Մամուլի տեսություն 18.04.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119529-Մամուլի_տեսություն_18.04.2020
Այս օրերին, երբ կորոնավիրուսը տարածվել է ամբողջ աշխարհում, առավել քան երբևէ կարևոր են սրտակցությունն ու իրար օգնելը: Այդ մասին ասել իշեցնում է իրանցի հանրահայտ բանաստեղծ Սադիի այս բանաստեղծությունը:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Ապրիլ 18, 2020 14:43 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 18.04.2020

Այս օրերին, երբ կորոնավիրուսը տարածվել է ամբողջ աշխարհում, առավել քան երբևէ կարևոր են սրտակցությունն ու իրար օգնելը: Այդ մասին ասել իշեցնում է իրանցի հանրահայտ բանաստեղծ Սադիի այս բանաստեղծությունը:

Ադամորդիք մեկը մյուսի մասնիկներն են համարվում,

Ստեղծված են բոլորը մեկ նախանյութից աշխարհում,

Եթե մարմնի մի անդամը հիվանդանա դիպվածով,

Այլ մասերը չեն ունենա առողջ վիճակ ապահով:

 

«Մարդոմսալարի»

Իրանական նավակները զայրացրել են ամերիկյան նավերին

ԱՄՆ-ի ծովուժը հայտարարել է, որ իրանական նավերը Պարսից Ծոցում մոտեցել են ամերիկյան ռազմանավերին: Իրանի ԱԳ նախարարը հրապարակել է երկու տարի առաջ նույն բովանդակությամբ արված գրառումն ու ավելացրել.«Տարեկան հիշեցում»:

Նա իր թվիթերյան հին գրառման մեջ նշել էր.«Թվում է թե ԱՄՆ-ի ծովուժը չի կարող մեր ջրային տարածքներում գտնել իր ուղին: Գուցե պատճառն այն է, որ նրանք այս տարածքի անունը չեն իմանում:  Պարսից ծոց անունը գոյություն ուներ ԱՄն-ի ձևավորումից  2000 տարի առաջ: Գուցե նրանք չգիտե՞ն, թե իրենց հայրենիքից 7000 մղոն հեռու մեր սահմանների մոտ ինչ են անում»:

 

«Խորասան»

Իրանի բանակի զորահանդեսն այս տարի տարբերվում էր նախորդ տարիներից 

Կորոնավիրուսի տարածման ֆոնին, Իրանում տեղի են ունենում մի շարք աննախադեպ իրադաձություններ:

Որպես օրինակ, ապրիլի 17-ին նշվող Բանակի օրվա զորահանդեսն այս տարի տեղի չունեցավ: Փոխարենը, բանակն անցկացրեց ծառայության շքերթ»՝ «Հայրենիքի պաշտպաններ, առողջության օգնականներ» կարգախոսով:

Շքերթ, որին տանկերի, մարդատար զրահամեքենաների և թնդանոթների փոխարեն, մասնակցումէ ին շտաօգնության մեքենաներ, շարժական լաբորատորիաներ և քաղաքները ախտահանող մեծ մեքենաներ: Իսկ զինվորների փոխարեն, շքերթին մասնակցում էին բանակի բժիշկներն ու բուժանձնակազմը: Նրանք Իրանի բանակի 11 հազար բժիշկների ներկայացուցիչներն էին, որոնք արդեն երկու ամիս գիշեր ու ցերեկ ծառայում են ժողովրդին՝ պայքարելով կորոնավիրուսի դեմ:

 

«Էբթեքար»

Երբ կա բուժման հույս, ցավը տանելի է

«Ադամորդիք մեկը մյուսի մասնիկներն են համարվում,

Ստեղծված են բոլորը մեկ նախանյութից աշխարհում,»

Ցանկացած իրանցի իր կյանքում գոնե մեկ անգամ լսած կլինի այս բանաստեղծությունը: Խոսքն իրանցի բանաստեղծ Սադիի գրչին պատկանող մի բանաստեղծության ամսին, է որ գրված է ՄԱԿ-ի պատերից մեկի վրա:

«Երբ կողքին կա բուժման հույս ցավը քաղցր է,

Անապատը, որ ունի վերջ ու վախճան դա երկար չէ»

Կարող ենք հույս ուենալ, որ այս օրերը նույպես վերջ կգտնեն:

 

«Քեյհան»

Իրաքի նոր կառավարության հետ համագործակցելու ԱՄՆ-ի պայմանը խռովարարներին հովանավորելն է

ԱՄՆ-ն, որ ներկայումս Իրաքում դժվար օրեր է անցկացնում, փորձում է մեկ անգամ ևս խռովության ալիք բարձրացնել այդ երկրում:

Արևմտյան Ասիայի հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդատու Գաբրիել Սուման Իրաքի վարչապետին սպառնացել է, որ եթե Իրաքի կառավարության ձևավորման պատասխանատու  Մոստաֆա Քազեմին ցանկանում է ստանալ ԱՄՆ-ի աջակցությունը, պետք է կատարի Վաշինգտոնի պայմանները:

Հաշվի չառնելով Իրաքում փողոցային ցույցերի դադարելու փաստը և, իհարկե, անկարգությունները վերսկսելու նպատակով Սպիտակ Տան պաշտոնյան Քազեմիին կոչ է արել բավարարել ցուցարարների պահանջները:

 

tert.am

«Իրանը կարողացել է զսպել կորոնավիրուսի բռնկումը՝ օգտագործելով իր սեփական հաջող մոդելը». երկրի առողջապահության նախարար

Իրանի առողջապահության նախարար Սայիդ Նամակին ուրբաթ հայտարարել է, որ Իրանը կարողացել է զսպել կորոնավիրուսի բռնկումը՝ օգտագործելով իր սեփական «հաջող մոդելը»՝ չնայած ֆինանսական և նյութական աջակցության բացակայությանը, որից օգտվում են մյուս երկրները, գրում է Iran Daily-ն։

«Չնայած պատժամիջոցների և տնտեսական պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, ոչ մի հիվանդ չի մնացել հիվանդանոցների դռների դիմաց, և ոչ մի հիվանդ անհրաժեշտ դեղերի և բժշկական օգնության պակաս չի զգացել»,- ասել է նա:

Առողջապահության նախարարը հավելել է, որ Իրանի՝ «կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը» մշակվել է գիտական մոդելների և անցյալի բազմամյա փորձի հիման վրա, ինչպես՝ «մալարիայի, տուբերկուլոզի, պոլիոմիելիտի, կարմրուկի, խոզուկի և պրկախտի» բուժման ժամանակ։

Առողջապահության նախարարհի խոսքով՝ երկիրը ձգտում է աստիճանաբար վերսկսել բիզնես գործունեությունը, որպեսզի նվազեցնի ԱՄՆ պատժամիջոցների տնտեսական հետևանքները։

Նա նշել է, որ եթե կառավարությունը գա այն եզրակացության, որ ձեռնարկությունների աշխատանքի վերսկսումը հանգեցնում է «հիվանդության դեմ պայքարի որևէ բացասական հետևանքների, մենք արագ կպահանջենք կրկնակի սահմանափակումներ մտցնել»:

Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին, իր հերթին խոսելով այս ամսվա սկզբին կորոնավիրուսի համաճարակի ֆոնին բիզնեսի աստիճանական վերականգնման մասին, հայտարարել է, որ այդ միջոցներն անհրաժեշտ են, քանի որ Իրանը «պայքարում է ոչ միայն կորոնավիրուսի, այլև պատժամիջոցների դեմ»:

Վերջին տվյալներով՝ Իրանում հաստատվել է կորոնավիրուսի 79 494 դեպք, որոնցից 4 958-ը՝ մահվան ելքով։

 

news.am

ՀՀ պետական այրերն իրավունք չունեն Կաթողիկոսի հասցեին նման հայտարարություններ անել. Թեհրանի թեմի առաջնորդ

Թեհրանի հայոց թեմի առաջնորդը խստիվ դատապարտում է Հայ Եկեղեցու դեմ իրականացված ոտնձգությունը:

«ԱԼԻՔ» օրաթերթը գրում է. «Այսօր առաւօտեան հեռախօսազրոյց ունեցանք Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հետ, որտեղ խնդրեցինք նրան յայտնել իր տեսակէտը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի եւ այլոց կողմից Հայ Եկեղեցու դէմ ոտնձգութեան փորձ կատարելու մասին:

Պատասխանելով օրաթերթիս հարցին Սրբազան Հայրը նշեց, որ «Ազգերի կեանքում սրբութիւններ կան, որոնց մօտենալու համար մարդ պէտք է ամբողջական գիտակցութիւն ունենայ այդ սրբութիւնների հանդէպ: Մեր եկեղեցին մեզ համար Սրբութիւնների Սրբոց է եւ այդ եկեղեցու գլուխը կանգնած երկու հայրապետները՝ Ն.Ս.Օ.Օ.Տ. Գարեգին երկրորդ եւ Նորին Սուրբ օծութիւն Արամ Ա կաթողիկոսները մեզ համար նւիրական անձնաւորութիւններ են: Հայաստանի պետական այրերը իրաւունք չունեն Ամենայն հայոց կաթողիկոսի հասցէին նման արտայայտութիւններ ունենալ, յատկապէս, նրան կոչելով իր մկրտութեան աւազանի անունով: Դա եկեղեցու վարկաբեկում է եւ ես կարծում եմ, որ մեր պետական այրերը իրենց իրաւունք չպէտք է վերապահեն նման կերպ վերաբերւելու»:

Ամենայն հայոց կաթողիկոսը, որպէս հոգեւոր հայրապետ իրաւունք ունի մտահոգւելու իր ժողովրդի զաւակներով, որտեղ էլ, որ լինեն նրանք: Մեր կարծիքով Վեհափառ Հօր խօսքը բանտարկեալնների կեանքի ապահովութեանն առնչւող, տեղին է եւ պատշաճ»:

Յիշեցման կարգով նշենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը յայտարարել էր կալանաւորների, այդ թւում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի խափանման միջոցը՝ հաշւի առնելով վերջնիս առողջական վիճակը: Նա մասնաւորապէս յայտարարել էր.

 «Անսալով Ռոբերտ Քոչարեանի առողջութեան մասին բժիշկների կարծիքին՝ կարեւոր ենք համարում, որ արդարադատութեան իրականացմանը զուգահեռ ձեռնարկւեն բոլոր կանխարգելիչ միջոցները, այդ թւում եւ խափանման միջոցի փոփոխումը՝ կանխելու կորոնավիրուսի պայմաններում նրա առողջական վիճակի հետագայ վատթարացումը»:

 

armenpress.am

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին չեղարկել է իր ծննդյան տոնի ավանդական հրետանային համազարկի արարողությունը

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ Թագուհին խնդրել է, որ իր 68-ամյա թագավորության ընթացքում առաջին անգամ իր ծննդյան տարեդարձին առիթով հրետանային համազարկ չլինի՝ կորոնավիրուսային համաճարակի  պատճառով:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհու ծնունդը ապրիլի 21-ին է: Եղիսաբեթ Երկրորդը նշել է ՝ չի կարծում, թե դա տեղին կլինի ճգնաժամի պայմաններում, որը Բրիտանիայում ավելի քան 14 հազար կյանք է խլել:

Հրետանային համազարկի արարողությունը սովորաբար արվում է թագավորական ընտանիքի կողմից `հատուկ առիթներ նշելու համար, ինչպիսիք են տարեդարձերը, ծննդյան տոները:

 

news.am

Մարիա Զախարովան ВВС-ին քննադատել է Ռուսաստանի բացասական ընկալում ձեւավորելու համար. ե՞րբ կհասնեն ВВС-ին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Facebook-յան էջում հանդես է եկել ВВС հեռուստաալիքին ուղղված խիստ քննադատությամբ՝ մեղադրելով Ռուսաստանի բացասական ընկալում ձեւավորելու համար:

«Կարդում եմ եւ ВВС դիտում: Դա ինչ-որ անհեթեթություն է: Ամեն ինչ, տոտալ առումով ամենը, ինչ Ռուսաստանից է գնում, Ռուսաստանի մասին է, բառերի, արտահայտությունների եւ զգացումների մանրակրկիտ ընտրություն է, որոնք պետք է ձեւավորեն իրականության բացասական ընկալում: «Մանրակրկիտ» բառի ներքո հասկանում են «միտումնավոր», «կանխակալ», «անգաժավորված»:

Սահմանափակումների միջոցառումները, կարանտինն ու ինքնամեկուսացումը, բժշկությունը, շքերթի չեղարկումը, դեմքերի ճանաչման տեխնոլոգիաները ВВС-ի շարադրմամբ պետք է խաչ դնեն Ռուսաստանի ընկալման վրա որպես համաշխարհային իրականության մաս՝ իր դրական ու բացասական կողմերով, ավանդույթներով ու առանձնահատկություններով, խնդիրներով ու ձեռքբերումներով:

Բրիտանական կարգավորողն այնքան է սիրում ռուսական լրատվամիջոցները տուգանել կամ տուգանքներով սպառնալ՝ տեղեկությունների չհավասարակշռված մատուցման համար: Իսկ ե՞րբ ВВС-ին կհասնեն: Վաղուց ժամանակն է գնահատական տալ այս սառը հաշվենկատությանը: Ո՛չ գթասրտություն, ո՛չ կարեկցանք, միայն պատվերի կատարում:

Հա, նաեւ ցանկություն կա ВВС-ով ավելի շատ տեղեկություններ ստանալ բուն Բրիտանիայի մասին: Մի ամաչեք, դուք ցույց տալու բան ունեք»,- նշել է Զախարովան: