Մամուլի տեսություն 22.04.2020
Ամերիկյան նավթարդյունաբերողները պարտավոր են եղել նավթի մեկ բարելի դիմաց 40 դոլար 32 ցենտ վճարել գնորդներին, որպեսզի վերջիններս տեղափոխեն նավթը:
Քեյհան օրաթերթ
Ամերիկացիները ցանկանում էին զրոյի հասցնել Իրանի նավթի արդյունաբերությունը, սակայն զրոյի հասավ ամերիկյան նավթի գինը
Ներկայումս, սակայն, ԱՄՆ-ի միակ մտահոգությունն Իրանի նավթի արդյունահանման ծավալները զրոյացնելը չէ: Կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամը և նավթի գների անկումը մեծ վնասներ են պատճառել այդ երկրի տնտեսությանը:
Երկուշաբթի օրը, West Texas Intermediate նավթի գինն անախադեպ կերպով նվազելով, հասել է մեկ բարելի դիմաց մինուս 40 դոլար 32 ցենտի:
Իսկ դա նշանակում է, որ արդյունհանողները ոչ միայն նավթի դիմաց գումար չեն ստանալու, այլ իենք են վճարելու գնոդին, որպեսզի վերջինս տեղափոխի նավթը:Նավթի գների նվազումը վկայում է այն հսկայական վնասի մասին, որ պատճառել է կորոնավիրուսի պանդեմիան այդ երկրի տնտեսությանը:
Մարդոմսալարի օրաթերթ
Թրամփի նպատակը՝ Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականության կիրառմամբ
Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականության գործադրումն ԱՄՆ նախագահի կողմից, այդ երկրում գործող սիոնիստական լոբբիի համար կազմակերպված շոու է: Թրամփը ցանկանում է ցույց տալ, որ ինքը հզոր նախագահ է, ով պաշտպանում է Իսրայելի անվտանգությունն Իրանից, որին մեղադրում է ահաբեկչությանը հովանավորելու մեջ:
Այդպիսով, նա նպատակ ունի նախագահական ընտրություններում ստանալ իսրայելական հզոր լոբբիի աջակցությունը:
Խորասան օարթերթ
Ամերիկյան հսկա ԱԹՍ- երի հեիաթն արվարտվեց
Forbes-ը գրել է, որ Պենտագոնն առաջարկել է բյուջե, որում նախատեսվում է կրճատել երկար տարածություններ անցնող խոշոր ԱԹՍ-երի կիրառումը: Որոշումը վերաբերում է հատկապես Global Hawk տեսակի ԱԹՍ-երին, որոնցից մեկն անցած տարի խոցվեց ԻԻՀ բանակի կողմից:
Պենտագոնի զեկույցում անդրադաձ է կատարվել նաև Իրանի պաշտպանունակությանը: Վերջին զեկույցները վկայում են, որ ԱՄՆ-ի բանակը հայտնվել է բարդ իրավիճակում և չնայած ԱԹՍ-երի արտադրության համար ծախսված խոշոր գումարներին, պարտավոր է հրաժարվել դրանց կիրառումից:
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Ֆինանսավորումը՝ Սաուդյան Արաբիայից, ճնշումը՝ ԱՄն-ից, ծրագիրն Իսրայելից
Փորձագետները հայտարարում են, որ Իրանը չի զիջելու ԱՄՆ-ին և Վաշինգոնի կիրառած առավելագույն ճնշման քաղաքանությունը ձախողելու է: Նրանք կանխատեսում են, որ ընտրությունների ժամանակ, Թրրամփն Իրանի կապակցությամբ ասելիք չի ունենալու: Սակայն եթե ԱՄԲ-ի տնտեսությունը կայունանա, Թրամփը միգուցե ունենա հաղթելու հնարավորություն, քանի որ ամերիկացիների համար տնտեսական իրավիճակն ամենակարևոր գործոնն է:
Սակայն մյուս կողմից, կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացել է մի իրավիճակ, որ մինչև նոյեմբեր, ԱՄՆ-ի տնտեսությունը դժվար թե կարգավորվի: Իսկ հարցումների արդյունքները վկայում են, որ ամերիկացիների մեծամասնությունն ընտրություններում քվեարկեու է Բայդենի օգտին:
armenpress.am
Վարչապետի մոտ քննարկվել է Առողջապահական համակարգի հնգամյա զարգացման ռազմավարության նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Առողջապահական համակարգի հնգամյա զարգացման ռազմավարության նախագիծը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է նախագծի ռազմավարական սկզբունքներին, հիմնարար նպատակներին, առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրներին և ռազմավարական ուղղություններին: Նշվել է, որ նախագծի առաջնահերթություններն են լինելու բնակչության առողջության մակարդակի, կյանքի միջին տևողության բարձրացումը, մայրական և մանկական մահացության դեպքերի, բնակչության մահացության պատճառների նվազեցումը, առավել տարածված հիվանդությունների կանխարգելումը, առողջության առաջնային պահպանման ծառայություններին չդիմելու հիմնական պատճառների վեր հանումը և դրանց վերացումը, որակյալ բուժօգնության ապահովումը:
Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկվել են առողջապահության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված հնարավոր քայլերը, այդ թվում՝ նախագիծը դրանցով համալրելու նպատակով:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ պետք է առավել կոնկրետացնել նախագծով նախատեսվող գործողությունները ու ընդգծել մոր և մանկան առողջության ապահովման ուղղությամբ առկա խնդիրների լուծման կարևորությունը: «Ռազմավարությունը պետք է լինի մարդակենտրոն, և մեր ռազմավարական խնդիրն է՝ մարդկանց առողջության ապահովումը: Մեր քայլերով մաքսիմալ պետք է խթանենք ծնելիությունը, ըստ տարիքների վեր հանենք առողջապահական խնդիրները, իրականացնենք դրանց լուծման համապատասխան գործողություններ, նպաստենք մարդկանց երկարակեցությանն ու աշխատունակությանը»,- ասել է կառավարության ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է լրամշակել նախագիծը, ներկայացնել միջոցառումնմերի ծրագիր և դրանով նախատեսվող քայլերի հստակ ժամանակացույց:
armenpress.am
Ֆրանսիայում կրթական հաստատություններում ուսումնական պրոցեսը կվերսկսվի փուլային տարբերակով
Ֆրանսիայում դպրոցներ ու մանկապարտեզներ երեխաների վերադարձը կսկսվի մայիսի 11-ից: Գործընթացը կկազմակերպվի փուլային տարբերակով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ սկզբում կբացվեն մանկապարտեզները, նախապատրաստական ու տարրական դասարանները: Մայիսի 18-ին դասընթացները կվերսկվեն քոլեջներում, դպրոցներում: Մայիսի 25-ից սովորական ուսումնական պրոցես կլինի բոլորի համար:
Ուսումնական պորցեսին վերադառնալու գործընթացի մանրամասները ներկայացրել է Ֆրանսիայի կրթության նախարար Ժան-Միշել Բլանկեն: Նրա խոսքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է աշակերտներին միավորել փոքր խմբերում:
«Մենք պետք է հստակություն մտցնենք անվտանգության միջոցառումների հարցում: Սովորող խմբերը պետք է լինեն ոչ մեծ: Թիվը կարող է տատանվել տարրական ու բարձր դասարնների դեպքում, բայց կարող են լինել 15 հոգուց բաղկացած խմբեր»,-մանրամասնել է նախարարը:
Նորվեգիայում մանկապարտեզները բացվել են ապրիլի 20-ից, սակայն շատ ծնողներ որոշել են, որ ներկայում ճիշտ կլինի երխաների տանը մնալը՝ չնայած կառվարության այն հայտարարությանը, որ համաճարակը հնարավոր եղավ վերահսկողության տակ պահել: Ապրիլի 27-ին պարապմունքները կվեսրսկսվեն տարրական դասարաններում:
Դանիայում կարանտինի սահմանափակումների մեղմացման առաջին փուլը սկսվեց ապրիլի 15-ին: Մանկապարտեզներն ու տարրական դասարանների դպրոցները բացվել են, մնացած կրթական հաստատությունները փակ են մինչև մայիսի 10-ը:
armenpress.am
Լիբանանի փախստականների ճամբարում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է գրանցվել
Լիբանանի արևելյան հատվածում գտնվող պաղեստինցի փախստականների համար նախատեսված ճամբարում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը:
«Արմենպրես» -ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ ախտանշաններով անձը տեղափոխվել է Բեյրութ, որտեղ համապատասխան թեստավորումից հետո հաստատվել է վարակվածությունը:
Տեղի իշխանությունները նշել են, որ անում են ամեն հնարավորը ճամբարում վարակի տարածումը կանխելու համար: Ճամբարում բնակվում են Սիրիայից եկած 55-60 հազար պաղեստինցի փախստականներ:
Լիբանանում կորոնավիրուսով վարակվել է 677 մարդ, վարակի հետևանքով 21-ը մահացել է:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։
panarmenian.net
Ադրբեջանական նավթի գինը պատմական ամենաէժան կետին է հասել
Ադրբեջանական նավթի գինը համաշխարհային շուկայում նվազել է, Azeri Light տեսակի նավթը $15.81-ից էժանացել է մինչև $5.49-ի, փոխանցում է Azertag.az-ը։
Ադրբեջանական Azeri LT CIF նավթի գինը ռեկորդային մինիմումի` $16.53-ի էր հասել ապրիլի 1-ին։ 2008-ի հուլիսին գրանցվել էր նավթի գնի ամենաբարձր ցուցանիշը՝ $149.66։
Նավթի համաշխարհային գները նվազում են 6.5-15%-ով։ Brent տեսակի արժեքը ապրիլի 22-ի առավոտյան նվազել է՝ հասնելով 1999-ի դեկտեմբերի 11-ի նվազագույն նիշին՝ մոտ $16 դոլար մեկ բարելի համար։ Ապրիլի 20-ին WTI-ի մայիսյան ֆյուչերսները պատմության մեջ առաջին անգամ բացասական նիշի էին հասել՝ մինչև -37 դոլար մեկ բարելի դիմաց(Բացասական գինը նշանակում է, որ գնորդը ստանում է վաճառողից ոչ միայն նավթը, այլև գումար)։ Ապրիլի 21-ին WTI-ի և Brent-ի հունիսյան ֆյուչերսները նույնպես նվազել էին։
panarmenian.net
Չինացի գիտնականներ․ Կորոնավիրուսի մուտացիաներն ազդում են հիվադության ընթացքի վրա
Կորոնավիրուսով վարակված պացիենտի մոտ հիվանդության զարգացումը կարող է տարբեր լինել՝ կախված վիրուսի մուտացիայից, հայտնել են չինացի գիտնականները, փոխանցում է ՌԲԿ-ն՝ հղում անելով MedRxiv կայքում հրապարակված հոդվածին։
Հետազոտողները 11 հիվանդի մոտ ուսումնասիրել են կորոնավիրուսի մուտացիան։ 4 ամսականից մինչև 71 տարեկան 8 տղամարդուց և 3 կնոջից նմուշները վերցվել են հունվարի 22-ից մինչև փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում։ Նրանցից որոշներն Ուհանից են (քաղաքը Չինաստանում դարձել էր համաճարակի էպիկենտրոնը), իսկ մյուսներն այդ քաղաքում վարակվածների կոնտակտներն են եղել։
Գիտնականները պարզել են, որ Չժեցզյան նահանգի պացիենտների մոտ հայնտնաբերված մուտացիաներն ամենաագրեսիվն են, նման մուտացիաներ են առկա նաև Եվրոպայում վարակվածների մոտ։ Պակաս ակտիվ մուտացիաները նման են եղել ԱՄՆ-ում հիվանդության զարգացմանը։ Հետազոտության կայքում նշվել է նաև, որ բժշկական հանրությունը դեռ չի ստուգել հոդվածի ճշգրտությունը, այդ պատճառով չարժե դրանով առաջնորդվել կլինիկական պրակտիկայում։
Ավելի վաղ ՌԴ Համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը նշել էր, որ կորոնավիրուսը շատ «խորամանկ է»։ Մասնագետի խոսքով՝ վիրուսի գենոմների մի մասն ուղղվում են իմունային համակարգին «խաբելուն», որ օրգանիզմը հակամարմիններ արտադրի, որոնք չեն կարողանա վիրուսը չեզոքացնել։
Գինցբուրգը նշել է, որ վարակված 200 պացիենտի արյան անալիզների արդյունքում պարզվել է, որ միայն 30%-ի մոտ կան հակամարմիններ, որոնք ունակ են հաղթել հիվանդությանը։
Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով աշխարհում 2․4 մլն մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Վարակը սկիզբ է առել Չինաստանից, վարակակիրների թվով աշխարհում առաջատարն ԱՄՆ է, այնտեղ մոտ 788,000 մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Եվրոպայում վարակակիրների ամենամեծ թիվն Իսպանիայում է՝ մոտ 200,000 մարդ։