արգելվում է փողոցում հավաքվել երկու հոգուց ավելի անձանցով, բացառություն է կազմում երեխաներին ուղեկցելը: Արգելվում է նաև այցելել այգիներ, մարզական և մանկական հրապարակներ: Փողոց դուրս եկած քաղաքացիներից պահանջվում է ձեռքի տակ ունենալ փաստաթղթեր:
armenpress.am
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1736 մարդ, ինչը մահացության ամենաբարձր ցուցանիշն է վարակի բռնկումից ի վեր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տվյալները հրապարակել է Ջոն Հոփքինսի հետազոտական համալսարանը:
Մահացության ամենաբարձր ցուցանիշը եղել էր ապրիլի 4-ին, երբ գրանցվեց 1344 մարդու մահ: ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացության ցուցանիշը 12 հազարից ավելի է: Վարակից մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Նյու Յորքում, որտեղ մահացել է 4009 մարդ: Նյու Յորքն ԱՄՆ-ում համարվում է վարակի կենտրոն:
ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակվածության ընդհանուր ցուցանիշը 400 հազարից ավելի է, 20 հազարից ավելի մարդ ապաքինվել է:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։
panarmenian.net
Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման ՌԴ ԶՈւ շարժական լաբորատորիան բացազատվել է Երևանում և պատրաստ է ընդունել առաջին նմուշները` 5 ժամվա ընթացքում ապահովելով 99% ճշգրտություն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նմուշառումը կկատարեն ՀՀ ԶՈւ, իսկ հետազոտությունը ՌԴ ԶՈւ մասնագետները:
ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի գլխավորությամբ ՀՀ ԶՈւ և Հայաստան ժամանած ՌԴ ԶՈւ մասնագետների խորհրդակցություն է եղել, կատարվել է աշխատանքների պլանավորում, քննարկվել են տեխնիկական հարցեր, հստակեցվել է վերապատրաստվող խմբի կազմը:
Շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել օրական 100 ՊՇՌ (PCR) անալիզ: Նշված կոմպլեքսը հնարավորություն ունի ծավալվելու և 45 օր առանց արտաքին շրջապատի հետ շփման կատարելու առաջադրված խնդիրը:
panarmenian.net
Ճապոնիան կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել մայրաքաղաք Տոկիոյում ու ևս 6 շրջանում՝ Օսակայում, Ֆուկուոկեում, Տիբեում, Կանագավեում, Սայտամեում, Խեգոյում, գրում է Deutsche Welle-ն։
«Քանի որ ես որոշեցի, որ մի իրավիճակ է ստեղծվել, որը լրջորեն սպառնում է մարդկանց կյանքին և կարող է լրջորեն ազդել տնտեսության վրա․․․ ես ԱԴ ռեժիմ եմ հայտարարում»,- ասել է Աբեն։
Կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը Տոկիոյի շրջանում ապրիլի 6-ի դրությամբ հասել են 1116-ի։ Ընդհանուր առմամբ, Ճապոնիայում 3906 հաստատված դեպք կա, մահվան 91 դեպք է գրանցվել։
Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1,3 մլն մարդ, ապաքինվել է ավելի քան 278,000 հիվանդ, մահացել՝ 74,693-ը։ Վարակը տարածվել է 209 երկրում։