Մամուլի տեսություն 16-05-2020
Գերմանական Der Spiegel պարբերականը, քննելով Սպիտակ տան գործունեությունը կորոնավիրուսի դեմ պայքարում, գրել է, որ աշխարհը ականատես կլինի ԱՄՆ-ի փլուզմանը:
«Քեյհան» օրաթերթ
Շպիգել. Աշխարհն ԱՄՆ-ի փլուզման ականատեսն է
ԱՄՆ-ում կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքով մեկնարկել են սննդի բաշխման անվճար ծրագրեր: Այս տեսարաններն այնքանտխուր են, որ դժվարությամբ կարելի է դրանք զանազանել անցած դարի 30 ական թվականների տեարաններից: Երեք տարի առաջ երբ Դոնալդ Թրամփը ընտրվեց ԱՄՆ-ի նախագահ, խոստացավ պահպանել ամերիկացիների արժանապատվությունը և նոր հնարավորություններ ստեղծել Միացյալ Նահանգների համար:
Խոռասան օրաթերթ
Կորոնավիրուսը՝ Եվրոպայում ինտերգրվելու հնարավորություն
Փորձագետների կարծում է, որ կորոնավիրուսը ստեղծել է աշխարհաքաղաքական հնարավորություն նոր միջազգային կապերի համար, հատկապես եվրոպական որոշ երկրների հետ, ինչը, իհարկե, պահանջում է դրա օգտագործումը: Ո՞րն է այս կարևոր հնարավորությունը և դրա պահանջները:
Ոչ ոք հստակ չգիտի, թե երբ կավարտվի կորոնավիրուսը և ինչ է փոխվելու ճգնաժամի ավարտից հետո, երկրների միջև քաղաքական և ֆինանսական և միջազգային հարաբերություններում: Միջազգային որոշ տեսաբաններ վստահ են, որ կորոնավիրուսից հետո աշխարհը տարբերվելու է նախկինից:
Ոմանք նույնիսկ խոսում են ԵՄ-ի մասնատման հնարավորության մասին: Մինչ Եվրոպան գտնվում է կորոնավիրուսի համաճարակի կիզակետում, եվրոպական կառավարությունների միջև համերաշխությունը թուլացել է: Իտալիայի և Իսպանիայի առաջնորդները նախազգուշացրել են, Եվրամիության փլուզման վտանգի մասին:
«Ջավան» օրաթերթ
Լոնդոնը 15 միլիարդ ֆունտ ստեռլինգի եկամուտ է ստացել Եմենի պատերազմից
Եմենում սաուդյան կոալիցիայի կողմից հրահրված պատերազմի սկսվելուց ի վեր hինգ տարվա ընթացքում բրիտանական BAE Systems ընկերությունը 15 միլիոն ֆունտ ստերլինգի զենք է վաճառել Ռիադին և վարժանքներ փոխանցել Սաուդյան Արաբիայի ռազմական ուժերին:
Երեքշաբթի օրը The Guardian թերթը գրել է,որ բրիտանական սպառազինական ընկերությունը 2019 թվականին տարեկան 2,5 միլիարդ ֆունտ ստերլինգ եկամուտ է ունեցել:
Բրիտանիայում զենքի առևտուրը կանխելու շարժման ղեկավարն այդ մասին Guardian- ին ասել է.«Անցած հինգ տարիների ընթացքում դաժան հումանիտար ճգնաժամ է ստեղծվել Եմենի ժողովրդի համար: Սակայն բրիտանական ընկերության համար սա սովորական է: Պատերազմը շարունակվում է միայն զենք վաճառող ընկերությունների և կառավարությունների համագործակցության պատճառով»:
«Էբթեքար» օրաթերթ
Զբոսաշրջության ոլորտում գործազրկության երկրորդ փուը
Կորոնավիրուսը Նովռուզի արձակուրդների օրերին իրանցիներին զրկեց ճամփորդելու հնարավորությունից: Իսկ սահմանների փակումը, այդ թվում ՝ օդային և ցամաքային տրանսպորտի, հյուրանոցների կառավարման, տուրիստական գործակալությունների աշխատանքի դադարեցումը վնասել են տնտեսությանը: Չնայած այս խնդիրը միայն չի վերաբերվում Իրանին և համաճարակի հետևանքով տուժում է համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերությունը, սակայն Իրանը և քիչ զարգացած երկրներն ամենամեծ տնտեսական վնասնեներն են կրել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է Թրամփի՝ ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը, հայտնում է ТАСС-ը:
Գուտերիշի խոսքով՝ այժմ ԱՀԿ-ին հատկացվող միջոցները կրճատելու ժամանակը չէ, քանի որ այն պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ ամբողջ աշխարհում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ համավարակից անհրաժեշտ է «դասեր քաղել», սակայն «դրա ժամանակը դեռ չի եկել»:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը:
Չինաստանի ԱԳՆ-ն հերքում է կորոնավիրուսի արհեստական ծագման մասին լուրերը
Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից կորոնավիրուսի վարակի արտահոսքի մասին վարկածը ոչ մի ապացույց չունի, հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:
Այդպես նա մեկնաբանել է ամերիկյան «Fox News» հեռուստաալիքի հրապարակումը, ըստ որի՝ կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդն աշխատել է Ուհանի վարակաբանական ինստիտուտի լաբորատորիայում:
Չժաո Լիցզյանն ընդգծել է, որ վիրուսի ծագմանն ու դրա փոխանցման աղբյուրներին վերաբերող հարցերը պետք է ուսումնասիրեն գիտնականները:
«Ցանկանում եմ ձեր ընդհանուր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ ԱՀԿ-ն բազմիցս հայտարարել է՝ չկա որևէ ապացույց, որ վիրուսը լաբորատորիայում է ստեղծվել: Աշխարհահռչակ շատ փորձագետներ ևս այդպես են կարծում», - նշել է դիվանագետը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի վերջին Ուհանում գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի բռնկում: Տարվա վերջին օրը Չինաստանի իշխանությունները տեղեկացրել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հիվանդության մասին, իսկ երկու ամիս անց՝ մարտի 11-ին, աշխարհում հայտարարվել է կորոնավիրուսի պանդեմիա:
Արարատի լեռան մասին գրությունն ի սկզբանե է եղել արկղերի վրա, ոչ թե հետագայում ավելացվել. Թուրքական թերթը բացահայտել է թուրք պաշտոնյայի սուտը. Ermenihaber
Ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության արկղերի վրա եղած Արարատ լեռան վերաբերյալ գրությունը իրարանցում էր առաջացրել Թուրքիայում։ Իսկ գրությունը հետևյալն էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»: Թուրքերը դժգոհում էին, որ արկղերի վրայի այդ մակագրությամբ, փաստորեն, Արարատ լեռը «վերագրվել էր Հայաստանին»։ Այդ կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը հայտարարել էր, որ իրենք պարզաբանում ստանալու նպատակով դիմել են Անկարայում Չինաստանի դեսպան ԴԵնգ Լիին և Չինաստանի արտգործնախարարությանը։ Ավելի ուշ Աքսոյը հետևյալ հայտարարությունն էր արել. «Չինաստանի դեսպանը մեզ տեղեկացրեց, որ Հայաստան ուղարկված օգնությունը հավաքվել է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից և Երևան է ուղարկվել մի մասնավոր կազմակերպության միջոցով։ Այդ ՏԻՄ ղեկավարության կողմից արկղերի վրա միայն չինարեն գրություններ են եղել, որոնցում Արարատ լեռան մասին հիշատակում չի եղել։ Մեզ հաղորդվել է, որ Արարատի վերաբերյալ անգլերեն լեզվով արված գրություններն ավելացվել են ավելի ուշ»։ Սակայն թուրքական «Takvim» թերթի կայքը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում է, որ Չինաստանից ստացված արկղերի վրա հենց ինքնաթիռից իջեցնելու պահին առկա են վերոնշյալ մակագրությունները։ «Հետևաբար, – փաստում է թուրքական թերթը, – Արարատ լեռան վերաբերյալ գրությունը հետո չի ավելացվել, ինչպես պնդում է Չինաստանի դեսպանը, այլ եղել է նախապես՝ դեռ մինչև Չինաստանից ուղարկվելը»։ Հավելենք, որ չինական «Global Times» պարբերականը ևս հաստատել է, որ Արարատի մասին գրությունը ի սկզբանե եղել է արկղերի վրա, ոչ թե հետագայում է ավելացվել։ Հիշեցնենք, որ պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան էր ուղարկվել ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակ։