Մամուլի տեսություն 24.04.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119755-Մամուլի_տեսություն_24.04.2020
Ռուսաստանը հայտարարել է, որ Իրանը չի խախտել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Ապրիլ 24, 2020 09:55 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24.04.2020

Ռուսաստանը հայտարարել է, որ Իրանը չի խախտել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը:

Համշահրի օրաթերթ

Չինաստանի արտադրած կորոնավիրուս ախտորոշման թեստերը թերի են գործում

Իսպանիան հայտարարել է, որ կորոնավիրուի ախտորոշման չիանական թեստերի երկրորդ խմբաքանակը, որն ուղարկվել է  առաջին խմբաքանակին փոխարինելու համար, նույնպես անորակ է:

Իսպանիայի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ ցանկանում է հետ վերցնել թեստերի համար վճարված գումարը, քանի որ չինական Bioeasy ընկերությունից գնված թեստերը չեն կարողացել ճշգրիտ ախտորոշել կորոնավիրուսի առկայութունը:

Թեստերի նոր խմբաքանակն ուղարկվել է փոխարինելու այն 58000 թեստերին, որոնք Bioeasy- ը վաճառել էր Իսպանիային նախորդ ամիս: Այս թեստերի որակը ստուգելիս պարզվել է, որ դրանք նույնպես անորակ են:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Ծնողները պետք է սահմանափակեն երեխաների կողմից պլանշետների և սմարթֆոնների օգտագործումը

Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ծնողները պետք է սահմանափակեն նախադպրոցական տարիքի երեխաների կողմից պլանշետների և սմարթֆոնների օգտագործումը:

Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ երեխաները, որոնք փոքր տարիքում շատ են օգտագործում պլանշետներն ու սմարթֆոններ, ավելի քիչ են կարողանում վերահսկել իրենց:

 

Էթեմադ օրաթերթ

Ռուսաստան. Իրանի ռազմական արբանյակի արձակումը չի խախտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը

ՌԴ միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավարը հայտարարել է. «Իրանի ռազմական արբանյակի գործարկումը չի խախտել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը: Պարտադիր չէ, որ ռազմական արբանյակը  մարտագլխիկ կրելու հնարավորություն ունենա»:

Նա հավելել է. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը կոչ է անում Իրանին չկառուցել և չգործարկել բալիստիկ հրթիռներ, որոնք  ունեն միջուկային մարտագլխիկներ կրելու հնարավորություն: Սակայն բանաձևը չունի իրավաբանական պարտադիր ուժ»:

 

Իրան օրաթերթ

Կորոնովիրուսով վարակված 30-50 տարեկան անձինք ենթակա են հանկարծակի ուղեղի կաթված ստանալու ռիսկի

ԱՄՆ-ի բժշիկները հայտարարլ են, որ  կորոնավիորսւով վարակված 30-50 տարեկան անձինք ենթակա են ուղեղի կաթված ստանալու ռիսկի:

Ամերիկյան  ԶՄ-ների հաղորդմամբ, բժիկները հայտարարել են կորոնավիրուսով վարակվածների մոտ արյան բարձր մակարդելիության առաջացման մասին, նշելով, որ դա կարող է առաջացնել ուղեղի կաթված:

Վիճակագրական տվյալների համաձայն, վերջին երկու շաբաթների ընթացքում, երիտասարդ հիվանդների շրջանում հանկարծակի կաթվածների քանակը աճել է 7 անգամ: Նրանց մեծ մասը, կորոնավիորսւի թույլ ախտանիշներ ունենալու պատճառով գտնվում էին տանը և չունեին հիվանդության պատմություն:

 

armenpress.am

Վրաստանի գյուղական շրջաններում տրանսպորտի նկատմամբ սահմանափակումները մեղմացվել են

 Վրաստանի գյուղական շրջաններում սահմանափակումները մեղմացվում են: Մասնավորապես, թույլատրվում է տեղաշարժը ավտոմեքենաներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ «Ռեգնում»-ը տեղեկացնում է, որ ավտոմեքենաներով տեղաշարժի համար սահմանվել է կոնկրետ ժամանակ՝ առավոտյան 06:00-08:00-ն, երեկոյան 18:00-19:00-ն:

Նման որոշումը տեղի իշխանությունները բացատրում են գյուղատնտեսական աշխատանքների անցկացման անհրաժետությամբ և դեպի իրենց հողատարածքներ գյուղացիների տեղաշարժն ապահովելու համար:

Քաղաքներում շարունակում է գործել բոլոր տեսակի ավտոմեքենաներով տեղաշարժի սահմանափակումը, այդ թվում՝ թեթև մարդատարների: Սահմանափակումները նախատեսված են մինչև ապրիլի 27-ը:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 411 է, մահերի թիվը՝ 5:

 

armenpress.am

Բորիս Ջոնսոնը մտադիր է աշխատանքի վերադառնալ ապրիլի 27-ին

 Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով բուժվել էր կորոնավիրուսով վարակվելուց հետո, պատրաստվում է վերադառնալ աշխատանքի ապրիլի 27-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով «Daily Telegraph»-ին: Լրատվամիջոցների տվյալներով, Ջոնսոնն իր օգնականներին հանձնարարել է կազմակերպել առանձին հանդիպումներ նախարարների հետ հաջորդ շաբաթվա ընթացքում: Մեծ Բրիտանիայի վարչապետն արդեն աստիճանաբար մտնում է աշխատանքային ռիթմի մեջ: Նա գրեթե ամեն օր շփվում է արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի, իր խորհրդականների հետ: Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ Ջոնսոնն արդեն կանցկացնի կառավարության նիստերը:

Ապրիլի 12-ին Միացյալ Թագավորության վարչապետը դուրս էր գրվել լոնդոնյան հիվանդանոցից, որտեղ անցկացրել էր մեկ շաբաթ: Նա մի քանի օր եղել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա ուղևորվել էր քաղաքից դուրս գտնվող իր նստավայր՝ վերականգնվելու համար:

 

panarmenian.net

Իտալիայում կորոնավիրուսի պատճառով բանտերից ազատում են մաֆիայի պարագլուխներին

  Իտալիայում մաֆիայի տասնյակ պարագլուխներ են ազատվել բանտերից կորոնավիրուսով վարակվելու վտանգի պատճառով։

Դատարաններն արդեն առնվազն 3 տարեց հանցագործի խափանման միջոց են փոխել՝ տնային կալանք սահմանելով նրանց համար։

Միլանում դատավորը կարգադրել է ազատել «Կոզա Նոստրայի» ազդեցիկ պարագլուխներից մեկին՝ 78-ամյա Ֆրանչեսկո Բոնուրային, որը 23-ամյա ազատազրկման է դատապարտված։ Բոնուրան տնային կալանքի տակ կլինի, բայց նրան կթույլատրվի բժշկի այցելել, գրում է BBC-ն։

Բանտից ազատվել է նաև 65-ամյա Վինչենցինո Յանացոն և 72-ամյա Սանտո Ֆիլիպոնեն։ Բժիշկները մտավախություն ունեին, որ վարակը կարող է մահաբեր լինել Ֆիլիպոնեի համար, քանի որ նա սրտանոթային լուրջ խնդիրներ ունի։

Ըստ Իտալիայի ուղղիչ հաստատությունների աշխատակիցների խոշորագույն արհմիության գլխավոր քարտուղար Լեո Բենեդուչիի` երկրի բանտերում մաֆիոզ կազմակերպությունների մոտ 12,000 կալանավոր կա։ Աշխատակիցները հայտնում են, որ կալանավորները սկսել են գրկախառնվել՝ վիրուսով վարակվելու և բանտից դուրս գալու համար։

Իտալական բանտերում 70-ից բարձր մաֆիայի 74 պարագլուխ կա՝ շատերը լուրջ հիվանդություններով։

 

panarmenian.net

Սիրիական Աֆրինում քուրդ բնակչությունը 2 տարում 65.2%-ով նվազել է

 Քրդերով բնակեցված սիրիական Աֆրին քաղաք Թուրքիայի ներխուժումից հետո քաղաքի քուրդ բնակչությունը կրճատվել է ավելի քան 60%-ով, փոխանցում է Rudaw-ը՝ հղում անելով տեղական իրավապաշտպան խմբի։

Նշվում է, որ հազարավոր բնիկ քրդեր են լքել իրենց բնակավայրը Թուրքիայի ուժերի և սիրիական զինվորականների «Ձիթենու ճյուղ» օպերացիայից հետո, որն իրականացվել է 2018-ի հունվարի 20-ին։

Ըստ աղբյուրի՝ երբ Անկարան վերահսկողություն սահմանեց Աֆրին քաղաքում, տասնյակ հազարավոր քրդեր փախան դեպի Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններ։ Հետազոտության տվյալների համաձայն՝ Աֆրինում բնիկ քրդերն այժմ կազմում են բնակչության 34.8%-ը, մինչդեռ նախկինում նրանք բնակչության 97%-ն էին։ Այսպիսով, բնակիչների թիվը նվազել է 65.2%-ով։

Աֆրին շրջանում այժմ բնակվում է 298,700 քուրդ և Սիրիայի տարբեր վայերերից տեղահանված մոտ 458,000 հոգի, նույնանուն քաղաքում քրդերի թիվը 53,300 է, իսկ Սիրիայի այլ քաղաքներից տեղահանվածներինը՝ 110,000-ի է հասնում։

ՄԱԿ-ի գնահատականով՝ Աֆրինում բնակվող 150,000 քուրդ է տեղահանվել։

Պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը 2018-ի հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել էր Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ Անկարան կարծում է, որ քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG) փոխկապակցված են Քրդական աշխատավորական կուսակվության հետ (PKK), որը Թուրքիայի իշխանության հետ զինված պայքարի մեջ է երկրում բնակվող քրդերի քաղաքական և մշակութային իրավունքների համար։