Մամուլի տեսություն 27․04․2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119872-Մամուլի_տեսություն_27_04_2020
Քանի որ Միացյալ Նահանգներում ակնհայտ են դարձել կորոնավիրուսի հետևանքները, ներառյալ վիրուսից մահացության բարձր թվերը և գործազրկությունը, Թրամփը, որը կանգնած է 2020 թվականի նախագահական ընտրությունների շեմին, նորից ընտրել է պոպուլիզմի և այլատյացության ուղին։
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Ապրիլ 27, 2020 12:51 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 27․04․2020

Քանի որ Միացյալ Նահանգներում ակնհայտ են դարձել կորոնավիրուսի հետևանքները, ներառյալ վիրուսից մահացության բարձր թվերը և գործազրկությունը, Թրամփը, որը կանգնած է 2020 թվականի նախագահական ընտրությունների շեմին, նորից ընտրել է պոպուլիզմի և այլատյացության ուղին։

«Մարդոմսալարի» օրաթերթ

Պետագոնը ճկունություն է ցուցաբերում Իրաքում իր զինծառայողների թիվը նվազեցնելու հարցում

Իրաքը և Միացյալ Նահանգները, 2020 թվականի հունիսին,  կքննարկեն ամերիկյան զորքերն Իրաքից դուրս բերելու հարցը և դրա համար ժամանակացույց կկազմեն:

Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը, Իրաքի Զինված ուժերի գլխավոր հրամանատարության խոսնակ Աբդոլքարիմ Խալաֆն այդ երկրում լույս տեսնող Ալ-Սաբահ օրաթերթին տված հարցազրույցում ասել է․ «Հիմնվելով ամերիկյան զորուժն Իրաքի տարածքից դուրս բերելու մասին այս երկրի խորհրդարանի ընդունած որոշման վրա, իրաքյան և ամերիկյան կողմերը համաձայնել են հունիսին  բանակցություններ անցկացնել։ Իսկ երկու երկրի անվտանգության հարաբերությունները  կշարունակվեն վարժանքների, փորձի փոխանակման և նույնիսկ ամերիկացի զինծառայողների դուրս գալու շրջանակներում»։

 

«Քեյհան» օրաթերթ

ԱՄՆ մեծահասակների 43 տոկոսը  գործազուրկ է, կամ ոչ մի  աշխատավարձ չի ստանում

Վիճակագրական վերջին տվյալները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում գրանցվել է  կորոնավիրուսով մահվան ավելի քան 54 հազար 265 դեպք։

Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Միացյալ Նահանգներում երիտասարդների 43 տոկոսը գործազուրկ է, կամ աշխատավարձ չի ստանում։ Մոտ 9 միլիոն 200 հազար մարդ կորցրել է իր գործատուի կողմից տրամադրվող սոցապահովագրությունը։ Նրանք ովքեր աշխատավարձ չեն ստացել փողի կարիք ունեն իրենց ընտանիքների ծախսերը հոգալու  և տան վարձերը վճարելու համար։ Մարդկանց մոտ կեսն ասում է,որ ընդամենը երեք ամսվա համար գումար ունի։ Միացյալ Նահանգներն մինչ այժմ թերացել է այդ մարդկանց խնդիրները լուծելու հարցում։

 

«Էբթեքար» օրաթերթ

Թրամփը  նորից պոպուլիզմի և այլատյացության   ուղին է կտրում

Փորձագետների խոսքերով՝ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ԱՄՆ-ի տնտեսությանը հասցված լուրջ վնասը, այդ երկրի ներքին ճգնաժամը սրելուց բացի, հարցականի տակ է դրել  Թրամփի անցած երեք ու կես տարվա բոլոր ծրագրերն ու ձեռքբերումները։ Այս կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի բյուջեի գրասենյակը կանխատեսել է,որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում, այդ երկրի Համախառն  Ներքին Արդյունքը (ՀՆԱ) 12 տոկոսով կնվազի,իսկ կառավարության  բյուջեի դեֆիցիտն ավելանալով կկազմի 3․7 տրիլիոն  դոլար։

 

«Քեյհան» օրաթերթ

Հնդկաստանում, կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին, շարունակվում են մուսուլմանների հալածանքները

Հնդկաստանի մուսուլմանները,որպես ամենամեծ փոքրամասնություն, արդեն երկար ժամանակ, ենթարկվում են սոցիալական, քաղաքական ու տնտեսական խտրականության։ Վերջին տարիներին հինդուների ու մուսուլմանների միջև առաջացած ճեղքվածքը խորացել է։ Հնդկաստանը մեկ միլիարդ 300 բնակչություն ունի, որից մոտ 200 միլիոնը մուսուլմաններ են։ Ամերիկյան Foreign Policy պարբերականի փոխանցմամբ՝ վերջին տարիներին մուսուլմանների դեմ ինտնեսիվ հարձակումներ են իրականանում, և հիմա էլ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով կրկնապատկվել են այդ հարձակումները։

 

 

Yerkirmedia.am

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 3 ամսում աճել է 4 տոկոսով

Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-մարտ ամիսներին 4 տոկոսով աճել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Մասնավորապես արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.7 տոկոսով, գյուղատնտեսական համախառն արտարդանքի ծավալը՝ 4.5 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 9.4 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-մարտ ամիսներին աճը կազմել է 0.2 տոկոս, իսկ մատուցած ծառայությունների ծավալն ավելացել է 5.5 տոկոսով: 2020 թվականի հունվար-մարտին սպառողական գների ինդեքսը նվազել է 0.1 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ ևս նույն չափով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը աճել է 14.8 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-մարտին աճել է 9.2 տոկոսով՝ կազմելով 190 հազար 136 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 10.5 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 7.7 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ շուրջ 4 տոկոսով: Սակայն արտահանումն աճել է 0.2 տոկոսով, իսկ ներմուծումը նվազել է 6.2 տոկոսով:

Դրամի փոխարժեք ԱՄՆ դոլարի նկատմամբ 2020-ի հունվար-մարտին եղել է 482.32:

Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված մարտի 16-ից հայտարարվել էր արտակարգ դրություն: Կառավարությունը ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

 

Armenpress.am

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 3 միլիոնը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

 

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոնը:Արմենպրես-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 207 հազարը: Ապաքինվել է 882 հազար 552 մարդ:

Հայաստանում ապրիլի 27-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1808 է, արձանագրվել է մահվան 29 դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 18 հազար 547 թեստ։ Կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 15-ով, և բուժվածների թիվը դարձել է 848։ 

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 987 հազար 322 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 55 հազար 415 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 226 հազար 629 է: Մահացության ցուցանիշը կազմում է 23 հազար 190:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 197 հազար 675 է: Վարակից մահացել է 26 հազար 644 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 162 հազար 100 հաստատված դեպք, մահացել է 22 հազար 856 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 157 հազար 770 հաստատված դեպք կա, մահացել է 5 հազար 976 մարդ:

Գերմանիային հաջորդում է  Բրիտանիան:  Բրիտանիայում կա 152 հազար 840 հաստատված դեպք: Մահերը 20 հազար 732 են: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 110 հազար 130-ի, մահացածներինը՝ 2 հազար 805-ի: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 90 հազար 481: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 710 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինասանին շրջանցեց  Ռուսաստանը, որտեղ մեկ օրում գրանցվել է 6 հազար 198 նոր դեպք՝ ընդհանուր թիվը կազմելով 87 հազար 147: Մահացության ցուցանիշը կազմում է 794:

Չինաստանն առանձնանում է 82 հազար 830 ընդհանուր, 3 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 63 հազար 100 է, Կանադայում՝ 46 հազար 895, Բելգիայում 46 հազար 134 է, Նիդերլանդներում՝ 37 հազար 845 է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 496 դեպք կա, մահացել է 6 մարդ:

Արաբական երկրներից ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 10 հազար 349 է, մահացածներինը՝ 76: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 10 հազար 287, վարակի հետևանքով մահացել է 10-ը: Եգիպտոսում 4 հազար 534 հաստատված դեպք կա, մահացել է 317 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 3,075-ի, մահացածներինը՝ 20-ի: Իրաքում գրանցվել է 1,820 վարակվածության, 87 մահվան դեպքով: Լիբանանում կա 707 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 24: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 43-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:

 

Tert.am

Թրամփը ծաղրել է Բայդենին՝ նրա վերաբերյալ կեղծ գիֆային պատկեր հրապարակելով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան էջում հրապարակել է նախագահական ընտրություններում իր գլխավոր մրցակցի՝ դեմոկրատ Ջո Բայդենի կեղծ գիֆային պատկերը, որում նախկին փոխնախագահը դուրս է հանել լեզուն ու տարօրինակ շարժումներ է անում:Ինչպես նշում է Daily Mail-ը, պատկերի նկարագրությունում գրված է «անփույթ Ջո»:Պարբերականը նկատում է, որ Թրամփը Բայդենին հաճախ անվանում է «քնկոտ Ջո»՝ ակնարկելով, որ նա ի վիճակի չէ արագ արձագանքել և պատասխանել հարցերին:Ավելի վաղ գործող նախագահը խոստովանել էր, որ մրցապայքարում իր համար գլխավոր մրցակից է համարում Բայդենին: Վերջինս հավակնում է կայանալիք ընտրություններում դառնալ Դեմոկրատական կուսակցությունից միասնական թեկնածու:ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի երեքին:

 

Tert.am

Սաուդյան Արաբիան ժամանակից շուտ է սկսել նավթի արդյունահանման ծավալների կրճատումը. նավթի գինը նորից ընկել է

ՕՊԵԿ+ կազմակերպության անդամ պետությունների՝ նավթի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու մայիսի 1-ից, սակայն Սաուդյան Արաբիան կրճատումը սկսել է նախատեսված ժամկետից շուտ, հայտնում է Bloomberg-ը:Սաուդյան Արաբիայի Saudi Aramco ընկերությունն անցած շաբաթվանից սկսած նավթի օրական արդյունահանման ծավալը կրճատել է 12 մլն բարելից և նպատակային 8,5  մլն բարել ցուցանիշին կարող է հասնել մայիսի մեկից էլ շուտ:ՕՊԵԿ+-ի համաձայնագրի իրագործումը ժամանակից շուտ սկսելու մտադրության մասին հայտնել են նաև Քուվեյթը, Ալժիրն ու Նիգերիան: Դա կնպաստի ներկայում նավթի շուկայում պահանջարկի և առաջարկի միջև առկա անհավասարակշիռ իրավիճակի կարգավորմանը: Հայտնի է, որ նավթի գերարդյունահանման հետևանքով ամեն շաբաթ պահեստներ է մտնում  50 մլն բարել նավթ, ինչը նշանակում է, որ հունիսի դրությամբ պահեստներում այլևս ազատ տեղ չի լինի:Այս ամենի ֆոնին նավթի գները մի քանի օր աճ արձանագրելուց հետո կրկին սկսել են ընկնել: Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինն ընկել է 6,8%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 19,99 դոլար ցուցանիշի: Մինչդեռ WTI տեսակի նավթի գինը նվազել է 15,5%-ով՝  հասնելով մեկ բարելի համար 14,31 դոլար ցուցանիշի: