Մամուլի տեսություն 09-04-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119168-Մամուլի_տեսություն_09_04_2020
Աշխարհում կորոնավիրուսի մահվան դեպքերի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ԱՄՆ-ում, ինչը լուրջ անհանգստություն է առաջացրել:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Ապրիլ 09, 2020 12:36 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09-04-2020

Աշխարհում կորոնավիրուսի մահվան դեպքերի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ԱՄՆ-ում, ինչը լուրջ անհանգստություն է առաջացրել:

Համշահրի օրաթերթ

Կորոնավիրուսի մահվան դեպքերի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ԱՄՆ-ում

 

24 ժամվա ընթացքում Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսի մահվան 1858 նոր դեպք, որը մահացության դեպքերի  ամենաբարձր ցուցանիշն է այդ երկրում կորնավիրուսի տարածումից հետո: Ամենից շատ մահացության դեպքերը  գրանցվել են Նյու Յորք քաղաքում: Երեքշաբթի, ապրիլի 10-ին, 806 նոր մահվան դեպքեր  են գրանցվել այդ քաղաքում: Նյու Յորք քաղաքում  մահացածների թիվն անցել է 4 հազարը:

Ջոն Հոփկինսի համալսարանի հրապարակված տվյալների համաձայն՝  ԱՄՆ-ը մոտ 40 հազար կորոնավիրուսի հաստատված դեպքերով  առաջինն է զբաղեցնում աշխարհում՝ վիրուսի տարածվածության ու մահացությունների առումով:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Բորիս Ջոնսոնի կոմայի մեջ գտնվելու լուրը սխալ է

Որոշ լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, որ Բրիտանիայի վարչապետը կորոնավիրուսի պատճառով կոմայի մեջ է գտնվում, իրականությանը չեն համապատասխանում:

Չորեքշաբթի օրը որոշ լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը կորոնավիրուսի վարակման պատճառով հոսպիտալացվել է, կոմայի մեջ գտնվում:

Բրիտանիայի կամ արտասահմանյան ոչ մի պաշտոնական աղբյուր դեռևս չի հաստատել այդ լուրը: Կորոնավիրուսով վարակվելուց 10 օր անց, ինքազգացողության վատացման պատճառով, Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հոսպիտալացվել է և գտնվում է Լոնդոնի Սանկտ Թոմաս հիվանդանոցում:

 

Էթեմադ օրաթերթ

 

Սաուդյան արքայական ընտանիքի 150 անդամներ վարակվել են կորոնավիրուսով 

Կարանավիրուսի տարածումից հետո Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլազիզը իրեն կարանտինացրել է Կարմիր ծովի մոտ կղզում գտնվող պալատում:

New York Times օրաթերթի հաղորդման համաձայն, Սաուդյան արքայական ընտանիքի շուրջ 150 անդամներ հավանաբար վարակված են կորոնավիրուսով: 

The New York Times օրաթերթը՝ վկայակոչելով Մալեք Ֆեյսալ հիվանդանոցի պաշտոնատարին, գրել է, որ շուրջ 500 մահճակալ հատկացվել է, թագավորական ընտանիքի անդամներն ու նրանց մերձավոր մարդկանց բուժման համար:

 

Իրան օրաթերթ

Էսհաղ Ջահանգիրի. կառավարությունը կհովանավորի հասարակաության խոցելի դասակարկին 

Չորեքշաբթի օրը ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի նախագահությամբ  կայացել է կորոնավիրուսի հետևանքով տուժած մարդկանց աջակցություն ցուցաբերելու թեմայով նիստը: Էսհաղ Ջահանգիրին ասել է, որ հասարակության թույլ և խոցելի խմբերը ամենաշատն են տուժել  կորոնավիրուսի բռնկման հետևանքով: Նա հայտարարել է.«Հասարակության թույլ դասակարգերը պետք է վստահ լինեն, որ կառավարությունը լրջորեն կաջակցի նրանց՝ պետական ինստիտուտների և ժողովրդական կազմակերպությունների օգնությամբ»: 

operativ.am

Եվրոպացի ավելի քան 200 մտավորականներ, նկարիչներ եւ քաղաքական գործիչներ բաց նամակ են հղել Եվրամիության առաջնորդներին՝ կոչ անելով նրանց անհապաղ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի պանդեմիայի տնտեսական հետեւանքները մեղմելու համար՝ նախազգուշացնելով, որ ձախողումը կարող է հանգեցնել «քաոսի եւ ավտորիտարիզմի»,-հաղորդում է AP-ն:

«Այսօր ոչ միայն հազարավոր եվրոպացիներ, որոնք վարակված են կորոնավիրուսով, պետք է փրկվեն: Կա եւս մեկ պացիենտ, ում սպառնում է մահը՝ եվրոպական ամբողջականությունն է»,-ասվում է նամակում:

Նրանք կոչ են արել ԵՄ-ին փոխանցել գումար ԵՄ քաղաքացիներին եւ սուբսիդավորել բիզնեսը, հատկապես առավել խոցելի փոքր եւ միջին ընկերություններին: Նրանք նաեւ կոչ են արել թողարկել պարտատոմսեր հանրային առողջապահությունը ֆինանսավորելու համար որպես մեխանիզմ, որը կապահովի սոլիդարությունն ու կմեծացնի COVID-19-ի վերաբերյալ հետազոտությունների եւ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ ֆինանսավորումը:

Որոշ երկրներ դեռեւս դեմ են համատեղ եվրաֆոնդերի ստեղծման գաղափարին՝ ճգնաժամի կառավարման մեծ ծախսերը հոգալուն ուղղված՝ ենթադրելով, որ անգամ այժմ գոյություն ունեն սոլիդարության սահմաններ:

«Ճգնաժամը որոշումներ կայացնելու ժամանակ է: Մի կողմից, այն կարող է հանգեցնել Եվրամիության անկմանը եւ քաոսի ու ավտորիտարիզմի»,-ասվում է նամակում: «Սակայն, մյուս կողմից, դա կարող է հնարավորություն տալ վերականգնել սոցիալական համաձայնությունը Եվրոպայի եւ նրա քաղաքացիների միջեւ»:

 

armedia.am

Մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի 1 տարով

Գործադիրը հավանություն է տվել 2019 թ. դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուգում ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թ. հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ, 2014 թ. մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացել է նաև Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագներին: Երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով՝ ՀՀ-ն 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրել է՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին: Հայկական կողմից տարվող բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել ևս մեկ տարով։ Ըստ այդմ՝ նախատեսվում է պայմանագրով սահմանված 2020 թ. հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը հետաձգել մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։

Ինչպես նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, այն վերաբերում է մի շարք պարենային և արդյունաբերական ապրանքների, որոնց գինը միջինում 3 տոկոսով կնվազի այս արձանագրության ուժի մեջ մտնելու պահից: Այդ ապրանքներն են՝ միս, կարագ, բրինձ, ձեթ, մարգարին, ծխախոտի հումք, պարարտանյութ, մի շարք դեղագործական արտադրանքներ և այլն:

 

 

aravot.am

Հայաստանի տնտեսական աճը, ըստ լավատեսական սցենարի՝ 1.7% կլինի

Ըստ Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի զեկույցի սցենարների` 2020-ին, համավարակով պայմանավորված, տարածաշրջանի աճի անկումը կնվազի -4,4 և -2,8%-ի միջև, մինչ վերականգնումը 2021-ին՝ շնորհիվ տնտեսական քաղաքականության միջոցառումների, ապրանքների գների աստիճանաբար վերականգնման և առևտրի ուժեղացման: Համաշխարհային կանխատեսումը շատ անորոշ է: Տվյալ կանխատեսումներն արտացոլում են այն տեղեկատվությունը, որը հասանելի է եղել նրա հրապարակման պահին և կվերանայվեն, երբ հասանելի կդառնան ավելի շատ տեղեկություններ: Կանխատեսումներն այս պահին ներկայացվում են՝ քաղաքականության այլընտրանքային արձագանքների նախագծման խնդրում քաղաքականություն ձևավորողներին աջակցելու նպատակով: Հայաստանի տնտեսական աճը, ըստ լավատեսական սցենարի՝ 1.7% է: