Մամուլի տեսություն 12-05-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119287-Մամուլի_տեսություն_12_05_2020
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անգնած է երկնըտրանքի միջև, կապված կորոնավիրուսի և ԱՄՆ-ի տնտեսության վերաբերյալ որոշման հետ:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Ապրիլ 12, 2020 14:16 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12-05-2020

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անգնած է երկնըտրանքի միջև, կապված կորոնավիրուսի և ԱՄՆ-ի տնտեսության վերաբերյալ որոշման հետ:

«Մարդոմսալարի» օրաթերթ

ԱՄՆ-ն Թրամփի անրոշության գերին է դարձել

ԱՄՆ-ը խոշոր վնասներ է կրել կորոնավիրուսի պանդեմիայից: Մինչ այժմ ոչ ոք չէր ենթադրում, որ  COVID 19 հիվանդության պատճառով, այդ երկիրը կարող է կաթվածահար լինել:

Նախագահական ընտրությունների դեմոկրատական թեկնածու Ջո Բակդենը ամենամեծ օգուտն է քաղելու այդ իրավիճակից: 

Դոնալդ Թրամփը  հարձակողական ոճով ու հույս տալով փորձում է պահպանել իր դիրքը, սակայն ԱՄՆ-ում տիրող  իրավիճակը  բարենպաստ չէ Սպիտակ տան համար:  

Վերջին տվյալների համաձայն, ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 500 հազարը: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 18 հազար 761-ի: Նյու Յորք նահանգում մոտ 160 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով: Այս թիվն ավելի մեծ է, քան աշխարհի ցանկացած այլ երկրում արձանագրված թվերը:

 

«Քեյհան» օրաթերթ

Իրանում արտադրվել են կորոնավիրուսի հայտնաբերման և ախտորոշման թեստեր 

Իրանում նախագահի գիտության և տեխնոլոգիայի հարցերով տեղակալի հաղորդակցության և տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն, փոխնախագահ Սուրենա Սաթարիի ներկայությամբ տեղի է ունեցել  կորոնավիրուսի ախտորոշման թեստերի  հոսքագծի բացումը: 

Անդրադառնալով կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության ոլորտում Իրանի բարձր հնարավորություններին , Սաթարին ասել է. «Այս պահին մենք կարող ենք հենվելով մեր հնարավորությունների վրա արտադրել անհրաժեշտ բժշկական սարքավորումներն ու պարագաները»:

 

«Էբթեքար» օրաթերթ

Իրանը դիմադրում է կորոնավիրուսին

Անկասկած, կորոնավիրուսի պանդեմիան փոխեց բազմաթիվ սոցիալական, քաղաքական, տնտեսական և մշակութային հավասարումները և հարաբերությունները տարբեր միջազգային մակարդակներում: Փոփոխություններ, որոնք նախկինում տեղի էին ունենում  կառավարությունների կառուցվածքում և աշխատանքում, կախված տվյալ  հասարակության մշակույթից: 

Սակայն պանդեմիայի առաջացրած փոփոխությունը վերաբերում է որոշումներ կայացնելու կարողությանը և կառավարությունների հետ ժողովուրդների համագործակցությունը: Անկասկած կորոնավիրուսը կբացահայտի ճգնաճամի պայմաններում կառավարությունների աշխատանքի թափանցիկությունը և աշխատանքի արդյունավետությունը:

 

«Աֆթաբե յազդ» օրաթերթ

Աղքատների շրջանում կորոնավիրուսի զոհերի թիվն ավելի մեծ է

Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարությունը հայտարարել է. «Վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսից մահացությունն ավելի բարձր է աղքատների շրջանում, քանի որ նրանք հասանելիություն չունեն բժշկական պարագաներին և ծառայություններին»: Նա հավելել է, որ վիրուսի տնտեսական ազդեցությունը աղքատների վրա ավելի մեծ է, քան հարուստների վրա: 

 

armedia.am

Ռուսաստանը Հայաստանին կփոխանցի կորոնավիրուսի ախտորոշման 20 հազար թեստ

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին կտրամադրի 20 հազար թեստ կորոնավիրուսը ախտորոշելու համար։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի տնօրեն Աննա Պոպովան։

«Ռուսաստանը մոտ ժամանակներս Եվրասիական տնտեսական միության երկրներին կփոխանցի թեստ-համակարգեր կորոնավիրուսի ավելի քան 50 հազար հետազոտություն անցկացնելու համար:

Բացի այդ, Հայաստանին ապրիլի 10-ին 20 հազար ռեագենտ է փոխանցվելու հետազոտությունների համար»,- ասել է Պոպովան։

 

ermenihaber.am

Թուրքական մամուլը սկանդալային է որակել Չինաստանի կողմից Հայաստան ուղարկված տուփերի վրայի գրությունը

Թուրքական մամուլն անտարբեր չի մնացել ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ժամանած մարդասիրական օգնության տուփերի վրայի հայտնի գրության նկատմամբ։

Չինաստանի կողմից Արարատ լեռան հիշատակումը որպես Հայաստանի խորհրդանիշ հունից հանել է թուրք լրագրողներին։

Նրանք այս գրությունը սկանդալային են որակել և նշել, որ Թուրքիայում այս երևույթը բողոքի ալիք է բարձրացրել հասարակության շրջանում։

Հիշեցնենք, որ պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան էր ուղարկվել ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակ։

Չինաստանից Հայաստան եկող օգնության արկղերի վրա գրված էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:

 

aysor.am/

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մոտ 159 հազար քաղաքացի մնում է բժիշկների հսկողության տակ (ТАСС)

Ռուսաստանում մոտ 159 հազար քաղաքացի մնում է բժիշկների հսկողության տակ՝ կորոնավիրուսով վարակի կասկածանքով, հայտնում է стопкоронавирус.рф ռեսուրսի Telegram-ի ալիքը:

 

««Ռոսպոտրեբնադզորի» տվյալով` ապրիլի 11-ի դրությամբ` բժշկական հսկողության տակ է գտնվում մոտ 159 հազար մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ուրբաթ «Ռոսպոտրեբնադզորը» հայտնել էր, որ բժշկական հսկողության տակ է մոտ 162 հազար մարդ։ 

 

Նշվում է, որ անցկացվել է  կորոնավիրուսի 1,18 մլն լաբորատոր հետազոտություն:

 

operativ.am

Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կյանքով է պարտական բժիշկներին

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շնորհակալություն է հայտնել Սուրբ Թոմասի հիվանդանոցի բժիշկներին, որոնք կորոնավիրուսից բուժել են նրան, հաղորդում է BBC News-ը։

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքից պալատ տեղափոխվելուց հետ իր առաջին հանրային հայտարարության ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետն արտահայտել էր իր զգացմունքները խոսքերով․ «Բառերը չեն հերիքի նրանց երախտիքս հայտնելու համար։ Ես պարտական եմ նրանց կյանքով»։

Հիշեցնենք, որ 55-ամյա Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսով հոսպիտալացվել էր անցած կիրակի, իսկ երկուշաբթի տեղափոխվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Հինգշաբթի նրան տեղափոխել էին պալատ, որից հետո հայտնի էր դարձել, որ նա արդեն կարողանում է կարճ հեռավորություն քայլել։