Մամուլի տեսություն 10.05.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119201-Մամուլի_տեսություն_10.05.2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում բիոլոգիական հարձակման հավանականության կապակցությամբ:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Ապրիլ 10, 2020 10:58 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10.05.2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում բիոլոգիական հարձակման հավանականության կապակցությամբ:

Համշահրի օրաթերթ

ՄԱԿ-ը նախազգուշացրել է կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում բիոլոգիական հարձակման հավանականության կապակցությամբ

Անտոնիո Գութերեշը հայտարարել է, որ կորոնավիրուսը սպառնում է համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը և նախազգուշացրել է այս ժամանակահատվածում կենսաբանական հարձակման հավանականության կապակցությամբ:

Նա նշել է, որ պանդեմիան կարող է սրել հասարակական անկարգությունները և նպաստել բռնությունների աճին, թուլացնելով վիրուսի դեմ պայքարին ուղղված ջանքերը: Գութերեշի խոսքերով. «Կորոնավիրուսի պանդեմիան սպառնում է կառավարությունների նկատմամբ հասարակությունների ունեցած վստահությանը, հատկապես, եթե քաղաքացիները հասկանանան, որ կառավարությունը թափանցիկ չէ վիրուսի դեմ պայքարում կամ սխալ ճանապարհով է գնում այդ պայքարում»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև հավելել է. «Մյուս մտահոգությունը կայանուէմ նրանում, որ այս իրավիճակի հետևանքով, զարգացող և փխրուն տնետսություն ունեցող երկրներում  կառաջանա տնետսական օպորը ճգնաժամ»:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Կրոնավիորսւի պանդեմիայի վերաբերյալ համաշխարհային վիճակագրությունը

Այս պահի դրությամբ, աշխարհում կա  կորոնավիրուսով վարակաված 1,6 միլիոն մարդ և 95 000 մահացա:

ԱՄՆ-ը և Իսպանիան, վարակվածների ու մահացության առումով,  շարունակում են գլխավորել երկրների ցուցակը:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, աշխարհում կորոնավիրուսով վարակվող մարդկանց  և դրանցի մահացողների շարունակում է աճել:

 

 

Էթեմադ օրաթերթ

ԱՀԿ-ի նախազգուշացոմը

ԱՀԿ-ն հայտարարել է, որ աշխարհում տարածվել են կորոնավիրուսի բուժման համար նախատեսված կեղծ դեղամիջոցներ:

Կազմակերպությունը նշել է, որ նման դեղամիջոցները տարծվել են հատկապես զարգացող երկրներում, հավելելով, որ դրանց կիրառումը կարող է բացասական լուրջ հետևանքներ թողնել մարդկանց առողջության վրա:

Այս պահին աշխարհի բոլոր երկրներում, քաղաքացիները մեծ քանակությամբ դեղորայք են գնում: Իսկ քանի որ դեղագործական ոլորտի երկու խոշոր արտադրողներ Չիանստանը և Հնդկաստանը գտնվում են կարանտինի մեջ, դեղորայքի պահանջարկը գերազացնում է առաջարկին: Արդյունքում, շուկայում հայտնվել են կեղծ դեղեր:

 

Իրան օրաթերթ

Ամերիկացի սենատորն առաջարկել է այդ երկրի զորուժը դուրս բերել Սաուդյան Արաբիայից

Լուիզիանայի հանրապետական սենատոր Բիլ Քասիդին ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է դրա հաստատումից հետո 30 օրվա ընթացքում, ամերիկյան զորուժը դուրս բերել Սաուդյան Արաբիայից: Քասիդին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի նավթի առաջարկի աճը ամերիկյան էենրգետիլկ ընկերություններին հնարավորություն չի տալիս մրցակցություն ծավալել համաշխարհային շուկայում:

 

armenpress.am

Կորոնավիրուսից ևս մեկ մարդ է մահացել. դեպքերի թիվը հասավ 12-ի

 Հայաստանում կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք է գրանցվել, այս պահին կա ընդհանուր 12 մահվան դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորսյանը ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում:«Առավոտյան մեկ հոգի էլ մահացավ: Դեռ չենք հայտնել, արդեն 12 մահ ունենք, դա կերևա վաղվա թվերի մեջ: 81 տարեկան քաղաքացի էր՝ ծանր հիվանդություններով»,-ասաց Թորոսյանը:Նա շեշտեց՝ Հայաստանի խնդիրն է մահերի թիվը ցածր պահելով գնալ առաջ: «Մենք այսօր մի քիչ ավելի վստահ ենք մեզ զգում մահճակալային ֆոնդի և թոքերի արհեստական օդափոխության սարքերի առումով: Սակայն մենք մինչև այդ սարքերը գնելն էլ մեզ բավականին լավ էինք զգում, որովհետև 80 հատ առանձին սարք ունեինք արդեն՝ նախքան Չինաստանից գնելը: Բայց մենք պետք է պատրաստված լինենք վատագույնին՝ թե մահճակալային ֆոնդով, թե հագեցվածությամբ, թե դեղերով»,-ասաց նախարարը:Ապրիլի 10-ի առավոտյան հայտնի էր դարձել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահացել է 72-ամյա քաղաքացի․ նա ունեցել է նաև ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է։ Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 11-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 149:

 

armenpress.am

Չինաստանը բժիշկների խումբ է ուղարկել Ղազախստան. Սինխուա

Չինաստանի կառավարությունը Ղազախստան է ուղարկել բժիշկ-փորձագետների խումբ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը: Խմբում ներառված են 10 բժիշկ: Նրանք մասնագիտացված են ինտենսիվ թերապիայի, ինֆեկցիոն հիվանդությունների, չինական ավանդական բժշության գծով:

Չինաստանի մասնագետները ղազախստանցիներին կփոխանցեն իրենց փորձը` կապված բուժման, ախտորոշման, կանխարգելման հետ: Տեղում կանցկացվեն բժիշկների, սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացներ:

Չինաստանից մասնագետների խումբը բերել է նաև բժշկական պարագաներ՝ դիմակներ, պաշտպանիչ հագուստ, սարքավորումներ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

 

armenpress.am

ՄԱԿ-ի կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ ծրագիրը հավաքել է շուրջ 400 մլն դոլար. Deutsche welle

ՄԱԿ-ի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հումանիտար աջակցության ծրագիրն արդեն հավաքել է 396.5 մլն դոլար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, « Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ անվտանգության խորհրդի փակ նիստում, որը կայացել է ապրիլի 10-ին:

Նա տեղեկացրել է, որ ՄԱԿ-ը շարունակում է աշխատել կորոնավիուսի դեմ պայքարի շրջանակում մի քանի ուղղություններով, մասնավորապես տրամադրում է բժշկական սարքավորումներ այն երկրներին, որոնք դրա կարիքն ունեն, աջակցում  հումանիտար առաքելություններին տարբեր պետություններում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկման հարցում:

Անտոնիո Գուտերեշը ծրագրի մեկնարկի մասին հայտարարել էր դեռ մարտի 25-ին:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստն անցկացվել է տեսակապի միջոցով: Այն այս կառույցի առաջին խորհրդակցությունն էր համավարակի հարցով: Դիվանագետի խոսքով, կորոնավիրուսի դեմ պայքարում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դերը շատ մեծ է, քանի այս կառույցը «կարող է նպաստել վարակի հետևանքների թուլացմանը խաղաղության ու անվտանգության համար»:

Անտոնիո Գուտերեշը դրական է համարել այն, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում կրակի դադարեցման իր կոչն աջակցություն է ստացել մի շարք երկրների կողմից: «Հարավային Ամերիկայից մինչև Աֆրիկա, Մերձավոր Արևելքից մինչև Ասիա մենք դիտարկում ենք, տեսնում ենք, թե կոնֆլիկտի կողմերը ինչպես են քայլեր ձեռնարկում համավարակի դեմ պայքարում և բռնության դադարեցման ուղղությամբ»,-նշել է նա: Մյուս կողմից՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդունել է, որ որոշ կոնֆլիկտներ համավարակի պայմաններում նույնիսկ սրվել են և կոչ է արել պահպանել զգուշավորություն:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

 

panarmenian.net

Փաշինյան․ Ցավոք՝ ռեցեսիայի եզրին ենք, ԵԱՏՄ-ում ազատ առևտրի ռեժիմը պետք է անխափան լինի

ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում տնտեսությունը խթանելու և ճգնաժամային ծանր երևույթները հաղթահարելու ուղղությամբ, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի վիդեոկոնֆերանսի իր ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դրանց առաջացումը ոչ ոք այլևս կասկածի տակ չի դնում։

«Ցավոք, մենք անմիջապես ռեցեսիայի եզրին ենք: Ըստ երևույթի, դրանից այլևս անհնար կլինի խուսափել: Ավելին՝ ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինեն այս ճգնաժամի սցենարները, որքան կտևի պանդեմիան, արդյոք այն ապագայում հետընթացներ կունենա, որքան խորը կլինի ճգնաժամը և ինչպիսին կլինի համաշխարհային տնտեսության վիճակն այս պայմաններում: Մենք կարծում ենք, որ ի հայտ եկած աննախադեպ պայմաններում, նախևառաջ, անհրաժեշտ է ապահովել ազատ առևտրի ռեժիմի անխափան գործունեությունը ԵԱՏՄ շրջանակում»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ ԵԱՏՄ-ում ապրանքների և ծառայությունների տեղափոխման սահմանափակումն անընդունելի է համաճարակի պայմաններում և անհրաժեշտ է բեռնափոխադրումների պայմաններ ապահովել: Վարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ տարածքում տրանսպորտային անխափան հաղորդակցությունն առաջնային նշանակություն ունի Հայաստանի համար։

Ըստ նրա՝ ռուս-վրացական սահմանը ռազմավարական նշանակության է դարձել Հայաստանի համար, ինչի համար նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի կառավարությանը:

ԵԱՏՄ կազմում են ՀՀ-ն, ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրըղզստանը։

 

panarmenian.net

Քիսինջեր․ Քաղաքական և տնտեսական քաոսը կարող է ազդել մի քանի սերնդի վրա

  Կորոնավիրուսի պանդեմիայի առաջացրած քաղաքական և տնտեսական քաոսը կարող է սերունդների տևողություն ունենալ։ Այդ մասին ասվում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի՝ The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում։

Կորոնավիրուսի պանդեմիան նախկին դիվանագետը մեծ սպառնալիք է համարում՝ աննախադեպ իր մասշտաբով և գլոբալ բնույթով, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ 96-ամյա գործչի՝ մարդկության երջանկությունն ու ազգերի բարգավաճումը հնարավոր են միայն կառավարությունների հանդեպ մարդկանց վստահության դեպքում։ Հենց իշխանությունները «պետք է կանխատեսեն գալիք արհավիրքները, հաղթահարեն դրանք, իսկ հետո վերականգնեն կայունությունը»։ Քիսինջերը նշել է նաև՝ պանդեմիայի ավարտից հետո կառավարական ինստիտուտներից շատերը ձախողման կդատապարտվեն։

Ըստ նրա՝ հարկավոր է ոչ միայն պայքարել կորոնավիրուսի դեմ, այլև արդեն աշխատել «հետվիրուսային» համաշխարհային կառուցվածքի վրա։