Մամուլի ետսություն 15.05.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119409-Մամուլի_ետսություն_15.05.2020
Իրանը բացել է դիմակների արտադրության տարածաշրջանի ամենախոշոր գործարանը, որի արտադրական հզորությունը կազմում է օրական 4 միլիոն դիմակ:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Ապրիլ 15, 2020 11:56 Asia/Tehran
  • Մամուլի ետսություն 15.05.2020

Իրանը բացել է դիմակների արտադրության տարածաշրջանի ամենախոշոր գործարանը, որի արտադրական հզորությունը կազմում է օրական 4 միլիոն դիմակ:

Քեյհան օրաթերթ

Իրանում բացվել է դիմակների արտադրության տարածաշրջանի ամենախոշոր գործարանը

Իրանի առաջնորդի հրամանների գործադրման շտաբի ղեկավար Մուհամմադ Մոխաբերը, գործարանի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ իրանական գիտելիքահենք ընկերությունների համագործակցությամբ,  հնարավոր է եղել արտադրել դիմակների արտադրության համար նախատեսված սարքավորումները: Նա հավելել է. «Գործարանը կառուցվել է մեկ ամսում և ունի օրական 4 միլիոն դիմակ արտադրելու կարողություն»:

Մոխաբերը հավելել է, որ ներկա պահին գործարանն արտադրում է օրական մեկ միլիոն դիմակ և այդ քանակն ավելանալու է: Նրա խոսքերով. «Գործարանում արտադրովում են ֆիլտրով, N95 և նանոդիմակնքեր: Գործարանում տեղադրված սարքավորումները նախագծվել ու արտադրել են իրանական գիտահետազոտական  ընկերությունների կողմից՝ 23 օրում»:

 

Խորասան օրաթերթ

ԱՀԿ. Առայժմ չկան ապացույցներ, որ կորոնավիրուսը կարող է փոխանցվել դիակներից

Կորոնավիրուսի պանդեմիան  տարածվեց շատ արագ, անակնկալի բերելով աշխարհին ու փոխելով համաշխարհային հանրության սովորությներն ու կյանքի տեմպը:

Երկու օր առաջ, ԱՀԿ-ն հայտարարել է, որ այս պահին չկա որևէ ապացույց, որ  կորոնավիորւսը կարող է փոխանցվել դրա հետևանքով մահացածներից մարմիններից:

 

Ջավան օրաթերթ

ԻԼԻՊ-ի վիրուսի տարածումն Իրաքում՝ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում

Իրաքի շիաները հայտարարել են, որ կսատարեն վարչապետին միայն այն դեպքում, եթե նա գործադրի ԱՄՆ-ի զորուժն այդ երկրից դուրս բերելու օրինագիծը:

Սակայն Իրաքի կառավարության վերաբերյալ ամերիկացիների ելույթների բովանդակությունից կարելի է հասկանալ, որ Վաշինգտոնը փորձեում է տարածել այն միտքը, թե կորոնավիրուսի ճգնաժամը , տնտեսական ճգնաժամը և Իսրայելին ընդդիմացող ուժերի զինաթափումը պետք է լինեն այդ երկրի առաջիկա կառավարության առաջնահերթությունները:

Իսկ ԻԼԻՊ-ի վերականգնումն այս պայմաններում, լավագույն առիթն է, որպեսզի ամերիկյան զորուժը շարունակի Իրաքում իր ներկայությունը:

 

Աֆթաբե Յազդ օրաթերթ

Համաշխարհային մրցակցությունը և կորոնավիրուսը

Մարդկության պատմության ողջ ընթացքում, տարբեր երկրների, կառավարությունների ու ժողովուդրների միջև առկա է եղել մրցակցություն: Եվ այդ մրցակցության ժամանակ կողմերն օգտվել են հնարավոր բոլոր միջոցներից՝ հակառակորդին հաղթելու համար: Բնական աղետները նույնպես կարևոր դերկատարություն են ունեցել այդ մրցակցության մեջ: Եվ կորոնավիրուսի աղետը, անկախ նրանից այն տարածվել է մարդու միջոցով թե՝ բնությունից, նույնպես իր ազդեցությունն է թողել այս մրցակցության վրա:

Լիբերալ-դեմոկրատական ու տոտալիտար-կումունիստական համակարգերի հակազդեցությունը կորոնավիրուսին շատ կարևոր է, քանի որ այս պանդեմիան խոշոր փոփոխություններ է իրականացրել աշխարհում: Կորոնավիրուսի պանդեմիայի բացասական ամենամեծ ազդեցությունը կրելու է տնտեսությունը, որը ինչպես առանձին վերցված երկրների, այնպես էլ ամբողջ աշխարհի համար կարևոր առաջնահերթություն է:

 

armenpress.am

«Տուր դը Ֆրանս»-ը հետաձգվել է  

Հեծանվասպորտի հեղինակավոր «Տուր դը Ֆրանս» (Tour de France)-ը հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: «Տուր դը Ֆրանս»-ն այս տարի կանցկացվի օգոստոսի 29-ին մինչև սեպտեմբերի 20-ը: Ի սկզբանե այն պլանավորվում էր անցկացնել հունիսի 27-ից հուլիսի 19-ը:

«Tour de France»-ը համարվում է հեծանվասպորտի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը: Առաջին անգամ այն անցկացվել է 1906 թվականին: «Տուր դը Ֆրանս» հեծանվային մրցավազքը ստեղծվել է որպես գովազդային նախագիծ L’Auto (այժմ L'Équipe) օրաթերթի համար: «Տուր դը Ֆրանսը» բաղկացած է 21 փուլից, որոնցից յուրաքանչյուրը տևում է մեկ օր: Մրցավազքի ամբողջական երկարությունը կազմում է 3000-4000 կմ:

 

 

armenpress.am

Կառավարությունը 7 500 տնտեսավարողի տրամադրել է աջակցություն

 Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման շրջանակում արդեն 7500 շահառու ստացել է համապատասխան ֆինանսական միջոցները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։

«5-րդ միջոցառման նպատակն է պետությունից անհատույց դրամական օժանդակություն տրամադրել 2-50 աշխատակից ունեցող տնտեսավարողներին՝ աշխատավարձի ֆոնդի մոտ 16-50 տոկոսի չափով։ Մենք շարունակում ենք ուսումնասիրել՝ բացահայտելու այն ոլորտները, որոնք լրացուցիչ հարվածներ են կրում կորոնավիրուսի տնտեսական շոկերի արդյունքում»,- նշեց Ավանեսյանը։

Կառավարության հաստատած 5-րդ ծրագրով դրամաշնորհ կարող են ստանալ բոլոր այն տնտեսավարողները, որոնք 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 1-ն անընդհատ ունեցել են 2-50 վարձու աշխատակից, և նրանց վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում։ Դրամաշնորհը հասանելի է ապրիլի 1-ից։

Դրամաշնորհի չափը կազմելու է մոտավորապես ընդհանուր աշխատավարձի ֆոնդի 16-50 տոկոսը։ Մասնավորապես, մինչև 5 աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում տնտեսավարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար մեկ ամսվա աշխատավարձի ֆոնդը բաժանվում է աշխատակիցների թվին։ 5 և ավել աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում աջակցության չափը հաշվարկվում է ընկերության ամսական միջին աշխատավարձի չափը բազմապատկելով աշխատակիցների ընդհանուր թվի մեկ հինգերորդ մասով։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար գործարկել է 12 միջոցառում։

 

 

armenpress.am

Դանիան Եվրոպայում առաջինն է վերաբացում դպրոցները

 Դանիան Եվրոпայում առաջին երկիրն է, որը սահամանափակումներ մտցնելուց հետո բացում է դպրոցներն ու մանկապարտեզները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով«Agence France-Presse»-ին: Նշվում է, որ ապրիլի 15-ից բացվում են մանկապարտեզները և մինչև 5-րդ դասարանի համար նախատեսված դպրոցները, սակայն ոչ բոլոր հաստատություններն են դրան պատրաստ:

 Մայրաքաղաք Կոպենհագենում աշխատանքը վերսկսել է հաստատությունների 35 տոկոսը, իսկ ընդհանուր երկրում պարապմունքները սկսել են 98 կոմունաների կեսում: Մնացածները խնդրել են ժամանակ, որպեսզի հարմարվեն սանիտարական նորմերին: Մասնավորապես, դպրոցները պարտավոր են ապահովել դասասեղանների միջև երկու մետր հեռավորություն և ստեղծել հանգստի կազմակերպման հնարավորություն փոքր տարիքի երեխաների խմբերում: Սպասվում է, որ երկրում բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները կբացվեն ապրիլի 20-ին:

Դանիայում շատ ծնողներ համաձայն չեն դպրոցները բացելու կառավարության որոշման հետ: Ոմանք նշում են, որ չեն պատրաստվում իրենց երեխաներին ուղարկել դպրոց:

Դանիայում կորոնավիրուսով վարակվածության 6 հազարից ավելի դեպք կա գրանցված: Մահացել է շուրջ 300 մարդ:

 

panarmenian.net

Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատվել է 4․1%-ով. Ըստ Ալիևի՝ կորուստը կարող է $1 մլրդ կազմել

  Նավթի գնի անկման պատճառով Ադրբեջանի կորուստները կարող են կազմել $1 մլրդ, հայտնել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։

«Եթե նավթի գինը չբարձրանա անհրաժեշտ մակարդակի, հավելյալ կորուստներ կունենանք, որոնք կարող են կազմել մոտ $700 մլն, իսկ հնարավոր է նաև հասնեն $1 մլրդ-ի»,-հայտնել է Ալիևը, փոխանցում է Turan.az-ը։

Ըստ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR-ի)՝ 2020-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ադրբեջանական նավթի արդյունահանման ծավալները կրճատվել է 4․1%-ով՝ հասնելով 9․3 մլն տ:

2020-ի հունվար-մարտ ամիսների տվյալներով Ադրբեջանում գազի արդյունահանման ծավալը կազմել է 9․9 մլրդ խմ, ինչը 10․1%-ով ավելին է 2019-ի առաջին կիսամյակի համեմատ։

2020-ի մարտին նավթի համաշխարհային գները վերջին 20 տարում հասան ռեկորդային ցածր մակարդակի։ Նավթի գնի նվազման հիմնական պատճառ էր համարվում Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի՝ նավթ արտահանող ամենախոշոր երկրների նավթի արտահանման սահմանափակումների վերաբերյալ անհամաձայնությունները։

 

2019-ի տվյալներով՝ SOCAR-ի նավթի արդյունահանման ծավալը կազմել է մոտ 7․6 մլն տոննա, իսկ գազի արդյունահանման ծավալը կազմել է 6․8 մլրդ խորանարդ մետր։

 

panarmenian.net

Թրամփը կասեցրել է ԱՀԿ ֆինանսավորումը

  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կասեցնել ԱՄՆ անդամավճարների մուծումն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բյուջե։

Ըստ Թրամփի՝ կազմակերպությունը չի կարողացել համարժեք արձագանքել կորոնավիրուսի պանդեմիային, գրում է BBC-ն։

Թրամփը կարգադրել է կասեցնել ֆինանսավորումը, մինչև կպարզվի կազմակերպության դերը մոլորակով մեկ վիրուսի տարածման գործում՝ շատ հեռու Չինաստանից, որտեղ այն հայտնվել է։

«Իրողությունն այն է, որ ԱՀԿ-ն բավարար քանակի ինֆորմացիա չի ստացել, չի տարածել ժամանակին և թափանցիկ։ Աշխարհը հուսով է, որ ԱՀԿ-ն կաշխատի երկրների հետ, որպեսզի առողջության միջազգային սպառնալիքների մասին հստակ տեղեկատվությունը ժամանակին տարածվի, իսկ եթե դա չի արվում՝ ինքը աշխարհին ճշմարտությունը ներկայացնի իրավիճակի վերաբերյալ։ ԱՀԿ-ն չի կատարել իր այդ հիմնական պարտավորությունը և պետք է պատասխանատվություն կրի։ Ժամանակն է»,- ասել է Թրամփը։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ ՄԱԿ գործակալությունը տարածել է չինացիների ապատեղեկատվությունը, ինչը հանգեցրել է պանդեմիայի ավելի մեծ մասշտաբներին։

ԱՄՆ-ն ԱՀԿ-ի ֆինանսավորման խոշորագույն աղբյուրն է։ Միայն 2019-ին ԱՄՆ անդամավճարը կազմել է $400 մլն՝ ԱՀԿ բյուջեի 15 տոկոսը։

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր հերթին հայտարարել է, որ հիմա առողջապահական կազմակերպությունների ֆինանսավորումը կրճատելու ժամանակը չէ, այլ հարկավոր է համերաշխ լինել կորոնավիրուսի դեմ պայքարում։