Մամուլի տեսություն 21.04.2020
Աշխարհում կորոնավիրուսի տարածումը պատճառ է դարձել, որ բազմաթիվ վերլուծաբաններ խոսեն վիրուսի՝ լաբորատորիայում ստեղծված լինելու մասին:
Քեյհան օրաթերթ
Կորանվիրուսը, ԱՄՆ-ը և բիոլոգիական պատերազմի հավանականությունը
Աշխարհում կորոնավիրուսի տարածումը պատճառ է դարձել, որ բազմաթիվ վերլուծաբաններ խոսեն վիրուսի՝ լաբորատորիայում ստեղծված լինելու մասին:
Փորձագետների կարծիոքով, որոշ երկրներ ձևափոխել են կորոնավիրուսը և տարածել այն: Գիտության և տեխնոլոգիայի զարգաման արդյունքում, արևմտյան երկրներն իրենց թշնամիների դեմ տարբեր միջոցներ են կիրառում: իսկ քանի որ հանրությունը դեմ է ռազմական գործողություններին, նման երկրները կիրառում բիոլոգիական զենք:
Բիոլոգիական պատերազմի ժամանակ, մարդն բնությունից օգտվում է որպես մահաբեր զենք: պատմության ընթացքում ԱՄՆ-ը բազմիցս օգտվել է այս զենքից, դառնալով միլիոնավոր մարդկանց զոհվելու պատճառ:
Էբթեքար օրաթերթ
Քույրը կդառնա եղբոր ժառանգը
Հյուսիսային Կորեայում Կիմ գերդաստանի ժառանգական օղակը հորից ու որդուց հետո այսօր պտտվում է Կիմ Իլ Սունգի թոռների՝ երկրի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընի և նրա քրոջ՝ Քիմ յու Ջունգի շուրջ: Վերջինս անցած երկու տարիների ընթացքում գտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, որպես երկրի ամենաազդեցիկ դեմքերից մեկը: Փորձագետներից շատերը համոզված են, որ Կիմ Չեն Ընի քույրը լավագույն տարբերակն է իր եղբորը փոխարինելու համար:
Աֆթաբե Յադզ օարթերթ
Բայդենաֆոբիա
ԱՄՆ-ի նախագահը, խոսելով այն մասին, թե Իրանը սպասում է Բայդենի հաղթանակին, ամերիկացիներին զգուշացրել է, որ դա նշանակում է, որ Իրանն իրեն ենթարկի ԱՄՆ-ին: Նա ասել է. «Եթե Բայդենը հաղթի, դուք այլևս երկիր չեք ունենա»:
Պետք է ասել, որ Դոնալդ Թրամփը առաջին անգամ չէ նման հայտարարություններ անում:
Քեյհան օրաթերթ
ԱՄՆ-ում ներքին պատերազմի վերաբերյալ շշուկները ստվեր են նետել Եվոպայում 60 միլոին գործազուրկների վրա
ԱՄՆ-ում Թրամփի և նահանգների ղեկավարների միջև քաղաքական բանավեճերը սրվում են: ԶԼՄ-ները խստորեն քննադատում են Թրամփի կառավարությանը:
Ռայ Ալյոմ թերթի գլխավոր խմբագիր Աբդոլբարի Ադվանն անդրադառնալով որոշ նահանգների ազատակման վերաբերյալ նախագահի հրահրիչ հայտարարություններին, ասել է. «Նման հայտարարությունները կարող են ներքին ապտերազմի սկիզբ դնել մի երկրում, որը համարվում է զենքի պահեստ»:
Ադվանի ասելով. «Երբ Թրամփը Թվիթերում բացահայտորեն դիմելով իր ռասիստ կողմնակցիներին կոչ է անում ազատել դեմոկրատական ղեկավարներ ունեցող Միչիգան, Մինեսոտա և Վիրջինիա նահանգները, դա բացահայտ սադրանք է և ներքին պատերազմի կոչ»:
armenpress.am
ԱՀԿ-ն մեկնաբանել է COVID-19-ի հետևանքով մտցված սահմանափակումները հանելու հնարավորությունը
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում մտցված սահմանափակումների ցանկացած հանում պետք է լինի փուլային տարբերակով: Եթե այդ սահմանափակումները հանվեն վաղ, ապա դա կարող է հանգեցնել վարակի նոր բռնկման:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի՝ Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածի երկրների տարածաշրջանային տնօրեն Տակեշի Կասաին: Առցանց մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ սահմանափակումների հանելը դիտարկող պետությունների կառավարությունները պետք է դա անեն շատ զգուշավոր, փուլային տարբերակով և շարունակել մշտադիտարկել համաճարակային իրավիճակը: Նա ընդգծել է՝ քանի դեռ կորոնավիրուսը տարածվում է, որևէ երկիր ապահովագրված չէ վարակից:
Կասաին նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները ցույց տվեցին իրենց արդյունավետությունը: Նրա խոսքով, մարդիկ պետք է պատրաստ լինեն նոր կենսակերպին:
«Ամեն դեպքում, մինչ պատվաստանյութի ստեղծումը կամ բուժման շատ արդյունավետ մեթոդ ունենալը, այս պրցեսը պետք է մեզ համար նոր նորմ լինի»,-ասել է նա:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։
armenpress.am
Բուլղարիայի իշխանությունները մեղմացնում են Սոֆիայի ելքի ու մուտքի սահմանափակումները
Բուլղարիայի իշխանությունները թույլատրել են մայրաքաղաք Սոֆիայի բնակիչներին ցանկացած ժամանակ դուրս գալ և ետ վերադառնալ իրենց անձնական ավտոմեքենաներով՝ հատուկ հայտարարագիր լրացնելու պայմանով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոսոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Առողջապահության նախարարությունը:
«Ապրիլի 21-ից սկսած, աշխատանքի նպատակով քաղաքացիները ցանկացած ժամանակ կարող են իրենց անձնական ավտոմեքենաներով դուրս գալ և ետ վերադառնալ: Համապատասխան հայտարարագրում պետք է նշվի աշխատանքի վայրը, ինչպես նաև գործատուի հեռախոսահամարը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Սոֆիայի ելքի ու մուտքի սահմանափակումները մտցվել են ապրիլի 17-ից: Որոշումը կայացվել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում: Աշխատող քաղաքացիների տեղաշարժի համար սահմանվել էր երկու ժամ առավոտյան, երկու ժամ երեկոյան: Նշվել էր, որ արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։
armenpress.am
«Սա խելագարություն է». աննախադեպ աշխուժություն Դանիայի վարսավիրանոցներում
Այն բանից հետո, երբ Դանիան որոշեց մասնակի հանել կորոնավիրուսի հետևանքով մտցված սահմանափակումները, երկրում առաջին անգամ բացվել են վարսավիրանոցները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, BBC-ն տեղեկացնում է, որ վարսավիրանոցները բացվել են, սակայն այնտեղ ընկնելն այնքան էլ հեշտ չէ:
«Սա խելագարություն է: Մեզ մոտ առաջիկա երկու շաբաթվա բոլոր օրերի համար տեղերն ամրագրված են»,-ասել է տեղի վարսավիրանոցներից մեկի տնօրեն Ֆիլ Օլանդերը:
Նրա խոսքով, երբ իշխանությունները հայտարարեցին սահմանափակումների մեղմացման մասին, ամրագրումների իր առ ցանց համակարգը պարզապես չի դիմացել ծանրաբեռնվածությանը:
Մեկ այլ վարսավիրանոցից տեղեկացրել են, որ իրենց մոտ տեղերը զբաղված են առաջիկա երեք շաբաթվա համար: Իրենք ստիպված պետք է աշխատեն հավելյալ, որպեսզի կարողանան սպասարկել հաճախորդներին:
Իշխանությունները թույլ են տվել բացել դաջվածքների, գեղեցկության սրահները, ատամնաբուժարանները, օպտիկայի խանութները: Վերսկսվում են նաև վարորդական դասըթնացները: Վերաբացվող բոլոր ընկերություններն ու հաստատությունները պետք է ապահովեն սանիտարական խիստ պահանջների պահպանումը:
Վարսավիրանոցների աշխատակիցները նշում են, որ յուրաքանչյուր հաճախորդից հետո պետք է ախտահանվեն աթոռները, գործիքները, տարածքը՝ դռան բռնակից սկսած:
panarmenian.net
Brent նավթի գինն ապրիլի 1-ից ի վեր առաջին անգամ $25-ից ցածր է
Brent տեսակի նավթի առաջիկա ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում նվազել է 4,9%-ով՝ հասնելով $24,59-ի 1 բարելի դիմաց։ Այդ են վկայում բորսաների սակարկությունների տվյալները։
Հունիսին առաքվելիք ամերիկյան WTI նավթի ֆյուչերսներն աճում են 2,7%-ով՝ հասնելով $21-ի 1 բարելի դիմաց, գրում է ՌԲԿ-ն։
Ապրիլի 20-ին ամերիկյան WTI նավթի մայիսյան առաքման գինն առաջին անգամ պատմության մեջ բացասական նիշ է ունեցել՝ սակարկություններն ավարտվել են մեկ բարելի դիմաց մինուս $38 գնով։
Բացասական գինը նշանակում է, որ գնորդը ստանում է վաճառողից ոչ միայն նավթը, այլև գումար։ Նախորդ շաբաթվա վերջում WTI նավթի մեկ բարելի գինը $18,3 էր և մեկ առևտրային օրվա ընթացքում գնի փոփոխությունը գերազանցել է $56-ը։
Բացասական դինամիկան նավթային շուկայում բացատրվում է հումքի պահանջարկի հետագա նվազման և նավթապահեստարանների արագ լրացման մտավախություններով։
panarmenian.net
Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 90,000-ը
Թուրքիայում ապրիլի 20-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից մահացել է 123 մարդ։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, գրում է Ermenihaber-ը։
Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 90,980 հաստատված դեպք և մահվան 2140 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 673,980-ի։
Նախարարը նշել է, որ 24 ժամում անցկացված 39,703 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4674 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 123 դեպք, ապաքինվել է ևս 1454 մարդ։
Թուրքիայում, ըստ պաշտոնական տվյալների՝ համավարակից ապաքինվել է 13,430 հիվանդ։ 1909 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Թուրքիայում վարակի առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, մահվան՝ մարտի 17-ին։ Երկիրը կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով տարածաշրջանում զգալիորեն առաջ է անցել Իրանից։
panarmenian.net
Կորոնավիրուսն Իտալիայում նահանջում է
Իտալիայի իշխանությունները հայտարարել են, որ երկրում առաջին անգամ նվազել է կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի քանակը՝ ապրիլի 20-ին նախորդ օրվա համեմատ 20-ով պակաս։ Պաշտոնյաները դա լավ նշան են համարում Եվրոպայում համավարակից ամենից շատ տուժած երկրի համար, գրում է BBC-ն։
Եվրոպայում կորոնավիրուսից մահվան դեպքերի քանակով առաջինն Իտալիան է՝ 24,000 մահացած։
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, մոտենում է 2.5 մլն-ի։ Ամենից շատ վարակավծներ և մահացածներ են գրանցվել ԱՄՆ-ում՝ 787,000 և 42,300 համապատասխանաբար։