Մամուլի ըտեսություն 19-05-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119559-Մամուլի_ըտեսություն_19_05_2020
Իրանի բանակին է հանձնվել տեղական արտադրությամբ հետախուզական և մարտական անօդաչու թռչող սարքեր, որոնք հագեցված են առավել առաջադեմ տեխնոլոգիաներով:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Ապրիլ 19, 2020 14:01 Asia/Tehran
  • Մամուլի ըտեսություն 19-05-2020

Իրանի բանակին է հանձնվել տեղական արտադրությամբ հետախուզական և մարտական անօդաչու թռչող սարքեր, որոնք հագեցված են առավել առաջադեմ տեխնոլոգիաներով:

Մարդոմսալարի օրաթերթ

Իարնը նախազգուշացրել է Վաշինգտոնին 

Այն բանից հետո երբ  Միացյալ Նահանգների հայտարարեց, որ Իրանի նավերը Պարսից ծոցում ոտնձգություն են կատարել ամերիկյան ռազմանավնավերի դեմ,  Իրանի ռազմական և քաղաքական պաշտոնյաները արձագանքեցին այդ հայտարարությանը և Վաշինգտոնին մեղադրեցին Պարսից  ծոցն ապակայունացնելու մեջ:

The Middle East News- ը գրել է, որ այս դեպքը իր տեսակի մեջ առաջինն է վերջին երկու տարվա ընթացքում, այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը 2018-ի կեսերին խոսեց Պարսից ծոցում ԱՄՆ-ի նավերի համար Իրանի նավերի սպառնալիքների ավարտի մասին:

Թվում է, թե այս նոր լարվածությունը կլինի երկու երկրների միջև լարվածության սկիզբը: Այնուամենայնիվ կորոնավիրուսի ճգնաժամը երկու երկրին էլ ստիպել է կենտրոնանալ ներքին խնդիրների վրա:

 

«Քեյհան» օրաթերթ

Իրանի բանակիը համալրվել է 3 տեսակ ԱԹՍ-երով

Իրանի պաշտպանության նախարարի ներկայությամբ կայացած տեղական արտադրության երեք տեսակի ԱԹՍ-ի շնորհանդեսի ժամանակ, ԻԻՀ օդուժի հրամանատար, գեներալ Ազիզ Նասիրիզադեն ասել է, որ  Իրանի օդուժի այսօրվա ռազմավարությունը հիմնված է անօդաչուների կիրառման վրա:

Նա հավելե է, որ անօդաչուների արդիականացումը և տեղական արտադրությունը կարևոր և արդյունավետ ձեռքբերում է օդուժի ոլորտում և ԱԹՍ-ը ռազմական տարբեր կիրառություն ունեն:

 

«Ջավան» օրաթերթ

Իրանում  կորոնավիրուսի բռնկման արդյունքում ջրի պաշարները սառվում են

Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսի բռնկումից հետո, որոշ քաղաքներում խմելու ջրի սպառման ծավալներն աճել են: Նա կոչ է արել ժողովրդին խնայել խմենլու ջուրը: Ավելի ուշ, անձրևի արդյունքում, ջրամբարտակները լցվեցին:

 

«Էբթեքար» օրաթերթ

Պեկինի օգնությամբ, Փխենյանը շրջանցել է պատժամիջոցները

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ երկու Կորեայի միջև սահմանին Թրամփի երրորդ հանդիպումից առաջ, ՄԱԿ-ը գաղտնի զեկույց էր ներկայացրել Անվտանգության խորհրդին, որում ասված էր Փխենյանը շրջանցել է միջազգային պատժամիջոցները և  բացի միջուկային ծրագրի վերաբերյալ անորոշությունից, մեծ քանակությամբ զենք է  արտահանել Մերձավոր Արևելք և Աֆրիկա: 

ՄԱԿ-ի նոր զեկույցում նշված է նաև Հյուսիսային Կորեայում նոր զարգացումների մասին: Անցած տարվա ընթացքում Փխենյանը կարողացել է Չինաստանի օգնությամբ շրջանցել առևտրի, ածխի արտահանման և նավթամթերքների ներմուծման ոլորտում սահմանված միջազգային պատժամիջոցները:

 

ilur.am

Չինական Ուհայի իշխանությունները նոր թվեր են ներկայացնում

 

Չինաստանի Հուբեյ նահանգի մայրաքաղաք Ուհանի իշխանությունները հայտարարել են, որ Covid-19-ից քաղաքում մահացել է 1290-ով ավելի մարդ, քան հաղորդվել է նախկինում։ Այդպիսով, այդ քաղաքում մահվան դեպքերի թիվը մեծանում է 50 %-ով։

Այժմ Հուբեյ նահանգում մահացածների թիվը 3869 է, ամբողջ Չինաստանում՝ 4,6 հազար։

Հուբեյի իշխանությունները պնդում են, որ տվյալների չարամիտ կոծկում չի եղել։ Նրանց ասելով՝ բուժաշխատողները շարունակում են հաշվետվություններն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Ուհանում հունվար-փետրվար ամիսներին, և անընդհատ նոր տվյալներ են ստացվում։ Բացի այդ, վերջապես հաշվել են նաև հիվանդանոցից դուրս մահացածներին։

Չինաստանում Covid-19-ի վիճակագրությունն, ընդհանուր առմամբ, վստահություն չի ներշնչել մի շարք երկրների։ 

 

armedia.am

Հայ Եկեղեցու դեմ պայքար մղելու փորձը անընդունելի է. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում օրերս ներկայացված էր նրա խոսքերից մեկը: , որում ասվում էր.

«Այսօր, որեւէ ժամանակէ աւելի Հայ Եկեղեցին ժողովուրդին հետ պէտք է ըլլայ՝ հոգեւոր սնունդ հայթայթելով, կարիքաւորներուն օգնելով եւ ժողովուրդին ծառայելով։ Ա՛յս է հայ հոգեւորականին կոչումը։ Դուք, սիրելի հոգեւոր հայրեր, այս ոգիով թրծուեցաք Անթիլիասի մէջ եւ կոչումի խոր գիտակցութեամբ կը ծառայէք։ Մօտէն կը հետեւինք ձեր հովուական աշխատանքներուն։ Բարձրօրէն կը գնահատենք ձեր ծառայական նուիրումը։ Թող մեր Տէրը Քրիստոս վարձահատոյց ըլլայ ձեզի։ Աղօթեցէք մեր ժողովուրդի զաւակներուն համար»։

Արամ Ա կաթողիկոսի այս գրառումը սոցիալական ցանցերում՝ ֆեյսբուքում, շատերը մեկնաբանեցին որպես աջակցություն ՀՀ իշխանություններին, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և թիկունքից հարված Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին, որի դեմ ՀՀ իշխանությունների և մերձիշխանական մի շարք ուժերի կողմից կրկին կոշտ արշավ է սկսվել:

 

aysor.am

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2 միլիոն 240 հազարը

Աշխարհում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսի հաստատված 2 միլիոն 243 հազար 710 դեպք, զոհերի թիվը հասել է 154 հազար 215-ի, վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները:

Անցած օրվա ընթացքում աշխարհում վարակից մահացել է 8 682 մարդ, հայտնաբերվել է վարակման 85 456 դեպք;

Հիվանդությունների և մահացությունների քանակով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ մահացել է 37 055 մարդ, հայտնաբերվել է 701 հազար 610 վարակի դեպք:

 

news.am

Նշվել է այն պետությունը, որտեղ կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի հայտնաբերվել

Խաղաղ օվկիանոսի հարավային մասում գտնվող Կուկի կղզիները պաշտոնապես հայտարարվել են տարածք, որտեղ կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի հայտնաբերվել, հայտնում է DW-ն։

Անցկացված բոլոր 900 թեսթերը բացասական արդյունք են ունեցել, հայտնել են տեղի կառավարությունում։

Մարտին, այն բանից հետո, երբ 3000 կմ հեռավորությամբ Նոր Զելանդիայում գրանցվեցին վարակման առաջին դեպքերը, կղզիներում սահմանափակման միջոցառումներ մտցվեցին։ Դրանցից մի քանիսն արդեն մեղմացվել են։