Մամուլի տեսություն 14.05.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119363-Մամուլի_տեսություն_14.05.2020
Իրանի առողջապահության նախարարությունը հետազոտություններ է իրականացնում՝ առաջիկա ինը ամիսների ընթացքում կորոնավիրուսի պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Ապրիլ 14, 2020 10:19 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 14.05.2020

Իրանի առողջապահության նախարարությունը հետազոտություններ է իրականացնում՝ առաջիկա ինը ամիսների ընթացքում կորոնավիրուսի պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ:

Ջավան օրաթերթ

Իրանի 24 նահանգներում կորոնավիրուսի պանդեմիան գնում է անկման ընթացքով

Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը նման է շախմատային խաղի, քանի որ վիրուսի հաջորդ քայլը հնարավոր չէ կանխատեսել:

Ամեն դեպքոմ, պատժամիջոցների պայմաններում կորոնավիրուսի դեմ Իրանի պայքարը առիթ դարձավ, որպեսզի Իրանը համաշխարհային մակարդակով բարձր դիրք զբաղեցնի այդ պայքարում: Նախորդ օրերի համեմատ, Իրանում կորոնավիրուսի աճի տեմպերը սկսել են նվազել: Նվազման միտումը հատկապես նկատելի է  մի շարք նահանգներում:

 

Մարդոմսալարի օրաթերթ

Նավթի համաշխարհային գներում նկատվել է փոփոխության միտում

Ռուսաստանը և ՕՊԵԿ-ի անդամ երկրները, վերջերս համաձայնության եկան նավթի արդյունահանման համաշխարհային ծավալը հասցնել օրական 9.7 միլիոն բարելի: Համաձայնագիրը, որի արդյուքնում նավթի արտադրաչափը նվազելում է  10 տոկոսով,  հնարավորություն կտա կանխել կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով, համաշխարհային շուկայում նավթի գնի հետագա անկումը:

 

Էբթեքար օրաթերթ

Իրանի ֆոնդային բորսան կարող է  տնտեսության համար պատմական հնարավորություն ապահովել

Իրանի ֆոնդային բորսան հայտնվել է պատմության մեջ աննախադեպ իրավիճակում: Բորսայում  գրանցվել է կանխիկ գումարի շրջանառության աննախադեպ ռեկորդ, ինչը կարող է  երկսայր թրի էֆեկտ ունենալ:

Այս իրավիճակի հետագա խորացումը կարող է դրական մեծ ազդեցություն ունենալ  տնտեսության վրա, սակայն մյուս կողմից, շուկայից կանխիկի միանգամից դուրս բերելը կարող է շոկայինա զդեցությունթ ողնել տնտեսության վրա:

 

Արմանե Մելլի օրաթերթ

Իրանում մեկնարկել է  պլազմոթերապաիայի միջոցով կորոնավիրուսի բուժման ծրագիրը

Իրանում կորոնավիրուսի տարածվածության միտումը սկսել է նվազել: Անցած ամիս, վարակվածների թիվն ամեն օր կազմում էր 2 հազար մարդ: Սակայն ներկա դրությամբ, այդ թիվը նվազել է, հասնելով 1600-ի:

Առոջապահության նախարարությունը հայտարարել է, որ հետազոտություններ են իրականացվում՝ առաջիկա 9 ամիսների ընթացքում կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ:

Բացի այդ, առոջպահության նախարարությունը և կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբը, Ղոմի, Թեհրանի, Արդաբիկի և Սպահանի բժշկագիտական համալասարանների աջակցությամբ, սկսել են պլազմոթերապիայի միջոցով կորոնավիրուսի բուժման ծրագիրը: Այս շրջանակներում, Մաշհադ քաղաքը և Խորասան ռազավի նահանգը նույնպես միացել են այդ ծրագրին:

 

 armenpress.am

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը վերջին մեկ օրում ավելացել է 2 հազար 774-ով

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը վերջին մեկ օրում ավելացել է 2 հազար 774-ով՝ դառնալով 21 հազար 102: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ վարակվածության դեպքերը գրանցվել են 82 շրջաններում:

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ երկրում կորոնավիրուսով վարակվածության դեպքերն ավելացել են 15.1 տոկոսով: Առողջացել է 1694 մարդ (վերջին մեկ օրում՝ 224 մարդ), 170-ը՝ մահացել (վերջին մեկ օրում 22):

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։ 

 

 armenpress.am

Կառավարությունը տուժած ոլորտների գրանցված 27 հազար աշխատակցի կտրամադրի աջակցություն

 Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու հանդիսացող տուժած ոլորտների  գրանցված աշխատողներից 27 հազարն արդեն կարող է աջակցություն ստանալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«8-րդ միջոցառումը նախատեսված է տուժած ոլորտների գրանցված աշխատողների համար։ Այն մեկնարկել է ապրիլի 13-ին և մի քանի ժամվա ընթացքում ֆիզիկական անձանցից մենք ստացել ենք ավելի քան 45 հազար դիմում։ Քաղաքացիները մուտք են գործել ssa.am կայք և գրանցվել։ Դրանցից հաստատվել է 27 հազարը, նրանց վճարումներն այսօր առավոտից սկսել են։ Միջոցառման համար ընդհանուր առմամբ տրամադրվել է 1․8 մլրդ դրամ», - նշեց Բաթոյանը։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար գործարկել է 11 միջոցառում։

 

 armenpress.am

ԱՀԿ-ն համեմատել է կորոնավիրուսի ու «խոզի գրիպի» ցուցանիշները. ՌԻԱ Նովոստի

  Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը համեմատություն է անցկացրել COVID-19-ի ու «խոզի գրիպի» ցուցանիշների, վարակի տարածվածության միջև:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ «խոզի գրիպի» ժամանակ վարակը տարածվում էր 2009 թվականի հունվարից մինչև 2010 թվականի օգոստոսը: Այդ ընթացքում աշխարհում վարակվել էր 1.6 մլն մարդ: Գրանցվել էր մահացության 18 հազար 449 դեպք: ԱՀԿ ղեկավարը նշել է, որ կորոնավիրուսի դեպքում մահացության ցուցանիշը «խոզի գրիպի» համեմատ մի քանի անգամ ավելի է:

«Մենք գիտենք, որ կորոնավիրուսը շատ արագ տարածվում է և որ այն մահացու է: Այն 10 անգամ ավելի մահացու է, քան 2009 թվականին տարածում գտած գրիպի պանդեմիան»,- նշել է Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը:

ԱՀԿ ղեկավարը հիշեցրել է, որ կորոնավիրուսի տարածումը կանգնեցնելը հնարավոր է վարակի վաղ հայտնաբերման, թեստավորման, մեկուսացման և կոնտակտավորներին վերահսկելու պարագայում:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։  

 

panarmenian.net

Չինաստանը կորոնավիրուսային անկումից հետո վերականգնում է արտահանումը

  Չինաստանը կորոնավիրուսի պատճառով անկումից հետո վերականգնում է արտահանումը։ Մարտին արտահանման ծավալը Չինաստանից կրկին կրճատվել է՝ անկումը տարեկան կտրվածքով կազմել է 6,6 տոկոս։ Միաժամանակ, արտահանումը ՉԺՀ-ից մարտին նվազել է շատ ավելի քիչ, քան հունվար-փետրվարին, երբ արտահանումը նազվել էր 17,2 տոկոսով, գրում է Deutsche Welle-ն։

Հունվար-փետրվարի ցուցանիշները համատեղ են հաշվառվում չինական Նոր տարվա պատճառով։

Վիճակագրական տվյալները վկայում են, որ մարտին չինական ներկրման ցուցանիշները ևս զգալի կայունացել են։ 2020-ի առաջին 2 ամսվա 4 տոկոս անկումից հետո, մարտին ներկրումը նվազել է միայն 0,9 տոկոսով։ Ընդհանուր առմամբ, մարտին Չինաստանն արտահանել է 185,15 մլրդ դոլարի ապրանք, ներկրել՝ 165,25 մլրդ դոլարի։

Կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով Չինաստանում ձեռնարկված խիստ միջոցների հետևանքով երկրի տնտեսությունը հունվարի վերջին գործնականում կանգ էր առել։ Այդ միջոցների հետևանքներն առավել զգացվեցին փետրվարին, սակայն վերջին շաբաթներին Չինաստանի գործարաններն ու ձեռնարկությունները վերսկսում են աշխատանքը։

 

panarmenian.net

Իսպանիան և Իտալիան մեղմացնում են կարանտինը

  Կորոնավիրուսի համաճարակից առավել շատ տուժած եվրոպական երկրները՝ Իսպանիան և Իտալիան, մեղմացնում են կարանտինի ռեժիմը։ Իտալիայում սկսում են բացել խանութները, իսկ Իսպանիայում նույնիսկ գործարաններն են վերսկսում աշխատանքը, գրում է BBC-ն։

Մինչդեռ ԱՀԿ-ն հորդորում է այդ երկրներին չշտապել, Եվրամիությունը ևս դժգոհ է Մադրիդի որոշումից։

Ավստրիայում ևս ապրիլի 14-ից հազարավոր խանութներ կբացվեն։ Իրավիճակը Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում անփոփոխ է մնում՝ հիվանդության գագաթնակետն այդ երկրները դեռ չեն հաղթահարել։

Գերմանիան քննարկում է որոշ միջոցների մեղմացման հնարավորությունը։

Մոսկվայում ապրիլի 15-ից տրանսպորտից կարելի է օգտվել միայն հատուկ անցաթղթով։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է մոտ 2 միլիոնի։ Մահացել է 119,686 մարդ։

 

panarmenian.net

Գիտնականներ․ Կորոնավիրուսը դեպքերի 70%-ում փոխանցվում է ախտանիշներ չունեցողներից

 Սինգապուրցի գիտնականները կարծում են, որ կորոնավրուսով վարակման մոտ 70%-ի դեպքում վարակը փոխանցվում է ախտանիշեր չունեցող վարակակիրներից։

«Հետազոտությունները վկայում են, որ COVID-19-ով արդեն վարակվածների 50-70 տոկոսը ոչ մի ախտանիշ չի ունենում՝ այդ վիճակում նրանք կարող են լինել մոտ 4 շաբաթ՝ տարածելով վարակը»,- ասել է վարակաբան Լիոն Նոէ Նամը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա կարծիքով՝ եթե «ախտանիշեր չունեցողներն ի վերջո նույնիսկ չհիվանդանան, նրանք կկարողանան իմունիտետ ձեռք բերել, թեև դրա համար մի քանի տարի կպահանջվի»։

Վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լեո Ի Սինը կարծում է, որ վիրուսի փոխանցումը ախտանիշեր չունեցող վարակակրից կորոնավիրուսի դեմ պայքարի ամենամեծ մարտահրավերներից է։ Ըստ նրա՝ դա հաճախ մոլորեցնում է վարակակիրներին իրենց առողջական վիճակի հարցում և նրանք շարունակում են սովորական կյանքով ապրել՝ չգիտկցելով վարակի տարածման վտանգը։

Սինգապուրում կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերը գերազանցել են 2900-ը, 9 մարդ մահացել է։