Մամուլի տեսություն 20․04․2020
ԱՄՆ-ի դաշնային կառավարության կողմից բժշկական դիմակներն ու ձեռնոցները բռնազավթվելու վախից, Միացյալ Նահանգների Իլինոյս նահանգը գաղտնի թռիչքներ է իրականացրել Չինաստան, ինչը զայրացրել է դաշնային կառավարությանը:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Վաշինգտոնի շահն ու վնասը Թեհրանի հետ լարվածությունից
Քանի դեռ իրանցիները, և հատկապես նրանց անվտանգության ու ռազմական կազմակերպությունները զգոն են, կարելի է ասել, որ թշնամին, իհարկե, չի հարձակվի, քանի որ ցանկացած պատերազմի կամ հարձակման առաջին սկզբունքը՝ անակնկալի բերելն է։
Անտարակույս երբ ամերիկյան ստորաբաժանումները Պարսից ծոցում կամ տարածաշրջանի այլ կետերում շարժվելիս նկատում են, որ հսկողության տակ են, փորձում են սխալներ թույլ չտալ, որովհետև գիտեն, որ ստիպված կլինեն իրենց սխալի համար ծանր գին վճարել ։
Նրանց հրամանատարները քաջ գիտակցում են, որ իրանական ուժերը պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի պաշտպանության, մինչդեռ ամերիկացի զինվորները ոչ մի պատճառ չունեն այդպիսի պատերազմում վնասվելու և իրենց կյանքը կորցնելու համար:
«Ջավան» օրաթերթ
ԱՄՆ-ի ներքին պատերազմը՝ կորոնավիրուսի դիմակների հետևում
ԱՄՆ-ի դաշնային կառավարության կողմից բժշկական դիմակներն ու ձեռնոցները բռնազավթվելու վախից այդ երկրի Իլինոյս նահանգը գաղտնի թռիչքներ է իրականացրել դեպի Չինաստան, և այդ պարագաներն առանց դաշնային կառավարությանն իրազեկելու, ներմուծել է երկիր, որպեսզի փաստորեն կասկածի տակ դնի ԱՄՆ Սահմանադրությունը, որը արտասահմանյան երկրների հետ հարաբերությունները պայմանավորում է դաշնային կառավարությանը տեղյակ պահելով:
Մյուս կողմից Թրամփն ուրբաթ օրը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում էր արել, որով փաստորեն կոչ է արել ապստամբել դեմոկրատական նահանգերի դեմ։ Նախատեսված է այնուհետև փողոցներում շարունակել հանրապետականների զինյալ արշավը, որոնք դեմոկրատներից պահանջում են դադարեցնել կարանտինը։
«Քեյհան» օրաթերթ
Իրանում օրական 3 միլիոն եռաշերտ բժշկական դիմակ է արտադրվում
Իրանի առողջապահության նախարարությունում կորոնավիրուսի դեմ պայքարող շտաբի տեղեկատվական կոմիտեում վիդեոկոնֆերանսի ձևաչափով կայացած մամլո ասուլիսում, Իրանի սննդի և դեղերի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Ռեզա Շանեսազն ասել է․-«Նախքան կորոնավիրուսի բռնկումը, երկրում օրական արտադրվում էր 150 հազար եռաշերտ դիմակ, իսկ այսօր՝ մոտ երեք միլիոն»։
Շանեսազը հավելել է․ «N95 շնչադիմակների արտադրությունը, որոնք օգտագործվում են բժշկական անձնակազմի կողմից, օրական կազմում է մոտ հինգ հազար, բայց այսօր երկրում դիմակների այս տեսակի արտադրությունն աճել է , հասնելով օրական 170 հազարի»։
«Խորասան» օրաթերթ
Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշը հասել է ռեկորդային ցածր նշագծի
Gallup International Ասոցիացիայի վերջերս անցկացրած հարցման արդյունքներով՝ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշը 6 տոկոս նվազելով հասել է ռեկորդային ցածր նշագծի։
Ըստ հարցման արդյունքների՝ ամերիկացիների ընդամենը 43 տոկոսն է Թրամփին ընդունում,որպես հանրապետության նախագահ։
Armenpress.am
COVID-19. ԱՄՆ-ում մահացածների թիվն անցել է 40 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 407 հազար 439-ի: «Արմենպրոս»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 165 հազարը: Ապաքինվել է 625 հազար 202 մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 764 հազար 265 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 40 հազար 565 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում:
Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 198 հազար 674 է: Մահացության ցուցանիշը 20 հազար 453 է:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 178 հազար 972 է: Վարակից մահացել է 23 հազար 660 մարդ։
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 152 հազար 894 հաստատված դեպք, մահացել է 19 հազար 718 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 145 հազար 742 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 642 մարդ:
Գերմանիային հաջորդում է Բրիտանիան: Բրիտանիայում կա 120 հազար 067 հաստատված դեպք: Մահերը 16 հազար 060-ն են: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 83 հազար 306-ի, մահացածներինը՝ 2 017-ի:
Չինաստանն առանձնանում է 82 հազար 747 ընդհանուր, 12՝ նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։
Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 82 հազար 211: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 118 մարդ: Իրանին հաջորդում է Ռուսաստանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 42 հազար 853 է, մահացել է 361 մարդ:
Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 38 հազար 654 է, Բելգիայում՝ 38 հազար 496, Կանադայում՝ 35 հազար 056, Նիդերլանդներում՝ 32 հազար 655 է:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 394 դեպք կա, մահացել է 3 մարդ:
Արաբական երկրներից ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 6 հազար 781 է, մահացածներինը՝ 41: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 5 հազար 448, վարակի հետևանքով մահացել է 8-ը:
Եգիպտոսում 3 հազար 144 հաստատված դեպք կա, մահացել է 239 մարդ: Քուվեյթում վարկվածների թիվը հասել է 1 915-ի, մահացածներինը՝ 7-ի: Իրաքում գրանցվել է 1 539 վարակվածության, 82 մահվան դեպքով: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 39-ի: Մահացել է 3 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
Aysor.am
Նավթի համաշխարհային գները նվազում են
Նավթի համաշխարհային գները սակարկությունների ընթացքում նվազում են։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
WTI տեսակի նավթի մայիսի ֆյուչերսները նվազել են 19.21 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 14,76 դոլար։
Brent տեսակի նավթի ֆյուչերսներն հունիսի մատակարարումներով նվազել են 1,39 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 27,69 դոլարի։
Tert.am
Walt Disney-ը կորոնավիրուսի համավարակի ֆոնին իր ավելի քան 100 հազար աշխատակցի այս շաբաթվանից սկսած աշխատավարձ չի տա. Financial Times
Ամերիկյան Walt Disney կորպորացիան կորոնավիրուսի համավարակի ֆոնին իր ավելի քան 100 հազար աշխատակցի այս շաբաթվանից սկսած աշխատավարձ չի տա, հաղորդում է Financial Times թերթը:
Թերթի տվյալներով՝ ընկերության աշխատակիցների գրեթե կեսի նկատմամբ նման միջոցառումները թույլ կտան Walt Disney-ին ամսական խնայել մինչև 500 մլն դոլար:
Walt Disney-ն ավելի վաղ հայտարարել էր, որ կորոնավիրուսի բռնկման պատճառով ԱՄՆ-ում իր ստորաբաժանումների մի շարք աշխատակիցների ապրիլի 19-ից չվճարվող արձակուրդ կուղարկի: Աշխատակիցների ճշգրիտ թիվը չի նշվել։
Ընդ որում, ընկերությունում նշել են, որ աշխատողները կկարողանան օգտվել բժշկական ապահովագրությունից: Բացի այդ, աշխատակիցներն իրավունք կունենան նյութական օգնություն ստանալ 2,2 տրիլիոն դոլարի չափով օգնության պետական փաթեթի շրջանակում:
Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր անորոշ ժամանակով Disneyland թեմատիկ այգիների և Ֆլորիդայում Disney World-ի փակվելու մասին:
News.am
Կորոնավիրուսի դեմ պայքարում Շվեդիայի անսովոր մոտեցումը սկսում է արդյունքներ տալ
Կորոնավիրուսի դեմ պայքարում Շվեդիայի անսովոր մոտեցումը սկսում է արդյունքներ տալ: Այս մասին հայտարարել է Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Տենգելը, հաղորդում է Bloomberg-ը:
Նրա խոսքով՝ հիվանդացության եւ մահացության մակարդակի վերջին տվյալները վկայում են այն մասին, որ իրավիճակը սկսում է կայունանալ: «Մենք դուրս ենք եկել պլատո»,-ասել է Տենգելը շվեդական TT գործակալությանը տված հարցազրույցում:
Չնայած պանդեմիային՝ Շվեդիայում բաց են դպրոցները, մարզասրահները, սրճարանները, բարերն ու ռեստորանները: Միեւնույն ժամանակ, կառավարությունը քաղաքացիներին կոչ է անում պատասխանատվություն ցուցաբերել եւ հետեւել սոցիալական հեռավորության սկզբունքներին:
Պարզ չէ՝ որ ռազմավարությունը վերջին հաշվով ամենաարդունավետը կլինի: Փորձագետների խոսքով՝ դեռ վաղ է եզրակացություններ անել: Սակայն հաշվի առնելով տնտեսական մեծ վնասը՝ շվեդական մոտեցումն ամբողջ աշխարհում ամենահետաքրքիրն է:
Այդ մոտեցման մի մասը հիմնվում է աշխարհի ամենաարդյունավետ առողջապահական համակարգերից մեկի հասանելիության վրա: Ոչ մի փուլում Շվեդիայում բժշկական սարքավորումների պակաս չի զգացվել, իսկ հիվանդասենյակները հիմնականում դատարկ են մնացել:
Ապրիլի 19-ի դրությամբ Շվեդիայում գրանցվել է մահվան 1540 դեպք:
Տենգելը Շվեդիայում միակ պաշտոնյան չէ, ով հայտարարում է, որ վատագույնն անցյալում է: