Մամուլի տեսություն 11.04.2020
Վերջերս հրապարակվել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացածներին զանգվածային գերեզմանոցներում թաղելու տեսանյութը, որը մեծ արձագանք է ստացել:
«Քեյհան»
ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերին թաղում են զանգվածային գերեզմաններում. ԱՄՆ-ի ժողովուրդը հավակնոտ համակարգի անարժանության զոհն է դառնում
Հաղորդումների համաձայն, ԱՄՆ-ն, 468 հազար 895 վարակվածներով ու մահվան 16 հազար 697 դեպքերով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքը ավելի քան 161 հազար 504 վարակվածներով ու 7 հազար 67 համացության դեպքերով վերածվել է պանդեմիայի էպիկենտրոնի: Միայն Նյու Յորք քաղաքում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է աշխարհի շատ երկրների թվին: Ուրբաթ օրը, ԶԼՄ-ներում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, որ Նյու Յորքի պատասխանատուները սկսել են կորոնավիրուսի հետևանքով մահացածներին թաղել զանգվածային գերեզմաններում: Այս գերեզմանները ստեղծվել են քաղաքային զբոսայգիներում: Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ավելացել է նաև գործազուրկների թիվը:
«Խորասան»
Իրանի մեծարգո առաջնորդ. «Իրանի ժողովուրդը փայլեց կորոնավիրուսի փորձության դեմ պայքարում»
Շինաների 12-րդ իմամի ծննդյան օրվա առիթով ունեցած ելույթում Իրանի մեծարգո առաջնորդը խոսքն ուղղելով Իրանի ազնիվ ժողովրդին ասել է. «Կորոնավիրուսի փորձության դեմ պայքարող բժիշկներն ու բուժաշխատողները մեր ազգային հպարտությունն են»:
«Մարդոմսալարի»
Իրանի ակտիվներից կազատվի 1.6 մլրդ. դոլար
Իրանի կենտրոնական բանկի ջանքերի արդյուքնում, Լյուքսեմբուրգում գտնվող դատարանը վերացրել է 1,6 միլիարդ դոլար իրանական ակտիվներին հասնելիության արգելքները, և մեկ այլ դատարան ժամանակավորապես արգելել է դրանք տեղափոխել Միացյալ Նահանգներ: Այսպիսով, հավանական է, որ այդ միջոցները կտրամադրվեն Իրանին:
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն խոչընդոտում է ԱՄՀ-ի կողմից Իրանին վարկի տրամադրմանը և ջանքեր է գործադրում արգելափակել արտերկրում գտնվող Իրանի ակտիվները:
Իրանի կենտրոնական բանկի գլխավոր տնօրենն ասել է.«Չնայած ԱՄՆ կառավարության ջանքերին, Իրանը Լյուքսեմբուրգի դատարանում գրանցել է երկու հաղթանակ:
«Քեյհան»
Իրանում աշխատողների նվազագույն աշխատավարձը բարձրացել է 21 տոկոսով
Ավելի քան 40 ժամ տևած բանակցություններից հետո, Իրանի Աշխատանքի բարձրագույն խորհուրդը նախորդ տարվա համեմատ 21 տոկոսով ավելացրել է նվազագույն աշխատավարձը:
news.am
Քաղաքապետարանի կողմից 30 կգ-անոց փաթեթներ են փոխանցվել 2000 տարեցների. Հակոբ Կարապետյան
Երեւան քաղաքի բյուջեից շուրջ 45 մլն դրամ հատկացվեց սոցիալական աջակցության ծրագրերին. Դրա շահառուն հիմնականում միայնակ տարեցներին են, անժառանգ տարեցները: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Դրա նպատակը բացի սոցիալական աջակցությունից, նաեւ այն է, որ տնից դուրս գալու հնարավորինս քիչ առիթներ ունենան: Մասնագետների խորհրդով կազմվել է ցուցակ, կազմվել են փաթեթներ պարենային նաեւ այլ ապրանքների, խնամքի ապրանքների: Շուրջ 30 կգ-անոց արկղեր են, որոնք հանձնվել են 2 հազար տարեցների: Հաշվարկն արվել է այնպես, որ այդ պարենային արկղերում կալորիականությունը համարժեք լինի մեկ ամսվա սննդի պահանջին: Հետեւաբար, այդ մարդիկ հնարավորություն ունենան մեկ ամիս դուրս չգալ տնից»,-ասաց նա:
Խոսնակը նաեւ հիշեցրեց, որ բացի այդ, քաղաքապետը վերջերս հայտարարեց, որ քաղաքապետարանի ողջ անձնակազմի պարգեւավճարային ֆոնդից 130 մլն դրամ փոխանցվել է կորոնավիրուսի դեմ պայքարող բուժանձնակազմին. «Երեւանի քաղաքապետարանի համակարգում աշխատող շուրջ 2 հազար աշխատակիցները իրենց վարձատրության մի մասը զիջել են վարակի դեմ պայքարող շուրջ 1800 բուժաշխատողի՝ չհաշված, որ քաղաքապետը զիջել է իր մարտ ամսվա աշխատավարձն ամբողջությամբ»:
news.am
ԱՄՆ նախագահն Իտալիային օգնություն տրամադրելու մասին հուշագիր է ստորագրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իտալիային օգնություն տրամադրելու մասին հուշագիր է ստորագրել, ասվում է Սպիտակ տան կայքում:
«Իտալիայի Հանրապետությունը ԱՄՆ-ի մտերիմ եւ ամենահին դաշնակիցներից է, որտեղ կորոնավիրուսը խելել է 18 000 մարդու կյանք: Իտալիայի առողջապահական համակարգին կոլապս է եւ խորը ռեցեսիա է սպասվում: Իտալիայի կառավարությունը դիմել է Միացյալ Նահանգներին օգնության համար»,- ասվում է կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:
7or.am
Ապրիլի 24-ին տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ. Նիկոլ Փաշինյան
Որոշում է կայացվել ապրիլի 13-ից ամբողջությամբ թույլատրել բացօթյա շինարարական գործունեությունը, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, իսկ ապրիլի 20-ից հետո կվերականգնվի տեքստիլ ոլորտի, տնտեսական խանություների գորունեությունը կվերսկսի: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը:
«Այստեղ մեզ համար ամենառիսկային խումբը տեքստիլ ոլորտն է, որովհետև, գիտեք, այսօրվա մեծ թվերի հիմնական տանող ուժը տեքստիլ արտադրությունն է եղել, բայց մենք հասկանում ենք նաև, որ մարդիկ պետք է աշխատեն ու առաջիկայում ավելի մանրամասն խորհրդակցություններ կանցկացնենք տեքստիլ ոլորտի մեր գործորորների հետ, որպեսզի կարողնանք նրանց ցույց տալ, թե ինչ կանխարգելիչ աշխատանքներ կան, որպեսզի այս իրավիճակում արտադրությունը հնարավորինս անվտանգ լինի»,-ասաց վարչապետը:
Անդրադառնալով ապրիլի 24-ի միջոցառումներին, նա նշեց, որ քաղաքացիների մասնակցությունը դրան պետք սահմանափակվի, որովհետև եթե դրանք սովորական ընթացակրգով լինեն, ապա համաճարակի անվերահսկելի բռնկում կլինի:
«Ապրիլի 24-ին տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ, այիսնքն այն պաշտոնյաներն, ովքեր արարողակարգային անելիք ունեն, դա կանեն: Սա վերաբերում է նաև մայիսի 8-ին և 9-ին, բնականաբար մայիսի 1-ի հետ կապված էլ զանգվածային միջոցառումներ չեն լինի: Ես խնդրում եմ, որ մեր հայրենակիցները ըմբռնումով մոտենան այս որոշումներին»,-ասաց Փաշինյանը:
panorama.am
Եվրոպան պատրաստ է փակել սահմանները մինչև աշուն
Շենգենյան երկրների սահմանները հնարավոր է փակ մնան մինչև աշում աշուն, գրում է «Լենտա.ռու»-ն՝ մեջբերելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ արհմիության ղեկավարների հետ համատեղ ստեղծած մասնավոր տեսահոլովակին։
Պետության ղեկավարը հայտնել է, որ ինքը հոռետես է և խնդրում է պատրաստվել Եվրոպայի մեկուսացման երկար ժամանակահատվածին: Մակրոնը բացատրել է, որ պետք է միջոցներ ձեռնարկվեն՝ կապված Եվրոպայի և աշխարհի տարբեր տարածաշրջաններում համաճարակի տարածման հետ:
Ապրիլի 13-ին Ֆրանսիայի նախագահը ծրագրում է դիմել համաքաղաքացիներին: Ամենայն հավանականությամբ, կհայտարարվի սահմանների, այդ թվում ՝ ԵՄ երկրների միջև սահմանների փակման ժամկետի մասին։
ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից Եվրոպա մուտքի փակման որոշումը ընդունվել է մարտի կեսերին՝ կորոնավիրուսային վարակի վատթարացող իրավիճակի ֆոնին: Ըստ նախնական որոշման՝ արգելքը պետք է տևեր մեկ ամիս:
tert.am
ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ դեսպանը ծանոթացել են կորոնավիրուսի հետազոտման շարժական լաբորատորիայի աշխատանքներին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ապրիլի 11-ին ծանոթացել են Երևանում բացազատված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայի աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է շարժական լաբորատորիան սպասարկող անձնակազմի հետ, ծանոթացել առաջին նմուշառումների արդյունքներին, նախապես վարակազերծված լաբորատորիայում հետաքրքրվել դրա հնարավորություններով։
Շարժական լաբորատորիան ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել երկու պետությունների պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում:
Նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցելու, ինչպես նաև հայ գործընկերներին այդ ոլորտում իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելու նպատակով Հայաստանում են նաև ՌԴ զինված ուժերի մասնագետները: ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության սպաները ռուս գործընկերների հետ արդեն իրականացնում են լաբորատոր հետազոտություններ, անցկացնում վերապատրաստման պարապմունքներ, քննարկումներ ընթացիկ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։
Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կարող է հետազոտություններ իրականացնել ցանկացած տեղանքում և եղանակային բարդ պայմաններում՝ ապահովելով իրականացվող ստուգումների 99% ճշգրտություն:
tert.am
Մահացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանը
Ապրիլի 10-ին կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանը:
Ռիմա Խաչատրյանը ծնվել է 1938թ. ապրիլի 3-ին Երևանում: 1960թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բիոքիմիական ֆակուլտետը, իսկ 1965 թվականին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրարային ֆակուլտետը:
Տիկին Խաչատրյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1961 թվականին: Շուրջ 60 տարվա անընդմեջ աշխատանքային գործունեության 55 տարիներին նա դասավանդել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում: Ավելի քան հինգ տասնամյակ ղեկավարելով Հայաստանի բուժաշխատողների խոշորագույն արհեստակցական կազմակերպություններից մեկը`Ռ. Խաչատրյանը գործուն մասնակցություն է ունեցել ուսումնակրթական խնդիրների, բժիշկ-մանկավարժների աշխատանքային ու սոցիալական շահերի ու իրավունքների ներկայացման ու պաշտպանության գործընթացներին: Տասնամյակների գիտամանկավարժական անբասիր գործունեության ընթացքում Ռ. Խաչատրյանն անգնահատելի ներդրում է ունեցել Հայաստանում միջնակարգ բժշկական կրթության շարունակական համակարգի զարգացման, դասավանդման մեթոդների կատարելագործման, երկրի միջին բուժանձնակազմի ձևավորման գործում:
Միջնակարգ բժշկական կրթության համակարգի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Ռ. Խաչատրյանը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: ՀՀ Նախագահի հրամանագրով Ռ. Խաչատրյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում։ «Դեղագործական գործ» «Անօրգանական քիմիա» (երկհատորյա) և «Անալիտիկ քիմիա» դասագրքերի հեղինակն էր: