Մամուլի տեսություն 17.05.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119478-Մամուլի_տեսություն_17.05.2020
Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում և Բանակի օրվա կապացությամբ, Իրանի Զինված ուժերը «ծառայության շքերթ» են անցկացրել:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Ապրիլ 17, 2020 08:53 Asia/Tehran
  • Մամուլի  տեսություն 17.05.2020

Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում և Բանակի օրվա կապացությամբ, Իրանի Զինված ուժերը «ծառայության շքերթ» են անցկացրել:

Համշահրի օրաթերթ

Կորոնավիրուսով վարակվածների միայն  6 տոկոսի մոտ է այն ախտորոշվում

Աշխարհում կորոնավիրուս է ախտորոշվել միջին հաշվով վարակվածների 6 տոկոսի մոտ: Դա նշանակում է, որ վարակվածների 94 տոկոսը շարունակում է մնալ չհայտնաբերված: Եվ կորոնավիրուսն ախտորոշելու Իրանի առողջպահական համակարգի կարողությունը համաշխարհային միջինից ցածր է:

Կորոնավիրուսով վարակվածության ու մահացության իրական և պաշտոնական տվյալների միջև առկա է անհամապատասխանություն, ինչն ունի տարբեր պատճառներ: Ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ վիրուսի բարձր տարածվածության պատճառով, հնարավոր չէ բոլոր վարակվածներին հայտնաբերել և թեստավորել: Այս խնդրը ավելի է բարդանում, քանի որ կորոնավիրուսով վարակվածների մեծ մասի մոտ հիվանդությունն  ընթանում է առանց ախտանիշների, կամ շատ մեղմ ախտանիշներով, որոնք նման սովորական մրսածության ախտանիշներին:

Վերջին հեազոտությունները վկայում  են, որ կորոնավիրուսով վարակվածների 90 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է առանց նախանշանների և արդյունքում հիվանդների շատ փոքր տոկոսն է դիմում հիվանդանոց:

 

Իրան

Իրանի բանակը «ծառայության շքերթ» կանցկացնի

Ապրիլի 17-ին՝ Բանակի օրվա առիթով, Իրանի զինված ուժերը, երկրի աբողջ տարածքում կանցկացնեն «ծառայության շքերթ», հարգելով զինված ուժերի սխրագործությունները:

Այդ շրջանակներում, կներկայացվեն ախտահանող սարքավրումների նմուշներ, շարժական հիվանդանոցներում կիրառվող սարքավորումներ, տարբեր շրջաններին օգնություն ցուցաբերելու համար նախատեսված հատուկ   ավտոմեքենաներ:

 

 

Էթեմադ օրաթերթ

Իրաքում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Թուրքիայի օդուժի կողմից Իրաքի օդային տարածքը խախտելուց հետո, Իրաքի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը ԱԳՆ է կանչել Անկարայի դեսպանին:

Իրաքի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ահմադ ալ-Սահաֆը հայտնել է, որ նախարարությունը խստորեն դատապարտում է Իրաքի վրա Թուրքիայի օդուժի հարձակումը, որի հետևանքով պատճառվել են ֆինանսական և մարդկային կորուստներ:

Նա հավելել է, որ արտգործնախարարուն կանչված  Բաղդադում Թուրքիայի դեսպանին  է հանձնվել այդ կապակցությամբ Իրաքի բողոքը:

 

 

Ջամե Ջամ օրաթերթ

ԱՄՆ-ում էներգիայի սպառումը հասել է ամենացածր մակարդակին

Կորոնավիրուսի բռնկումից և երթևեկության սահմանափակումների կիրառումից հետո, ԱՄՆ-ում էներգիայի սպառումը հասել է 16 տարվա ընթացքում ամենացածր մակարդակին :

ԱՄՆ-ում բազմաթիվ արդյունաբերական գործարանների և այլ գործունեություն ծավալող  ընկերությունների փակումը հանգեցրել է էլեկտրաէներգիայի սպառման զգալի կրճատման:

 

 

armenpress.am

Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով մայիսի 9-ին չի կայանա Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Զորահանդեսի անցկացման նոր ժամկետ չի նշվում։

Ապրիլի 11-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ  Ռուսաստանում մայիսի 9-ին կկայանան Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսն ու միջոցառումները. «Կասկած չպետք է լինի, որ Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսն ու միջոցառումներն անպայման կկայանան»,- ասել էր Պեսկովը։

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 27 հազար 938-ի։ Հիվանդությունից ապաքինվել է 2304, մահացել` 232 մարդ։

 

armenpress.am

ԱՀԿ-ն ներկայացրել է ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորումը դադարեցնելու հետևանքները

 Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ուղղվող ֆինանսավորումը դադարեցնելու մասին ԱՄՆ որոշումը բացասական ազդեցություն կթողնի Աֆրիկայի տարածաշրջանում պոլիոմիելիտի դեմ պայքարի ծրագրերի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այդ մասին հայտարարել է ԱՀԿ-ի Աֆրիկայի գծով տարածաշրջանային տնօրեն Մատշիդիսո Մոետին:

«Այդ որոշման ազդեցությունը լինելու է նշանակալի, առաջին հերթին պոլիոմիելիտի դեմ պայքարի ծրագրի գծով»,-ասել է նա օնլայն ճեպազրույցի ժամանակ:

Մոետին նշել է, որ ԱՀԿ-ի բյուջեից 300 միլիոն դոլար ուղղվում է աֆրիկյան տարածաշրջանի 47 երկրներում իրականացվող ծրագրերին: Այդ գումարի մեծ մասը նախատեսված է պոլիոմիելիտի դեմ պայքարի ծրագրին, որը ֆինանսավորում է ԱՄՆ-ն: Այնպես որ, ԱՄՆ-ի որոշումը բացասական ազդեցություն կթողնի այդ ծրագրերի վրա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է ԱՀԿ-ին ուղղվող ֆինանսավորումը: Նրա խոսքով, ԱՀԿ-ն կորոնավիրուսի հետ կապված ժամանակին չի տրամադրել տեղեկատվությունը և միջազգային հանրության ուշադրությունը չի հրավիրել իրողությունների վրա:  

 

armenpress.am

Արտակարգ դրության ռեժիմ կսահմանվի Ճապոնիայի ամբողջ տարածքում

Ճապոնիայի կառավարությունը որոշել է ընդլայնել արտակարգ դրության ռեժիմի տարածքը ամբողջ երկրով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այդ մասին կհայտարարվի փորձագետների հետխորհրդակցությունից հետո:

Մեկ շաբաթ առաջ արտակարգ դրության ռեժիմ սահմանվել էր Տոկիոյում, Օսակայում, ևս 5 շրջաններում: Քանի որ երկրում վարակը տարածվում է, հետևաբար որոշվել է արտակարգ դրության ռեժիմը, որը ենթադրում է դպրոցների և այլ հաստատությունների փակում, տարածել մյուս շրջաններում ևս:

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվել է 8 հազար 626 մարդ: Մահացել է 178 մարդ:     

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։ 

 

panarmenian.net

Գիտնականներ․ Կորոնավիրուսը կարող է դիմակայել բարձր ջերմաստիճանի երկարատև ազդեցությանը

 Կորոնավիրուսը կարող է դիմակայել բարձր ջերմաստիճանի երկարատև ազդեցությանը, նման եզրահանգման են եկել Aix-Marseille համալսարանի գիտնականները՝ պրոֆեսոր Ռեմի Շարելի գլխավորությամբ, փոխանցում է SCMP-ն։

Ուսումնասիրության շրջանակում ֆրանսիացի հետազոտողներն աֆրիկյան կապիկի (Chlorocebus) երիկամների բջիջները վարակել են Բեռլինից մի պացիենտից վերցված վիրուսով։ Բջիջները տեղափոխվել են երկու տարբեր «մաքուր» և «կեղտոտ» խողովակների մեջ՝ ապահովելով կենսաբանական աղտոտման բնական օրինակ։

Փորձի ժամանակ լաբորատորիայում գիտնականները հետևողականորեն բարձրացրել են ջերմաստիճանը՝ հետևելով 2 տարբեր շտամում կորոնավիրուսի «վարքին»։

Պարզվել է, որ որոշ շտամեր օրգանիզմում կարող են բազմանալ նույնիսկ 60 աստիճանի տակ՝ ընդ որում, նման ջերմաստիճանն ապահովվել է մեկ ժամ։

Չնայած դրան, մաքուր միջավայրում վիրուսային նման շտամերն ամբողջովին ոչնչացվել են։

Նշվում է, որ վիրուսի շտամերը կեղտոտ միջավայրում ամբողջապես ոչնչացնելու համար գիտնականներին անհրաժեշտ է եղել ապահովել 92 աստիճան ջերմություն՝ մոտ 15 րոպե։

Ավելի վաղ գիտնականները կարծիք էին հայտնել, որ բարձր ջերմաստիճանը կորոնավիրուսի տարածման հավանականությունը կարող է նվազեցնել։ Հետազոտությունները, սակայն ցույց են տալիս, որ ջերմաստիճանն ազդեցություն չի ունենում վիրուսի տարածման վրա։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 2 մլն-ից։

 

panarmenian.net

Վրաստանում ամբողջությամբ արգելվել է մարդատար մեքենաների տեղաշարժը

 Ապրիլի 17-ից` ժամը 12:00-ից մինչև ապրիլի 21-ը Վրաստանում ամբողջությամբ արգելվել է մարդատար մեքենաների տեղաշարժը: Այդ մասին հայտարարել է վարչապետի խոսնակ Իրակլի Չիկովանին, տեղեկացնում է Aliq.ge-ն։

«Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրող և առաքման ծառայության տրանսպորտային միջոցների վրա: Նշեմ նաև, որ մթերային խանութները, դեղատները և մնացած բոլոր հաստատությունները, որոնք մինչ այժմ աշխատում էին, շարունակում են աշխատել սովորականի պես և նաև շարունակում են աշխատել առաքման ծառայությունները», — ասել է Չիկովանին:

Ապրիլի 16-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 336-ի, ասվում է հիվանդության մշտադիտարկման հատուկ կայքում։ 74 մարդ ապաքինվել է, կարանտինում 5000 մարդ կա, հսկողության տակ՝ 494։ Մահվան 3 դեպք է գրանցվել։