Մամուլի տեսություն 26-4-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119844-Մամուլի_տեսություն_26_4_2020
Դեմոկրատները Միշել Օբամային առաջադրել են որպես Ջո Բայդենի տեղակալ, որպեսզի ավելացնեն նրա ընտրվելու հավանականությունը առաջիկա նախագահական ընտրություններում:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Ապրիլ 26, 2020 14:09 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 26-4-2020

Դեմոկրատները Միշել Օբամային առաջադրել են որպես Ջո Բայդենի տեղակալ, որպեսզի ավելացնեն նրա ընտրվելու հավանականությունը առաջիկա նախագահական ընտրություններում:

Էբթեքար օրաթերթ

Շարունակվում են ենթադրությունները Հյուսիասային Կորեայի առաջնորդի առողջական վիչակի մասին

Վերջերս լուրեր են տարածվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի առողջական վիճակի մասին: Այսօր միջազգային ԶԼՄ-ները հաղորդել են, որ վերջինս վիրահատության է ենթարկվել և Չինաստանը բժշկական թիմ է ուղարկել Հյուսիսային Կորեա վիրահատությանը ամսնակցելու համար: 

Կիմ Չեն Ընի առողջության մասին լուրերը սկսեցին տարածվել դեռևս ապրիլին, այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդը չներկայացավ իր պապի ծննդյան տարեդարձի միջոցառմանը:

 

Աֆթաբե Յազդ օրաթերթ

Փոփոխություններ տարածաշրջանային համագործակցություններում

Վերջին օրերին կրկին արծարծվել է Պարսից ծոցում Իրանի և որոշ երկրների միջև հարաբերությունների բարելավման հավանականության հարցը:

Հատկապես կորոնավիրուսի բռնկման պայմաններում, երբ քննարկվում է Իրանի և ԱՄԷ-ի համագործակցության հնարավորությունը, Միացյալ Նահանգներում ԱՄԷ դեսպանը խոսել է Իրանի հետ հարաբերությունների բարելավման հնարավորության մասին: Իրանի և այդ երկրների միջև հարաբերությունների վրա ազդող գործոններից մեկը Միացյալ Նահանգների տեսակետերն ու քաղաքականությունն են: Ընդհանրապես, միջազգային համակարգում յուրաքանչյուր երկիր դերակատար  է, բայց դերակատարնների մակարդակը տարբերվում է:

 

Արմանե Մելի օրաթերթ

Դեմոկրատականները առաջադրել են Միշել Օբամային

Դեմոկրատների միջև կուսակցության վերջնական թեկնածուի ընտրության համար ներկուսակցական մրցակցության ավարտով՝ Ջո Բայդենի հնարավոր տեղակալի նշանակման թեման լայն արձագանք է գտել ԶԼմ-ներում:  Անցյալ շաբաթ Բայդենի տեղակալի համար անուններ էին առաջադրվել, որոնց թվում էր Էլիզաբեթ Ուորենը, սակայն Բայդենի տարօրինակ ակնարկները ևս մեկ անգամ ուշադրությունը հրավիրեցին Օբամաների  ընտանիքի վրա:

Բայդենն ասել է, որ ցանկանում է, ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի կնոջը՝ Միշել Օբամային ետսնել իր տեղակալի պաշտոնում:

Հատկանշական է, որ տիկին Օբաման բազմիցս շեշտել է, որ ինքը մտադիր չէ առաջադրվել նախագահակական ընտրություններում:

 

Ջավան օրաթերթ

ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի գործընկերության ավարտը

Անցած երկուշաբթի օրը ԱՄՆ-ի West Texas Intermediate նավթի գինեը անանապադեպ անկում գրացնեց և հասավ զրոյի: Վերջին մեկ դարի ընթացքում, նավթի գինն առաջին անգամ դա հասավ  մինուս 39 դոլար 50 սենտի: Այս գնի անկումը շատ ավելի մեծ էր, քան նախատեսվում էր: Արդյունքում, ԱՄՆ-ի նավթարտադրող բազմաթիվ ընկերություններ սնանկացել են: ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվ Մենուչինը խոսել է էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերը գնելու մասին ՝ նրանց ճգնաժամից փրկելու համար: 

Այս իրավիակը հատկապես բացասաբար է ազդելու Միացյալ Նահանգների և Սաուդյան Արաբիայի միջև ռազմավարական գործընկերության վրա:

 

Գիտնականները գնահատել են ինքնաշեն դիմակների արդյունավետությունը

Պաշտպանիչ ինքնաշեն դիմակներն արդյունավետությամբ շատ չեն զիջում N95 դասի ռեսպիրատորներին, որոնք առաջարկվում են բժիշկների համար: Այս մասին ասված է ԱՄՆ-ի Արգոն նահանգի լաբորատորիայի ուսումնասիրության մեջ, որը հրապարակված է ACS Nano ամսագրի կայքում:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ տարբեր տեսակի գործվածքներից, օրինակ՝ բամբակից և մետաքսից երկու շերտանի դիմակները,  պահպանում են աերոզոլային մասնիկների 80-ից 99 տոկոսը:

Միաշերտ դիմակները ցույց են տվել ավելի վատ արդյունքներ: Դրանք հեշտությամբ բաց են թողել օդում ցրված հեղուկն ու պինդ նյութի փոքրագույն մասնիկները:

Մասնագետները գնահատել են նաև ինքնաշեն և բժշկական դիմակների արդյունավետությունը՝ կախված դեմքին կրելու հարմարավետությունից: Մասնիկների զտման կարողությունը գրեթե երկու անգամ նվազում է բոլոր տեսակի դիմակների հարցում, եթե մաշկի և պաշտպանիչ նյութի միջև առկա է տարածություն:

 

armenpress.am

Նավթի գները նվազել են 

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 24-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 3.59%-ով և կազմել 17.18 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 5.01%-ով և կազմել 21.44 դոլար:

Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:

 

armedia.am

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ հայտարարություն է տարածել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայտարարությամբ է հանդես եկել։

Այս կարևոր օրը՝ Օսմանյան կայսրության ղեկավարների կողմից 1.5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների համակարգված բնաջնջումից 105 տարի անց, մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրածների հիշատակին: Անմեղ հայերի դեմ իրագործված բարբարոսության սարսափազդու գործողությունները մարդկության պատմության մեջ մնում են որպես բիծ ևմեր ժամանակներում նման վայրագությունների նկատմամբ զգոն լինելու պատասխանատվության սոսկալի հիշեցումն են:

Փաստերն անվիճելի են: Այնուամենայնիվ, հայերի սերունդները ստիպված են անողոք պայքարել նրանց դեմ, ովքեր փորձում են վերաշարադրել պատմությունը ևհերքել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին: Ահա այդ պատճառով անցյալ տարի, ձայների ճնշող մեծամասնությամբ, ԱՄՆ Կոնգրեսը փորձեց ուղղել այս սարսափելի սխալը, վճռականորեն կանգնելով ազնվության կողքին ևՀայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը հավերժ դրոշմելով Կոնգրեսի զեկույցներում: 

Այսօր, երբ աշխարհը բախվում է աննախադեպ ճգնաժամի հետ, մենք պետք է մոբիլիզացնենք մեր ուժերը, որպեսզի հանդես գանք ընդդեմ խտրականության, ռասիզմի ևբռնության նողկալի երեւույթների, որտեղ ու երբ էլ դրանք տեղի ունենան:

Միասին մենք պետք է պնդենք մեր անցյալի ճշմարտությունը, դիմակայենք ատելության ուժերին մեր ներկայի մեջ ևառաջ մղենք հույսի ու խաղաղության օրհնությունները մեր ապագայի համար»,- նշվում է հայտարարության մեջ:

 

armedia.am

Սաուդյան Արաբիայի բարձրագույն դատարանը չեղարկել է մտրակի հարվածներով պատիժը

Սաուդյան Արաբիայի բարձրագույն դատարանը չեղարկել է մտրակի հարվածներով պատիժը։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն: 

Իշխանություններն անվանել են դա բարեփոխումների շարունակություն, որոնք անցկացվում են թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի կողմից։

Մտրակով հարվածների փոխարեն մի շարք հանցագործություններում մեղավոր ճանաչված անձին այժմ սպառնում է տուգանք կամ կալանք։